
Արմինֆո. Մոսկվայում ականատես են Հայաստանի իրավասու մարմինների ակտիվ աշխատանքը, որոնք ցանկացած ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործիչների շրջանում փնտրում են ինչ-որ ռուսական ազդեցության գործակալներ։ Այդ մասին դեկտեմբերի 25-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Անդրադառնաալով ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալասի այն հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, որ Հայաստանը ԵՄ-ից օգնություն է խնդրել ռուսական հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, Զախարովան, մասնավորապես, ասել է. "Եթե խնդրեն Կայա Կալասին օգնել Հայաստանին՝ ինչպես Մոլդովային, ապա դա շատ վատ կավարտվի, ինչպես դա տեղի է ունենում, ցավոք, Մոլդովայում, երբ մարդկանց իրար դեմ են հանում"։ Ընդ որում, ռուս դիվանագետը հավելել է, որ չի էլ պատկերացնում, թե ինչ օգնություն կարող է ցուցաբերել Կալասը։
"Ականատես ենք լինում Հայաստանի իրավասու մարմինների ակտիվ աշխատանքին, որոնք ցանկացած ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործիչների շրջանում փնտրում են ինչ - որ ռուսական ազդեցության գործակալներ", - շարունակել է նա:
Այդ առումով Զախարովան հարց է ուղղել, թե ինչ չափանիշներով են Հայաստանի իրավասու մարմինները բացահայտում կամ որսում ռուսական ազդեցության գործակալներին։ « Դա ո՞վ է։ Արդյո՞ք նրանք են, ովքեր կողմ են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հենց վարչապետ Փաշինյանն է անընդհատ ասում, որ պետք է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նրա՞նք, ովքեր հարգում են Ռուսաստանին, գիտեն նրա պատմությունը, մշակույթը: Վարչապետ Փաշինյանն անընդհատ խոսում է մեր երկրի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի մասին։ Անհասկանալի են այն չափանիշները, որոնցով Հայաստանի իրավասու մարմինները բացահայտում են ռուսական ազդեցության գործակալներին։ Հասկանանք, թե ում մասին է խոսքը, և այդ ինչ չափանիշներ են", - կրկնել Է Զախարովան։
Նրա ասելով՝ եթե խոսքն այն մասին է, թե ինչպես հաշվեհարդար տեսնել ընդդիմության հետ՝ Ռուսաստանի սոուսով, ապա դա բնավ լավ չէ։ Նա համոզմունք է հայտնել, որ դա բարեկամական, մարդկային և բնավ ժողովրդավարական չէ։ "Ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը",- հարցրել է նա:
Ընդ որում, դիվանագետը վստահ է, որ պետք է ապացուցողական հիմք ներկայացվի, իսկ մնացած ամեն ինչ՝ ազգայնականության վատ դրսեւորում է։
Միեւնույն ժամանակ ռուս դիվանագետը հույս է հայտնել, որ հայ հասարակությունը թույլ չի տա, որ նման երեւույթը տարածվի, եւ Հայաստանի իշխանությունները դա չեն ժոողովրդականացնի: "Մեր կարծիքով միանգամայն անընդունելի է քաղաքական նպատակներով հավատքի, կրոնի և կրոնական համոզմունքների հարցերի օգտագործումը ։ Հետևողականորեն հավատարիմ ենք մնում ներքին գործերին չմիջամտելու և այլ պետությունների ինքնիշխանությունը հարգելու սկզբունքին։ Դրանից ենք ելնում հայ գործընկերների հետ ցանկացած բանակցություններում, ինչը չես ասի, ցավոք, որոշ արևմտյան քաղաքական գործիչների մասին։ Իբր՝ եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Հայաստանին բացահայտ առաջարկում է ընտրությունների կազմակերպման եվրոպական լավագույն փորձը, որը փորձարկվել է Մոլդովայում։ Այդ ի՞նչ փորձ է",- հարցրել է նա:
Զախարովան շտապել է հիշեցնել, որ այնտեղ ողջ աշխարհն ականատես էր քաղաքական ճնշման, ահաբեկման, սպառնալիքների, շանտաժի և ընտրություններից առաջ տարբեր վարկերի, դրամաշնորհների, տրանշների և այլնի տեսքով փողի ներկրման, որն ընդհանուր ոչինչ չունի իրական ժողովրդավարության հետ: Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ դեռ պետք է մտածել, թե արդյոք սպառնալիքները չեն գալիս այնտեղից, Կայա Կալասից և նրա շրջապատից և այն ինստիտուտներից, որոնք նրանք ներկայացնում են: "Իմ կարծիքով, պատասխանն ակնհայտ է։ Հենց այնտեղից", - ասել է նա։
Հիշեցնենք, որ Կայա Կալասը հաղերդել էր, որ Հայաստանի իշխանությունները խնդրել են իրենց օգնել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, այդ թվում ՝ ՌԴ-ից: Ավելին, նա հաղորդել է, որ ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո օգնություն կտրամադրի ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարելու համար՝ 2026 թվականի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։