


Արմինֆո. 2025թ․ դեկտեմբերի 17-ին Բիշքեկում կայացել է Ղրղզստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը Ղրղզական Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գնդապետ Տալայբեկ Շարշեևի հետ, որի ընթացքում ներկայացվել է Ղրղզստանում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդ գնդապետ Արայիկ Նորոյանը։
Ինչպես հաղորդում է Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը, հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ղրղզստանի պաշտպանական գերատեսչությունների միջև երկկողմ փոխգործակցության արդի իրավիճակի և վերջինիս զարգացման հետագա հեռանկարների շուրջ, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում։


