Երեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2025 12:20
Ալինե Գրիգորյան

Արցախցիների իրավունքների պաշտպանության հանձնախումբ. Հիմքեր կան Արցախից բռնի տեղահանված բնակչությանը հայրենիք վերադարձնելու շուրջ դիվանագիտական բանակցությունները վերսկսելու համար

Արցախցիների իրավունքների պաշտպանության հանձնախումբ. Հիմքեր կան Արցախից բռնի տեղահանված բնակչությանը հայրենիք վերադարձնելու շուրջ դիվանագիտական բանակցությունները վերսկսելու համար

Արմինֆո.  Արցախցիների ՝ հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը մնում է արդիական. ինստիտուցիոնալ շրջանակները գործի են դրված, և Հայաստանում առաջիկա ընտրություններից հետո ազգային նոր ղեկավարությունը կկարողանա վերականգնել կորցրած դիրքերը և հստակությամբ, լեգիտիմությամբ ու վճռականությամբ առաջ մղել Արցախի ժողովրդի իրավունքները: Այդ մասին ասվում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբից ԱրմԻնֆո-ին տրամադրված զեկույցում՝  երկու տարվա գործունեության արդյունքների վերաբերյալ։

 

Զեկույցը ներկայացնում է Հանձնախմբի մանդատի հայեցակարգային հիմքերը, արձանագրված հաջողությունները և գնահատում նորացված դիվանագիտական  ներգրավվածության ի հայտ եկող հնարավորությունները:

 

«Վերջին երկու տարիների ընթացքումՀանձնախմբի հիմնական գործընկերներն ու աջակիցներն են եղել «Քրիստոնեականհամերաշխություն միջազգային կազմակերպությունը» (CSI), ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը(ANC), ինչպես նաև մի շարք հայկական և օտարերկրյա կազմակերպություններ ու անհատներՀայաստանից և Սփյուռքից:

 

Զեկույցը եզրակացնում է, որ հիմքերն այլևս ամբողջությամբ դրված են. վերադարձիիրավունքի հարցը կենսունակ է, ինստիտուցիոնալ շրջանակները գործի են դրվել, և Հայաստանում սպասվող ընտրություններից հետո նոր ազգային ղեկավարությունըհնարավորություն կունենա վերականգնել կորսվածը և հստակությամբ, լեգիտիմությամբ ուվճռականությամբ առաջ մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները:

 

Հանձնախմբի մանդատի հայեցակարգային շրջանակը

 

1)Ինստիտուցիոնալ լեգիտիմություն

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միակ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցչական մարմինը։ 2023 թվականի դեկտեմբերի 2-ին Հանձնախումբ ստեղծելու որոշումը հիմնված էր ժողովրդավարական լեգիտիմության, կառավարման շարունակականության և բռնի տեղահանված բնակչության քաղաքական գործոնը պահպանելու անհրաժեշտության վրա:
Հանձնախմբի մանդատը հստակ է. պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ, կամավոր և հավաքական վերադարձը, հետամուտ լինել միջազգային իրավունքով ճանաչված ինքնորոշման իրավունքին, բանակցել բոլոր համապատասխան պետական և միջազգային դերակատարների հետ և ձգտել միջազգային կառավարման ու պաշտպանության մեխանիզմի հաստատմանը (ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո), որը կաջակցվի միջազգային խաղաղապահ ներկայությամբ:

 

2)Պատմական և իրավական հիմքեր

Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի պետության մաս։ Նրա հայկական ինքնությունը և ինքնավար քաղաքական կառույցները դարերով նախորդել են ժամանակակից Ադրբեջանին: Խորհրդային օրենսդրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը հստակ քաղաքական կարգավիճակ ունեցող ինքնավար մարզ էր, որն իրավունք ուներ իրացնելու ինքնորոշման իրավունքը հանրաքվեի միջոցով։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին բնակչությունը ճնշող մեծամասնությամբ քվեարկեց անկախության օգտին՝ իրականացնելով իրավական ակտ, որը հիմնված էր խորհրդային սահմանադրական նորմերի վրա։

 

3)Ինքնորոշման սկզբունքը

Ինքնորոշումը միջազգային իրավունքի անկյունաքարն է՝ ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով և Հելսինկյան եզրափակիչ ակտով։ Այն իրավունք է տալիս հստակ ինքնություն և որոշակի տարածքի հետ կապ ունեցող ժողովուրդներին՝ որոշելու իրենց քաղաքական ապագան՝ զերծ հալածանքներից:

 

4)Վերադարձի իրավունքը

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը էթնիկ զտումների դասական օրինակ է։ Միջազգային իրավունքը միանշանակ է. բռնի տեղահանված անձինք պահպանում են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը։ Այս իրավունքը հաստատված է սովորութային միջազգային իրավունքով, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով: 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տեղահանված բոլոր հայերի «անվտանգ, անարգել և արագ վերադարձը»։

 

Առաջընթաց և զարգացումներ. Դեկտեմբեր 2023 – Դեկտեմբեր 2025

Չնայած Լեռնային Ղարաբաղում տեղական կառավարման փլուզմանը և Հայաստանի գործող կառավարության աջակցության բացակայությանը, անցած երկու տարիները նշանավորվեցին ուշագրավ դիվանագիտական, իրավական և քաղաքական զարգացումներով: Դրանք վկայում են աճող միջազգային կոնսենսուսի մասին առ այն, որ վերադարձի իրավունքը լեգիտիմ է, անհրաժեշտ և ենթակա է կատարման:

 

Միջազգային իրավական հաստատում

ԱՄԴ-ի (ICJ) հրատապ միջոցները (նոյեմբեր 17, 2023) Ադրբեջանին պարտավորեցրին հնարավոր դարձնել հայերի անվտանգ և անարգել վերադարձը։ Այս վճիռը մնում է իրավաբանորեն պարտադիր և դարձել է Հանձնախմբի աշխատանքի անկյունաքարը:

 

Քաղաքական ճանաչում Եվրոպայում

Խոշոր ժողովրդավարական ինստիտուտները բազմիցս հաստատել են վերադարձի իրավունքը. Եվրոպական խորհրդարանի բանաձևերը (2024թ. մարտ և հոկտեմբեր, 2025թ․ մարտ) կոչ էին անում երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև։ Ֆրանսիայի և Բելգիայի խորհրդարանները ընդունեցին բանաձևեր՝ ուղղակիորեն հաստատելով վերադարձի իրավունքը։ Շվեյցարիայի խորհրդարանի (2024–2025) երկու պալատներն էլ հաստատեցին թիվ 24.4259 միջնորդությունը, որը պարտավորեցնում է Շվեյցարիային հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի հարցով Խաղաղության ֆորում՝ միջազգային վերահսկողությամբ անվտանգ վերադարձի շուրջ բանակցելու համար: Շվեյցարական այս նախաձեռնությունը հատկապես կարևոր է, քանի որ այն խորհրդանշական հայտարարության փոխարեն սահմանում է ինստիտուցիոնալ գործընթաց:

 

Աճող թափ Միացյալ Նահանգներում և Կանադայում

ԱՄՆ 87 կոնգրեսականներ ստորագրեցին նամակ՝ կոչ անելով ԱՄՆ վարչակազմին հետամուտ լինել վերադարձի իրավունքի իրացմանը, հայ քաղբանտարկյալների ազատ արձակմանը և մշակութային ժառանգության պաշտպանությանը: Պետքարտուղարությունը պաշտոնապես ճանաչել է այս սկզբունքները որպես արդար կարգավորման մաս։ Նմանապես, Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մեկից ավելի անգամ աներկբայորեն արտահայտել է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի իրավունքին։ Այս առաջընթացը հայկական կազմակերպությունների, սփյուռքյան խմբերի և, մասնավորապես, հենց Հանձնախմբի հետևողական ջատագովության արդյունքն է։

 

Ադրբեջանի ռևիզիոնիզմի օրինաչափությունը

2023 թվականի տեղահանումը տարերային իրադարձություն չէր, այլ տասնամսյա շրջափակման արդյունք, որը նախատեսված էր բնակչությանը սովի մատնելու համար, ինչին հետևեցին բազմաթիվ ռազմական հարձակումներ, քաղաքացիական ենթակառուցվածքների համակարգված ոչնչացում և հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու կազմակերպված ջանքեր: Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարության դեմ հետագա շինծու դատավարությունները հարձակում են հավաքական իրավունքների դեմ և փորձ՝ հակամարտությունը ներկայացնելու որպես «անջատողականություն», այլ ոչ թե ինքնորոշման և բնիկ ներկայության խնդիր:

 

Հակազդեցություն ադրբեջանական ռևիզիոնիզմին

Հանձնախումբը հետևողականորեն մարտահրավեր է նետել Ադրբեջանի այն պնդմանը, թե հայերը «հեռացել են կամավոր», հերքել է «վերաինտեգրման ծրագրի» մասին ապակողմնորոշիչ պնդումները, Լեռնային Ղարաբաղի ընտրված առաջնորդներին քրեականացնելու փորձերը և հայկական սփյուռքի ջատագովությունը թիրախավորող քարոզչությունը։ Հրապարակումների, լրատվամիջոցների հետ աշխատանքի և դիվանագիտական ճեպազրույցների միջոցով Հանձնախումբը ապահովել է, որ այս կեղծիքները չդառնան ընդունված իրողություններ:

 

Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել նաև Եվրոպայի և Միացյալ Նահանգների ակադեմիական շրջանակներում։ Դրանցից հատկանշական էին խոշոր համալսարաններում անցկացված միջոցառումներն ու խորհրդաժողովները, ինչպես նաև Հարվարդի և Կոլումբիայի համալսարանների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության և վերադարձի իրավունքի վերաբերյալ պատրաստված իրավական վերլուծությունները։

 

Երկու տարվա աշխատանքը կայուն հիմք է դրել նորացված դիվանագիտական գործողությունների համար: Առաջնորդության և ներգրավվածության նոր փուլի հիմնական տարրերն արդեն առկա են. ամուր իրավական հիմք՝ խարսխված Արդարադատության միջազգային դատարանի միջոցների և միջազգային իրավունքի վրա՝ հաստատելով վերադարձի իրավունքը և պաշտպանությունը ահաբեկումից. քաղաքական հիմք՝ արտացոլված բազմաթիվ խորհրդարանների և միջազգային կառույցների կողմից այդ իրավունքի ճանաչմամբ. ինստիտուցիոնալ հիմք՝ մարմնավորված Շվեյցարիայի Խաղաղության ֆորումի մանդատում, որն առաջարկում է կառուցվածքային բանակցությունների պատրաստի շրջանակ. և բարոյական ու պատմական հիմք՝ արմատավորված 2023-ի չշտկված բռնի տեղահանման մեջ, որի անարդարությունը շարունակում է արձագանք գտնել աշխարհում:

 

Բացակայող տարրը. Քաղաքական կամքը Երևանում

Հայաստանի գործող կառավարության՝ հարցը բարձրացնելուց հրաժարվելըժամանակավորապես խոչընդոտել է առաջընթացին: Բայց քաղաքական կամքըմշտական  չէ: Հենց Հայաստանը ունենա նոր ղեկավարություն՝ ունակ ձևակերպելու իրազգային շահերը կապակցվածությամբ և համոզվածությամբ, հիմքը պատրաստ կլինի. բանակցությունները կարող են վերսկսվել, այս անգամ՝ փոխադարձ պահանջներով. շվեյցարական նախաձեռնությունը կարող է ակտիվացվել և ընդլայնվել. արդենընդունված իրավական և քաղաքական գործիքները կարող են լծակ դառնալ, և միջազգային գործընկերները կարող են համախմբվել հայկական նորացված, սկզբունքային դիրքորոշման շուրջ: Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի տեղահանվածբնակչության վերադարձը «անիրատեսականից» կվերածվի գործնականի։

 

Եզրակացություն

Ստեղծումից երկու տարի անց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքներիպաշտպանության հանձնախումբը շոշափելի առաջընթաց է գրանցել իրավական, քաղաքական և դիվանագիտական  ճակատներում։ Չնայած ճնշող հանգամանքներին, բռնիտեղահանմանը, Լեռնային Ղարաբաղում ինստիտուցիոնալ փլուզմանը և Հայաստանի գործողղեկավարության անտարբերությանը, Հանձնախմբին հաջողվել է պահպանել տեղահանվածժողովրդի քաղաքական ինքնությունը, իրավական պահանջները և հավաքականիրավունքները:

 

Հիմքերը դրված են. միջազգային իրավունքը հստակ է, խորհրդարանական բանաձևերըկուտակվում են, շվեյցարական բանակցային հարթակը պատրաստ է, ԱՄՆ-ի քաղաքականներգրավվածությունն աճում է, և հարցը մնում է կենսունակ գլոբալ համակարգում։ Երևանիցկամ Բաքվից հնչող ոչ մի հայտարարություն չի կարող մարել իրավական, պատմական և բարոյական ճշմարտությունը, որ Լեռնային Ղարաբաղը հայկական է, և նրա ժողովուրդն ունիանվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի իրավունք», - ասվում է հանձնախմբի զեկույցում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) դիմել է ՄԻԵԴ՝ կապված Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետԾառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) դիմել է ՄԻԵԴ՝ կապված Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ
Փաստաբան․ Փաշինյանն ինքն է ստորագրել կառավարության որոշման տակ, որը թույլ է տվել ՀԷՑ-ին իր բաժնետոմսերը գրավ դնել վարկի համարՓաստաբան․ Փաշինյանն ինքն է ստորագրել կառավարության որոշման տակ, որը թույլ է տվել ՀԷՑ-ին իր բաժնետոմսերը գրավ դնել վարկի համար
Վարդևանյան․ Սամվել Կարապետյանին չի կարելի մեղադրել ՀԷՑ-ում անգամ 64 դրամի չարաշահման համարՎարդևանյան․ Սամվել Կարապետյանին չի կարելի մեղադրել ՀԷՑ-ում անգամ 64 դրամի չարաշահման համար
Կարծիք. Հայաստանում ընդունված բարոյական նորմերի փլուզման ճանապարհով ձևավորվել է Կարծիք. Հայաստանում ընդունված բարոյական նորմերի փլուզման ճանապարհով ձևավորվել է "արհեստական բարոյականության" մթնոլորտ
Հայաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նախկին գլխավոր դատախազ ՆազարյանինՀայաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նախկին գլխավոր դատախազ Նազարյանին
Իրավապաշտպան․ Վճռաբեկ դատարանը տարբերակված մոտեցում է ցուցաբերել է Դավիթ Համբարձումյանի հանդեպԻրավապաշտպան․ Վճռաբեկ դատարանը տարբերակված մոտեցում է ցուցաբերել է Դավիթ Համբարձումյանի հանդեպ
Եվրոպացի պատգամավորը Թուրքիային հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասինԵվրոպացի պատգամավորը Թուրքիային հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում․ կազմակերպության գլխավոր քարտուղարՀայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում․ կազմակերպության գլխավոր քարտուղար
ՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնինՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնին
Երևանում երեք օր փակ կլինի Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը. քաղաքապետարանԵրևանում երեք օր փակ կլինի Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը. քաղաքապետարան
Վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածուի նկատմամբ դատավճիռըՎճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածուի նկատմամբ դատավճիռը
Երազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Ընդդիմադիրը քննադատել է ԿԳՄՍՆ-ին՝ 9-րդ դասարանի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» սերիալը հիշատակելու համարԸնդդիմադիրը քննադատել է ԿԳՄՍՆ-ին՝ 9-րդ դասարանի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» սերիալը հիշատակելու համար
Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել ԴիլիջանումՀայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել Դիլիջանում
Հայաստանի ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՀայաստանի ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Բագրատ Միկոյան․ Հայաստանի երկրորդ նախագահին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծըԲագրատ Միկոյան․ Հայաստանի երկրորդ նախագահին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծը
"Ուժեղ Հայաստան" կուսակցությունն ավարտում է Սպիտակի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
Կրեմլ․ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում կլինեն անվտանգության և ԵՄ և ԵԱՏՄ միջև Հայաստանի ընտրության հարցերըԿրեմլ․ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում կլինեն անվտանգության և ԵՄ և ԵԱՏՄ միջև Հայաստանի ընտրության հարցերը
Էդգար Ղազարյանը մտադիր է դիմել գլխավոր դատախազին՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին Փաշինյանի թիմակիցների չներկայանալու պատճառովԷդգար Ղազարյանը մտադիր է դիմել գլխավոր դատախազին՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին Փաշինյանի թիմակիցների չներկայանալու պատճառով
ՀՀ վարչապետն անցկացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  նիստ, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներՀՀ վարչապետն անցկացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  նիստ, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Դատախազությունը պահանջում է բռնագանձել "Հրազդան" մարզադաշտը
Հայաստանի Արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության հայտարարությանը, որում մտահոգություն է հայտնվում ՀՀ սահմանադրության նախագծի դրույթների վերաբերյալՀայաստանի Արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության հայտարարությանը, որում մտահոգություն է հայտնվում ՀՀ սահմանադրության նախագծի դրույթների վերաբերյալ
Սերժ Սարգսյան. նոր սահմանադրության նախագծի սկիզբն Սերժ Սարգսյան. նոր սահմանադրության նախագծի սկիզբն "ալիևյան" է, շարունակությունը ՝ "փաշինյանական"
Արցախի նախկին օմբուդսմենը Հայաստանի ԱԽ քարտուղարին կոչ է արել իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակներըԱրցախի նախկին օմբուդսմենը Հայաստանի ԱԽ քարտուղարին կոչ է արել իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակները
Հայ քաղաքագետ․ Մոտ ապագայում BRICS-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության հեռանկարներ  չեն երեւումՀայ քաղաքագետ․ Մոտ ապագայում BRICS-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության հեռանկարներ  չեն երեւում
Հայ փորձագետ. Եվրասիան կրկին դառնում է մեծ տերությունների մրցակցության գլխավոր ասպարեզՀայ փորձագետ. Եվրասիան կրկին դառնում է մեծ տերությունների մրցակցության գլխավոր ասպարեզ
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահությանըՄիջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահությանը
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունն արտացոլվում է Հայաստանում դիվանագիտական փոխգործակցության մեջ․ Լի ՍինվեյՌուսաստանի և Չինաստանի համագործակցությունն արտացոլվում է Հայաստանում դիվանագիտական փոխգործակցության մեջ․ Լի Սինվեյ
Փաշինյանը Խուդաթյանին գործուղել է ԼոնդոնՓաշինյանը Խուդաթյանին գործուղել է Լոնդոն
ՌԴ դեսպան․ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանըՌԴ դեսպան․ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության օրակարգըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության օրակարգը
Հայաստանի դեսպանը Բիշքեկում մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստան-Ղրղզստան փոխգործակցության օրակարգի առաջմղման նպատակովՀայաստանի դեսպանը Բիշքեկում մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստան-Ղրղզստան փոխգործակցության օրակարգի առաջմղման նպատակով
Ջոն Մուլահին դարձավ ավստրալացի ութերորդ խորհրդարանականը, որը հանդես է եկել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությամբՋոն Մուլահին դարձավ ավստրալացի ութերորդ խորհրդարանականը, որը հանդես է եկել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությամբ
Թուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է ծագել՝ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառովԹուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է ծագել՝ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառով
Հայաստանում մշակվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգի նոր մոդելՀայաստանում մշակվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգի նոր մոդել
Վարչապետի մոտ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՎարչապետի մոտ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
Զախարովա. Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերինԶախարովա. Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերին
Հայաստանում կարևորում են ԵՄ աջակցությունը Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների բավարարման հարցումՀայաստանում կարևորում են ԵՄ աջակցությունը Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների բավարարման հարցում
ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկայինՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկային
Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններըԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները
Հայաստանն ու Վրաստանը հանդես են եկել հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդման օգտինՀայաստանն ու Վրաստանը հանդես են եկել հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդման օգտին
Հայաստանի նախագահը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ ԳրիգորյանինՀայաստանի նախագահը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Գրիգորյանին
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքըՀայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի "Դյու Սոլեյ" թատրոնը
Արդշինբանկը «Սև ուրբաթի» առթիվ պրեմիում քարտապաններին առաջարկում է 10% cashbackԱրդշինբանկը «Սև ուրբաթի» առթիվ պրեմիում քարտապաններին առաջարկում է 10% cashback
Հայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետՀայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն ԲուդաղյանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
Երևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Փաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքըՓաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքը
Քաղաքագետ․ Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղՔաղաքագետ․ Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղ
Փաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքըՓաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքը
Բեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում էԲեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է
Հայաստանի ԱԽ քարտուղարն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցերՀայաստանի ԱԽ քարտուղարն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցեր
Աշոտյան․ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի դժվար կացությունը պետք է վերածի նրա ցուգցվանգիԱշոտյան․ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի դժվար կացությունը պետք է վերածի նրա ցուգցվանգի
Մետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն էՄետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն է
Արդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ումԱրդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են "Ադրբեջան" նշմանն իրենց անձնագրերի "ծննդավայր" դաշտում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով