Arminfo.info


 Երկուշաբթի, 24 Նոյեմբերի 2025 13:33
Ալինե Գրիգորյան

Ընդդիմադիր․ Բանակում ծառայության ժամկետը կրճատելու Հայաստանի գործող իշխանությունների նախաձեռնությունը նախընտրական քարոզարշավի գործիք է

Ընդդիմադիր․ Բանակում ծառայության ժամկետը կրճատելու Հայաստանի գործող իշխանությունների նախաձեռնությունը նախընտրական քարոզարշավի գործիք է

Արմինֆո. Զինված ուժերում ծառայության ժամկետը կրճատելու Հայաստանի գործող իշխանությունների նախաձեռնությունն ընդամենը նախընտրական քարոզարշավի գործիք է, մինչդեռ, բանակում բոլոր նախաձեռնությունների ու բարեփոխումների գլխավոր խնդիրը պետք է մնա ազգային անվտանգությունն ու պետության պաշտպանունակությունը: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի այսօրվա քննարկման կապակցությամբ, այն է ՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1,5 տարի կրճատելու մասին։

 

Պատգամավորը, հիշեցնելով, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, նշել է, որ բացակայելու է նիստից, քանի որ գործուղման է ու մասնակցում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին, այդ իսկ պատճառով իր պարտքն է համարել հրապարկել իր դիրքորոշումն այդ հարցի շուրջ։

 

«Զինված ուժերում պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման հանրային այս քննարկումը խիստ արհեստական է եւ ընթանում է անառողջ հունով, երբ քննարկման ջրբաժանը, ոչ առանց հետին նպատակով, հունավորվում է ծառայության ժամկետի կրճատման «կողմ թե դեմ» բաժանման։

 

Դեռ ոչ վաղ անցյալում, երբ հիշեցվում էր ծառայության ժամկետի կրճատման կառավարության նախընտարական խոստման մասին, ՀՀ պաշտպանության նախարարը ԱԺ ամբիոնից նախատում էր, թե բազում գործոններ պետք է հաշվի առնել եւ չի կարելի շտապել։

 

Հիմա, առանց փաստարկված, հրապարկված տվյալների, հիմնավորումների, այդ «գործոնները» վերացված լինելու մասին փաստարկված բացատրությունների, հապշտապ նախաձեռնությամբ, տպավորություն է, որ գործ ունենք լոկ նախընտրական քարոզարշավի գործիքի հետ։

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐ

• ԶՈՒ հետ կապված բոլոր նախաձեռնությունների, բարեփոխումների գերագույն խնդիրը, ելակետը ՀՀ ազգային անվտանգությունն է, պաշտպանունակությունը, երկրի այս տարածաշրջանում խաղաղ, ապահով, արժանապատիվ ապրելու հիմքերի ստեղծումը։

• Պարտադիր զինծառայության ժամկետը գերնպատակ չէ, պարտադիր զինծառայության ժամկետները, տարիքային սահմանափակումները, գերնպատակ չեն։ Դա շատ այլ անվտանգային, ապահովական միջոցներից զուտ երկար շարքում մեկն է։

• Ցանկացած քայլ, նորամուծություն պետք է հիմք ընդունի այս ելակետը, հիմնված լինի այս ամենի համապարփակ ուսումնասիրության, ծրագրավորման միջոցով։

• Անվտանգությունը, ԶՈՒ զորությունը միշտ էլ բոլոր համակարգերում երկրի պաշտպանունակության, խաղաղության հաստատման, պարտադրման եւ ապահովման հենքն է՝ միահյուսված այլ բազում գործոնների հետ։

• Պետական մտածողությունից զուրկ, լոկ ժողովրդահաճոյության վրա հիմնված քաղաքականությունը հղի է անդառնալի կորուստներով եւ անվատանգային համակարգի փլուզմամբ։

• Չկա փաստարկված հիմնավորվում այն մտահոգության փարատման, թե պարտադիր ծառայությունը մեկ ու կես տարի կրճատելով հնարավոր կլինի նշանակալի նվազեցնել բանակից տարբեր զարտուղի միջոցներով խուսափելու ցավալի ցուցանիշը։

• Այս ծրագրի ազդարարման, մեկնարկի, ժամկետների փոփոխությամբ, «լայվային», քարոզչական մանիպուլացիաներով համեմված ազդարարումը փաստում են, որ այն նախընտրական, քվեի ակնկալիքով այսրոպեական քայլ է։

• Միայն փաստը, որ նախապես պլանավորված 2026 թվականի ամառային զորակոչի փոխարեն, միայն Փաշինյանի կարճ «լայվով» ազդարարվեց, թե այն սկսվելու է ձմեռային զորակոչից սկսած, փաստում է այս նախաձեռնության հետեւողական, հիմնավոր պլանավորման բացակայության մասին։

 

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Նախաձեռնությունը հիմնված չէ համապարփակ վերլուծության, և պլանավորման վրա։ Օրինակ, սեպտեմբերին հարցումով պահանջել էի այս փոփոխության համար հիմք դարձած ուսումնասիրությունները, վերլուծությունները, ծրագրերը։

2 ամիս հետո միակ պատասխանը լոկ երկու թվի տարմադրում էր՝ «Հայրենյաց պաշտպան» ծրագրի մասնակիցների թիվը եւ ատեստացիայով աշխատավարձերի բարձրացման տոկոսը։

2. ԶՈՒ ԳՇ, պաշտպանական այլ ստորաբաժանումների հստակ գնահատականները, կանխատեսումները, կարծիքները բացակայում են ու սահմանափակվում են հատուկենտ կցկտուր հայտարարությունները, թե ամեն ինչ կառավարելի է այս ծրագրի գործարկման դեպքում։

3. Առաջնագծում արձանագրված վիճակը, մարտական հերթապահության այսօրվա շարքային, պայմանագրային կազմի ծանրաբեռնված հերթապահությունը, բազմաթիվ մարտական դիրքերի, հենակետերի թափուր լինելը, ստեղծում են անվտանգային մեծագույն սպառնալիք։

4. Ամրագրված «խաղաղությունը», սահմանազատման-սահմանագծման գործընթացի տեղում դոփելն ու ժամկետների անորոշությունը, չեն ստեղծում այն գրավականը, թե նման կրճատումները էականորեն չեն ազդի առաջնագծի, անվտանգային համակարգի միասնականության վրա։

5. Առնվազն 3 զորակոչ ՀՀ ԶՈՒ կազմում ստեղծելու է անառողջ հոգեբանական, տրավմատիկ, իր ազդեցությունը բացասաբար թողնող վատ նախադեպ, երբ Սահմանադրության պարտադիր զինվորական ծառայության ժամկետները տարբերակված են լինելու։

6. Առաջնագծի վրա այս պայմաններում ապագա զորակոչվածները շատ ավելի դժվարին, երկարատեւ մարտական հերթապահություն են իրակացնելու, դրա բացասական հետեւանքներով հղի իրականության առաջ են կանգնեցնելու զինված ուժերին։

7. Բացը լրացնելու համար ԶՈՒ ղեկավարությունը, զորակոչի պատասխանատուները, ՀՀ կառավարությունը ստիպված են լինելու 25-օրյա վարժական հավաքների անվան տակ շատ ավելի մեծ թվով քաղաքացիների զորակոչել՝ նրանց շուրջ մեկ ամիս զրկելով քաղաքացիական կյանքից, պատճառելով տնտեսական, ֆինանսական, ընտանեկան դժվարություններ։

 

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

1. Ծառայության ժամկետների կրճատումը պայմանավորել մի շարք զուգահեռ, ներդաշնակված, համադրված գործողություններով։

2. Ուսումնասիրել եւ լուծել ՀՀ ԶՈՒ ծառայողների բազային աշխատավարձի բարձրացման հարցը՝ սահմանափակվելով ատեստացիայի անվան տակ զինծառայողների մեծ մասի չվերաբերած, շատ ավելի քիչ թվով անձանց վճարման բարձրացմանը։

3. Փոխել Բանակի, ծառայության նկատմամբ հանրային ընկալումը՝ դադարեցնելով ՀՀ ԶՈՒ արժեզրկման, զինծառայողին, նրա առաքելության նսեմացման, այլ սոցիալական շերտերին ստորադասման իշխանական գործելաոճը։

4. Հանրակրթական համակարգում հստակ գործիքներով խթանել ՆԶՊ առարկայի խստացված ուսուցանումը, ներդնել զինվորական ուսումնական հաստատություններ դիմորդների ուղղորդման խրախուսման մեթոդներ:

5. Մշակել պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայության ավարտից հետո քաղաքացիական կյանքին ինտեգրման առավել բարենպաստ պայմանների ներդրման համալիր ծրագիր, երբ կխրախուսվեն առողջապահական, կրթական, զբաղվածության ապահովման ծրագրերը։

6. Հանրային իրազեկման, հասարակական ընկալման փոփոխության բազմակողմանի և երկարատև արշավ՝ հանրության շրջանում զինծառայության նկատմամբ վստահության եւ հարգանքի արժանացման համար», - գրել է Մանուկյանը։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը հերթական նիստում հավանություն է տվել 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24-ից մինչեւ 18 ամիս կրճատելուն: Նոյեմբերի 24-ին խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել այդ օրինագիծը հրատապ կարգով ԱԺ քննարկմանը ներկայացնելուն: Անկախ փորձագետները հակված են կարծելու, որ նման կերպ կառավարող ուժը ՝ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է լրացուցիչ ձայներ ստանալ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքԳագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպք
   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից
Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքըԴատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքը
ՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժըՀայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբՖրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Նիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինիՆիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինի
ՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիսՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիս
Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համարՓաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համար
Փաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակումՓաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակում
Երևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվիԵրևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվի
Ծառուկյանի  «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբԾառուկյանի «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբ
« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում
Հայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասինՀայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասին
Փաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասինՓաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասին
Երևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսըԵրևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսը
Կառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվելԿառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվել
Հայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրաՀայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրա
Կիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտԿիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտ
«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան
Սյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխաՍյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխա
Բայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասըԲայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասը
Իրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետԻրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցումՀայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնումՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնում
Վաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանՎաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան
Փաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներՓաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ
ԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդություններըԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդությունները
ԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. ԳրոնոԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. Գրոնո
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Կենդանիների պաշտպանն ահազանգում է․ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները կարող են սովամահ լինել՝ հայ իրավապահների գործողությունների պատճառովԿենդանիների պաշտպանն ահազանգում է․ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները կարող են սովամահ լինել՝ հայ իրավապահների գործողությունների պատճառով
Հայ պատգամաավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը ցույց տվեց հավաքական արձագանքի սնանկությունըՀայ պատգամաավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը ցույց տվեց հավաքական արձագանքի սնանկությունը
Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան ներկայացրել են իրենց ծրագրերը Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան ներկայացրել են իրենց ծրագրերը "Ոսկե ծիրանի" շրջանակներում
Վերոնիկա Զոնաբենդ. մարդու հիմնարար իրավունքն է իմանալ, թե ինչ է կատարվում իր հարազատների հետ, հնարավորություն ունենալ նրանց աջակցության խոսքեր ասելՎերոնիկա Զոնաբենդ. մարդու հիմնարար իրավունքն է իմանալ, թե ինչ է կատարվում իր հարազատների հետ, հնարավորություն ունենալ նրանց աջակցության խոսքեր ասել
Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԻդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր
Հայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության գնահատմանն առնչվող համակարգային խնդիրները. օմբուդսմենը մեկնաբանել է Ծառուկյանի ձերբակալությունըՀայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության գնահատմանն առնչվող համակարգային խնդիրները. օմբուդսմենը մեկնաբանել է Ծառուկյանի ձերբակալությունը
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել Հայաստանի իշխանություններին գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսինԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել Հայաստանի իշխանություններին գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսին
Իրանի դեսպանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակըԻրանի դեսպանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը
Սև Օհանյանը՝ Սև Օհանյանը՝ "Ոսկե ծիրան" կինոփառատոնի պատվավոր հյուր
Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդըԳլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդը
Հայաստան է տեղափոխվել ԵՄ հերթական նվերը՝ 2 հեռակառավարվող  ականազերծման  մեքենաՀայաստան է տեղափոխվել ԵՄ հերթական նվերը՝ 2 հեռակառավարվող ականազերծման մեքենա
Ջուլֆալակյան․ Այն, ինչ Հայաստանի իշխանություններն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն էՋուլֆալակյան․ Այն, ինչ Հայաստանի իշխանություններն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է
Նախկին պատգամավոր․ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանաՆախկին պատգամավոր․ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանա
Փորձագետ. Հայկական հասարակությունը ընկնում է տոտալիտար անվտանգության թակարդըՓորձագետ. Հայկական հասարակությունը ընկնում է տոտալիտար անվտանգության թակարդը
Սևանա լճի վրա գտնվող Գագիկ Ծառուկյանի սեփականությունը կվերադարձվի Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի վրա գտնվող Գագիկ Ծառուկյանի սեփականությունը կվերադարձվի Հայաստանի Հանրապետության սեփականությանը
Դիլիջանում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։Դիլիջանում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։
Իրանի դեսպան. «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում Իրանի սահմաններին ամերիկյան ներկայության հնարավոր ռիսկերը պետք է լիովին գնահատվենԻրանի դեսպան. «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում Իրանի սահմաններին ամերիկյան ներկայության հնարավոր ռիսկերը պետք է լիովին գնահատվեն
Մեսրոպ Առաքելյանը կտրուկ քննադատեց իրավապահ մարմինների գործողությունները՝ ուղղված Գագիկ Ծառուկյանի դեմՄեսրոպ Առաքելյանը կտրուկ քննադատեց իրավապահ մարմինների գործողությունները՝ ուղղված Գագիկ Ծառուկյանի դեմ
Ազգային ժողովի պատգամավոր. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է արտաքին կառավարումԱզգային ժողովի պատգամավոր. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է արտաքին կառավարում
Հայաստանի ազգային արխիվի տնօրենը և Բուլղարիայի դեսպանը քննարկեցին արխիվային համագործակցության հնարավորությունները։Հայաստանի ազգային արխիվի տնօրենը և Բուլղարիայի դեսպանը քննարկեցին արխիվային համագործակցության հնարավորությունները։
Զարուհի Փոստանջյանը պահանջեց քրեական հետաքննություն սկսել Ծառուկյանի առյուծուհու մահվան փաստովԶարուհի Փոստանջյանը պահանջեց քրեական հետաքննություն սկսել Ծառուկյանի առյուծուհու մահվան փաստով
Իրավապաշտպանը տեսել է չար մտադրություն Գագիկ Ծառուկյանից բռնագանձված առյուծի մահվան մեջԻրավապաշտպանը տեսել է չար մտադրություն Գագիկ Ծառուկյանից բռնագանձված առյուծի մահվան մեջ
Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահՀայաստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահ
Բաքվի Վերաքննիչ դատարանը հերթական Բաքվի Վերաքննիչ դատարանը հերթական "նիստն" է անցկացրել ապօրինի պահվող հայ ռազմագերիների բողոքների վերաբերյալ
Փաստաբան․ պաշտպանական կողմի համար Գագիկ Ծառուկյանի կալանավորումն անակնկալ չէրՓաստաբան․ պաշտպանական կողմի համար Գագիկ Ծառուկյանի կալանավորումն անակնկալ չէր
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել էԳագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է
Սամվել Կարապետյան. ԱԺ պատգամավորի մանդատների ստացումը կարող է լինել Փաշինյանին հեռացնելու ամենակարճ ճանապարհըՍամվել Կարապետյան. ԱԺ պատգամավորի մանդատների ստացումը կարող է լինել Փաշինյանին հեռացնելու ամենակարճ ճանապարհը
Չեխական թերթ. Վացլավ Հավելի անվան մրցանակի հավակնորդ Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտումՉեխական թերթ. Վացլավ Հավելի անվան մրցանակի հավակնորդ Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում
2026 թվականի երկրորդ եռամսյակում ավելի քան 30 միլիոն դրամի վնաս է վերականգնվել՝ Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից2026 թվականի երկրորդ եռամսյակում ավելի քան 30 միլիոն դրամի վնաս է վերականգնվել՝ Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից
ՆԳՆ․ Հայաստանի և ԱՄԷ վարորդական իրավունքները փոխադարձաբար ճանաչվում են երկու երկրներում ՝ ուժի մեջ մտած Փոխըմբռնման հուշագրի շրջանակներումՆԳՆ․ Հայաստանի և ԱՄԷ վարորդական իրավունքները փոխադարձաբար ճանաչվում են երկու երկրներում ՝ ուժի մեջ մտած Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ