


Արմինֆո. Հայաստանում արդեն կա 6300-ից ավելի ուսուցիչ, ովքեր ատեստավորում անցնելուց հետո ստանում են բարձր աշխատավարձ։ Այդ մասին հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա ասելով՝ ներկայումս կա ևս 8400 դիմում ՝ կամավոր ատեստավորում անցնելու համար։ Դա, ինչպես նշել է նախարարը, ցույց է տալիս, որ հանրապետության ուսուցիչների գրեթե կեսը կամ արդեն դարձել են ծրագրի շահառու, կամ էլ իրենց դիմումներն են ներկայացնում համակարգին մասնակցելու համար: Նույն տրամաբանությամբ, որն այժմ կիրառվում է, ատեստավորում կանցնեն նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչները։



