


Արմինֆո. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ նրան ընդունել է դատարանի նախագահ Մաթիաս Գիյոմարը:
Ինչպես հաղորդում է ՄԻԵԴ-ի մամուլի ծառայությունը, հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանից ընտրված դատավոր Վահե Գրիգորյանը և դատարանի քարտուղարի տեղակալ Աբել Կամպոսը: Նախարարն իր աջակցությունն է հայտնել դատարանին և Կոնվենցիայի համակարգին: Ընդգծվել է ազգային իշխանությունների և դատարանի ընդհանուր պատասխանատվությունը Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների ապահովման համար:


