Arminfo.info


 Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025 13:40
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանը հայտարարել է Չմիավորման շարժման հետ սերտորեն համագործակցելու պատրաստակամության մասին՝ խաղաղության համընդհանուր նպատակների առաջմղման գործում

Հայաստանը հայտարարել է Չմիավորման շարժման հետ սերտորեն համագործակցելու պատրաստակամության մասին՝ խաղաղության համընդհանուր նպատակների առաջմղման գործում

Արմինֆո. Հոկտեմբերի 16-ին Կամպալայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպմանը: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, նշել է․

 

«Հարգելի´ նախագահող, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Նախևառաջ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ուգանդայի կառավարությանը՝ Չմիավորման շարժման 19-րդ միջանկյալ նախարարական հանդիպումը Կամպալայում կազմակերպելու համար։ Մենք բարձր ենք գնահատում Ուգանդայի Հանրապետության նախագահ Յովերի Կագուտա Մուսևենիի առաջնորդությունը` որպես Չմիավորման շարժման նախագահ, միջազգային օրակարգում Շարժման դերի ամրապնդման գործում։

 

Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Ուգանդային Չմիավորման շարժման 19-րդ միջանկյալ նախարարական հանդիպմանը Հայաստանի Հանրապետությանը՝ որպես դիտորդ երկիր հրավիրելու համար։ Հատկանշական է, որ Հայաստանը վերջին վեց տարիների ընթացքում առաջին անգամ է ելույթ ունենում Չմիավորման շարժման պաշտոնական հանդիպմանը: Մենք գնահատում ենք մեթոդաբանության վերաբերյալ Կարտախենայի փաստաթղթով ամրագրված Շարժման սկզբունքների և ընթացակարգերի պահպանումը, ինչպես նաև Ուգանդայի ջանքերը՝ ուղղված Շարժման շրջանակներում ներառականության և տարբեր տեսակետների բարձրաձայնման հարցում հարգանքի ապահովմանը:

 

Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ խաթարվել է բազմակողմ համագործակցությունը է, նվազել է պետությունների միջև փոխվստահությունը, իսկ միջազգային իրավունքը բախվում է մարտահրավերների, Հայաստանը հավատացած է, որ միջազգային հարթակները պետք է միավորեն ջանքերը համարժեք և ժամանակին արձագանք ապահովելու համար: Մենք պետք է վճռական լինենք` մեժելու ուժի կիրառումը և ցանկացած գործողություն, որը կխախտի պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

 

Տիկնայք և պարոնայք, Կամպալայի հռչակագրի և, ընդհանուր առմամբ, Չմիավորման շարժման օրակարգի առանցքային թեմաներից է Պաղեստինի հարցը։ Այս համատեքստում Հայաստանը շարունակաբար ընդգծել է, որ Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների համար հարատև կայունություն, անվտանգություն, խաղաղություն և բարեկեցություն կարող է երաշխավորվել միայն երկու անկախ հարևան պետությունների գոյությամբ, որտեղ բոլորը կօգտվեն խաղաղ համակեցության առավելություններից: Առաջնորդվելով այս գաղափարով և լինելով երկու պետություն սկզբունքի վաղեմի աջակից՝ Հայաստանը 2024թ. հունիսին ճանաչել է Պաղեստինի Պետությունը, իսկ այնուհետև՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում, հաստատել է դիվանագիտական հարաբերություններ:

 

Հայաստանն ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին և սատարել դրա եզրափակիչ փաստաթուղթը՝ Նյու Յորքի հռչակագիրը: Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնությունը՝ ուղղված մարդասիրական օգնության անխափան մատակարարման ապահովմանը և պատանդների ազատ արձակմանը: Եվ որ

ամենակարևորն է` բանակցությունները պետք է շարունակեն լինել միակ գործնական ուղին՝ Մերձավոր Արևելքում երկու պետություն սկզբունքի հիման վրա արժանապատիվ և հարատև խաղաղության հասնելու համար:

 

Պարոն նախագահող, Հայաստանը լիովին հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության պահպանմանը և բարգավաճմանը։ Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Միացյալ Նահանգների նախագահի` որպես վկա, համատեղ Հռչակագիրը։ Այն նշանավորում է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ նոր հնարավորություններ բացելով քաղաքական երկխոսության, առևտրի և ներդրումների համար, այդ թվում՝ Չմիավորման շարժման անդամ պետությունների հետ:

 

Մենք համոզված ենք, որ տրանսպորտային կապուղիների ամբողջական ապաշրջափակումը կբացահայտի տարածաշրջանի լայնածավալ տարանցիկ և առևտրային ներուժը։ Ավելին, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա բաղադրիչ մաս հանդիսացող TRIPP նախագծի իրագործումը խթան կհանդիսանա տնտեսական աճի, երկխոսության և մարդկանց միջև շփումների համար՝ նպաստելով ավելի լայն կայունությանը և բարգավաճմանը։ Այս նախաձեռնություններն արտացոլում են Հայաստանի տեսլականը՝ փոխակերպելու մեր տարածաշրջանը մշակույթների և շուկաների կամրջի՝ հիմնված խաղաղության և համագործակցության վրա։ Մենք ակնկալում ենք Չմիավորման շարժման աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և TRIPP նախագծին:

 

Եվ վերջապես, 2026թ. հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Երկու շաբաթ շարունակ Հայաստանի մայրաքաղաքը` Երևանը, կվերածվի գլոբալ բնապահպանական բանակցությունների կենտրոնի, այդ թվում` այնպիսի անկյունաքարային թեմաների շուրջ, ինչպիսիք են Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի վերանայումը, ռեսուրսների մոբիլիզացիան, ինչպես նաև կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունը։ Հայաստանյան նախագահությունը ջանք չի խնայի` ապահովելու COP17-ի` իրապես ներառական և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անցկացումը՝ համախմբելով կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հատվածին՝ նպատակ ունենալով ձևավորել կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արդյունավետ և նպատակահեն գործողություններ։

 

Պարոն նախագահող, եզրափակելով՝ թույլ տվեք ընդգծել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու Չմիավորման շարժման և դրա անդամ պետությունների հետ՝ մեր համընդհանուր նպատակների` խաղաղության, փոխադարձ հարգանքի, ուժի չկիրառման և միջազգային համագործակցության առաջմղման ուղղությամբ։ Շնորհակալություն»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ավարտվել է Սահմանադրական դատարանի առաջին նիստը, որտեղ քննարկվում էին ընտրությունների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի դիմումներըԱվարտվել է Սահմանադրական դատարանի առաջին նիստը, որտեղ քննարկվում էին ընտրությունների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի դիմումները
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ․ Արցախի հարցը փակելու Փաշինյանի ձգտումը միտված է Հայաստանը սպառնալիքի տակ դրած ութամյա քաղաքականության ձախողումները կոծկելու փորձինՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ․ Արցախի հարցը փակելու Փաշինյանի ձգտումը միտված է Հայաստանը սպառնալիքի տակ դրած ութամյա քաղաքականության ձախողումները կոծկելու փորձին
Ընդդիմադիր ուժերի կողմնակիցները հանրահավաք են անցկացնում Սահմանադրական դատարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեներիԸնդդիմադիր ուժերի կողմնակիցները հանրահավաք են անցկացնում Սահմանադրական դատարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեների
Ազգի առողջությունը. Հնդկաստանը զգալի առաջընթաց է գրանցել անվտանգ ծննդաբերության և երեխաների պատվաստման ոլորտումԱզգի առողջությունը. Հնդկաստանը զգալի առաջընթաց է գրանցել անվտանգ ծննդաբերության և երեխաների պատվաստման ոլորտում
Եվրահանձնաժողովի ղեկավարը հուլիսի 1-2-ը կայցելի Ադրբեջան և ՀայաստանԵվրահանձնաժողովի ղեկավարը հուլիսի 1-2-ը կայցելի Ադրբեջան և Հայաստան
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Հուլիսի 2-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է 43 հարցՀուլիսի 2-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է 43 հարց
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հերքել է, իբր, Հայաստանի Կոտայքի մարզում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հերքել է, իբր, Հայաստանի Կոտայքի մարզում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին "հաղորդումները"
Հայ դպրոցականները վեց մեդալ են նվաճել Մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումՀայ դպրոցականները վեց մեդալ են նվաճել Մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում
Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը ՀայաստանումԱմերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
Հայ փորձագետներն ու Թուրքիայի առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչները քննարկել են երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ փորձագետներն ու Թուրքիայի առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչները քննարկել են երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները
ԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ
Դատարանը Մուղնիի Սուրբ Գևորգ վանքի վանահոր նկատմամբ վերացրել է ծառայության վայր այցելելու արգելքըԴատարանը Մուղնիի Սուրբ Գևորգ վանքի վանահոր նկատմամբ վերացրել է ծառայության վայր այցելելու արգելքը
Հայաստանում թմրամիջոցներից կախվածություն ունեցող կանանց թվի աճ է գրանցվելՀայաստանում թմրամիջոցներից կախվածություն ունեցող կանանց թվի աճ է գրանցվել
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականըԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
Կոնդի վերակառուցման առաջարկվող մոդելը հիմնված է թաղամասի պատմական միջավայրի պահպանման, տնտեսական զարգացման և մշակութային ակտիվացման համադրման վրաԿոնդի վերակառուցման առաջարկվող մոդելը հիմնված է թաղամասի պատմական միջավայրի պահպանման, տնտեսական զարգացման և մշակութային ակտիվացման համադրման վրա
 Մանե Թանդիլյան․ Առաջիկայում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու, որը նոր մարտահրավերներ է առաջացնելու նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար Մանե Թանդիլյան․ Առաջիկայում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու, որը նոր մարտահրավերներ է առաջացնելու նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար
Հայաստանում բացահայտվում է թմրամիջոցների շրջանառության գրանցված դեպքերի 52,7 տոկոսը․ ՆԳՆՀայաստանում բացահայտվում է թմրամիջոցների շրջանառության գրանցված դեպքերի 52,7 տոկոսը․ ՆԳՆ
Հուլիսին Թբիլիսիում կանցկացվեն Հայկական մշակույթի օրերՀուլիսին Թբիլիսիում կանցկացվեն Հայկական մշակույթի օրեր
Հայաստանի նախկին արտգործնախարար․ Իշխանության կողմից ուժային կառույցներին ապավինելը լրջագույն լեգիտիմության խնդիր է առաջացնումՀայաստանի նախկին արտգործնախարար․ Իշխանության կողմից ուժային կառույցներին ապավինելը լրջագույն լեգիտիմության խնդիր է առաջացնում
Ղազախստանը, Ադրբեջանը և Վրաստանը աշխատում են միասնական երկարաժամկետ սակագնային մոդելի ստեղծման վրա՝ որպես Միջին միջանցքի զարգացման մասՂազախստանը, Ադրբեջանը և Վրաստանը աշխատում են միասնական երկարաժամկետ սակագնային մոդելի ստեղծման վրա՝ որպես Միջին միջանցքի զարգացման մաս
Կալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք կառաջադրվիԿալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք կառաջադրվի
Փաստաբան. Վճռաբեկ դատարանը մերժել է քննության առնել Հայաստանի գլխավոր դատախազի բողոքը՝ ՀԱԵ Արագածոտնի թեմի հոգևորականների ձերբակալման գործովՓաստաբան. Վճռաբեկ դատարանը մերժել է քննության առնել Հայաստանի գլխավոր դատախազի բողոքը՝ ՀԱԵ Արագածոտնի թեմի հոգևորականների ձերբակալման գործով
ՀՀ փոխվարչապետ. Այսօր, ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ, Հայաստանն ու Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջանՀՀ փոխվարչապետ. Այսօր, ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ, Հայաստանն ու Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը հանդես են եկել պաշտպանական համագործակցության զարգացման օգտինՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը հանդես են եկել պաշտպանական համագործակցության զարգացման օգտին
ԵՄ հատուկ ներկայացուցիչ. Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինԵՄ հատուկ ներկայացուցիչ. Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Հայաստանի Սահմանադրական դատարանում սկսվում է ընդդիմադիր ուժերի դիմումի քննությունըՀայաստանի Սահմանադրական դատարանում սկսվում է ընդդիմադիր ուժերի դիմումի քննությունը
Նոյեմբերին Երևանում կանցկացվի ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստըՆոյեմբերին Երևանում կանցկացվի ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը ՀայաստանումԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Փորձագետ. Այսօր Ադրբեջանի զսպման գլխավոր խնդիրը գտնվում է հայ հասարակության ձեռքերումՓորձագետ. Այսօր Ադրբեջանի զսպման գլխավոր խնդիրը գտնվում է հայ հասարակության ձեռքերում
Քաղաքական գործիչ. Իշխանությունների նպատակները չեզոքացնելուն ուղղված ընդդիմության համակարգված գործողությունները կենսական անհրաժեշտություն են քաղբանտարկյալների ազատ արձակման համարՔաղաքական գործիչ. Իշխանությունների նպատակները չեզոքացնելուն ուղղված ընդդիմության համակարգված գործողությունները կենսական անհրաժեշտություն են քաղբանտարկյալների ազատ արձակման համար
Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ։Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ։
Իսրայելը պատրաստվում է առաջին անգամ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունըԻսրայելը պատրաստվում է առաջին անգամ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Անվտանգության փորձագետ. Պետությունը ցանկանում է լիակատար վերահսկողություն սահմանել քաղաքացիների հեռախոսների նկատմամբ ՀայաստանումԱնվտանգության փորձագետ. Պետությունը ցանկանում է լիակատար վերահսկողություն սահմանել քաղաքացիների հեռախոսների նկատմամբ Հայաստանում
Կիլիկիո Մեծի Տան Կաթողիկոսությունը հայտնում է Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորված և անհետ կորած հայերի մասինԿիլիկիո Մեծի Տան Կաթողիկոսությունը հայտնում է Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորված և անհետ կորած հայերի մասին
Դոնալդ Թրամփի խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱՀ ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության մասին համատեղ հայտարարությունԴոնալդ Թրամփի խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱՀ ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության մասին համատեղ հայտարարություն
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի կառավարության նախագահինՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի կառավարության նախագահին
Մասիսի նախկին քաղաքապետն ազատվել է տնային կալանքիցՄասիսի նախկին քաղաքապետն ազատվել է տնային կալանքից
Կառավարող կուսակցությունից ԱԺ պատգամավորն իր թեկնածությունն է առաջադրել խորհրդարանի փոխնախագահի պաշտոնի համարԿառավարող կուսակցությունից ԱԺ պատգամավորն իր թեկնածությունն է առաջադրել խորհրդարանի փոխնախագահի պաշտոնի համար
Ռուբեն Ռուբինյան․ Իմ կուսակիցների վստահությունն ինձ շատ բանի է պարտավորեցնումՌուբեն Ռուբինյան․ Իմ կուսակիցների վստահությունն ինձ շատ բանի է պարտավորեցնում
Փաշինյան․ գաղտնի քվեարկության արդյունքում Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի թեկնածուՓաշինյան․ գաղտնի քվեարկության արդյունքում Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի թեկնածու
Գլխավոր դատախազությունը Գլխավոր դատախազությունը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն է ուղարկել ԿԸՀ
Արդարադատության նախարար․ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերահաստատեցին երկրի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներինԱրդարադատության նախարար․ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերահաստատեցին երկրի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանի շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեներիՀունիսի 26-ին Սահմանադրական դատարանի շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեների
Բրյուսելում կայացել է Հայաստանի և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԲրյուսելում կայացել է Հայաստանի և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը
Փաստաբան․ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը համարում ենք համարձակՓաստաբան․ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը համարում ենք համարձակ
Գառնիում կբացվի Հայաստանի գորգարվեստի թանգարանԳառնիում կբացվի Հայաստանի գորգարվեստի թանգարան
Իրանցի օպերատոր Մահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տարածաշրջանային մրցույթի ժյուրինԻրանցի օպերատոր Մահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տարածաշրջանային մրցույթի ժյուրին
Դատարանը փոխել է արցախցի լեգենդար հետախույզ, «Ուժեղ Հայաստանի» անդամի խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանքԴատարանը փոխել է արցախցի լեգենդար հետախույզ, «Ուժեղ Հայաստանի» անդամի խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք
ԱԺ պատգամավոր․ Քանի դեռ օրվա իշխանությունները բանակցում են նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, հսկայական վնասներ է կրում հայ տնտեսվարողըԱԺ պատգամավոր․ Քանի դեռ օրվա իշխանությունները բանակցում են նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, հսկայական վնասներ է կրում հայ տնտեսվարողը
Վերաքննիչ դատարանը վերացրել է Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ տնային կալանքըՎերաքննիչ դատարանը վերացրել է Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ տնային կալանքը
Հայաստանյան QR վճ արային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն.ArcaQR - IdramNetՀայաստանյան QR վճ արային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն.ArcaQR - IdramNet
«Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը«Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
Վարդևանյան․ Հայաստանում ընտրական գործընթացների ընթացքում ավելի քան 200 մարդ  եղել է մեղադրյալի կարգավիճակում Վարդևանյան․ Հայաստանում ընտրական գործընթացների ընթացքում ավելի քան 200 մարդ  եղել է մեղադրյալի կարգավիճակում 
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Կոնվերս Բանկը ներկայացրել է կանանց հզորությունների զարգացման ոլորտում փորձըԿոնվերս Բանկը ներկայացրել է կանանց հզորությունների զարգացման ոլորտում փորձը
JICA-ի պատվիրակությունը հայկական կողմի հետ քննարկել է Սևանա լճի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարներըJICA-ի պատվիրակությունը հայկական կողմի հետ քննարկել է Սևանա լճի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները
Քաղաքացիական պայմանագիր»-ում այսօր տեղի կունենա Խորհրդարանի խոսնակի թեկնածության շուրջ գաղտնի քվեարկությունՔաղաքացիական պայմանագիր»-ում այսօր տեղի կունենա Խորհրդարանի խոսնակի թեկնածության շուրջ գաղտնի քվեարկություն
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել