


Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի հարթակներում քննարկել են խաղաղության ճանապարհով ընթանալուն առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:
"Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը շատ ջերմ շփվել են և քննարկել հարցեր, թե ինչպես առաջ շարժվել խաղաղության, անվտանգության ճանապարհով", - ասել է Լեբեդևը:



