Arminfo.info


 Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025 19:08
Ալինե Գրիգորյան

Թաթոյանը ներկայացրել է իր կողմից ստեղծվող քաղաքական ուժի գործունեության հիմնական ուղղությունները

Թաթոյանը ներկայացրել է իր կողմից ստեղծվող քաղաքական ուժի գործունեության հիմնական ուղղությունները

Արմինֆո. Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը հոկտեմբերի 9-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է այն առաջնահերթ հարցերը, որոնք կընդգրկվեն իր կողմից ստեղծվող "Միասնության թեւեր" քաղաքական ուժի օրակարգում:

 

Ինչպես պատմել է իրավապաշտպանն ու նոր քաղաքական ուժի հիմնադիրը, առաջնահերթությունները կընդգրկեն մի քանի բլոկ: Գործունեության առանցքային ուղղություններից են արտաքին և ներքին քաղաքականությունը։

 

Արտաքին քաղաքական օրակարգի համատեքստում նրա քաղաքական ուժն, իհարկե, առաջնորդվելու է երկրի շահերով, բայց դրանք միջազգային միտումների հետ համադրելու սկզբունքով։ "Այդ հարցում մենք նաեւ մտադիր ենք լինելու մի երկիր, որը չի պատրաստվում հրաժարվել իր պարտավորություններից։ Մինչդեռ, այսօր Հայաստանի իշխանություններն առաջ են տանում դիրքորոշում, որը հակասում է այդ սկզբունքին։ Մասնավորապես, նրանք ստանձնում են միջազգային պարտավորություններ և հրաժարվում են դրանցից իրենց հարմար ցանկացած պահի, երբ դա հակասում է իրենց ցածր նեղ շահերին", - պարզաբանել է Թաթոյանը։ Նա նշել է այդ միտման վտանգավորությունը միջազգային հարթակում երկրի ոչ ճիշտ իմիջի ձևավորման համատեքստում։ Ընդ որում, նա հավաստիացրել է, որ այդ հարցում իրենք նաև համապատասխան վերաբերմունք են պահանջելու իրենց դաշնակիցներից, այսինքն, Հայաստանի նկատմամբ իրենց ստանձնած պարտավորությունների կատարում։

 

Խոսելով ներքին քաղաքականության մասին ՝ Թաթոյանն ուշադրություն է հրավիրել այն ատելության մթնոլորտի վրա, որը գեներացրել է ներկայիս իշխանությունը, այդ թվում ՝ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։ Նա նշել է, որ այդ հարցում իրենք առաջնորդվելու են իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքների պահպանմամբ, այսինքն ՝ բացառելու են միջամտությունը, տվյալ դեպքում՝ Եկեղեցու գործերին: Այս համատեքստում Թաթոյանը նաև հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը աշխատելու է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անպարկեշտ բառապաշարն արմատախիլ անելու ուղղությամբ:

 

Արցախցիների իրավունքները և ռազմագերիների հարցը

 

Մյուս կարևոր հարցը, Թաթոյանի հավաստմամբ, լինելու է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի իշխանությունների կողմից, մասնավորապես, արցախցիների նկատմամբ կատարված հանցագործությունների արձանագրումը: Նախկին օմբուդսմենը շեշտել է, որ իրենց օրակարգում Արցախի բնակչության վերադարձի հարց չի լինելու, քանի որ այն համարում է անիրատեսական: Փոխարենը, ինչպես պարզաբանել է Թաթոյանը, իրենք պատրաստվում են առաջ տանել Հայաստանում արցախցիների արժանապատիվ ապրելու, նրանց սոցիալական հարցերը լուծելու, ինչպես նաև նրանց նկատմամբ ատելության մթնոլորտի տարածումը կանխելու հարցը ։ "Մենք մտադիր ենք մինչև ընտրությունները բացահայտել այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են արցախցիները։ Բացի այդ, մենք ցանկանում ենք հանրությանը հասցնել, որ արցախցիների ինքնությունը հայերի ինքնության անբաժանելի մասն է։ Այս համատեքստում մենք մտադիր ենք Երևանի կենտրոնում կառուցել Արցախի պատմության թանգարան և ստեղծել բռնի տեղահանված բնակչության հարցերով զզբաղվող հատուկ բաժին՝ նրանց հարցերը պետական մակարդակով ճիշտ համակարգելու համար", - պարզաբանել է նախկին օմբուդսմենը։

 

Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցի վերաբերյալ Թաթոյանը նշել է, որ, առաջին հերթին, թույլ չեն տա, որ նրանց իրավունքների պաշտպանությունը դառնա սակարկության հարց: Նա ընդգծել է, որ դա բացառապես մարդասիրական հարց է։ Այս առումով նա հիշեցրել է, որ ի սկզբանե ադրբեջանական կողմն ամեն ինչ արել է այդ հարցը քաղաքականացնելու համար ։ "Մինչդեռ, մենք պատրաստվում ենք այդ հարցը համալիր դիտարկել։ Նախ, մենք չենք խոսելու առանձին խմբերի՝ Արցախի ղեկավարության, խաղաղ քաղաքացիների, առանձին ռազմական պատանդների ազատման մասին։ Երկրորդ ՝ մենք այս հարցը կդիտարկենք որպես սպառնալիք Հայաստանի անվտանգությանը, քանզի ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձելու է օգտվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող դատաստաններից ՝ նոր ճնշումներ գործադրելու համար", - նշել է Թաթոյանը։

 

Նա նաև հաղորդել է, որ այդ հարցում քայլեր են ձեռնարկելու միջազգային այնպիսի մեխանիզմներ ստեղծելու համար, որոնք կամրապնդեին դատաքննության վերահսկողական գործառույթը և թույլ կտային պարզաբանել անհետ կորածների ճակատագիրը: Այս համատեքստում Թաթոյանը նաև ուշադրություն է հրավիրել, որ հարցը բարձրացնելու հնարավորությունը եղել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ:

 

Բանակցություններ և միջազգային հայցեր

 

Անդրադառնալով բանակցային ժառանգությանը, որը կփոխանցվի նոր ղեկավարությանը նրա ընտրվելու դեպքում, Թաթոյանն, առաջին հերթին, ընդգծել է, որ իրենք չեն պատրաստվում հրաժարվել միջազգային պարտավորություններից, որոնք ստանձնել է Հայաստանը: Այս համատեքստում նա նաև վտանգավոր նախադեպ է համարել Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից երկրի հրաժարվելը, որոնք ներկայացվել են միջազգային դատարաններ: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ միջազգային դատարանն Ադրբեջանի վերաբերյալ 9 դատական ակտ է ընդունել, որոնցից Հայաստանը մինչ օրս ոչ մի կերպ չի օգտվել: Սա, ըստ նրա, կենսական հարց է երկրի համար, որն իրենք պատրաստվում են առաջ տանել։

 

Սահմանագծման և սահմանազատման գործընթացն

 

Այնուհետև նախկին օմբուդսմենը հիշեցրել է, որ այսօր սահմանագծման և սահմանազատման ողջ գործընթացն իրականացվել է սահմանամերձ գյուղերում բնակվող հայերի իրավունքների խախտմամբ, ինչի մասին ինքը բազմիցս հայտարարել է: Ադս հարցում Թաթոյանը նշել է, որ իրենք ունեն փաստաթղթային հարուստ բազա, որը պատրաստվում են առաջ տանել միջազգային գործընկերների հետ քննարկումների և բանակցությունների միջոցով: "Մասնավորապես, մենք պատրաստվում ենք առաջ տանել 1984-1987 թվականների քարտեզները, որոնք հիմնված էին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշումների վրա ։ Այլ կերպ ասած՝ այդ հարցում մենք ունենք հստակ դիրքորոշում, Հայաստանի օգտին ընդունված փաստաթղթեր։ Մինչդեռ, մենք անընդունելի ենք համարում գլխավոր շտաբի քարտեզի առաջ մղումը, քանի որ դրանք ռազմական քարտեզներ են, և դրանցով չի կարող իրականացվել սահմանազատում և սահմանագծում",- պարզաբանել է Թաթոյանը։

 

Անվտանգության համակարգի զարգացում և դաշնակիցների հետ երկխոսության հաստատում

 

Նախկին օմբուդսմենը նաեւ նշել է, որ իրենք պատրաստվում են ընթանալ սեփական պաշտպանական համակարգը, ռազմարդյունաբերությունը զարգացնելու ճանապարհով, որպեսզի ավելի ուժեղ երկիր ունենանք: Այս համատեքստում անդրադառնալով այլ երկրների հետ իրենց արտաքին գործընկերությանը՝ նա նշել է, որ իրենք այս հարցում պատրաստվում են

բաց երկխոսության գնալ, բայց՝ առաջնորդվելով բացառապես ներքին օրակարգի շահերով ։ Այս համատեքստում Թաթոյանն անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած խնդիրներին։ Նա հայտարարել է, որ այս հարցում իրենք պատրաստվում են առաջ տանել Ռուսաստանի հետ բաց երկխոսությունը՝ հետագա համագործակցության հեռանկարները հասկանալու համար: Մասնավորապես՝ ռազմատեխնիկական գործընկերության, արտաքին քաղաքականության և այլ հարցերում։

 

"Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս հարցում ինձ համար մեծ խնդիր է մնում նաև ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությամբ էթնիկ զտումների իրականացումը։ Սա ինձ համար վիճելի հարց է, որը պետք է պարզաբանվի ռուսական կողմից։ Եվ կան բազմաթիվ այլ հարցեր ու խնդիրներ, որոնք պետք է հիմնավորվեն ու ուսումնասիրվեն", - պարզաբանել է Թաթոյանը։

 

Նա նշել է, որ այդ հարցը կարևոր տեղ կզբաղեցնի, քանի որ Հայաստանն ապրում է մի տարածաշրջանում, որտեղ, հաստատ, դեռ մեկ անգամ չէ, որ կբախվի նման խնդիրների:

 

Խաղաղ գործընթաց

 

Նախկին օմբուդսմենը նաև անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման խաղաղ գործընթացին, նշելով, որ իրենց համար խաղաղության ապահովումն անվտանգության արդյունավետ համակարգի, ատելության մթնոլորտից հրաժարվելու և բոլոր այն հարցերի իրականացման արդյունք է, որոնք մտնում են իրենց քաղաքական ուժի օրակարգ:

 

Թաթոյանը, միաժամանակ, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաջատեղյակ է այն խնդիրներին, որոնց երկիրը բախվում է հենց իր ՝ որպես Հայաստանի օմբուդսմենի գործունեության շնորհիվ, նշելով, որ դա նաև նպաստել է այն սկզբունքների սահմանմանը, որոնցով առաջնորդվելու է իրենց նախաձեռնությունը: Նա նաև ընդգծել է, որ այս բոլոր հարցերի իրականացման գործում իրենք պատրաստվում են մեծ աշխատանք տանել հայ հասարակության հետ: Եվ այդ խնդիրների լուծման մեջ են նրանք տեսնում այն իրավիճակից երկրի դուրս գալու ճանապարհը, որում այսօր հայտնվել է սխալ քաղաքականության պատճառով։

 

Հիշեցնենք, որ երկրի քաղաքական կյանքին մասնակցելու և քաղաքական նախաձեռնություն ստեղծելու մտադրության մասին Թաթոյանը հայտարարել էր հոկտեմբերի 6-ին՝ իր տեսաուղերձում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարներըՀայաստանն ու Կիպրոսը քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարները
Բողոքի ակցիաներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբԲողոքի ակցիաներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբ
Մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի նիստինՄարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի նիստին
ՀՀ վարչապետը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմՀՀ վարչապետը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ
Լոռու մարզպետը որոշում է կայացրել հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի մանդատիցԼոռու մարզպետը որոշում է կայացրել հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի մանդատից
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է Հայաստանի կառավարությունում իր ապագայի մասին հայկական ԶԼՄ-ների հաղորդումներինՎարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է Հայաստանի կառավարությունում իր ապագայի մասին հայկական ԶԼՄ-ների հաղորդումներին
Վարչապետից անմիջապես հետո արձակուրդ է գնում նաև ԱԺ նախագահըՎարչապետից անմիջապես հետո արձակուրդ է գնում նաև ԱԺ նախագահը
Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արեգնազ ՄանուկյանինԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին
Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներինԱմերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
«ՀայաՔվե»․ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը«ՀայաՔվե»․ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալՀայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու               «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու              
Հայաստանում քոլեջ ընդունվողների թիվը տարեցտարի ավելանում է 10%-ովՀայաստանում քոլեջ ընդունվողների թիվը տարեցտարի ավելանում է 10%-ով
Վանդալիզմի ակտ է տեղի ունեցել Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանըՎանդալիզմի ակտ է տեղի ունեցել Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը
Միացյալ Թագավորության խորհրդարանում բարձրացվել է Ադրբեջանի կողմից արցախցի տարեցների սպանության հարցըՄիացյալ Թագավորության խորհրդարանում բարձրացվել է Ադրբեջանի կողմից արցախցի տարեցների սպանության հարցը
Հայաստանում ուժի մեջ է մտել «ծնողական ժամի» մասին օրենքըՀայաստանում ուժի մեջ է մտել «ծնողական ժամի» մասին օրենքը
«Հայաստան» դաշինք․ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հրաման է, այլ ոչ թե արդարադատության իրականացում«Հայաստան» դաշինք․ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հրաման է, այլ ոչ թե արդարադատության իրականացում
ԱԺ նախկին պատգամավորը ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ  քրեական գործը համարում է  քաղաքական շարժառիթներով պայմանավորվածԱԺ նախկին պատգամավորը ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ  քրեական գործը համարում է  քաղաքական շարժառիթներով պայմանավորված
«Սլավմեդ»-ը նոր էջ է բացել հայրենական առողջապահության պատմության մեջ. երկրում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն«Սլավմեդ»-ը նոր էջ է բացել հայրենական առողջապահության պատմության մեջ. երկրում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն
Ռոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակումՌոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակում
Եվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը Հայաստանում աշխատանքներ է իրականացրել CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբԵվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը Հայաստանում աշխատանքներ է իրականացրել CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ
Կառավարող կուսակցությունից ԱԺ երկու նորընտիր պատգամավորներ որոշել են հրաժարվել իրենց մանդատներիցԿառավարող կուսակցությունից ԱԺ երկու նորընտիր պատգամավորներ որոշել են հրաժարվել իրենց մանդատներից
Վարդավառի տոնակատարությունների պատճառով հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակելու է Հանրապետության հրապարակ մուտքըՎարդավառի տոնակատարությունների պատճառով հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակելու է Հանրապետության հրապարակ մուտքը
Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։
Մանե Թանդիլյան. Ձերբակալությունը պետք է օգտագործվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիքՄանե Թանդիլյան. Ձերբակալությունը պետք է օգտագործվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիք
Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 քրեական գործ ուղարկվել է դատարանԸնտրական հանցագործությունների հետ կապված 43 քրեական գործ ուղարկվել է դատարան
Զելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետԶելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Փոստանջյան. Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը Հայաստանում բռնապետության հաստատման ևս մեկ ապացույց էՓոստանջյան. Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը Հայաստանում բռնապետության հաստատման ևս մեկ ապացույց է
Հայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտումՀայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտում
« ՈւժեղՀայաստան» դաշինքը կտրուկ քննադատեց Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով քաղաքական հետապնդում։« ՈւժեղՀայաստան» դաշինքը կտրուկ քննադատեց Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով քաղաքական հետապնդում։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Գարիկ ԾառուկյանինՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
Արցախի պատգամավոր. Քաղաքական հետապնդումները՝ Հայաստանի իշխանությունը պահպանելու հիմնական գործիքԱրցախի պատգամավոր. Քաղաքական հետապնդումները՝ Հայաստանի իշխանությունը պահպանելու հիմնական գործիք
Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիան նրանց նոր ազգային նպատակն է»Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիան նրանց նոր ազգային նպատակն է»
Վերջին օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում է անհեթեթ թեզը, որ մարդու իրավունքները կարելի է ոտնահարել «ժողովրդավարության» պաշտպանության համար..իրավապաշտպանՎերջին օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում է անհեթեթ թեզը, որ մարդու իրավունքները կարելի է ոտնահարել «ժողովրդավարության» պաշտպանության համար..իրավապաշտպան
«Մայր Հայաստան». Հայաստանում իրավական համակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ, այլ ոչ թե արդարադատություն«Մայր Հայաստան». Հայաստանում իրավական համակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ, այլ ոչ թե արդարադատություն
AECOM թիմը այցելեց Հայաստան՝ TRIPP ծրագրի իրականացման վայրի ուսումնասիրության համարAECOM թիմը այցելեց Հայաստան՝ TRIPP ծրագրի իրականացման վայրի ուսումնասիրության համար
"Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամը երկու ամսով կալանավորվել է
IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին
Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի 
Սամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրըՍամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրը
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններումՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններում
ԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակըԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակը
ՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ
Սամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմՍամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմ
Փաշինյանը խոստացել է պաշտպանել Փաշինյանը խոստացել է պաշտպանել "Արարատցեմենտի" աշխատակիցների իրավունքները
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետԲաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետ
Փաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմումՓաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմում
"Ով ինչ վերահսկում է, նրան էլ այն պատկանում է" սկզբունքը նշանակում է հրաժարվել Ջերմուկի օկուպացված տարածքներից. վարչապետ
Գագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքԳագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպք
   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից
Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքըԴատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքը
ՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժըՀայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբՖրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Նիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինիՆիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինի
ՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիսՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիս
Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համարՓաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համար
Փաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակումՓաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ