


Արմինֆո. Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան ԱՄՆ արտաքին քաղաքականության երկարաժամկետ գերակայությունն են: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խորհրդական Քալեբ Օրրը։
"Ավելի լայն կասպյան տարածաշրջանը՝ ներառյալ Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության երկարաժամկետ ուշադրության կենտրոն է։ Այդ տարածաշրջանում ներդրումներ կատարելը և դրա զարգացումը տարիներ շարունակ համապատասխանում են մեր ռազմավարական շահերին", - ասել է Օրրը, ում Twitter-ում (X) մեջբերել է Կասպյան քաղաքական կենտրոնը (CPC): Օրրը Նյու Յորքում մասնակցել է Կասպյան 6-րդ գործարար համաժողովին:


