


Արմինֆո. Արտյոմ Սմբատյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության ղեկավար:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, որոշումն ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սեպտեմբերի 9-ին:
Ավելի վաղ վարչապետը մեկ այլ որոշմամբ պաշտոնից ազատել էր Միասնական սոցիալական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Էդուարդ Պետրոսյանին:
Նշենք, որ Արտյոմ Սմբատյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը (աշխատանքից ազատվել էր 2024 թվականի փետրվարի 23-ին): Նա նշանակվել էր 2021 թվականի օգոստոսի 25-ին, ավելի վաղ նույն օրն ազատվել էր ՀՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնից (այդ պաշտոնը զբաղեցրել էր 2019 թվականի դեկտեմբերի 20-ից)։


