


Արմինֆո. Հայաստանի քաղաքացիներին կթույլատրվի առանց վիզայի մնալ Ղազախստանում՝ Ղազախստանի Հանրապետության պետական սահմանը հատելու օրվանից 90 օրը լրանալուց հետո: Այդ մասին ասվում է Ղազախստանի Մաժիլիսի պաշտոնական Telegram-ալիքում։
"Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիների՝ մյուս կողմի տարածքում գտնվելու ժամկետը մնում է անփոփոխ։ Այն պետական սահմանը հատելու օրվանից 90 օր է և վեց ամսվա ընթացքում միագումար չի կարող գերազանցել տվյալ ժամկետը: Ընդ որում, սահմանված ժամկետի ավարտից հետո Հայաստանի քաղաքացիներին կթույլատրվի մնալ Ղազախստանում ՝ ձևակերպելով ժամանակավոր կացության թույլտվություն (աշխատանքի, ուսման, բիզնեսի վարման, ընտանիքի վերամիավորման և այլն): Ներկայումս դրա համար պահանջվում է վիզայի ձևակերպում", - ասվում է հրապարակման մեջ։



