Arminfo.info


 Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025 14:13
Ալինե Գրիգորյան

Հանուն Արցախի» միավորումը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը

Հանուն Արցախի» միավորումը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը

  ԱրմԻնֆո:  "Հանուն Արցախի" միավորումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 80 հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, ուղերձ է հղել ԵԱՀԿ գործող նախագահին և բոլոր անդամ պետություններին ՝ մտահոգություն և վճռական բողոք հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանն ուղղված գործընթացների կապակցությամբ:

 

«Մենք՝ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, գործելով Արցախի՝ բռնի տեղահանված և իրենց բնօրրանից զրկված բնակիչների անունից, հղում ենք սույն հրատապ դիմումը ԵԱՀԿ գործող նախագահին, բոլոր անդամ պետություններին, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին։ Խոր մտահոգություն ու վճռական բողոք ենք հայտնում Մինսկի գործընթացի լուծարմանն ուղղված զարգացումների վերաբերյալ լուրերի կապակցությամբ:

 

Որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաստատված կողմ՝ մենք ընդգծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը չի կարող դիտարկվել որպես հակամարտության արդար և համապարփակ կարգավորում։ Այն ամբողջովին անտեսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները՝ առհասարակ դուրս թողնելով նրան բանակցություններից և կարգավորման գործընթացից։

 

Եթե ԵԱՀԿ անդամ պետությունները, այնուամենայնիվ, որոշեն համաձայնեցնել իրենց քայլերը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ մոտեցման հետ և գնալ Մինսկի գործընթացի լուծարմանը, ապա մենք, ամենայն հարգանքով, ԵԱՀԿ և նրա անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ ցանկացած նմանատիպ որոշում կայացնելիս անհրաժեշտ է խստորեն առաջնորդվել Կազմակերպության ընթացակարգային կանոններով։ Մասնավորապես, հարկ է հիշեցնել, որ Մինսկի գործընթացի ստեղծման, հետևաբար նաև լուծարման լիազորությունը պատկանում է բացառապես ԵԱՀԿ անդամ պետությունների կամ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին՝ որպես Կազմակերպության որոշումներ կայացնող բարձրագույն մարմին։

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չկարգավորված, իսկ բռնի տեղահանված անձանց իրավունքների հարցը՝ չլուծված: Մինսկի խմբի համանախագահությունը, որպես Մինսկի գործընթացի հիմնական մարմին, ստացել էր մանդատ՝ խաղաղ բանակցությունների միջոցով հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և արդար կարգավորմանը։ Միայն միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա հիմնված լուծումը կարող է ծառայել որպես օրինական հիմք Մինսկի գործընթացի և նրա կառույցների գործունեության դադարեցման համար։ Մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը, որը հիմա ներկայացվում է որպես հակամարտության լուծում, իրականում հանդիսանում է Ադրբեջանի կողմից ուժի ապօրինի կիրառման հետևանք։ Այդ ուժը դրսևորվեց լայնածավալ ռազմական ագրեսիայով, որը սանձազերծվեց 2020 թ. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ և ավարտվեց Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտմամբ։

 

2020 թ․ ռազմական գործողություններից և հատկապես 2023 թ․ սեպտեմբերին բնակչության բռնի տեղահանումից ու Լեռնային Ղարաբաղի լիակատար օկուպացիայից հետո Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները բանակցում էին խիստ գաղտնի պայմաններում։ Այդ ամբողջ գործընթացի ընթացքում Լեռնային Ղարաբաղի որևէ ներկայացուցիչ՝ ո՛չ ընտրված պաշտոնյաները, ո՛չ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, ո՛չ էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հնարավորություն չունեցան մասնակցել բանակցություններին կամ գոնե արտահայտել իրենց դիրքորոշումը։

 

Լիովին դուրս մնալով այդ գործընթացից՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու լայն հանրությունը համաձայնեցված տեքստին ծանոթանալու հնարավորություն ունեցան միայն 2025 թ․ օգոստոսի 11-ին՝ դրա հրապարակման պահին։ Այն ժամանակ ակնհայտ դարձավ, որ համաձայնագրի նախագծում բացակայում են այնպիսի հիմնարար դրույթներ, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակին, բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի երաշխիքներին և մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումներից պաշտպանության միջոցներին։ Ընդհակառակը, տեքստում հստակ նշվում է, որ Կողմերը համաձայնում են հետ կանչել, մերժել կամ այլ կերպ դադարեցնել իրենց միջև առկա բոլոր միջպետական պահանջները, բողոքները, բողոքարկումները, դատավարությունները և վեճերը։

 

Հետագայում Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հայտարարեց, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում՝ պայմանով, որ Հայաստանը կկատարի լրացուցիչ պահանջներ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ տեքստում բացակայում են դրույթներ, որոնք երաշխավորում են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։ Իսկ օգոստոսի 18-ին Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե արցախահայերի վերադարձը «իրատեսական չէ» և այդ հարցի քննարկումն իսկ կարող է սպառնալ խաղաղությանը։

 

Այս իրադարձությունները վկայում են, որ Արցախի կարգավիճակին և նրա ժողովրդի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հիմնարար հարցերը մնում են չլուծված և պետք է դառնան առանձին միջազգային կարգավորման առարկա։ Քանի դեռ գոյություն չունի միջազգային լեգիտիմությամբ օժտված նոր մեխանիզմ ստեղծելու որևէ իրական հեռանկար, Մինսկի գործընթացը մնում է վերջին գործող ինստիտուցիոնալ կառույցը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հույսի վերջին աղբյուրը։

 

Մինչ օրս շոշափելի արդյունքների բացակայությունը չի կարող մեկնաբանվել որպես Մինսկի խմբի միջազգային մակարդակով ճանաչված մանդատի ավարտ կամ նրա գործունեության իրավական հիմքերի կորուստ։ Ընդհակառակը, Մինսկի խմբի և նրա հետ կապված կառույցների պահպանումը, որպես ԵԱՀԿ օրինական մեխանիզմներ, մնում է միակ երաշխիքը, որ խաղաղ գործընթացը կշարունակվի միջազգային իրավունքի և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների շրջանակում, այլ ոչ թե ապօրինի ուժի կիրառման կամ միակողմանի քաղաքական հարկադրանքի միջոցով։

 

Մենք անկեղծորեն հույս ունենք, որ ԵԱՀԿ-ն և նրա անդամ պետությունները Արցախի ողջ հայկական բնակչության բռնի արտաքսումը չեն դիտարկի որպես հակամարտության «կարգավորում» կամ Մինսկի խմբի լուծարման հիմք։ Նման քայլը ոչ միայն կնշանակեր խաղաղ և արդար կարգավորմանն ուղղված մանդատի կատարման ձախողում, այլև Արցախի հայերի դեմ իրականացված էթնիկ զտումների և պատերազմական հանցագործությունների լեգիտիմացման վտանգ կստեղծեր։ Նման որոշումը կարող է մեկնաբանվել միայն որպես հանցակցություն, ինչը բացարձակապես անհամատեղելի է ԵԱՀԿ և նրա անդամ պետությունների սկզբունքների ու պարտավորությունների հետ։

 

Թյուրիմացություններից խուսափելու համար ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չպետք է կախված լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացից։ Թեև երկու պետությունների հարաբերությունների կարգավորումը կարևոր է, այն չի կարող փոխել հակամարտության էությունը։ Մինսկի խումբը հատուկ ձևավորվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը ծագեց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ուժով ճնշելու փորձերի պատճառով։ Հարկ է հիշեցնել, որ Մինսկի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղը ճանաչվել էր որպես հակամարտության լիիրավ կողմ, և այդ կարգավիճակը հաստատվել էր ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ։

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և խաղաղ կարգավորմանը միտված բանակցային կառույցների գոյությունը չի կարող և չպետք է դիտվի որպես խոչընդոտ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար։ Ընդհակառակը, դրանց պահպանումը ամուր հիմք է ապահովում կայուն խաղաղության, միջազգային նորմերի պահպանման, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության համար։

 

Մինսկի գործընթացի դադարեցումը գտնվում է բացառապես ԵԱՀԿ գագաթնաժողովի իրավասության ներքո

Եթե ԵԱՀԿ գործող նախագահը և անդամ պետությունները, այնուամենայնիվ, որոշեն անտեսել Կազմակերպության սկզբունքները և փաստորեն հավանություն տալ Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանը (ինչպես այն բնորոշեց հենց Եվրոպական խորհրդարանը), ապա մենք կոչ ենք անում գոնե խստորեն պահպանել ԵԱՀԿ ընթացակարգային կանոնները։ Դրանց համաձայն՝ հարցը պետք է պատշաճ կերպով փոխանցվի միակ լիազորված մարմնին՝ պետությունների կամ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին՝ քննարկման և վերջնական որոշման ընդունման համար։

 

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի գործընթացի կենտրոնական ինստիտուտներից մեկը։ Այն ի սկզբանե ստեղծվել էր որպես օժանդակ մարմին՝ Մինսկի խաղաղության համաժողովի կազմակերպման համար, իսկ նրա նպատակներն ու խնդիրները հետագայում հաստատվել են ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ։ Վերջինս նաև հիմնել է Մինսկի խմբի համանախագահությունը և Բարձր մակարդակի պլանավորման խումբը։ Այդպիսով Մինսկի խմբի համանախագահությունը դարձել է այն հիմնական մարմինը, որին պատասխանատվություն է վերապահվել՝ օժանդակելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, մինչդեռ Բարձր մակարդակի պլանավորման խումբը ստացել էր հանձնարարություն՝ մշակելու առաջարկություններ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության հնարավոր ծավալման վերաբերյալ:

 

Հետևաբար, Մինսկի գործընթացի ինստիտուտները՝ Մինսկի խմբի համանախագահությունը, Մինսկի խումբը և Բարձր մակարդակի պլանավորման խումբն ուղղակիորեն ստեղծվել կամ էլ ակնհայտորեն հաստատվել են ԵԱՀԿ որոշում կայացնող բարձրագույն մարմնի՝ գագաթնաժողովի կողմից։

 

Այս ինստիտուցիոնալ կառույցը լրացուցիչ պաշտպանված է ԵԱՀԿ ընթացակարգային կանոններով։ IV.1 բաժնի 9-րդ կետը սահմանում է. «Ցանկացած որոշում կարող է փոփոխվել կամ չեղարկվել այն մարմնի կողմից, որն ընդունել է տվյալ որոշումը, եթե միայն այդ մարմինը հստակ չի նշել, որ ստորադաս մարմինը կարող է փոփոխել կամ չեղարկել այն»։ Այստեղից հետևում է, որ քանի որ Մինսկի գործընթացի կառույցների ստեղծումը ԵԱՀԿ պետությունների կամ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի որոշումն էր, դրանց ցանկացած փոփոխություն կամ լուծարում գտնվում է բացառապես նույն մարմնի իրավասության ներքո։ Բուդապեշտի գագաթնաժողովն այդ լիազորությունները չի փոխանցել ստորադաս մարմիններին, օրինակ՝ Նախարարների խորհրդին։

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մանդատ ստացած ԵԱՀԿ մեխանիզմների լուծարման ցանկացած փորձ՝ առանց գագաթնաժողովի գումարման, ոչ միայն ԵԱՀԿ ընթացակարգային կանոնների կոպիտ խախտում է, այլև Կազմակերպության հիմքում ընկած սկզբունքների քայքայում։ Նման քայլը լրջորեն կխարխլի ԵԱՀԿ որոշումների կայացման համակարգի լեգիտիմությունը և այն կփոխարինի վաղանցիկ շահ հետապնդող քաղաքական մանևրերով՝ ի վնաս միջազգային իրավունքի և տուժած բնակչության իրավունքների։

 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ԵԱՀԿ գործող նախագահին և բոլոր անդամ պետություններին առաջնորդվել Կազմակերպության ընթացակարգային կանոններով և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով և վճռականորեն հանդես գալ ցանկացած նախաձեռնության դեմ, որը միտված է Մինսկի գործընթացի դադարեցմանը և ԵԱՀԿ շրջանակում գործող կառույցների լուծարմանը, որոնք ստեղծվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով։

Նախարարների խորհրդի կողմից այդ կառույցների լուծարումը կնշանակի ոչ միայն ԵԱՀԿ ընթացակարգային կանոնների լուրջ խախտում, այլ նաև գործնականում կդիտվի որպես Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման լեգիտիմացում։ Նման քայլը կխարխլի Կազմակերպության հեղինակությունը, կստեղծի խոր ինստիտուցիոնալ ճգնաժամի վտանգ և կասկածի տակ կդնի հենց ԵԱՀԿ կայունությունը։

 

Ավելին, Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությանը փաստացի հավանություն տալը կձևավորի չափազանց վտանգավոր նախադեպ՝ հղելով ուղերձ, որ ԵԱՀԿ տարածքում և դրա սահմաններից դուրս հակամարտությունները կարող են լուծվել ոչ թե երկխոսության, բանակցությունների և փոխզիջումների միջոցով, այլ՝ ուժի ապօրինի կիրառման, էթնիկ զտումների և նույնիսկ ցեղասպանության։ Նման ելքը կտրականապես կհակասի այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է ԵԱՀԿ-ն և ընդհանուր առմամբ կխարխլի վստահությունը միջազգային համակարգի նկատմամբ», - ասվում է "Հանուն Արցախի" միավորման ֆեյսբուքյան էջում հրապարակված դիմումի տեքստում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամՆոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ
Սևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Դավիթ Ղազինյանին առաջադրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակըՀայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցիԸնդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցի
Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBankՖինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Արևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն էԱրևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն է
Հայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատարՀայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատար
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։
Հայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումըՀայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումը
Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesՄեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses
Արմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում էԱրմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում է
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն ՍիմոնյանինՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։
ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքըԱզգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքը
ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսովՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսով
ՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ էՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ է
Թուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախելԹուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախել
Բռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցինԲռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցին
Հայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիրՀայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիր
Քննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասովՔննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank             Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank            
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշը
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները
Տարոն Չախոյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մասին. մարդիկ պետք է սովորեն զսպել իրենց հույզերըՏարոն Չախոյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մասին. մարդիկ պետք է սովորեն զսպել իրենց հույզերը
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը մտադիր են այսուհետ ևս խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններովՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը մտադիր են այսուհետ ևս խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով
ՆԳՆ-ում քննարկել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Հայաստանի պարտավորություններըՆԳՆ-ում քննարկել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Հայաստանի պարտավորությունները
Փաշինյանը հաղորդել է Պաշտպանության նախարարության մի շարք կառույցներում նախատեսվող կադրային փոփոխությունների մասինՓաշինյանը հաղորդել է Պաշտպանության նախարարության մի շարք կառույցներում նախատեսվող կադրային փոփոխությունների մասին
ԶԼՄ․ Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելԶԼՄ․ Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՔԿ․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելՔԿ․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Ալիև․ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի էԱլիև․ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է
Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն "Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին" համաձայնագիր
Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքներըԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սարգիս Խանդանյանի թեկնածությունը առաջադրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սարգիս Խանդանյանի թեկնածությունը առաջադրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ։Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ։
Իրանցի գեներալ. TRIPP նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համարԻրանցի գեներալ. TRIPP նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համար
Ալեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վարչապետի որոշմամբԱլեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վարչապետի որոշմամբ
Պաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահվան մասինՊաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահվան մասին
ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններումՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
Հայաստանում սահմանային գոտուց հանքանյութեր տեղափոխող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հագեցած լինեն GPS համակարգերովՀայաստանում սահմանային գոտուց հանքանյութեր տեղափոխող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հագեցած լինեն GPS համակարգերով
Արդշինբանկը հիփոթեքային և անշարժ գույքի գրավով գործող վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է 1–2․5 տոկոսային կետով՝ պայմանավորված հաշվարկային դրույքի փոփոխությամբ  Արդշինբանկը հիփոթեքային և անշարժ գույքի գրավով գործող վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է 1–2․5 տոկոսային կետով՝ պայմանավորված հաշվարկային դրույքի փոփոխությամբ  
Երևանում քննարկվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հետ կապված հարցերԵրևանում քննարկվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հետ կապված հարցեր
Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել էՆախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է
Պաշտպանության նախարարությունը քննարկել է բանակում հոգեբանական ծառայությունների կազմակերպման հարցըՊաշտպանության նախարարությունը քննարկել է բանակում հոգեբանական ծառայությունների կազմակերպման հարցը
Նիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցելՆիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտ
ՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացելՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացել
Հայաստանի տարածքում չկա Հայաստանի տարածքում չկա "Զանգեզուրի միջանցք" կոչվող ենթակառուցվածք, կա TRIPP նախագիծ, որի ներքո դրված են Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների ստորագրությունները․ պատգամավոր
ՀՅԴ․ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունըՀՅԴ․ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը
Հայաստանն ու Չինաստանը քննարկում են նոր ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Չինաստանը քննարկում են նոր ուղղություններով համագործակցության հնարավորությունները
Փաստաբան․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, խայտառակություն էՓաստաբան․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, խայտառակություն է
Փորձագետ․ ինչքան էլ ներեկեղեցական կանոնների խախտումներ տեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նա իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերինՓորձագետ․ ինչքան էլ ներեկեղեցական կանոնների խախտումներ տեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նա իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերին
Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբ
«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը
«Armenia Lacrosse»-ի մարզիչ Ջոնի Մուրադյան. 12-օրյա ճամփորդություն, Հայաստանի 12 տեսարժան վայրեր, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութ«Armenia Lacrosse»-ի մարզիչ Ջոնի Մուրադյան. 12-օրյա ճամփորդություն, Հայաստանի 12 տեսարժան վայրեր, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութ
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը ցանկանում է եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքում ներգրավել իրական դիվերսիֆիկացում․ Նարեկ Կարապետյան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց