Arminfo.info


 Երեքշաբթի, 19 Օգոստոսի 2025 16:54
Նաիրա Բադալյան

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը հանդիպման արդյունքում ստորագրել են համատեղ հայտարարություն

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը հանդիպման արդյունքում ստորագրել են համատեղ հայտարարություն

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, համատեղ հայտարարությունում ասվում է.

 

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Գ. Նիկոլ Փաշինյանի հրավերով և Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ն. Գ. Մասուդ Փեզեշքիանը 2025թ. օգոստոսի 19-ին (համապատասխանաբար արեգակնային օրացույցի 1404թ. մորդադի 28-ին) պաշտոնական այց կատարեց Հայաստանի Հանրապետություն։

 

Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի, ինչպես նաև նրանց ուղեկցող պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների ընթացքում երկու կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ տարբեր հարցերի շուրջ և, գնահատելով երկու ժողովուրդների միջև պատմական, խոր ու բարեկամական հարաբերությունները և նրանց բազմադարյա մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունները, վերահաստատեցին իրենց վճռականությունն՝ առավել ընդլայնելու այդ կապերը՝ օգտագործելով բոլոր միջոցներն ու հնարավորությունները, ինչպես նաև զարգացնելու և խթանելու երկկողմ, տարածաշրջանային և միջազգային տարբեր հարցերի շուրջ քաղաքական խորհրդակցությունները։ Ավելին, գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում համագործակցության զարգացման դինամիկ և հեռանկարային միտումի, ինչպես նաև բարձր մակարդակներում երկխոսությունների ու պատվիրակությունների փոխանակումների կապակցությամբ՝ կողմերը՝

 

ընդգծեցին իրենց վճռականությունը՝ խորացնելու երկու երկրների միջև հարաբերությունները և այն բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի;

 

նշեցին բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների կարևորությունը՝ միտված երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ մոտեցումների համադրմանը և համագործակցության ընդլայնմանը: Կողմերը շեշտեցին, որ անկախ միջազգային իրադրության փոփոխությունից՝ նրանք կշարունակեն 2 հանձնառու մնալ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու համակողմանի փոխգործակցության զարգացմանը;

 

դատապարտելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ վերջին հարձակումը` կոչ արեցին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի Կանոնադրությանը և միջազգային իրավունքին, ընդգծեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը և միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքներին ու նորմերին, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգմանը, միջազգային սահմանների անձեռնմխելիությանն ու անխախտելիությանը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացառելուն, միմյանց ներքին գործերին չմիջամտելուն, վերահաստատեցին խաղաղ համակեցության ու բարիդրացիության վրա հիմնված հարաբերությունները;

 

ընդգծեցին միջմարդկային կապերի զարգացման, ինչպես նաև գիտական, մշակութային ու զբոսաշրջային փոխանակումների կարևորությունը՝ միտված երկու ժողովուրդների միջև բարեկամության ու փոխճանաչման խթանմանը, այդ նպատակով երկու պետությունների քաղաքացիների տեղաշարժերի դյուրացմանը;

 

անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջև երկխոսության և համագործակցության կարևորությանը՝ որպես ընդհանուր նպատակների ու տեսլականի առաջմղման նշանակալի բաղադրիչ՝

նշեցին մասնագիտացված հանձնաժողովների և խորհրդարանական բարեկամության խմբերի կարևորությունը միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակում;

 

ընդգծեցին ընդհանուր բնապահպանական խնդիրների, մասնավորապես, Արաքս գետի աղտոտվածությունը երկկողմ համագործակցության միջոցով լուծելու անհրաժեշտությունը;

 

ընդգծելով առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար առկա զգալի ներուժը և ողջունելով երկու երկրների միջև Միջկառավարական համատեղ հանձնաժողովի կանոնավոր նիստերի անցկացումը՝ վերահաստատեցին իրենց վճռականությունը՝ ընդլայնելու ու խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում;

 

երկու երկրների միջև առևտրի ծավալը 3 միլիարդ դոլարի հասցնելու նպատակով որոշեցին մեծացնել առևտրաշրջանառության ծավալները, ընդլայնել փոխադարձ ներդրումները և իրականացնել համատեղ 3 ենթակառուցվածքային նախագծեր՝ ուղղված երկու պետությունների բարեկամության և ընդհանուր շահերի ամրապնդմանը, այս առումով հաշվի առնելով նաև Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի ընձեռած հնարավորությունները;

 

հաշվի առնելով երկու երկրների ընդհանուր շահերը Պարսից ծոց-Սև ծով երթուղու ամրապնդման հարցում՝ կողմերը շեշտեցին համապարփակ տրանսպորտային համագործակցության խթանման, տրանսպորտային ենթակառուցվածքների և տարանցիկ ուղիների զարգացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ արագացնելով երկու երկրների սահմանին Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը, նոր սահմանային անցակետերի զարգացումն ու արդիականացումը, ինչպես նաև երկու երկրների միջև կնքված համաձայնագրերի շրջանակում ճանապարհային վճարների նվազեցումը;

 

հաստատեցին Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրաէներգիայի փոխանցման երրորդ գծի նախագծի կարևորությունը՝ ընդգծելով նշված նախագիծը արագ ավարտելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ աջակցություն հայտնելով գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման մասին համաձայնագրի շրջանակում երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ավելացմանը;

 

ընդգծեցին երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը՝ ներառյալ միջազգային տրանսպորտային ուղիների, երկաթուղիների, ճանապարհների ամբողջականացումն ու տարանցիկ ուղիների զարգացումը, ինչը կհանգեցնի երկու երկրների տարածաշրջանային դերի բարձրացմանը;

 

վերահաստատեցին Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը և ընդգծեցին տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը պետությունների տարածքային ամբողջականության, ազգային ինքնիշխանության և իրավազորության շրջանակում՝ փոխադարձության հիման վրա;

 

կարևորեցին տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և ծառայությունների ոլորտներում համատեղ ձեռնարկություններին աջակցելու և երկու երկրների մասնավոր հատվածների գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը;

 

աջակցելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի առնչությամբ զգալի ձեռքբերումները՝ ընդգծեցին տարածքային ամբողջականության, հավասար ինքնիշխանության, քաղաքական անկախության և ճանաչված միջազգային սահմանների անձեռնմխելիության հարգման անհրաժեշտությունը;

աջակցեցին տարածաշրջանային համագործակցության մեխանիզմների՝ ներառյալ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի խթանմանը:

 

ընդգծեցին գլոբալ և տարածաշրջանային կարևոր հարցերի նկատմամբ մոտեցումների մերձեցմանը միտված շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնեցին սերտորեն համագործակցել տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում;

 

ընդգծեցին ահաբեկչության, ծայրահեղականության, անդրազգային կազմակերպված հանցավորության, թմրանյութերի մաքսանենգության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու կայունությանը խաթարող անվտանգային այլ մարտահրավերների դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը;

 

կարևորեցին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև եղբայրական հարաբերությունների խորացման ու ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերի շարունակականությունը և նշեցին, որ այդ հարաբերությունները տարբեր քաղաքակրթությունների ու մշակույթների միջև խաղաղ համակեցության և կառուցողական համագործակցության օրինակ են;

 

երկու պետությունների ղեկավարները համաձայնեցին շարունակել բարձր մակարդակի պարբերական հանդիպումները՝ գնահատելու փոխգործակցության առաջընթացը և բացահայտելու հարաբերությունների զարգացման նոր ոլորտները:

 

Այս պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցավ համատեղ գործարար համաժողով, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության վարչապետը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, երկու երկրների այլ պաշտոնյաներ, ինչպես նաև արդյունաբերողներ, ընկերությունների ղեկավարներ ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնք քննարկեցին մասնավոր հատվածների միջև համագործակցության ընդլայնման ուղիները։

 

Նախագահ Փեզեշքիանը երախտագիտություն հայտնեց Հայաստանի վարչապետին ջերմ հյուրընկալության համար և հաջողություն մաղթեց Հայաստանի կառավարությանը բարեկամ Հայաստանի զարգացման և բարգավաճման շարունակական գործում: Ի հավելումն, նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իրան այցելելու հրավեր հղեց: Ընդունելով հրավերը՝ Հայաստանի վարչապետն իր հերթին երախտագիտություն հայտնեց: Այս այցի ընթացքում ստորագրվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մի շարք փաստաթղթեր: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև բանակցությունների արդյունքում սույն հայտարարությունը ստորագրվել է 2025թ. օգոստոսի 19-ին՝ իրանական օրացույցի 1404թ. մորդադի 28-ին՝ երկու բնօրինակով՝ յուրաքանչյուրը հայերեն, պարսկերեն և անգլերեն

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ