


Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ դուն Ցզյունին Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի հիմնադրման 98-րդ տարեդարձի կապակցությամբ:
"Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ Ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա հիմնադրման 98-րդ տարեդարձի կապակցությամբ: Վստահ եմ, որ պաշտպանության ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը կծառայի երկու երկրների ընդհանուր շահերին", - գրել է Պապիկյանը՝ «Թվիթերի» (X) իր էջում:


