Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025 15:07
Ալինե Գրիգորյան

Կովկասագետ. ԱՄՆ-ը, ստանալով Սյունիքը, կկարողանա իրագործել Ռուսաստանին և Իրանին "զսպելու" երկարաժամկետ ռազմավարություն

Կովկասագետ. ԱՄՆ-ը, ստանալով Սյունիքը, կկարողանա իրագործել Ռուսաստանին և Իրանին "զսպելու" երկարաժամկետ ռազմավարություն

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ցույց տվեց, որ փոքր երկրների դերը կարող է մեծ լինել, և այդ առումով Հայաստանը հնարավորություն ունի փոխել իրավիճակը տարածաշրջանում: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել կովկասագետ Կարեն Իգիթյանը, ում Հայաստանի իշխանություններն ավելի վաղ արգելել էին մուտք գործել երկիր՝ անդրադառնալով Հայաստանի Սյունիքի մարզով արտատարածքային միջանցք ստանալու ադրբեջանաթուրքական տանդեմի փորձերին:

 

Փորձագետը վստահ է, որ թուրք-ադրբեջանական նախագծի իրականացումը, որն Ադրբեջանը Հայաստանի տարածքով կկապի Նախիջևանի հետ, կփոխի Հարավային Կովկասի ողջ կոնֆիգուրացիան: "Մասնավորապես, Թուրքիան ուղիղ ելք կստանա դեպի Միջին Ասիա, ինչը կտրուկ կուժեղացնի նրա դիրքերը, և կօգտագործվի Ռուսաստանի և Իրանի դեմ։ Իսկ Հայաստանը, իր հերթին, այդ քայլի արդյունքում կհայտնվի մեկուսացման մեջ, քանի որ կմնա միակ գործող սահմանը Վրաստանի հետ ", - ընդգծել է նա։

 

 Իգիթյանն, ընդ որում, նշել է, որ հենց այդ նպատակն է հետապնդում թուրք-ադրբեջանական տանդեմը։ Փորձագետի խոսքով, երկու երկրներն էլ իրենց երկարաժամկետ ծրագրերում Հայաստանին չեն տեսնում Կովկասի քարտեզի վրա, իսկ եթե, նույնիսկ, դիտարկում են, ապա՝ միայն որպես անկլավ, որը բոլոր կողմերից շրջապատված է Ադրբեջանով և Թուրքիայով: "Եթե մենք ուզում ենք հասկանալ, թե իրականում ինչ են ուզում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանից, ապա մենք պետք է ուշադրություն դարձնենք այն պահանջներին, որոնք Թուրքիան ներկայացրել է 1918 և 1920 թվականներին, ինչպես նաև Ադրբեջանը՝ 1919 թվականին մեր երկրի նկատմամբ։ Երկու դեպքում էլ նկատենք, որ ոչ մի տարանցիկ դեր Հայաստանի համար նախատեսված չէր։ Ընդհանրապես, Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերում Հայաստանը կամ չպետք է լինի, կամ էլ այն շատ փոքր պետություն է, որը ցանկացած պահի կարող է ոչնչացվել նրանց կողմից ։ Ադրբեջանի համար Հայաստանն ընդհանրապես, այսպես կոչված, "Արեւմտյան Ադրբեջան "է", - նշել է կովկասագետը։

 

Ընդ որում, նա վստահ է, որ արդեն այսօր ադրբեջանաթուրքական տանդեմն իրականացնում է այդ նախագիծը։ Իգիթյանը կարծում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը փորձում են ստանալ Հայաստանի կամ Ռուսաստանի կողմից չվերահսկվող միջանցք, որպեսզի ապագայում ռազմական տեխնիկան անարգել փոխադրեն Միջին Ասիա՝ ծրագրվող առճակատման շրջանաակում:

 

"Ընդ որում, Միջին Ասիայում հակամարտության նոր գոտու ստեղծումը կրկին ուղղված կլինի Ռուսաստանի դեմ։ Ըստ այդմ, ԱՄՆ-ի համար նախագիծը թույլ է տալիս երկարաժամկետ ռազմավարություն իրականացնել Ռուսաստանին և Իրանին "զսպելու", նրանց միմյանցից մեկուսացնելու և լարվածության նոր օջախներ ստեղծելու համար, որոնց շնորհիվ այդ երկրների մեծ ռեսուրսները կուղղվեն ԱՄՆ-ի համար անհրաժեշտ հուն", - շարունակել է փորձագետը։

 

Իգիթյանը, միաժամանակ, համոզված է, որ ամերիկյան մասնավոր ընկերության ներկայությունը Հայաստանի տարածքում իրենից ներկայացնելու է նույն միջանցքի իրականացում, քանի որ, ըստ էության, լինելու է ճանապարհի վերահսկողության փոխանցում ամերիկացիներին, ինչը նույնպես թուլացնելու է Հայաստանի դիրքերը։ "Ճանապարհի վերահսկողության փոխանցումը մասնավոր ընկերությանը մի շարք հարցեր է առաջացնում։ Օրինակ, արդյոք այդ ամերիկյան ընկերությունը կներգրավի թուրքական կապիտալի մասնակցություն, և արդյոք դա հնարավոր կլինի, ընդհանուր առմամբ, վերահսկել։ Արդյոք այն հետագայում կփոխանցվի ինչ-որ երկրների, օրինակ ՝ Թուրքիային, և այլն։ Սակայն մի բան անվիճելի է. երթուղու նկատմամբ վերահսկողության փոխանցումը ԱՄՆ-ին, ի վերջո, կհանգեցնի Հայաստանի մեկուսացման Իրանից, ինչպես նաեւ սպառազինությունների անվերահսկելի մատակարարման Կովկաս եւ Միջին Ասիա", - վստահ է փորձագետը։

Միաժամանակ, ինչպես ուշադրություն է հրավիրել Իգիթյանը, արտատարածքային միջանցքը սպառնում Է Իրանի և Ռուսաստանի կենսական շահերին։ Մասնավորապես, նրա խոսքով, Իրանի համար նման միջանցքի ստեղծումը նշանակում է Հայաստանի հետ սահմանի կորուստ, ինչի արդյունքում հյուսիսում Իրանը, փաստացի, սահմանակից կլինի միայն այն երկրներին, որոնք մտնում են Թյուրքական պետությունների կազմակերպության մեջ: Նրա խոսքով ՝ հենց այդ պատճառով Իրանը կձեռնարկի բոլոր հնարավոր գործողությունները՝ թույլ չտալու, որ միջանցքը "անցկացվի"։

 

"Իրանում այդ նախագիծն անվանում են "ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք"։ Թեհրանում լավ են հասկանում, որ դրա բացման և դրանով իսկ Հայաստանի տարածքով այլընտրանքային երթուղու կորստի դեպքում Թուրքիան և Ադրբեջանը կարող են կամ արգելափակել Իրանից դեպի հյուսիս բոլոր տրանսպորտային հոսքերը, կամ այնքան բարձրացնել տարանցման գները, որ դրանք Իրանին ձեռնտու չեն լինի։ Այդպիսով Իրանը կկորցնի ցամաքային կապը հյուսիսի հետ՝ կովկասյան ուղղությամբ։ Իսկ եթե նախագծի իրականացումը հանգեցնի նաև Թուրքիայի և, ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի դերի կտրուկ աճի միջին Ասիայում, ապա Իրանը կկորցնի նաև միջինասիական երթուղով Ռուսաստանի հետ կապի հնարավորությունը։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Այսպես կոչված՝ "Զանգեզուրի միջանցքը" կարգելափակի Ռուսաստանի ելքը դեպի հարավ՝ ՆԱՏՕ-ից անկախ երթուղիներով, առնվազն՝ ցամաքով", - պարզաբանել է կովկասագետը։

 

Այդ համատեքստում փորձագետը փաստել է, որ այսօր այդ նախագծի իրականացման համար զսպող գործոններն, առաջին հերթին, Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումներն են: Քաղաքագետը նշել է, որ Իրանը հյուսիսում բավական մեծ ռազմական ուժեր է կենտրոնացրել և մշտապես հայտարարում է միջանցքի բացման և Հայաստանի ինքնիշխանության խախտման անընդունելիության մասին:

 

Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ Ուկրաինայում Ռուսաստանի այսօրվա զբաղվածությունն ամենևին չի նշանակում, որ նա չի արձագանքի իր հակառակորդների կողմից այդ երթուղին ստանալու փորձերին։

 

 "Դժվար թե Ադրբեջանը ցանկանում է բախվել ռուսական բանակի հետ, որը, Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի դեպքում, կարող է տեղափոխվել Կովկաս։ Պետք է նշել, որ խոսքը խոշոր բանակի մասին է, որն անցել է ծանր մարտերի միջով և դրանով իսկ ձեռք բերել ժամանակակից պատերազմ վարելու յուրահատուկ փորձ", - նշել է փորձագետը։

 

Դրա հետ մեկտեղ, փորձագետը հնարավորություն չի տեսնում  կառավարության "Խաղաղության խաչմերուկ" նախագծի իրականացման համար, որը, Հայաստանի իշխանությունների խոսքով, տեղավորվում է տարածաշրջանով անցնող գլոբալ երթուղիներում եւ "նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար":

 

"Թուրքիան և Ադրբեջանը տասնամյակներ շարունակ մեկուսացման մեջ են պահել Հայաստանը և չեն պատրաստվում վերացնել այն։ "Խաղաղության խաչմերուկի" իրականացման հնարավորություններ ես չեմ տեսնում, քանի որ այն երկրները, որոնք պետք է այդ նախագծի շրջանակներում բացեն իրենց սահմանները և բարիդրացիական հարաբերություններ հաստատեն, դա չեն ուզում։ Մենք դա տեսնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի վարած քաղաքականությունից։ Ավելին, Ադրբեջանն արդեն բոլոր հարթակներում առաջ է տանում այն հռետորաբանությունը, թե Հայաստանը "Արևմտյան Ադրբեջան" է, որտեղ պետք է ապրեն ադրբեջանցիներ՝ "անվտանգության երաշխիքներով" և նախապես վերապահված իրավունքներով։ Հաշվի առնելով կողմերի մտադրությունները՝ ես կարծում եմ, որ այդ նախագիծը հնարավոր չէ իրականացնել, ավելին, ոչ ոք այն չի դիտարկի որպես այլընտրանք այն երթուղուն, որը ադրբեջանաթուրքական տանդեմը փորձում է ձեռք բերել", - վստահ է Իգիթյանը։

 

Բացի այդ, փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանն, ըստ էության, արդեն տարանցիկ երկիր է եւ կարող է հետագայում եւս լինել, եթե առաջ տանի, օրինակ, "Հյուսիս-Հարավ" միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում ենթակառուցվածքների զարգացումը: Իգիթյանը վստահեցրել է, որ այդ դեպքում Հայաստանի տարանցիկ դերը միայն կուժեղանա։ "Հայաստանն իսկապես շատ բան կարող է փոխել տարածաշրջանում ՝ լինի դա նոր դաշնակիցներ գտնելու, բանակը վերազինելու, ուժի դիրքերից խոսակցություններ թույլ չտալու միջոցով, օրինակ ՝ "կամ դուք "կամավոր" եք տալիս, կամ մենք ուժով ենք վերցնում" ։ Հայաստանը հետագայում բոլորովին այլ քաղաքականություն վարելու հեռանկարներ ունի, ավելին, այդ հնարավորությունները կան նաև հիմա ։ Իսկ ապագայում, Ճիշտ մոտեցման դեպքում, դրանք կարող են շատ ավելի շատ լինել", - ամփոփել է փորձագետը։

 

Հիշեցնենք, որ Մեղրիի երթուղին Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով շուրջ 40 կմ երկարությամբ տրանսպորտային երթուղու նախագիծ է, որը տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա էքսկլավի ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը նախատեսված էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով: Մինչդեռ, Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել այդ պայմանավորվածությունների էությունը և ստանալ արտատարածքային միջանցք։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) դիմել է ՄԻԵԴ՝ կապված Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետԾառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) դիմել է ՄԻԵԴ՝ կապված Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ
Փաստաբան․ Փաշինյանն ինքն է ստորագրել կառավարության որոշման տակ, որը թույլ է տվել ՀԷՑ-ին իր բաժնետոմսերը գրավ դնել վարկի համարՓաստաբան․ Փաշինյանն ինքն է ստորագրել կառավարության որոշման տակ, որը թույլ է տվել ՀԷՑ-ին իր բաժնետոմսերը գրավ դնել վարկի համար
Վարդևանյան․ Սամվել Կարապետյանին չի կարելի մեղադրել ՀԷՑ-ում անգամ 64 դրամի չարաշահման համարՎարդևանյան․ Սամվել Կարապետյանին չի կարելի մեղադրել ՀԷՑ-ում անգամ 64 դրամի չարաշահման համար
Կարծիք. Հայաստանում ընդունված բարոյական նորմերի փլուզման ճանապարհով ձևավորվել է Կարծիք. Հայաստանում ընդունված բարոյական նորմերի փլուզման ճանապարհով ձևավորվել է "արհեստական բարոյականության" մթնոլորտ
Հայաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նախկին գլխավոր դատախազ ՆազարյանինՀայաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նախկին գլխավոր դատախազ Նազարյանին
Իրավապաշտպան․ Վճռաբեկ դատարանը տարբերակված մոտեցում է ցուցաբերել է Դավիթ Համբարձումյանի հանդեպԻրավապաշտպան․ Վճռաբեկ դատարանը տարբերակված մոտեցում է ցուցաբերել է Դավիթ Համբարձումյանի հանդեպ
Եվրոպացի պատգամավորը Թուրքիային հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասինԵվրոպացի պատգամավորը Թուրքիային հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում․ կազմակերպության գլխավոր քարտուղարՀայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում․ կազմակերպության գլխավոր քարտուղար
ՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնինՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնին
Երևանում երեք օր փակ կլինի Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը. քաղաքապետարանԵրևանում երեք օր փակ կլինի Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը. քաղաքապետարան
Վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածուի նկատմամբ դատավճիռըՎճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածուի նկատմամբ դատավճիռը
Երազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Ընդդիմադիրը քննադատել է ԿԳՄՍՆ-ին՝ 9-րդ դասարանի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» սերիալը հիշատակելու համարԸնդդիմադիրը քննադատել է ԿԳՄՍՆ-ին՝ 9-րդ դասարանի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» սերիալը հիշատակելու համար
Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել ԴիլիջանումՀայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել Դիլիջանում
Հայաստանի ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՀայաստանի ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Բագրատ Միկոյան․ Հայաստանի երկրորդ նախագահին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծըԲագրատ Միկոյան․ Հայաստանի երկրորդ նախագահին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծը
"Ուժեղ Հայաստան" կուսակցությունն ավարտում է Սպիտակի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
Կրեմլ․ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում կլինեն անվտանգության և ԵՄ և ԵԱՏՄ միջև Հայաստանի ընտրության հարցերըԿրեմլ․ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում կլինեն անվտանգության և ԵՄ և ԵԱՏՄ միջև Հայաստանի ընտրության հարցերը
Էդգար Ղազարյանը մտադիր է դիմել գլխավոր դատախազին՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին Փաշինյանի թիմակիցների չներկայանալու պատճառովԷդգար Ղազարյանը մտադիր է դիմել գլխավոր դատախազին՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին Փաշինյանի թիմակիցների չներկայանալու պատճառով
ՀՀ վարչապետն անցկացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  նիստ, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներՀՀ վարչապետն անցկացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  նիստ, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Դատախազությունը պահանջում է բռնագանձել "Հրազդան" մարզադաշտը
Հայաստանի Արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության հայտարարությանը, որում մտահոգություն է հայտնվում ՀՀ սահմանադրության նախագծի դրույթների վերաբերյալՀայաստանի Արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության հայտարարությանը, որում մտահոգություն է հայտնվում ՀՀ սահմանադրության նախագծի դրույթների վերաբերյալ
Սերժ Սարգսյան. նոր սահմանադրության նախագծի սկիզբն Սերժ Սարգսյան. նոր սահմանադրության նախագծի սկիզբն "ալիևյան" է, շարունակությունը ՝ "փաշինյանական"
Արցախի նախկին օմբուդսմենը Հայաստանի ԱԽ քարտուղարին կոչ է արել իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակներըԱրցախի նախկին օմբուդսմենը Հայաստանի ԱԽ քարտուղարին կոչ է արել իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակները
Հայ քաղաքագետ․ Մոտ ապագայում BRICS-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության հեռանկարներ  չեն երեւումՀայ քաղաքագետ․ Մոտ ապագայում BRICS-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության հեռանկարներ  չեն երեւում
Հայ փորձագետ. Եվրասիան կրկին դառնում է մեծ տերությունների մրցակցության գլխավոր ասպարեզՀայ փորձագետ. Եվրասիան կրկին դառնում է մեծ տերությունների մրցակցության գլխավոր ասպարեզ
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահությանըՄիջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահությանը
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունն արտացոլվում է Հայաստանում դիվանագիտական փոխգործակցության մեջ․ Լի ՍինվեյՌուսաստանի և Չինաստանի համագործակցությունն արտացոլվում է Հայաստանում դիվանագիտական փոխգործակցության մեջ․ Լի Սինվեյ
Փաշինյանը Խուդաթյանին գործուղել է ԼոնդոնՓաշինյանը Խուդաթյանին գործուղել է Լոնդոն
ՌԴ դեսպան․ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանըՌԴ դեսպան․ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության օրակարգըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության օրակարգը
Հայաստանի դեսպանը Բիշքեկում մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստան-Ղրղզստան փոխգործակցության օրակարգի առաջմղման նպատակովՀայաստանի դեսպանը Բիշքեկում մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստան-Ղրղզստան փոխգործակցության օրակարգի առաջմղման նպատակով
Ջոն Մուլահին դարձավ ավստրալացի ութերորդ խորհրդարանականը, որը հանդես է եկել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությամբՋոն Մուլահին դարձավ ավստրալացի ութերորդ խորհրդարանականը, որը հանդես է եկել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությամբ
Թուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է ծագել՝ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառովԹուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է ծագել՝ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառով
Հայաստանում մշակվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգի նոր մոդելՀայաստանում մշակվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգի նոր մոդել
Վարչապետի մոտ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՎարչապետի մոտ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
Զախարովա. Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերինԶախարովա. Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերին
Հայաստանում կարևորում են ԵՄ աջակցությունը Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների բավարարման հարցումՀայաստանում կարևորում են ԵՄ աջակցությունը Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների բավարարման հարցում
ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկայինՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկային
Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններըԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները
Հայաստանն ու Վրաստանը հանդես են եկել հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդման օգտինՀայաստանն ու Վրաստանը հանդես են եկել հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդման օգտին
Հայաստանի նախագահը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ ԳրիգորյանինՀայաստանի նախագահը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Գրիգորյանին
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքըՀայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի "Դյու Սոլեյ" թատրոնը
Արդշինբանկը «Սև ուրբաթի» առթիվ պրեմիում քարտապաններին առաջարկում է 10% cashbackԱրդշինբանկը «Սև ուրբաթի» առթիվ պրեմիում քարտապաններին առաջարկում է 10% cashback
Հայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետՀայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն ԲուդաղյանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
Երևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Փաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքըՓաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքը
Քաղաքագետ․ Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղՔաղաքագետ․ Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղ
Փաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքըՓաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքը
Բեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում էԲեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է
Հայաստանի ԱԽ քարտուղարն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցերՀայաստանի ԱԽ քարտուղարն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցեր
Աշոտյան․ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի դժվար կացությունը պետք է վերածի նրա ցուգցվանգիԱշոտյան․ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի դժվար կացությունը պետք է վերածի նրա ցուգցվանգի
Մետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն էՄետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն է
Արդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ումԱրդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են "Ադրբեջան" նշմանն իրենց անձնագրերի "ծննդավայր" դաշտում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով