


Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այս տարվա հունիսին կազմակերպել էր վերջին այցելությունն Ադրբեջանում պահվող 23 հայ ռազմագերիներին, այդ ժամանակ ապահովվել էր նաև նրանց վերջին կապը ընտանիքների հետ: Այդ մասին ասվում է "Ազատություն հայ ռազմագերիներին" նախաձեռնության հայտարարությունում։
Նախաձեռնությունը հիշեցրել է, որ դրանից հետո կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունն Ադրբեջանում ՝ երկրի ղեկավարության խնդրանքով։
"Բաքվում պահվող հայ ռազմագերիների լիակատար մեկուսացումը կանխելու համար միջազգայնագետ փորձաաագետներն այժմ դիտարկում են մեխանիզմներից մեկը՝ "հյուպատոսական այցեր" կազմակերպելու հնարավորությունը:
Միջազգային իրավունքի մասնագետ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը նշում է, որ դա միջազգային իրավունքում ընդունված գործիք է, որը թույլ է տալիս ցանկացած պետության այցելել իր քաղաքացուն այլ երկրում, եթե վերջինս ազատազրկված է", - ասվում է նախաձեռնության հաղորդագրությունում:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ դրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են 23 հայերի առկայությունը։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ. Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:


