
Արմինֆո. Ուկրաինա ադրբեջանական գազի մատակարարումներ սկսելու որոշումն ակնհայտորեն ուղղված է Կիևին աջակցելուն, որը պատերազմ է մղում Մոսկվայի դեմ: Այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: "Լենտա.ռու"-ի հետ զրույցում ռուս պատգամավորն այդպես է արձագանքել նախկին խորհրդային հանրապետությունների միջև կնքված համաձայնագրին։
"Ինձ թվում է, որ որոշ ժամանակից ի վեր մեզ մոտ, նույնիսկ, ամենախուլերն ու կույրերը սկսել են նկատել, որ Ադրբեջանը վարում է սեփական գիծը, եւ այն մի շարք դեպքերում թշնամական է Ռուսաստանի շահերի նկատմամբ: Սա ավելորդ հաստատումն է այն բանի, որ Բաքուն առիթներ ու դեպքեր է փնտրում իր վերաբերմունքը ցուցադրելու համար", - հայտարարել է Զատուլինը։
Ռուս պատգամավորը նշել է, որ Ադրբեջանում նման քայլերը կարող են անվանել բազմավեկտոր քաղաքականություն: "Սակայն վերջին շրջանում վեկտորները, որոնք ուղղահայաց են Ռուսաստանի քաղաքականությանը, ավելի ու ավելի են ուժեղանում և ցուցադրվում", - հավելել է նա:
"Դա չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվում է օգուտ փնտրել Ռուսաստանի հետ հարաբերություններում, երբ դա հնարավոր է։ Նա դա անում է: Բայց Ռուսաստանի հետ շահի փնտրտուքը ադրբեջանական քաղաքականության երկրորդական գործոններն են։ Առաջնայինը ցանկությունն է իրեն դրսևորել որպես մի երկիր, որն իրեն պահում է Ռուսաստանի նկատմամբ, առնվազն, ոչ դաշնակցային ձևով, որը ոչ մի կերպ իրեն չի սահմանափակում նրա հակառակորդների և թշնամիների հետ հարաբերություններում։ Մեզ մոտ, ցավոք, ոչ բոլորն են դա հասկանում", - ասել է Զատուլինը։
Քաղաքական գործչի խոսքով ՝ Ռուսաստանում անհրաժեշտ է աջակցել կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի մոտեցմանը, որը Միխայիլ Գուսմանին հեռացրել է ՏԱՍՍ-ի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: "Որովհետև այլապես մեզ մոտ տեղեկատվական քաղաքականության արդյունքում ստացվում է, որ Ադրբեջանը շատ է օգնել Իրանի դեմ ագրեսիա սկսելու հարցում ՝ մեր կինոգործիչներին Իրանից դուրս բերելու հարցում։ Դա ամեն տեղ բոլորին պատմվում էր: Իսկ այն, որ Ադրբեջանը թույլ չի տվել Բուշերի ատոմակայանի աշխատակիցների՝ ռուս մասնագետների ընտանիքներին, այդ մասին ոչ ոք ոչինչ չգիտի", - եզրափակել է Զատուլինը։