


Արմինֆո. Հայաստանն ակնկալում է Բելգիայի հետ փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդում: Այդ մասին ասվում է Բելգիայի ազգային տոնի առթիվ ՀՀ ԱԳՆ շնորհավորական ուղերձում:
"Ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները Ազգային տոնի առթիվ: Հայաստանը բարձր է գնահատում Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունները և ակնկալում է փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդում, այդ թվում ՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում", - ասվում է Twitter-ում (X) Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:


