


Արմինֆո. Ղազախստանցի ռեժիսոր, ժամանակակից կինեմատոգրաֆի վառ հեղինակներից մեկը, ժանրային փորձերի վարպետ Ադիլխան Երժանովը հուլիսի 13-20-ը Երևանում անցկացված "Ոսկե ծիրան" երևանյան 22-րդ միջազգային կինոփառատոնի "Վարպետ" մրցանակի է արժանացել:
Կինոյի Փառատոնին մասնակցել են համաշխարհային կինոյի շուրջ 70 գործիչներ: Հանրությանը ներկայացվել են մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոններից ՝ Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն:
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, Երժանովն այդ մրցանակին արժանացել է կինեմատոգրաֆում ունեցած մեծ ավանդի համար: "Ոսկե ծիրան" Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը բարձր է գնահատել Երժանովի ձեռքբերումները կինեմատոգրաֆում, հույս հայտնել, որ նա հետագայում կհամագործակցի ռեժիսորի հետ:

Ավելին, Երժանովը նաեւ ընդգրկվել է փառատոնի ժյուրիի կազմում։ Հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ կինոդիտման արդյունքում Ադիլհան Երժանովը և Ադա Սոլոմոնը (ռումինական կինոյի առաջատար պրոդյուսեր, Բեռլինի կինոփառատոնի "Ոսկե արջ" մրցանակի դափնեկիր, "Օսկարի" առաջադրված ֆիլմերի պրոդյուսեր) որպես ժյուրիի անդամներ մրցանակ են հանձնել Ուկրաինական "Songs of Slow Burning Earth" ֆիլմին:
Ադիլխան Երժանովը ղազախստանցի ռեժիսոր է, սցենարիստ և պրոդյուսեր։ 2011թ. նկարահանել է "Ռիելթո" առաջին լիամետրաժ ֆիլմը: Նրա երրորդ ՝ "Տանտերերը" (2013) ստեղծագործության պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, ֆիլմը արժանացել է մի քանի մրցանակների և առաջադրվել է Ասիական կինոակադեմիայի մրցանակի։ Հաջորդ աշխատանքը՝ "ժանտախտը Կարատաս աուլում" (2016), Ռոտերդամի կինոփառատոնում արժանացել է NETPAC մրցանակի և Ադիլխան Երժանովի համար ամրապնդել է ժամանակակից ղազախական կինոյի գլխավոր ռեժիսորներից մեկի կարգավիճակը։ 2015թ. Պուսանի կինոփառատոնի պատվերով նա նկարահանել է "Ղազախական կինոյի պատմությունը" վավերագրական ֆիլմը ։ APSA ակադեմիայի պատվավոր անդամ է, Եվրոպական կինոակադեմիայի անդամ:



