Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025 13:32
Ալինե Գրիգորյան

Սամվել Կարապետյանի եղբորորդին պատմել է երեք ֆեյքերի մասին, որոնք Հայաստանի իշխանությունները կկիրառեն նոր քաղաքական ուժի նկատմամբ

Սամվել Կարապետյանի եղբորորդին պատմել է երեք ֆեյքերի մասին, որոնք Հայաստանի իշխանությունները կկիրառեն նոր քաղաքական ուժի նկատմամբ

Արմինֆո.  "Տաշիր" ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է երեք առանցքային ֆեյքեր, որոնք, նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները կօգտագործեն գործարար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող նոր քաղաքական ուժի դեմ:

 

Ինչպես պատմել է Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձում, առաջինը վերաբերում է, այսպես կոչված, "ռուսական ֆեյքին" այն մասին, որ Սամվել Կարապետյանը, ով երկար տարիներ ապրել է Ռուսաստանում և այնտեղ բիզնես ունի, իբր, ուղարկվել է Մոսկվայից ՝ Հայաստանում ռուսական ազդեցությունն ուժեղացնելու, այսպես կոչված՝ հանրապետության գուբերնիզացման նպատակով։

 

Այդ առումով նա կոչ է արել նայել իրականությանը և մտածել, թե իրականում ով է Հայաստանը դարձնում ռուսական գուբերնիա։ "2018 թվականին Հայաստանի առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է ընդամենը 27%։ Մինչդեռ, այսօր այդ ցուցանիշն աճել է մինչև 45%՝ գումարած ևս 15% Ռուսաստանից Հայաստանի տարածքով ԱՄԷ ոսկյա իրերի վերաարտահանումից ։ Այսպիսով, ներկայիս իշխանությունների օրոք Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից հասել է 60 տոկոսի", - արձանագրել է Նարեկ Կարապետյանը։

 

Սակայն, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ խնդիրը ոչ այնքան ռուսական ազդեցության ավելացումն է, որքան՝ փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար Հայաստանի այլ տնտեսական գործընկերների բացակայությունը: "Ռուսաստանից բացի մենք ունենք ևս երկու տնտեսական գործընկեր՝ Եվրոպական միությունը, որի հետ առևտրաշրջանառության ծավալը վեց անգամ պակաս է, քան Ռուսաստանի հետ, և Չինաստանը, որի հետ այն յոթ անգամ պակաս է", - հավելել Է Կարապետյանը:

 

Այդ առումով նա ընդգծել է, որ ինքնիշխանության ապահովման համար անհրաժեշտ է ունենալ համարժեք առեւտրային ռազմավարություն ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի նոր քաղաքական թիմը պետք է աշխատի ուսումնասիրել և գտնել երկրներ, որտեղ հայկական ապրանքները կարող են մրցունակ լինել, նշելով, որ դա կարող է լինել, օրինակ, Իրաքը:

 

"Հայաստանն այս դեպքում պետք է թիրախավորի միայն զարգացող շուկան, մասնավորապես, Հարավային Ասիան և Միջին Արևելքը։ Մինչդեռ, 7 տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները դրա փոխարեն միայն ինքնիշխանության մասին թեզեր են տարածել, սակայն չեն գտել մի երկիր, որի հետ կարողանան զարգացնել առեւտուրը", - նշատել է Կարապետյանը։

 

Անդրադառնալով երկրորդ ֆեյքին՝ նա նշել է, որ դա կապված է "նախկին" քաղաքական ուժերի հետ։ Ինչպես նշել է Կարապետյանը, Հայաստանի բոլոր իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջ ցանկություն են հայտնել փոխգործակցել Սփյուռքի, այդ թվում ՝ խոշոր ներդրողների հետ: Մասնավորապես, Սամվել Կարապետյանը հրավիրվել է  ներդրումներ կատարելու համար։ "Այսպիսով, ստեղծվել են հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա՝ երկրում կառավարողների եւ ներդրողների միջեւ", - հավելել է գործարարի եղբորորդին:

 

Բացի այդ, ինչպես ուշադրություն է հրավիրել Կարապետյանը, պետք է հասկանալ նաև մեկ այլ բան, որը չեն արել ներկայիս իշխանությունները. այն քաղաքական ռազմավարությունը, որը հաջողել է 2000 թվականին, 2010 թվականին, չի կարող արդյունավետ լինել 2030 թվականին: "2030 թվականին մեր տարածաշրջանը և մեր հասարակությունը պետք է պատրաստվեն բոլորովին այլ մարտահրավերների, քանի որ տարածաշրջանի երկրները և բուն տարածաշրջանը գտնվում են այլ դինամիկայի մեջ։ Նույն մեթոդներով չի ստացվի նույնքան արդյունավետ վարել երկիրը",- պարզաբանել է "Տաշիր" ընկերությունների խմբի առաջին փոխնախագահը։

 

Նրա խոսքով՝ նոր քաղաքական ուժն ավելի պրոֆեսիոնալ է լինելու և առաջնորդվելու է երկրի զարգացման գործում պրոֆեսիոնալների ներգրավմամբ ՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, եթե նրանք գիտեն իրենց գործը, և նրանց "ձեռքերը մաքուր են":

 

"Միաժամանակ, իշխանությունը Հայաստանում մեծ խնդիր ունի.Նրանք քաղաքականացրել են պետական կառավարումը։ Բայց երկրում ուժեղ քաղաքական թիմ ունենալու համար անհրաժեշտ է ապաքաղաքականացնել երկրում որոշումներ կայացնողներին։ Այլ կերպ ասած՝ երկրում աշխատող նախարարությունները պետք է լինեն պրոֆեսիոնալ համակարգեր", - նշել է Կարապետյանը։

 

Անդրադառնալով երրորդ ֆեյքին՝ գործարարի եղբորորդին հիշեցրել է, որ Շվեյցարիայում Փաշինյանը հայտարարել է, թե Սփյուռքն այլևս չպետք է աջակցող ինստիտուտ լինի: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ հենց սփյուռքն է ամեն տարի Հայաստան ուղարկում 5 մլրդ դոլար, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 20-25 տոկոսը։

 

Կարապետյանը հավելել է, որ, այլ կերպ ասած,  Հայաստանում 500 000 մարդ օգնություն է ստանում Սփյուռքից, և եթե այդ օգնությունը չլինի, ապա այդ մարդիկ կհայտնվեն աղքատության "գերության" մեջ: Այս առումով նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում արդեն այսօր բնակչության 23%-ն աղքատության մեջ է, ինչը կազմում է մոտ 600-700 հազար մարդ։

 

"Հաշվի չառնելով երկրում աղքատության այս զգալի խնդիրը՝ իշխանությունները կենտրոնացել են արտաքին քաղաքական սխեմաների վրա և տնտեսությամբ լուրջ չեն զբաղվում։ Մինչդեռ, մեր առաջնային խնդիրն է վերացնել այդ 23 տոկոս աղքատությունը, ինչպես նաև վերացնել գործազրկությունը և ապահովել աշխատավարձերի կայուն աճ", - ընդգծել է գործարարի եղբորորդին։

 

Կարևորելով Սփյուռքի ներուժի օգտագործումը երկրի զարգացման համար՝ նա որպես վառ օրինակ նշել է իրավիճակը հարևան Ադրբեջանում և Վրաստանում, որոնք ունեն որոշակի բնական և այլ ռեսուրսներ, բայց չունեն Սփյուռքի աջակցությունը:

 

"Ադրբեջանն ունի գազ և նավթ, ինչը նրան թույլ է տալիս պահել իր տնտեսությունը, սակայն Ադրբեջանում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող պետության ծախսերը և Հայաստանի ՀՆԱ-ն այսօր հավասար են: Վրաստանը չունի ռազմական ծախսեր և զգալի ազդեցություն ունի իր տարածքով Հայաստանի և Ադրբեջանի լոգիստիկայի վրա։ Վրաստանն ունի նաև ծով և զբոսաշրջային մեծ հնարավորություններ։ Սակայն, նույնիսկ, այս իրավիճակում Վրաստանն ու Հայաստանը գրեթե նույն մակարդակի վրա են, այսինքն, վրացիները մի քիչ ավելի լավ են ապրում, քան հայերը՝ մի շարք այլ գործոնների պատճառով",- նշել է գործարարի եղբորորդին։

 

Նա նաև անընդունելի է համարել, որ սփյուռքի ներկայացուցիչները պետք է ներդրումներ կատարեն Հայաստանում, ներկա իշխանությունների տրամաբանությամբ, սակայն իրավունք չպետք է ունենան կարծիք հայտնել այս կամ այն իրավիճակի վերաբերյալ:

 

Ամփոփելով՝ Կարապետյանը նշել է, որ վերը նշված երեք ֆեյքերը կամ մանիպուլյացիաները մեկ նպատակ ունեն. հասարակության շրջանում ստեղծել դիմակայություն՝ նրան ավելի հեշտ կառավարելու կամ հասարակությանը հիասթափեցնելու համար՝ այն ուժերից, որոնք նոր գաղափարներ են առաջարկում:

 

Հիշեցնենք, որ բարերար, "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երևանում ՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո: Դրան ի պատասխան՝ բացահայտ սպառնալիքներ էին եղել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է Սամվել Կարապետյանին: Նա պահվում է "Երևան - Կենտրոն" ՔԿՀ-ում (հայտնի "ՊԱԿ-ի նկուղը" ՝ ԱԱԾ շենքում) ։ Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։ Օրեր առաջ գործարարը հայտարարել է, որ սկսել է քաղաքական թիմի ձևավորման գործընթաց, միաժամանակ նշելով, որ չի բացառում ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Վանաձորում խոշոր ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժելՎանաձորում խոշոր ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժել
Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ինԹվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում               Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում            
ՆԳՆ. ՆԳՆ առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունն էՆԳՆ. ՆԳՆ առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունն է
Հայաստանի իշխանությունները եւս 1 տարով երկարաձգում են սահմանամերձ շրջանների բնակիչների կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրըՀայաստանի իշխանությունները եւս 1 տարով երկարաձգում են սահմանամերձ շրջանների բնակիչների կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը
Հայաստանում առաջարկվում է բանակից տարկետում ստացած օտարերկրյա առաջատար բուհերի ուսանողների եւ ասպիրանտների զորակոչային տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 32 տարեկանըՀայաստանում առաջարկվում է բանակից տարկետում ստացած օտարերկրյա առաջատար բուհերի ուսանողների եւ ասպիրանտների զորակոչային տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 32 տարեկանը
Սամվել Կարապետյան․ Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից կհեռացնի առանց որևէ գործարքիՍամվել Կարապետյան․ Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից կհեռացնի առանց որևէ գործարքի
"Արցախ" միությունը պահանջել է փոխել արցախցիների անձնագրերի "ծննդավայր" դաշտում "Ադրբեջան" նշում նախատեսող օրենքը
Զախարովա․ Ոչ Բաքուն, ոչ Երևանը հետ չեն կանչել 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների ներքո դրված ստորագրություններըԶախարովա․ Ոչ Բաքուն, ոչ Երևանը հետ չեն կանչել 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների ներքո դրված ստորագրությունները
Մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԳՄՍՆ մոտ՝ ատեստավորման նոր կանոնների պատճառովՄի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԳՄՍՆ մոտ՝ ատեստավորման նոր կանոնների պատճառով
Հայաստանը հետաքրքրված է մշակութային հաստատությունների կառավարման Շվեդիայի փորձովՀայաստանը հետաքրքրված է մշակութային հաստատությունների կառավարման Շվեդիայի փորձով
Վահան Հունանյանը գլխավորել է Հայաստանի դեսպանությունը ԼեհաստանումՎահան Հունանյանը գլխավորել է Հայաստանի դեսպանությունը Լեհաստանում
Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը մեկ տարում աճել է 25.6% - ովՍևանա լճում սիգի ընդհանուր պաշարը մեկ տարում աճել է 25.6% - ով
Հայաստանի նախագահը Սամվել Մկրտչյանին նշանակել է ՌԴ-ում երկրի նոր դեսպանՀայաստանի նախագահը Սամվել Մկրտչյանին նշանակել է ՌԴ-ում երկրի նոր դեսպան
Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է լրագրողուհու հասցեին Փաշինյանի հարձակումներին և գոհունակություն հայտնել ՀԺՄ հայտարարության առնչությամբԼևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է լրագրողուհու հասցեին Փաշինյանի հարձակումներին և գոհունակություն հայտնել ՀԺՄ հայտարարության առնչությամբ
Հայաստանի վարչապետ․ մենք առաջարկում ենք կոնֆլիկտի ԴՆԹ-ն փոխարինել խաղաղության, զարգացման, բարեկեցության ազատության և անկախության ԴՆԹ-ովՀայաստանի վարչապետ․ մենք առաջարկում ենք կոնֆլիկտի ԴՆԹ-ն փոխարինել խաղաղության, զարգացման, բարեկեցության ազատության և անկախության ԴՆԹ-ով
Հայկական կողմը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներինՀայկական կողմը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ինՓաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ին
Բաքվում պահվող հայ գերիները դարձել են Նիցցայի պատվավոր քաղաքացիներԲաքվում պահվող հայ գերիները դարձել են Նիցցայի պատվավոր քաղաքացիներ
Հայաստանի ԿԳՄՍ նախարարն միջազգային գործընկերների հետ քննարկել է հանրապետությունում մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստումըՀայաստանի ԿԳՄՍ նախարարն միջազգային գործընկերների հետ քննարկել է հանրապետությունում մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստումը
Հայաստանն ու Գերմանիան ճշտեցին ժամերը երկկողմ համագործակցության օրակարգի շուրջՀայաստանն ու Գերմանիան ճշտեցին ժամերը երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ
Տիգրան Աբրահամյան․ ընդդիմությունը չի վախենում ճնշումից և թույլ չի տա «Ալիևյան Սահմանադրության» ընդունումըՏիգրան Աբրահամյան․ ընդդիմությունը չի վախենում ճնշումից և թույլ չի տա «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը
Քաղցը որպես զենք օգտագործելը ցեղասպանություն է. ամերիկացի կոնգրեսականը՝ Արցախի շրջափակման մասինՔաղցը որպես զենք օգտագործելը ցեղասպանություն է. ամերիկացի կոնգրեսականը՝ Արցախի շրջափակման մասին
Հայաստանի փոխվարչապետը և Չեխիայի դեսպանը նշում են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման առաջընթացըՀայաստանի փոխվարչապետը և Չեխիայի դեսպանը նշում են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման առաջընթացը
Լևոն Քոչարյանն արձագանքել է Փաշինյանի՝ լրագրողուհու հասցեին հնչեցրած վիրավորանքներինԼևոն Քոչարյանն արձագանքել է Փաշինյանի՝ լրագրողուհու հասցեին հնչեցրած վիրավորանքներին
Գերմանիայի ԱԳՆ-ում ամփոփել են Վադեֆուլի այցը ՀայաստանԳերմանիայի ԱԳՆ-ում ամփոփել են Վադեֆուլի այցը Հայաստան
Կենսաթոշակառուների ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը կարող է երկարաձգվել երեք տարովԿենսաթոշակառուների ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը կարող է երկարաձգվել երեք տարով
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացման հարցերըՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացման հարցերը
Երևանի Հաղթանակի զբոսայգում կհայտնվի հիշատակի անկյուն՝ նվիրված Ալբերտ Հովհաննիսյանին և 44-օրյա պատերազմի մյուս զոհված հերոսներինԵրևանի Հաղթանակի զբոսայգում կհայտնվի հիշատակի անկյուն՝ նվիրված Ալբերտ Հովհաննիսյանին և 44-օրյա պատերազմի մյուս զոհված հերոսներին
IODA-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել օրենքը որպես ընդդիմության դեմ քաղաքական գործիք օգտագործելըIODA-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել օրենքը որպես ընդդիմության դեմ քաղաքական գործիք օգտագործելը
Հայաստանում կարևորում են անհետ կորած անձանց միասնական ռեգիստրի ձևավորումն ու վարումըՀայաստանում կարևորում են անհետ կորած անձանց միասնական ռեգիստրի ձևավորումն ու վարումը
Տիգրան Բալայանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ԲելգիայումՏիգրան Բալայանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Բելգիայում
Լեբեդևը Երևանի և Բաքվի՝ ԱՊՀ-ում նախագահելու ցանկությունը դրական փոփոխություն է անվանելԼեբեդևը Երևանի և Բաքվի՝ ԱՊՀ-ում նախագահելու ցանկությունը դրական փոփոխություն է անվանել
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում «պարզաբանել են», թե ինչու է Արցախից փախստականների համար որպես ծննդավայր նշվում ԱդրբեջանըՄիգրացիայի և քաղաքացիության ծառայությունում «պարզաբանել են», թե ինչու է Արցախից փախստականների համար որպես ծննդավայր նշվում Ադրբեջանը
ՆԳ նախարարն Ռեյկյավիկում քննարկել է մի շարք պետությունների հետ համագործակցության հնարավորություններըՆԳ նախարարն Ռեյկյավիկում քննարկել է մի շարք պետությունների հետ համագործակցության հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության կոմիտեի 7-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության կոմիտեի 7-րդ նիստը
Նարեկ Կարապետյան․ հայրենիքից նույնիսկ մեկ կոպեկ գողացողներին պետք է պատժել այնպես, ինչպես պատժում են երեխաներինՆարեկ Կարապետյան․ հայրենիքից նույնիսկ մեկ կոպեկ գողացողներին պետք է պատժել այնպես, ինչպես պատժում են երեխաներին
ՀԺՄ-ը հանդես է եկել հայտարարությամբ վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբՀԺՄ-ը հանդես է եկել հայտարարությամբ վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
2027 թվականից Ա. Աբրահամյանի անվան Ռուսական արվեստի թանգարանում կհայտնվի սեփական վերականգնման արվեստանոցը2027 թվականից Ա. Աբրահամյանի անվան Ռուսական արվեստի թանգարանում կհայտնվի սեփական վերականգնման արվեստանոցը
Հաքան Ֆիդան. Թուրքիան շարունակում է կատարել աշխատանքի իր մասը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համարՀաքան Ֆիդան. Թուրքիան շարունակում է կատարել աշխատանքի իր մասը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար
Նախկին պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով և խայտառակ արշավներովՆախկին պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով և խայտառակ արշավներով
Հայաստանի ՆԳ փոխնախարարը ավստրիացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայաստանի ՆԳ փոխնախարարը ավստրիացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Պուտինը, Թրամփը եւ Սի  Ծինփինը խաղաղության մասին համատեղ հռչակագիր են ընդունել՝ Շենժենում կայացած հանդիպման արդյունքումՊուտինը, Թրամփը եւ Սի  Ծինփինը խաղաղության մասին համատեղ հռչակագիր են ընդունել՝ Շենժենում կայացած հանդիպման արդյունքում
ՀԱԿ փոխնախագահը հանդես է եկել  Փաշինյանին ուղղված հակաառաջարկով՝ ՀՀ նոր սահմանադրության հարցովՀԱԿ փոխնախագահը հանդես է եկել  Փաշինյանին ուղղված հակաառաջարկով՝ ՀՀ նոր սահմանադրության հարցով
Բագրատ արքեպիսկոպոսը կմնա տնային կալանքի տակԲագրատ արքեպիսկոպոսը կմնա տնային կալանքի տակ
Լրագրողական կազմակերպությունները պահանջել են հետ կանչել ՀՀ արդարադատության նախարարության՝ վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման նվազագույն շեմ սահմանող օրինագիծըԼրագրողական կազմակերպությունները պահանջել են հետ կանչել ՀՀ արդարադատության նախարարության՝ վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման նվազագույն շեմ սահմանող օրինագիծը
Փաշինյանը կմասնակցի G20 գագաթնաժողովինՓաշինյանը կմասնակցի G20 գագաթնաժողովին
ԱԺ պատգամավոր․ ԱՀԿ հետ ձևավորված տևական համագործակցությունն ավելի է սերտանումԱԺ պատգամավոր․ ԱՀԿ հետ ձևավորված տևական համագործակցությունն ավելի է սերտանում
Հայաստանն ու Իտալիան ստորագրել են  պաշտպանական համագործակցության 2027թվականի ծրագիրըՀայաստանն ու Իտալիան ստորագրել են  պաշտպանական համագործակցության 2027թվականի ծրագիրը
Քրիստինե Վարդանյան. Սահմանադրության հարցի վերաբերյալ ընդդիմության նարատիվներն ավելի հասկանալի են հասարակության համար, քան՝ իշխանության դիրքորոշումըՔրիստինե Վարդանյան. Սահմանադրության հարցի վերաբերյալ ընդդիմության նարատիվներն ավելի հասկանալի են հասարակության համար, քան՝ իշխանության դիրքորոշումը
EAFJD. Լեռնային Ղարաբաղի հայերի հիմնարար իրավունքները չեն կարող զոհաբերվել փակ դռների հետևումEAFJD. Լեռնային Ղարաբաղի հայերի հիմնարար իրավունքները չեն կարող զոհաբերվել փակ դռների հետևում
Արգենտինական ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են Սուրբ ԷջմիածինԱրգենտինական ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են Սուրբ Էջմիածին
Հայաստանի կառավարությունը երկարաձգել է Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետըՀայաստանի կառավարությունը երկարաձգել է Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը
Փաշինյան․ Սահմանադրության նոր տեքստը նախատեսում է ընդդիմությանը քվոտաների տրամադրում Բարձրագույն դատական խորհրդում և այլ անկախ կոլեգիալ մարմիններումՓաշինյան․ Սահմանադրության նոր տեքստը նախատեսում է ընդդիմությանը քվոտաների տրամադրում Բարձրագույն դատական խորհրդում և այլ անկախ կոլեգիալ մարմիններում
Հովհաննես Հովհաննիսյանը ևս հինգ տարի կշարունակի ղեկավարել Երևանի պետական համալսարանըՀովհաննես Հովհաննիսյանը ևս հինգ տարի կշարունակի ղեկավարել Երևանի պետական համալսարանը
SCI-ի ղեկավար․ Ալիևը ձգտում է ենթարկել Հայաստանն ու ինտեգրել այն թուրք-մուսուլմանական ազդեցության ոլորտինSCI-ի ղեկավար․ Ալիևը ձգտում է ենթարկել Հայաստանն ու ինտեգրել այն թուրք-մուսուլմանական ազդեցության ոլորտին
Ակրոպոլիսի թանգարանում կբացվի նախաքրիստոնեական Հին Հայաստանի ժառանգությանը նվիրված լայնածավալ ցուցահանդեսըԱկրոպոլիսի թանգարանում կբացվի նախաքրիստոնեական Հին Հայաստանի ժառանգությանը նվիրված լայնածավալ ցուցահանդեսը
Փաշինյան. ԵՄ-ԵԱՏՄ ընտրության հարցը ներքին գործընթացների արդյունքում դարձավ օրակարգի հարց․ Ռուսաստանն այստեղ առաջնային դեր չի խաղումՓաշինյան. ԵՄ-ԵԱՏՄ ընտրության հարցը ներքին գործընթացների արդյունքում դարձավ օրակարգի հարց․ Ռուսաստանն այստեղ առաջնային դեր չի խաղում
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ավարտել սոցիալական փաթեթի ծրագիրըՀայաստանի իշխանությունները ցանկանում են ավարտել սոցիալական փաթեթի ծրագիրը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից