


Արմինֆո. Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցությամբ բոլոր ուղղություններով, բազմակողմ ձևաչափերից զատ երկրները միավորում են սերտ երկկողմ հարաբերությունները։ Այդ մասին հուլիսի 16-ին "Մայակ"ռադիոկայանին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
"Մենք, իհարկե, շահագրգռված ենք բոլոր վեկտորներով, բոլոր ուղղություններով առավելագույն փոխգործակցությամբ։ Եվ բացի բազմակողմ ձևաչափերից, մեզ, միևնույն է, միավորում են շատ սերտ երկկողմ հարաբերությունները։ Եվ մենք մտադիր ենք դրանք հետագայում զարգացնել", - ասել Է Պեսկովը ։



