


Արմինֆո. Ինչպես և սպասվում էր, Երևանի դատարանը 2 ամսով կալանավորել է Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին: Այդպիսով՝ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը:
Հարկ է նշել, որ երեկ ԱԺ-ը 62 «կողմ», 0 «դեմ» ձայներով (ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել) համաձայնություն էր տվել Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելուն:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղսագրվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ մի խումբ անձանց հետ ահաբեկչական գործողություններ կատարելու և իշխանությունը բռնի ուժով զավթելու փորձ:


