Ուրբաթ, 4 Հուլիսի 2025 14:15

Ադրբեջանի դինաստիական ռեժիմը շարունակում է դաժան հաշվեհարդարը լրագրողների նկատմամբ

Ադրբեջանի դինաստիական ռեժիմը շարունակում է դաժան հաշվեհարդարը լրագրողների նկատմամբ

Արմինֆո.  Ադրբեջանում 7-9 տարվա ազատազրկման են դատապարտվել յոթ լրագրողներ, որոնք բարձրաձաայնել են Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքներում կոռուպցիոն խոշոր գործարքների մասին: Այդ մասին ասվում է "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամի հրապարակման մեջ։

 

Հիմնադրամը հաղորդում է, որ լրագրողները դատապարտվել են շինծու մեղադրանքների հիման վրա, իսկ գործով վկաներն, ըստ պաշտպանական կողմի հաղորդման, ճնշումների ներքո հետ են վերցրել կամ հերքել են իրենց նախորդ ցուցմունքները։

 

«Ազատազրկված լրագրողները պարբերաբար ահազանգում են ադրբեջանական բանտերում գործող անմարդկային վերաբերմունքի մասին։  

 

Լրագրողների նկատմամբ ճնշումների ու ազատազրկումների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Եվրոպական միությունը՝ կոչ անելով Ադրբեջանին «հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար  ազատությունները, կատարել իր միջազգային պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների համար անվտանգ և նպաստավոր միջավայր 

ապահովելու»։

 

ԵՄ-ի այս հայտարարությունը հաջորդել է Ադրբեջանում գործող անկախ լրատվական կայք համարվող «AbzasMedia»-ի լրագրողների ու աշխատակազմի նկատմամբ հունիսի 20-ին կայացված դատավճիռներին։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն «AbzasMedia»-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըին, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալըին, ինչպես նաև՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալըզադային դատապարտել է 9 տարվա ազատազրկման։ Լրագրողներ Նարգիզ Աբսալամովան և Էլնարա Գասիմովան դատապարտվել են 8 տարվա, իսկ փոխտնօրեն Մահամմադ Կեկալովը՝ 7,5 տարվա ազատազրկման։ 

 

«AbzasMedia»-ի լրագրողները ձերբակալվել էին դեռևս 2023 թվականի վերջին, իսկ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալըզադան՝ 2024 թվականի մայիսին։ Թեև «AbzasMedia»-ն հայտարարել է, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն իրենց աշխատակիցը չէ և իրենց հետ առնչություն չունի, սակայն Մեհրալըզադան ձերբակալվել է նույն գործի շրջանակներում։ Լրագրողը նշել է, որ իրեն հետապնդում են «Ազատություն» ռադիոկայանում իր կատարած տնտեսական հետաքննությունների համար։ «Դատախազությունն ինձ նաև «AbzasMedia»-ի աշխատակցի պաշտոնում է «նշանակել»՝ իբր թե ես այնտեղ տնտեսական փորձագետ եմ եղել, աշխատել եմ գրասենյակում։ Այս երկու պնդումներն էլ կեղծ են»,- հայտարարել է լրագրողը։

 

Ձերբակալվածները մեղադրվել են «արժույթի մաքսանենգության», «փողերի լվացման», «հարկերից խուսափելու» և «փաստաթղթերի կեղծման» մեջ։

 

Վերջիններս չեն ընդունում իրենց ներկայացված մեղադրանքները՝ հայտարարելով, որ ձերբակալությունները քաղաքական հետապնդումներ են՝ կապված կոռուպցիային առնչվող իրենց հետաքննությունների հետ։ Մասնավորապես՝ հետաքննությունն «առնչվում է Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմին հաջորդած վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև՝ պետությանը փոխկապակցված ընկերությունների ապօրինի ֆինանսական ցանցերի մասին հաղորդումներին։

 

«․․․Այն երկրներում, որտեղ օրենքի գերակայությունն ու դատարանների անկախությունը չեն հարգվում, դատական գործընթացները ոչ այլ ինչ են, քան բռնապետական իշխանությունների կեղծ ժպիտ»,-դատավարության ժամանակ իր եզրափակիչ խոսքում հայտարարել է Մեհրալըզադան՝ ավելացնելով, որ կայացված դատավճիռը չի լինի դատավորներինը, այլ նրանց, ովքեր հրամայել են ձերբակալել։

Ադրբեջանում լրագրողների նկատմամբ ճնշումներին ու վերջին դատապարտումներին արձագանքել և առավել կոշտ հայտարարություններով են հանդես եկել միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ ևս։

 

«AbzasMedia»-ի դեմ գործն օրինակ է այն ամենի, թե ինչպես է Ադրբեջանի դատական  համակարգը՝  որպես զենք, օգտագործվում երկրում անկախ լրագրությունը լռեցնելու համար»,-նշված է Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։ Վերջինս նշել է, որ Ադրբեջանում քաղաքական ճնշումներն աղաղակող են, սակայն միջազգային հանրությունը միասնական, սկզբունքային դիրքորոշում չունի։

 

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը նույնպես դատապարտել է դատարանի որոշումը՝ նշելով, որ «այն իշխանությունների կողմից անկախ մամուլի նկատմամբ  համակարգված  ճնշման խորհրդանիշ է»։

 

«Իշխանությունները մտադիր են երկրում վերացնել անկախ լրագրության մնացորդները»,-այսպես է ներկայացրել Ադրբեջանում ազատ խոսքի և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ն (CPJ)։

 

«Մամուլի միջազգային ինստիտուտ»-ը (IPI) ևս, դատապարտելով կայացված դատավճիռները, հայտարարել է, որ լրագրողների միակ «հանցանքը» եղել է կոռուպցիոն լայնածավալ գործարքներում Ադրբեջանի իշխող էլիտայի ներգրավվածության բացահայտումը։

 

Ըստ «Լրագրողների միջազգային միության» (IFJ) հայտարարության՝ լրագրողների բանտարկությունն իշխանությունների վրեժն է՝ իշխանամերձ շրջանակների մասնակցությամբ կոռուպցիոն բացահայտումների համար։

 

Միջազգային կազմակերպություններն անդրադարձել են նաև ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամեդովին, ում Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հունիսի 23-ին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Սամեդովը մեղադրվել է պետական դավաճանության մեջ, մասնավորապես՝ իբր համագործակցել է հայկական հատուկ ծառայությունների հետ։ Սամեդովն ու պաշտպանները հերքել են մեղադրանքը՝ պնդելով, որ ձերբակալության իրական պատճառն ակտիվիստի խաղաղասիրական ու հակապատերազմական հոդվածներն են, «ու դա իր արտացոլումն է գտել դատական գործի նյութերում»։

 

Համաձայն «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի (CPJ)՝ 2024 թվականի տարեկան զեկույցի՝ Ադրբեջանը բանտարկված լրագրողների թվով աշխարհի վատագույն ցուցանիշ ունեցող երկրների թվում 10-րդն է։

 

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանում մամուլի ազատության ցուցանիշը հետզհետե նահանջում է։ Ըստ կազմակերպության Մամուլի ազատության ցուցանիշի՝ 2024 թվականին Ադրբեջանն աշխարհի 180 երկրների շարքում 164-րդ տեղն է զբաղեցրել, 2025 թվականին՝ 167-րդը։

 

«Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» ՀԿ-ի կողմից հունիս ամսին հրապարակված տվյալների  համաձայն՝  Ադրբեջանում ազատազրկված լրագրողների և բլոգերների թիվը 29 է։ Եվրոպայի խորհրդի՝ «Լրագրողների անվտանգության հարթակի» տվյալներով՝ ներկայումս ազատազրկված լրագրողների թիվը հասնում է 36-ի։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում՝ 2001 թվականից՝ Ադրբեջանի այդ կազմակերպությանն անդամակցելուց ի վեր:

 

Չնայած միջազգային արձագանքներին ու կոչերին՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային պարտավորություններն ու մարդու հիմնարար իրավունքները։ Մինչ միջազգային կառույցները բավարարվում են միայն մտահոգություն արտահայտող հայտարարություններով, Բաքուն էլ ավելի սանձարձակ է դառնում իր գործողություններում՝ խստացնելով վերահսկողությունն ազատ խոսքի, քաղաքացիական հասարակության և լրագրողական գործունեության նկատմամբ», - ասվում է հիմնադրամի հրապարակման մեջ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) դիմել է ՄԻԵԴ՝ կապված Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետԾառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) դիմել է ՄԻԵԴ՝ կապված Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ
Փաստաբան․ Փաշինյանն ինքն է ստորագրել կառավարության որոշման տակ, որը թույլ է տվել ՀԷՑ-ին իր բաժնետոմսերը գրավ դնել վարկի համարՓաստաբան․ Փաշինյանն ինքն է ստորագրել կառավարության որոշման տակ, որը թույլ է տվել ՀԷՑ-ին իր բաժնետոմսերը գրավ դնել վարկի համար
Վարդևանյան․ Սամվել Կարապետյանին չի կարելի մեղադրել ՀԷՑ-ում անգամ 64 դրամի չարաշահման համարՎարդևանյան․ Սամվել Կարապետյանին չի կարելի մեղադրել ՀԷՑ-ում անգամ 64 դրամի չարաշահման համար
Կարծիք. Հայաստանում ընդունված բարոյական նորմերի փլուզման ճանապարհով ձևավորվել է Կարծիք. Հայաստանում ընդունված բարոյական նորմերի փլուզման ճանապարհով ձևավորվել է "արհեստական բարոյականության" մթնոլորտ
Հայաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նախկին գլխավոր դատախազ ՆազարյանինՀայաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նախկին գլխավոր դատախազ Նազարյանին
Իրավապաշտպան․ Վճռաբեկ դատարանը տարբերակված մոտեցում է ցուցաբերել է Դավիթ Համբարձումյանի հանդեպԻրավապաշտպան․ Վճռաբեկ դատարանը տարբերակված մոտեցում է ցուցաբերել է Դավիթ Համբարձումյանի հանդեպ
Եվրոպացի պատգամավորը Թուրքիային հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասինԵվրոպացի պատգամավորը Թուրքիային հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում․ կազմակերպության գլխավոր քարտուղարՀայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում․ կազմակերպության գլխավոր քարտուղար
ՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնինՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնին
Երևանում երեք օր փակ կլինի Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը. քաղաքապետարանԵրևանում երեք օր փակ կլինի Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը. քաղաքապետարան
Վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածուի նկատմամբ դատավճիռըՎճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածուի նկատմամբ դատավճիռը
Երազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Ընդդիմադիրը քննադատել է ԿԳՄՍՆ-ին՝ 9-րդ դասարանի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» սերիալը հիշատակելու համարԸնդդիմադիրը քննադատել է ԿԳՄՍՆ-ին՝ 9-րդ դասարանի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» սերիալը հիշատակելու համար
Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել ԴիլիջանումՀայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել Դիլիջանում
Հայաստանի ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՀայաստանի ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Բագրատ Միկոյան․ Հայաստանի երկրորդ նախագահին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծըԲագրատ Միկոյան․ Հայաստանի երկրորդ նախագահին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծը
"Ուժեղ Հայաստան" կուսակցությունն ավարտում է Սպիտակի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
Կրեմլ․ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում կլինեն անվտանգության և ԵՄ և ԵԱՏՄ միջև Հայաստանի ընտրության հարցերըԿրեմլ․ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում կլինեն անվտանգության և ԵՄ և ԵԱՏՄ միջև Հայաստանի ընտրության հարցերը
Էդգար Ղազարյանը մտադիր է դիմել գլխավոր դատախազին՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին Փաշինյանի թիմակիցների չներկայանալու պատճառովԷդգար Ղազարյանը մտադիր է դիմել գլխավոր դատախազին՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին Փաշինյանի թիմակիցների չներկայանալու պատճառով
ՀՀ վարչապետն անցկացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  նիստ, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներՀՀ վարչապետն անցկացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  նիստ, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Դատախազությունը պահանջում է բռնագանձել "Հրազդան" մարզադաշտը
Հայաստանի Արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության հայտարարությանը, որում մտահոգություն է հայտնվում ՀՀ սահմանադրության նախագծի դրույթների վերաբերյալՀայաստանի Արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության հայտարարությանը, որում մտահոգություն է հայտնվում ՀՀ սահմանադրության նախագծի դրույթների վերաբերյալ
Սերժ Սարգսյան. նոր սահմանադրության նախագծի սկիզբն Սերժ Սարգսյան. նոր սահմանադրության նախագծի սկիզբն "ալիևյան" է, շարունակությունը ՝ "փաշինյանական"
Արցախի նախկին օմբուդսմենը Հայաստանի ԱԽ քարտուղարին կոչ է արել իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակներըԱրցախի նախկին օմբուդսմենը Հայաստանի ԱԽ քարտուղարին կոչ է արել իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակները
Հայ քաղաքագետ․ Մոտ ապագայում BRICS-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության հեռանկարներ  չեն երեւումՀայ քաղաքագետ․ Մոտ ապագայում BRICS-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության հեռանկարներ  չեն երեւում
Հայ փորձագետ. Եվրասիան կրկին դառնում է մեծ տերությունների մրցակցության գլխավոր ասպարեզՀայ փորձագետ. Եվրասիան կրկին դառնում է մեծ տերությունների մրցակցության գլխավոր ասպարեզ
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահությանըՄիջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահությանը
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունն արտացոլվում է Հայաստանում դիվանագիտական փոխգործակցության մեջ․ Լի ՍինվեյՌուսաստանի և Չինաստանի համագործակցությունն արտացոլվում է Հայաստանում դիվանագիտական փոխգործակցության մեջ․ Լի Սինվեյ
Փաշինյանը Խուդաթյանին գործուղել է ԼոնդոնՓաշինյանը Խուդաթյանին գործուղել է Լոնդոն
ՌԴ դեսպան․ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանըՌԴ դեսպան․ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության օրակարգըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության օրակարգը
Հայաստանի դեսպանը Բիշքեկում մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստան-Ղրղզստան փոխգործակցության օրակարգի առաջմղման նպատակովՀայաստանի դեսպանը Բիշքեկում մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստան-Ղրղզստան փոխգործակցության օրակարգի առաջմղման նպատակով
Ջոն Մուլահին դարձավ ավստրալացի ութերորդ խորհրդարանականը, որը հանդես է եկել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությամբՋոն Մուլահին դարձավ ավստրալացի ութերորդ խորհրդարանականը, որը հանդես է եկել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությամբ
Թուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է ծագել՝ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառովԹուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է ծագել՝ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառով
Հայաստանում մշակվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգի նոր մոդելՀայաստանում մշակվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգի նոր մոդել
Վարչապետի մոտ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՎարչապետի մոտ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
Զախարովա. Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերինԶախարովա. Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերին
Հայաստանում կարևորում են ԵՄ աջակցությունը Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների բավարարման հարցումՀայաստանում կարևորում են ԵՄ աջակցությունը Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների բավարարման հարցում
ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկայինՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկային
Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններըԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները
Հայաստանն ու Վրաստանը հանդես են եկել հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդման օգտինՀայաստանն ու Վրաստանը հանդես են եկել հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդման օգտին
Հայաստանի նախագահը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ ԳրիգորյանինՀայաստանի նախագահը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Գրիգորյանին
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքըՀայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի "Դյու Սոլեյ" թատրոնը
Արդշինբանկը «Սև ուրբաթի» առթիվ պրեմիում քարտապաններին առաջարկում է 10% cashbackԱրդշինբանկը «Սև ուրբաթի» առթիվ պրեմիում քարտապաններին առաջարկում է 10% cashback
Հայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետՀայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն ԲուդաղյանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
Երևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Փաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքըՓաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքը
Քաղաքագետ․ Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղՔաղաքագետ․ Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղ
Փաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքըՓաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքը
Բեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում էԲեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է
Հայաստանի ԱԽ քարտուղարն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցերՀայաստանի ԱԽ քարտուղարն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցեր
Աշոտյան․ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի դժվար կացությունը պետք է վերածի նրա ցուգցվանգիԱշոտյան․ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի դժվար կացությունը պետք է վերածի նրա ցուգցվանգի
Մետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն էՄետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն է
Արդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ումԱրդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են "Ադրբեջան" նշմանն իրենց անձնագրերի "ծննդավայր" դաշտում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով