Arminfo.info


 Հինգշաբթի, 26 Հունիսի 2025 14:01
Ալինա Հովհաննիսյան

Ադրբեջանական ԶՈՒ օրվան ընդառաջ «Գեղարդ» հիմնադրամը զեկույց է հրապարակել նրանց բանակի վայրագությունների մասին

Ադրբեջանական ԶՈՒ օրվան ընդառաջ «Գեղարդ» հիմնադրամը զեկույց է հրապարակել նրանց բանակի վայրագությունների մասին

Արմինֆո.Ադրբեջանական զինված ուժերի օրվան ընդառաջ «Գեղարդ» հիմնադրամը հրապարակել է զեկույց, որը վկայում է ադրբեջանական բանակի վայրագությունների մասին՝ Արցախում և Հայաստանում, ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում:

 

«Քաղաքակիրթ աշխարհում պետությունները միմյանց հետ պատերազմելիս ձգտում են հավատարիմ մնալ գրված ու չգրված բարոյական որոշակի օրենքների։ Սակայն, երբ գործող իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքական նկրտումներն իրագործելու միակ հենարանը դառնում է բանակը, իշխանությունների կամարտահայտիչ զինված ուժերը գործիք են դառնում էթնիկ այլ հանրույթների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար՝ անգամ խաղաղ պայմաններում։

 

Հունիսի 26-ը՝ որպես «Զինված ուժերի զինծառայողների մասնագիտական տոն» նշող ադրբեջանական բանակի զինվորները մշտապես աչքի են ընկել հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրագործած վայրագություններով։

 

Վերջին տասնամյակներում ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից հայ քաղաքացիական անձանց հանդեպ իրականացված բռնությունները պայմանականորեն կարելի է դասակարգել հետևյալ կերպ․

«Խաղաղ» պայմաններում գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ սպանություններ կամ բռնություններ

2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արձանագրված դեպքեր

2020-2023 թվականներին 44-օրյա պատերազմի և դրան հաջորդող ժամանակահատվածում արձանագրված դեպքեր։

 

Այս դասակարգումը թույլ է տալիս համակարգել և ուսումնասիրել տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած բռնությունների դեպքերն՝ ըստ իրավիճակային և ժամանակագրական հատկանիշների:

«Խաղաղ» պայմաններում գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ սպանություններ կամ բռնություններ

 

Ադրբեջանական բանակի զինծառայողները բազմիցս աչքի են ընկել պատահմամբ միջպետական սահմանը հատած անձանց նկատմամբ կիրառած բռնություններով։

 

Այսպես՝ 2010 թվականին 20-ամյա քաղաքացիական անձ Մանվել Սարիբեկյանը, Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզում մառախուղի պայմաններում մոլորվելով, հայտնվել է ադրբեջանական կողմում և ձերբակալվել ադրբեջանական զինվորական ոստիկանության կողմից։ Կարճ ժամանակ անց՝ Մ․ Սարիբեկյանն սպանվել է ադրբեջանական բանտում։ Ադրբեջանական իշխանությունները նրա մահը ներկայացրել են որպես ինքնասպանություն։

 

2014 թվականի հուլիսին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատած դիվերսանտների կողմից առևանգվել ու սպանվել է Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանը։ Վերջինիս դին հայտնաբերվել է անտառապատ տարածքում՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով։

 

Մեկ այլ դեպքում՝ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, որը 2014 թվականին՝ բերքահավաքի ժամանակ, մոլորվելով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, նույնպես ձերբակալվել է Ադրբեջանի զինվորականների կողմից։ 35 օր կալանքի տակ մնալուց հետո նա վերադարձվել է Հայաստան՝ խոշտանգումների բազմաթիվ հետքերով, այդ թվում՝ գլխի, ականջների վնասվածքներով, ձեռքերի, կողերի բազմաթիվ կոտրվածքներով։

Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի է ընկել 2014 թվականի օգոստոսի 7-ին։ Ադրբեջանական գերության մեջ հայ երիտասարդն ընդամենը 24 ժամ է ողջ մնացել։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Պետրոսյանի մահվան պատճառ է դարձել սրտային սուր անբավարարությունը, մինչդեռ Կարեն Պետրոսյանը, բժշկական փաստաթղթերի համաձայն, առողջական խնդիրներ, առավել ևս՝ սիրտ-անոթային հիվանդություններ չի ունեցել և փաստացի առողջ է եղել։

 

2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ արձանագրված դեպքեր

Քաղաքացիական անձանց հանդեպ բռնություններ դրսևորվել են 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Ապրիլի 2-ին ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում Խալափյանների ընտանիքի տարեց անդամներին իրենց տան մեջ խոշտանգումների են ենթարկել, գնդակահարել, այնուհետ՝ խեղել նրանց դիակները։

 

2020-2023 թվականներին՝ 44-օրյա պատերազմի և դրան հաջորդող ժամանակահատվածում արձանագրված դեպքեր

Բռնությունների խոշոր համախումբ են կազմում 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից գրավված բնակավայրերում տարեց անձանց նկատմամբ բռնություններն ու խոշտանգումները։ Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության թիրախավորումը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրվել է դեռևս պատերազմի ընթացքում։ Ընդ որում՝ կան փաստեր նաև արգելված զինատեսակների կիրառման մասին։ Միայն Ստեփանակերտում սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումից զոհվել է առնվազն 13 քաղաքացիական անձ, ևս 51-ը վիրավորվել է։

 

44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո համացանցում պարբերաբար հրապարակվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների, խոշտանգումների, նվաստացման, գնդակահարությունների տեսանյութեր։ Այդ ընթացքում և դրանից հետո Հայաստանն արձանագրել է ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված, խոշտանգված և սպանված քաղաքացիական 12 անձանց՝ Էդուարդ Շահգելդյան (79 տարեկան), Արսեն Ղարախանյան (44 տարեկան), Բենիկ Հակոբյան (73 տարեկան), Էլենա Հակոբյան, Սերժիկ Վարդանյան (73 տարեկան), Էլլա Վարդանյան (69 տարեկան), Գենադի Պետրոսյան (69 տարեկան), Յուրիկ Ասրյան (82 տարեկան), Միշա Մովսիսյան, Անահիտ Մովսիսյան, Նինա Դավթյան, Միշա Մելքումյան (84 տարեկան)։

Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ «2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունների վերաբերյալ» երկրորդ միջանկյալ զեկույցի՝ հոկտեմբերի 10-ին՝ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո, կեսօրին Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի անդամները, ի թիվս մյուսների, գնդակահարել են նաև քաղաքացիական անձինք Նվեր Գրիգորյանին և Արտյոմ Միրզոյանին։

 

Հոկտեմբերի 15-ին համացանցում տարածված երկու տեսաձայնագրություններում երևում են ադրբեջանական հատուկջոկատայինների կողմից Հադրութում գերեվարված զինվորական հագուստով երկու հայի (քաղաքացիական՝ Բենիկ Հակոբյան` 73 տարեկան, զինվորական՝ Յուրի Ադամյան՝ 25-տարեկան) գնդակահարությունները։

 

Նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 3-ին համացանցում տեղադրված տեսանյութերում ադրբեջանական զինվորական համազգեստով տղամարդիկ դանակով գլխատում են հայ տղամարդու։ Այնուհետև՝ նրանցից մեկը, կտրված գլուխը դնելով սատկած կենդանու վրա, ասում է․ «Ահա թե ինչպես ենք մենք վրեժ լուծում՝ գլուխներ կտրելով»։ Գլխատված անձը Լեռնային Ղարաբաղի Մադաթաշեն գյուղի բնակիչ 69-ամյա Գենադի Պետրոսյանն էր, ով Արցախ է տեղափոխվել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից 1980-ականների վերջերին։

Քաղաքացիական անձի գլխատման մեկ այլ տեսանյութ տարածվել է 2020 թվականի դեկտեմբերի 3-ին։ Զոհը Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ազոխ գյուղի 82-ամյա բնակիչ Յուրի Ասրյանն է։

Տեսանյութում Յուրի Ասրյանը «Ալլահի» անունով խնդրում է իրեն չգլխատել, սակայն ադրբեջանական բանակի համազգեստով զինծառայողը սառնասրտորեն գլխատում է նրան, իսկ ներկա մյուս զինծառայողները ծափահարում են։

 

Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքի 44-ամյա բնակիչ Արսեն Ղարախանյանը սպանվել է ադրբեջանական գերության մեջ գտնվելու ժամանակ՝ 2021 թվականի հունվարին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունից հետո, որով ավարտվել էին ռազմական գործողությունները։ Վերջին անգամ ընտանիքն Արսենի հետ խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին։ Նրա մասին տեղեկություններ չեն եղել մինչև 2021 թվականի հունվարի 6-ը, երբ համացանցում տարածված տեսանյութում ադրբեջանցի զինվորականներն Արսենին ստիպել են ասել. «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Երկրորդ տեսանյութը հրապարակվել է 2021 թվականի հունվարի 8-ին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Արսենը ենթարկվել ֆիզիկական և հոգեբանական ճնշումների։ 2021 թվականի հունվարի երկրորդ կեսին՝ որոնողական աշխատանքների ժամանակ, հայտնաբերվել է Արսենի խոշտանգված մարմինը։

 

Քաղաքացիական անձանց հանդեպ բռնությունների այլ դեպքեր ևս արձանագրվել են․ 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել է գերի ընկնելուց ու կտտանքների ենթարկվելուց հետո։ Սպանվել է նաև հաշմանդամ Միշա Մովսիսյանը, իսկ Քարինտակ գյուղի 58-ամյա բնակիչ Ալվարդ Թովմասյանը սպանվել է գլխին հասցված բութ գործիքի հարվածից։

 

Ադրբեջանական բանակի անմարդկային գործելաոճի մեկ այլ դրսևորում է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սև լճի տարածքում գրավյալ դիրքից գերի ընկած 8 (մեկ այլ աղբյուրի համաձայն՝ 9) հայ անզեն ռազմագերիների՝ ադրբեջանցի զինվորականների կողմից զանգվածային մահապատժի ենթարկվելու փաստը։

 

Հակառակ ադրբեջանական կողմի տարածած կեղծիքին, թե իբր այդ մասին վկայող համացանցի տեսագրությունը շինծու է, «BBC»-ի և «Belingcat.com»-ի անցկացրած հետաքննությունը վերահաստատել է ադրբեջանցի զինվորականների կողմից կատարված ռազմական այդ հանցագործությունը։

 

Անմարդկային վերաբերմունքի են արժանանում նաև գերության մեջ հայտնված հայ քաղաքացիական անձիք։ Ադրբեջանցի զինծառայողները կալանավայրերում նվաստացնում են նրանց․ վիրավորներին հրամայում են ոտքի կանգնել, ամեն անգամ՝ խուցը բացելիս բարձրաձայնել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Հրամանը չկատարողները ենթարկվում են բռնության։

 

Տարածվող տեսանյութերից շատերը հեռացվել կամ փոխարինվել են Ադրբեջանի ՊՆ մեկնաբանությամբ, թե դրանք կեղծ են կամ բեմադրված։ Սակայն դրանց իսկությունը քանիցս հաստատվել է ապացուցողական անհրաժեշտ բազայի առկայությամբ։ Չնայած քաղաքացիական անձանց հանդեպ ադրբեջանական բանակի զինծառայողների բռնություններին և դրանք դատապարտող միջազգային իրավունքի առկայությանը՝ ադրբեջանցի և ոչ մի զինծառայող պատժի կամ պատասխանատվության չի ենթարկվել, ընդհակառակը՝ Ադրբեջանում գոյություն ունի հայերի հանդեպ հատուկ բռնություն կիրառած անձանց նկատմամբ խորը պաշտամունք, որի արտահայտությունն են նախագահական պարգևատրումները։

 

Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը սահմանվում է Ժնևի չորրորդ կոնվենցիայով, որն Ադրբեջանը ստորագրել է 1993 թվականին: Ըստ կոնվենցիայի՝ այն անձինք, ովքեր «ակտիվորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, այդ թվում՝ զինված ուժերի այն ծառայողները, ովքեր վայր են դրել զենքերը, և նրանք, ովքեր հիվանդության, վիրավորման, կալանքի կամ որևէ այլ պատճառով մարտական գործողություններից դուրս են հայտնվել, բոլոր հանգամանքներում պետք է արժանանան մարդասիրական վերաբերմունքի՝ առանց որևէ բացասական խտրականության՝ հիմնված ռասայի, մաշկի գույնի, կրոնի կամ հավատքի, սեռի, ծննդի, հարստության կամ որևէ այլ նմանատիպ չափանիշի վրա»։ Մինչդեռ Ադրբեջանի ԶՈՒ ծառայողների վարքը թե՛ պատերազմական և թե՛ խաղաղ պայմաններում իրենց վերահսկողության տակ հայտնված զինվորականների ու, պարզապես, քաղաքացիական խաղաղ բնակչության հանդեպ վկայում է ռասիստական խորը բարդույթի՝ «ռևանշի և վրեժխնդրության» մասին։

 

Ինչպես 1918-1920 թվականներին Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության շրջանում, այնպես էլ՝ հետխորհրդային և մասնավորապես՝ 2020-2023 թվականներին Ադրբեջանի Հանրապետության բանակի զինծառայողներն աչքի չեն ընկել հումանիստական արժեքներ կրելով։ Պատերազմի գերիների նկատմամբ ադրբեջանական բանակի զինվորների վայրագություններն ամենևին էլ զարմանալի չեն։ Թեև միջազգային իրավունքը կարգավորում է ռազմագերիների և պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց հանդեպ գործողությունների պատշաճ վերաբերմունքի հարցը, սակայն ադրբեջանցի զինվորականների դրսևորած էթնիկ ռասիզմը չի սահմանափակվել միայն «սովորական» բռնություններով։ Դրանք արտահայտվել են անզեն, մեծամասամբ՝ տարեցների, կանանց հանդեպ ֆիզիկական խոշտանգումներով, նվաստացումներով, գլխատումներով, գնդակահարություններով, հոգեկան ճնշումներով և բռնության այլ մեթոդներով։

 

Առկա փաստերի ֆոնին զինված ուժերի մասնագիտական ո՞ր տոնն են նշում Ադրբեջանում՝ մարդկանց խոշտանգումների՞, թե՞ անմարդկային վերաբերմունքի…», - ասվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ