


Արմինֆո. Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) դեսպանությունն աջակցություն է ցուցաբերում Իրանից Հայաստան մուտք գործող Գերմանիայի քաղաքացիներին: Այդ մասին հաղորդում է Երեւանում ԳԴՀ դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Մենք աջակցում ենք Գերմանիայի՝ Իրանից Հայաստան մուտք գործող քաղաքացիներին։ Դեսպան Բուշը Երևանում Գերմանիայի դեսպանությունում ընդունեց Բեռլինից ժամանած ճգնաժամային խմբին, որին Դաշնային արտգործնախարարությունը գործուղել է Հայաստան՝ Իրանից ժամանող Գերմանիայի քաղաքացիներին աջակցելու նպատակով։ Թիմը, որ համալրված է նաև դեսպանության հյուպատոսական աշխատակիցներով, այս պահից տեղակայված է Ագարակի հայ-իրանական սահմանակետում՝ ճգնաժամային այս իրավիճակում գործնական և խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու համար Գերմանիայի և ԵՄ անդամ պետությունների քաղաքացիներին», - ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին կոչ էին արել Իսրայելի հարձակումից հետո տարհանվել Իրանից՝ Հայաստանի հետ ցամաքային սահմանով: Հակամարտության գոտուց իրենց քաղաքացիներին տարհանելու համար Հայաստանի տարածքից օգտված պետությունների թվում են Հնդկաստանը, Չինաստանը, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ:


