


Արմինֆո. Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդպես է մեկնաբանել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու վերջին խոսքերը: Նա հորդորել է դրանք չհանել համատեքստից և ճիշտ մեկնաբանել արտահայտված մտքերը:
Զախարովայի խոսքով ՝ Մեդինսկին խոսել է խնդրի պատմական ասպեկտի, տարածաշրջանի սոցիալ-մշակութային առանձնահատկությունների և Արցախում ապրող մարդկանց տառապանքների մասին: "Պետք չէ կոնտեքստից հանել գոյություն չունեցող թեզերը և բառերը տեղերով փոխել՝ դրանց տալով բոլորովին այլ նշանակություն", - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեդինսկին հիշատակել էր Լեռնային Ղարաբաղի օրինակը՝ ուկրաինական կարգավորման համատեքստում: RT-ում հրապարակված հարցազրույցում նա, մասնավորապես, ասել էր, որ եթե հակամարտությունը դադարեցվի ռազմաճակատի ողջ երկայնքով, կնքվի ինչ-որ հրադադար, այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի: "Հայաստանի և Ադրբեջանի միջև կար նման վիճելի տարածաշրջան՝ Ղարաբաղը", - ասել էր ՌԴ նախագահի օգնականը:
Այդ առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ը հանդես էրեկել հայտարարությամբ, որում Մեդինսկու համեմատությունը համարել էր "փաստերի խեղաթյուրում": Բաքվում նաև ափսոսանք էին հայտնել, որ Վլադիմիր Մեդինսկին Լեռնային Ղարաբաղի պատերազմը համեմատել է ռուս-ուկրաինական հակամարտության հետ: Պաշտոնական Երևանն այդ մասին չի արտահայտվել։



