Arminfo.info


 Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025 13:04
Նաիրա Բադալյան

Դատարանը հաստատել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կողմից առերևույթ հանցագործությունների կատարման մեջ կասկածվելու հիմնավորվածությունը և կալանավորման որոշում կայացրել. ՀՀ քննչական կոմիտե

Դատարանը հաստատել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կողմից առերևույթ հանցագործությունների կատարման մեջ կասկածվելու հիմնավորվածությունը և կալանավորման որոշում կայացրել. ՀՀ քննչական կոմիտե

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեում Լ.Ա.- ի (լրագրող Լիլիթ Աղեկյան-խմբ.) վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ (10 դրվագ), իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ (3 դրվագ): Այդ մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում՝ «ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության»:

 

Հիշեցնենք, որ Լիիթ Աղեկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ ահազանգել էր, որ  Հայաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Գևորգյանը անձնական խուզարկության ժամանակ սպառնացել է լրագրող Լիլիթ Աղեկյանին: Փոստանջյանի ասելով՝ Կարեն Գևորգյանը հանձնարարել է ոստիկանության շենքում, որտեղ պահվել է Լիլիթ Աղեկյանը, «նրան հանվացնել տեսախցիկների առջև և այդ կերպ կատարել նրա մարմնի զննություն: «Այդ գործողության և նրա նկատմամբ այլ գործողություններ կատարելու ժամանակ Լիլիթ Աղեկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և ոստիկանները ստիպված են եղել հրավիրել շտապ օգնություն, որից հետո Լիլիթ Աղեկյանին տեղափոխել են հիվանդանոց: Այսինքն, ոստիկանությունը չի բավարարվել Լիլիթ Աղեկյանին գիշերազգեստով և հողաթափերով, առանց հիգիենայի պարագաների (Լիլիթ Աղեկյանը գտնվել է կնոջը բնորոշ բնականոն ֆիզիոլոգիական վիճակում) առևանգմամբ, այլ նրան ցանկացել են նաև մերկ վիճակում տեսաձայնագրել: Բացի այդ ոստիկան Կարեն Գևորգյանը սպառնացել է Լիլիթ Աղեկյանին, նշելով, որ չի մոռանա` Լիլիթ Աղեկյանը միակ լրագրողն է, ով իր մասին գրել է», - հայտարարել էր Փոստանջյանը:

 

Ի պատասխան Փոստանջյանի հայտարարությունների՝  ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հաղորդել էր որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նա հավաստիացրել էր, որ Աղեկյանը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների ներկայությամբ, առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել։

 

ՔԿ այսօրվա հաղորդագրության համաձայն, Լ.Ա.-ն 2023 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Գյումրու դպրոցներից մեկի տնօրենի, աշխատակիցների և աշակերտների ենթադրյալ անօրինական գործունեության վերաբերյալ տարբեր իրավապահ կառույցների ղեկավարներին 18 դիմում է ներկայացրել:

 

«Հիշյալ դիմումներում նշված հանգամանքները ստուգելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ստուգողական գործողությունների արդյունքում հանցագործությունների ու այլ իրավախախտումների վերաբերյալ որևէ տվյալ ձեռք չեն բերվել, որի մասին գրավոր տեղեկացվել է Լ.Ա-ին: Մինչդեռ վերջինս սահմանված կագով դրանք բողոքարկելու փոխարեն՝ իր անհամաձայնությունները հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր կողմից շահագործվող էջում տեղադրված գրավոր հրապարակումներում:

 

Մասնավորապես՝ իր ֆեյսբուքյան էջում Լ.Ա.-ն հրապարակել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազի և նույն մարզի դատախազության աշխատակիցների, ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի և նույն վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնակատարի և նույն վարչության ծառայողների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին արատավորող և նրանց՝ ՀՀ սահմանադրության 23-րդ և 31-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություններ, որոնց առթիվ նախաձեռնված 5 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:

 

Լ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) (10 դրվագ):

 

2024 թվականի հուլիսի 31-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, որը հաստատվել և ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

Բացի այդ, 2024 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունից ստացված գրությամբ՝ վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու որոշման պահանջը կատարելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցն այցելել է Լ.Ա.-ի բնակարան, որտեղ վերջինս բազմաթիվ վարկաբեկիչ և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ոստիկանության աշխատակցի հասցեին:

 

Օգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակցի կողմից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Լ.Ա.-ի ֆեյսբուքյան էջում, մի քանի լրատվական կայքերում և յութուբյան ալիքներում կան վերջինիս կողմից իր վերաբերյալ վարկաբեկիչ և վիրավորական արտահայտություններ պարունակող տեղեկություններ, որոնց ներքո տեղադրված է եղել իր լուսանկարն ու տեսաձայնագրությունը, ինչով վնաս է պատճառել իր իրավունքներին, պատվին և բարի համբավին՝ խոչընդոտելով որպես ծառայողի իր գործունեությանը:

 

Շիրակի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 25-ին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Արդարադատության դեմ ուղղված վերոնշյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթների շրջանակներում Լ.Ա.-ի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված առավել մեղմ խափանման միջոց՝ բացակայելու արգելք: 

 

Այնուհետև, Լ.Ա.-ն 2024 թվականի դեկտեմբերի 14-ին Գյումրու դպրոցներից մեկի անձնակազմի և աշակերտների հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ, ինչի հետևանքով խոչընդոտվել է հիշյալ կազմակերպության բնականոն աշխատանքը:

 

Բացի այդ, Լ.Ա.-ն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բղավելով դատարանի աշխատակազմի և դատավարության մասնակցի հասցեին անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, ինչպես նաև ստորացրել է դատավարության մասնակցին, որի հետևանքով խոչընդոտվել է հիշյալ կառույցի բնականոն աշխատանքը:

 

Դրանից հետո, Լ.Ա.-ն Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2025 թվականի ապրիլի 18-ին նշանակված դատական նիստի ընթացքում և նիստից հետո անհարգալից վերաբերմունք է դրսևորել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նկատմամբ, որը դրսևորվել է դատավորի պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ վերջինիս վիրավորելով, այն է՝ դատական նիստերի դահլիճում, դատարանի վարչական շենքի միջանցքում դատավորի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ, գործողությունների ամբողջ ընթացքը տեսաձայնագրվել և հրապարակվել է Լ.Ա.-ի կողմից իր սոցիալական կայքէջում:

 

Լ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) (2 դրվագ) և 489-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով):

 

Հաշվի առնելով այն, որ բարձր է ռիսկը, որ վերջինս ազատության մեջ գտնվելու դեպքում իր դեմ մեղադրական բնույթի ցուցմունքներ տված վկաների, այդ թվում նաև անչափահասների վրա կգործադրի ազդեցություն, որպիսի հանգամանքը պայմանավորված է վերջիններիս անչափահասին բնորոշ հոգեհուզական վիճակով, ինչի մասին է վկայել այն, որ  Լ.Ա-ն հայտնել է արդեն իսկ դպրոցում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ աշակերտների հետ խոսելու, իրականությունը պարզելու նպատակով դպրոց այցելելու և աշակերտների հետ զրույց ունենալու մասին և նկատի ունենալով, որ նախկինում Լ.Ա.-ին մեղսագրված արդարադատության դեմ ուղղված վերոնշյալ հանցանքների վերաբերյալ վարույթների շրջանակներում վերջինիս նկատմամբ կիրառված առավել մեղմ խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ի զորու չի եղել ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և վերջինս, ունենալով մեղադրյալի դատավարական կարգավիճակ, իմանալով իր պարտականությունների մասին, կրկին կատարել է արդարադատության շահերի և  հասարակական կարգի դեմ ուղղված առերևույթ հանցանքներ, վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Լ.Ա-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

 

Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, հաստատել է Լ.Ա.-ի կողմից առերևույթ հանցանքներ կատարելու հիմնավոր կասկածը, ինչպես նաև գնահատելով ներկայացված քրեական վարույթի նյութերը, որոշում է կայացրել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին», - ասվում է ՔԿ-ի հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Անի Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալԱնի Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ
Կորեայի Հանրապետության վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԿորեայի Հանրապետության վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարՎանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար
Վերացվել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքըՎերացվել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը
Սամվել Կարապետյան. Փաշինյանի հետագա պաշտոնավարումը կարող է հանգեցնել տարածքային նոր կորուստներիՍամվել Կարապետյան. Փաշինյանի հետագա պաշտոնավարումը կարող է հանգեցնել տարածքային նոր կորուստների
ԿԸՀ-ը հաստատել է սույն թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցըԿԸՀ-ը հաստատել է սույն թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը
ՊՆ-ը և ՔԿ-ն հերքել են հակագազերով զինվորների վազքի մասին լուրերը, որի ժամանակ Ճամբարակում բեռնատարը վրաերթի է ենթարկել նրանցՊՆ-ը և ՔԿ-ն հերքել են հակագազերով զինվորների վազքի մասին լուրերը, որի ժամանակ Ճամբարակում բեռնատարը վրաերթի է ենթարկել նրանց
Վրաստանի վարչապետը և Թուրքիայի դեսպանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ապահովման հարցերըՎրաստանի վարչապետը և Թուրքիայի դեսպանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ապահովման հարցերը
Սամվել Կարապետյան․ Սամվել Կարապետյան․ "Քաղաքացիական պայմանագիրն" ուժ չունի, բայց նրանք ուժ են ցուցադրում
Հայաստանի նախագահը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանինՀայաստանի նախագահը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանին
Փաշինյանն արժանացել է Հեսսեյան խաղաղության մրցանակիՓաշինյանն արժանացել է Հեսսեյան խաղաղության մրցանակի
Աշոտյան․ Ռեժիմը քաղաքական ընդդիմախոսների դեմ օգտագործում է հնարավոր բոլոր լծակները, այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագանձումըԱշոտյան․ Ռեժիմը քաղաքական ընդդիմախոսների դեմ օգտագործում է հնարավոր բոլոր լծակները, այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագանձումը
Դատարանը ՀՀ երրորդ նախագահին թույլատրել է չմասնակցել դատական նիստերինԴատարանը ՀՀ երրորդ նախագահին թույլատրել է չմասնակցել դատական նիստերին
Կառավարող խմբակցությունը տապալել է Կառավարող խմբակցությունը տապալել է "Ուժեղ Հայաստան" դաշինքից ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրությունը
Վարչապետ. ներկայումս Հայաստանն ու ԱՄՆ-ը բանակցություններ են վարում ընկերություն հիմնելու շուրջ, որը կզբաղվի TRIPP նախագծի իրականացմամբՎարչապետ. ներկայումս Հայաստանն ու ԱՄՆ-ը բանակցություններ են վարում ընկերություն հիմնելու շուրջ, որը կզբաղվի TRIPP նախագծի իրականացմամբ
Սամվել Կարապետյանն ազգային խայտառակություն է որակել Հայոց եկեղեցու շուրջ այսօրվա իրավիճակըՍամվել Կարապետյանն ազգային խայտառակություն է որակել Հայոց եկեղեցու շուրջ այսօրվա իրավիճակը
Փաշինյան. Հայաստանի իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնում իրանա-ամերիկյան դիմակայության զարգացման առնչությամբՓաշինյան. Հայաստանի իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնում իրանա-ամերիկյան դիմակայության զարգացման առնչությամբ
Փաշինյան. Հայաստանի իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնում իրանա-ամերիկյան հակամարտության զարգացման վերաբերյալՓաշինյան. Հայաստանի իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնում իրանա-ամերիկյան հակամարտության զարգացման վերաբերյալ
Սամվել Կարապետյան. Ես հարգանք եմ վայելում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, ինչի մասին են վկայում նաև ընտրությունների արդյունքներըՍամվել Կարապետյան. Ես հարգանք եմ վայելում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, ինչի մասին են վկայում նաև ընտրությունների արդյունքները
"Ուժեղ Հայաստանի" առաջնորդ. հողեր հանձնելով և hանրապետություններ հռչակելով ՝ կհասնենք մինչեւ Լոռի ու կկանգնենք
Հայաստանի խորհրդարանը շուտով կսկսի բարեկամության խմբեր ձևավորել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ։Հայաստանի խորհրդարանը շուտով կսկսի բարեկամության խմբեր ձևավորել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ։
Փաշինյան. ԵԱՏՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ պետք է դիտարկել ոչ թե որպես պահանջ, այլ որպես բարեկամական ժեստՓաշինյան. ԵԱՏՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ պետք է դիտարկել ոչ թե որպես պահանջ, այլ որպես բարեկամական ժեստ
Շիրակի «Պատվո բլուր» հուշարձանի ստորոտում ծաղիկներ դրվեցին՝ նշելով դրա ստեղծման 170-ամյակըՇիրակի «Պատվո բլուր» հուշարձանի ստորոտում ծաղիկներ դրվեցին՝ նշելով դրա ստեղծման 170-ամյակը
Արմեն Աշոտյանից կբռնագանձվի երեք գույք և մոտավորապես 385 միլիոն դրամԱրմեն Աշոտյանից կբռնագանձվի երեք գույք և մոտավորապես 385 միլիոն դրամ
«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվային մրցավազքը կանցկացվի Հայաստանում«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվային մրցավազքը կանցկացվի Հայաստանում
Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ճամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ։Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ճամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ։
Արդշինբանկի մոբայլ հավելվածում այժմ հնարավոր է ընտրել կենսաթոշակային ֆոնդըԱրդշինբանկի մոբայլ հավելվածում այժմ հնարավոր է ընտրել կենսաթոշակային ֆոնդը
«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը դարձել է պաշտոնական, և հիմա խոսքը Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին է՝ Նիկոլ Փաշինյան«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը դարձել է պաշտոնական, և հիմա խոսքը Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին է՝ Նիկոլ Փաշինյան
Փաստաբան. 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հռչակագրի կատարողը պետք է փտի բանտում։Փաստաբան. 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հռչակագրի կատարողը պետք է փտի բանտում։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հերքել է ռուսական կողմից Վերին Լարսի անցակետի զանգվածային հատման մասին տեղեկություններըՎրաստանի Ներքին գործերի նախարարությունը հերքել է ռուսական կողմից Վերին Լարսի անցակետի զանգվածային հատման մասին տեղեկությունները
Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հանձնաժողովների նախագահների ընտրության գաղտնի քվեարկությունըՀայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հանձնաժողովների նախագահների ընտրության գաղտնի քվեարկությունը
Համայնքների համախմբման գործընթացը կշարունակվի ՀայաստանումՀամայնքների համախմբման գործընթացը կշարունակվի Հայաստանում
Հայաստանը կունենա նոր տոն՝ Պետական ծառայողի օրՀայաստանը կունենա նոր տոն՝ Պետական ծառայողի օր
Հայաստանում կներդրվի բարձրագույն կրթության եռաստիճան համակարգՀայաստանում կներդրվի բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ
Գազայի հատվածի  երեխաները բուժում կստանան Հայաստանում։Գազայի հատվածի երեխաները բուժում կստանան Հայաստանում։
Հաագայում՝ Եվրոպոլում, բացվել է Հայաստանի կապի սպայի ներկայացուցչությունըՀաագայում՝ Եվրոպոլում, բացվել է Հայաստանի կապի սպայի ներկայացուցչությունը
Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվի Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու իրենց փորձերից. կառավարության ծրագիրըՀայաստանի իշխանությունները չեն հրաժարվի Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու իրենց փորձերից. կառավարության ծրագիրը
Տիեզերքից մինչև դպրոցաշինություն. ի՞նչ է ասում կառավարության հնգամյա ծրագիրը։Տիեզերքից մինչև դպրոցաշինություն. ի՞նչ է ասում կառավարության հնգամյա ծրագիրը։
Ճամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հայ զինծառայող է մահացելՃամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հայ զինծառայող է մահացել
ԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպըԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ վարչապետը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանինՀՀ վարչապետը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանին
Վարչապետ․ այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվՎարչապետ․ այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվ
"Միասնության թևեր". շարունակում ենք ընտրությունների արդյունքների բողոքարկման ոդիսականը. բողոք է ներկայացվել է Վճռաբեկ դատարան
Սեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ ԿԸՀՍեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ ԿԸՀ
"Ուժեղ Հայաստանը" լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ իր անհամաձայնությունը հայտնելով Դավիթ Ղազինյանին ձայնի իրավունքից զրկած փոխխոսնակի որոշմանը
Հայաստանը և Գերմանիան հանդես են եկել երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտինՀայաստանը և Գերմանիան հանդես են եկել երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտին
Հայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Դիլիջանում բացվել է տեքստիլ արվեստի եզակի միջազգային ցուցահանդեսԴիլիջանում բացվել է տեքստիլ արվեստի եզակի միջազգային ցուցահանդես
CCAF-ի համանախագահ․  Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար Սփյուռքի թուլացումը նշանակում է Հայաստանի թուլացումCCAF-ի համանախագահ․  Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար Սփյուռքի թուլացումը նշանակում է Հայաստանի թուլացում
ԱԺ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվելԱԺ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել
Նարեկ Կարապետյան. Հայաստանը պետք է լինի եվրոպական ստանդարտներով ապրող երկիր, բայց․․․Նարեկ Կարապետյան. Հայաստանը պետք է լինի եվրոպական ստանդարտներով ապրող երկիր, բայց․․․
Իշխան Սաղաթելյան. Հայաստանի չորրորդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ շինարարը՝ ԱդրբեջանըԻշխան Սաղաթելյան. Հայաստանի չորրորդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ շինարարը՝ Ադրբեջանը
Ավարտվել է Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԱվարտվել է Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
Ընդդիմադիր․ ԵՄ հետ ոչ մի ինտեգրում գոյություն չունիԸնդդիմադիր․ ԵՄ հետ ոչ մի ինտեգրում գոյություն չունի
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի ԱԽ քարտուղարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն երկրի քաղբանտարկյալներիՔաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն երկրի քաղբանտարկյալների
Պատգամավոր. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ամրագրված է օրենքովՊատգամավոր. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ամրագրված է օրենքով
Ռուսաստանցի Դմիտրի Շիգաևը, ով ձերբակալվել էր Հայաստանում՝ ՌԴ հարցման հիման վրա, օգոստոսի 20-ին կազատվի «Արմավիր» ուղղիչ հիմնարկիցՌուսաստանցի Դմիտրի Շիգաևը, ով ձերբակալվել էր Հայաստանում՝ ՌԴ հարցման հիման վրա, օգոստոսի 20-ին կազատվի «Արմավիր» ուղղիչ հիմնարկից
Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն էՑուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է
ՆԳՆ. Հայաստանում վարորդական դպրոցներում պարտադիր վարորդական ուսուցում կներդնենՆԳՆ. Հայաստանում վարորդական դպրոցներում պարտադիր վարորդական ուսուցում կներդնեն
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար