Arminfo.info


 Չորեքշաբթի, 23 Ապրիլի 2025 11:11
Մարիաննա Մկրտչյան

Խոմեյնիի խորհրդական. Թուրքիան և անձամբ Էրդողանը սրում են հակամարտությունը Հարավային Կովկասում

Խոմեյնիի խորհրդական. Թուրքիան և անձամբ Էրդողանը սրում են հակամարտությունը Հարավային Կովկասում

Արմինֆո. Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորված հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը մշտապես ընդգծվել է ինչպես Թեհրանի, այնպես էլ Երևանի կողմից, և դրանց զարգացումը մշտապես քննարկվել է: Այդ մասին Region Monitor-ի հետ հարցազրույցում հայտարարել է իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի աշխատակազմի խորհրդական Սաադոլլահ Զարեին։

 

Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումն անհետեւանք չի մնացել Իսլամական Հանրապետության համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի եւ ադրբեջանցի շիաների հիվանդագին վերաբերմունքը: "Մենք դրա համար գին ենք վճարել։ Հայաստանի հետ մեր հարաբերություններն Ադրբեջանում բացասական արձագանք են առաջացրել Իրանի նկատմամբ, բայց մենք այդ հարաբերությունները պահել ենք և շարունակել։ Հետևաբար, կարելի է ասել, որ այդ հարաբերությունների զարգացման հորիզոնը բաց է։ Սակայն կան ընդդիմացողներ՝ այդ թվում նաև արևմտյան երկրները, որոնք ի սկզբանե չեն ցանկանում, որ Իրանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ զարգանան։ Այսօր մենք գիտենք, որ նրանք ճնշում են գործադրում Հայաստանի վրա, և մենք հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունը կկարողանա դիմակայել այդ ճնշումներին, քանի որ այդ ճնշումները հակասում են նաև Հայաստանի ազգային շահերին։

Այս տարածաշրջանում որքան ավելի լայն լինեն Հայաստանի կապերը, այնքան ավելի հնարավորություն կլինի զարգանալու: Միաժամանակ կնվազի նաև խոցելիությունը, սակայն արևմտյան երկրները, տարածաշրջանում հակասություններ ստեղծելով, փորձում են խոչընդոտել երկրների հարաբերությունների զարգացմանը՝ հատկապես Իրանի հարաբերություններին տարածաշրջանի երկրների հետ», - նշել է Զարեին։
 

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների բռնազավթման հավանականությանը ՝ ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականը փաստել է, որ վերջին 10 տարիներին Թեհրանում ականատես են եղել մի անհեթեթ գաղափարի, թե, իբր, Կովկասում հարաբերությունները կարելի է կարգավորել նաև առանց Իրանի, այսինքն՝ բացառելով Իրանի մասնակցությունը:

 

"Բայց իրականում, այս տարիների ընթացքում ոչ մի կողմ չի կարողացել առանց Իրանի ճշգրիտ հարաբերություններ ստեղծել։ Իրանը միջամտություն չի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմին։ Մենք պատերազմի կողմ չենք եղել՝ ի տարբերություն որոշ տարածաշրջանային երկրների, սակայն Իրանի դիրքորոշումը չեն կարողացել անտեսել։ Այսինքն՝ մենք անհանգստություն չունենք մեր դիրքի պահպանման հարցում։ Թեև արտաքին միջամտությունները կարող են խնդիրներ ստեղծել, բայց էականորեն չեն կարող փոխել իրավիճակը, որովհետև մենք այս տարածաշրջանի հանդեպ զգայուն ենք։ Սա մի տարածաշրջան է, որը մի ժամանակ մաս է կազմել Իրանի հնագույն աշխարհագրության։ Այս տարածաշրջանի մշակույթը կապված է մեր մշակույթի հետ, անվտանգությունը՝ մեր անվտանգության հետ, տնտեսությունը՝ մեր տնտեսության հետ, տարանցիկ ճանապարհները՝ մեր շահերի հետ։ Այս տարածքը միաժամանակ կապող օղակ է Իրանի և Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի և Եվրոպայի միջև։ Ուստի այս հարաբերությունները պետք է պահպանվեն, և մենք հավատում ենք, որ դրանք պահպանվելու են։ Ադրբեջանն էլ, իմ կարծիքով, գիտակցում է, որ ոչ Ամերիկան, ոչ Իսրայելը նրա հարևանը չեն։ Նրա միակ մեծ հարևանը Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Սա մի բան չէ, որ հնարավոր է փոխել։ Սա իրականություն է։ Հետևաբար, մենք շատ լուրջ չենք ընդունում այն խոսակցությունները, թե իբր Իսրայելը կամ ԱՄՆ-ն նման բան են ուզում անել այստեղ։ Վերջում, տարածաշրջանի ճակատագիրը որոշվում է հենց տարածաշրջանային գործընթացներով, ոչ թե այն քաղաքականություններով, որոնք Ատլանտյան օվկիանոսի այն կողմում են որոշվում։ Դրա օրինակն է «դարի գործարքի» ձախողումը կամ Աբրահամյան համաձայնագրերի անկարողությունը՝ փոխելու տարածաշրջանի իրողությունները։ Իրականությունը փոխում է դիմադրությունը, ոչ թե թղթի վրա գրված ծրագրերը։ Այս տարածաշրջանը ոչ ԱՄՆ-ինն է, ոչ էլ Իսրայելինը։ Սա համատեղ աշխարհագրություն է մեր՝ տարածաշրջանի ժողովուրդների համար, և հենց մեր մերձավոր հարաբերությունների հիման վրա կարող է այստեղ ձևավորվել անվտանգության, քաղաքական և տնտեսական համակարգ", - փաստել է փորձագետը։

 

Անդրադառնալով Հայաստանի "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնության առնչությամբ իր վերաբերմունքն արտահայտելու խնդրանքին՝ Զարեին նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը կարելի է գնահատել տարածաշրջանի երկրների միջև ընդհանուր միջանցքի հաստատման  համատեքստում: "Մեր կարծիքով՝ սա կարող է լուծել այն բազմաթիվ կարիքներն ու լարվածությունները, որոնք առաջանում են երկու երկրների միջև։ Այսինքն՝ Ադրբեջանի բոլոր պահանջները, Հայաստանի բոլոր պահանջները, Վրաստանի, մեր, Ռուսաստանի, նույնիսկ Թուրքիայի և Եվրոպայի պահանջները կարող են լուծվել այս լայնածավալ միջանցքի շրջանակում՝ առանց լարվածություն առաջացնելու։ Իմ կարծիքով՝ պարոն Փաշինյանի առաջարկը լիովին արժանի է ուսումնասիրության", - ասել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականը։

 

Խոսելով Հարավային Կովկասում արտաքին խաղացողների, հատկապես, Թուրքիայի և Ռուսաստանի աճող ազդեցության վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին՝ Զարեին նշել է, որ Թեհրանում կարծում են, որ Թուրքիան տարածաշրջանի այն երկրներից է, որն ունի իր շահերը, կապերն ու իրավունքները: "Սա ընդունելի է։ Թույլատրելի է, որ Թուրքիան ակտիվ դեր ունենա Կովկասում, ինչպես Ռուսաստանն էլ ունի այդպիսի դերակատարում։ Նույնը կարող է վերաբերվել նաև այլ երկրներին, այդ թվում՝ Իրանին, Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին։ Բայց ներկայում Թուրքիան և անձամբ պարոն Էրդողանն ընդլայնում են հակամարտությունը Հարավային Կովկասում։ Սա տրամաբանական չէ։ Սա Թուրքիայի ազգային շահերի կամ անվտանգության մասին չէ, այլ մի քաոսային գաղափարախոսության մասին է, որը տարածվում է Կովկասում։ Եվ այդ գաղափարախոսությունն ի վերջո վնաս է տալիս հենց Թուրքիային, որովհետև հակամարտության պայմաններում Թուրքիան չի կարող առաջ տանել իր քաղաքականությունը։ Սա վնաս է նաև տարածաշրջանի մնացած երկրների համար։ Սա մի բան չէ, որ հնարավոր է անտեսել", - կարծում է Զարեին։

 

Անդրադառնալով ադրբեջանա-իրանական հարաբերություններին՝ փորձագետը նշել է, որ այդ տարածաշրջանը ընդամենը մոտ 200 տարի առաջ է անջատվել Իրանից, հավելելով, որ ԻԻՀ-ն վերջին 35 տարիների ընթացքում ոչ մի անգամ ոչ մի պահանջ չի ներկայացրել Ադրբեջանի, Հայաստանի կամ Վրաստանի նկատմամբ, նույնիսկ՝ որևէ գյուղի կամ գետի վերաբերյալ:

 

"Իսկ դուք գիտեք՝ Թուրքիան ինչ է անում՝ Սիրիայում տարածքներ է գրավում, Իրաքում Բաշիկան է գրավել և փորձում է իր դիրքերն ընդլայնել, սակայն Իրանը երբեք ոչ միայն այս տարածքի, այլ, նույնիսկ, Բահրեյնի հարցով՝ որը 50 տարի առաջ է առանձնացել Իրանից, որևէ պահանջ չի ներկայացրել։ Այսինքն՝ մեր դիրքորոշումը հստակ է։ Մենք չենք փնտրում անկայունություն կամ տարածքների ընդլայնում, մենք համագործակցության և եղբայրության կողմնակից ենք։ Կան նաև մարդիկ, ովքեր չեն ցանկանում տեսնել այդ եղբայրությունը, քանի որ դա խոչընդոտ է օտարների ներթափանցման համար։ Մենք կարծում ենք, որ հակաիրանական շարժումները Կովկասում ունեն օտար՝ ամերիկյան, իսրայելական և այլ աղբյուրներ։ Մենք ընդհանրապես չունենք ոչ տարածքային, ոչ սահմանային, ոչ էլ որևէ այլ պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Ուրեմն ինչո՞ւ պետք է այստեղ անկայունություն լինի՝ դա մեր շահերին չի համապատասխանում։ Բայց կան մարդիկ, ովքեր չափազանցնում են իրականությունը՝ սխալ մեկնաբանություններով այն փոխանցելով, օրինակ, ադրբեջանական հանրությանը։ Սակայն այս քաղաքականություններն արդյունք չեն տալու։ Տարածաշրջանի աշխարհագրական իրողությունները չեն փոխվում՝ Իրանի և Ադրբեջանի, Հայաստանի և Ադրբեջանի հարևանությունն անփոփոխ է։ Արտաքին միջամտությունները կարող են միայն ժամանակավոր տատանումներ առաջացնել, բայց չեն կարող մի ամբողջ տարածաշրջանային համակարգ թելադրել", - ամփոփել է Զարեին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանըՀայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
Բրյուսելում ընթանում է  Բրյուսելում ընթանում է  "Հայ քաղբանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորհրդաժողովը
Քաղաքական գործիչ․ Հայոց պետության հիմքը Ճաք է տալիս՝ լռության քողի ներքոՔաղաքական գործիչ․ Հայոց պետության հիմքը Ճաք է տալիս՝ լռության քողի ներքո
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հրապարակել է զեկույց Հայաստանի ընտրություններում Լեռնային Ղարաբաղից փախստականների նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալԺողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հրապարակել է զեկույց Հայաստանի ընտրություններում Լեռնային Ղարաբաղից փախստականների նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալ
Փոխվարչապետն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի պատվիրակությանը։Փոխվարչապետն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի պատվիրակությանը։
Իրավապաշտպան․ Հայաստանում հասարակության որոշակի շերտեր ենթարկվում են ներքին ռասիզմիԻրավապաշտպան․ Հայաստանում հասարակության որոշակի շերտեր ենթարկվում են ներքին ռասիզմի
Փաստաբանն ահազանգում է. հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը շտապ բժշկական օգնության կարիք ունիՓաստաբանն ահազանգում է. հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը շտապ բժշկական օգնության կարիք ունի
"Դատապարտելով Ծառուկյանին՝ իշխանությունները դատապարտում են նրա ձեռնարկությունների շուրջ 15 հազար աշխատակիցների"․ "ՄուլտիՏաբակի" աշխատակիցները՝ ակցիայի ժամանակ
Ծառուկյանի փաստաբան. Գործարարի առանձնատնից ձիերի և փասիանների դուրսբերումը հետաձգվել է անհայտ պատճառներովԾառուկյանի փաստաբան. Գործարարի առանձնատնից ձիերի և փասիանների դուրսբերումը հետաձգվել է անհայտ պատճառներով
Հայաստանը միացել է «Առևտուրն ավելի կարևոր է, քան օգնություն» ը նախաձեռնությանը։Հայաստանը միացել է «Առևտուրն ավելի կարևոր է, քան օգնություն» ը նախաձեռնությանը։
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար. Հարավային Կովկասը մտնում է անկայունության նոր փուլՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար. Հարավային Կովկասը մտնում է անկայունության նոր փուլ
Ֆրանսիական ժառանգության հիմքում ընկած սկզբունքները դարձել են ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներից մեկը. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Ազգային օրվա կապակցությամբՖրանսիական ժառանգության հիմքում ընկած սկզբունքները դարձել են ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներից մեկը. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Ազգային օրվա կապակցությամբ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման հարցըՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման հարցը
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Սևանի ջրային փրկարարական ջոկատի համար նոր վարչական համալիրի շինարարության ավարտի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Սևանի ջրային փրկարարական ջոկատի համար նոր վարչական համալիրի շինարարության ավարտի մասին
Պատգամավոր. Միջազգային հիմնական խաղացողները աջակցել են Արցախի ինքնորոշման իրավունքին, սակայն Փաշինյանը մերժել է այս մոտեցումը և այն հանձնել է ԱդրբեջանինՊատգամավոր. Միջազգային հիմնական խաղացողները աջակցել են Արցախի ինքնորոշման իրավունքին, սակայն Փաշինյանը մերժել է այս մոտեցումը և այն հանձնել է Ադրբեջանին
ԵՄ-ը հայտարարել է գործընկերային առաքելության մեկնարկի մասին՝ աջակցելու Հայաստանի դիմակայությանը զարգացող հիբրիդային սպառնալիքներինԵՄ-ը հայտարարել է գործընկերային առաքելության մեկնարկի մասին՝ աջակցելու Հայաստանի դիմակայությանը զարգացող հիբրիդային սպառնալիքներին
ԱԳՆ-ը Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության հետ համագործակցությամբ կլոր սեղան էր կազմակերպելԱԳՆ-ը Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության հետ համագործակցությամբ կլոր սեղան էր կազմակերպել
ԶԼՄ․ Իսրայելը կասեցրել է երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ քվեարկությունըԶԼՄ․ Իսրայելը կասեցրել է երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ քվեարկությունը
Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՀաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank
Հայ բասկետբոլիստը ճանաչվել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության ամենաարժեքավոր խաղացողՀայ բասկետբոլիստը ճանաչվել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության ամենաարժեքավոր խաղացող
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ