


Արմինֆո. Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբաս Արաղչին շատ հաջող է համարել իր այցը Երևան:
"Ես շատ հաջող այց կատարեցի Երևան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն են ներկայացնում։
Հայաստանի հետ Իրանի անխախտ բարեկամությունը դարավոր ընդհանուր պատմության, մշակութային մտերմության և փոխադարձ հարգանքի ու շահերի վրա հիմնված կուտակված փոխվստահության արդյունք է:
Կովկասի մեր տեսլականը հիմնված է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, տնտեսական համագործակցության և արտաքին սուբյեկտների չմիջամտելու վրա ։ Մեր հարեւանները մեր առաջնահերթությունն են", - գրել է իրանցի նախարարը Twitter-ի (X) իր միկրոբլոգում:


