


Արմինֆո. Ռուսաստանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ տարբեր ուղղություններով: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդպես է մեկնաբանել այն տեղեկությունը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ:
"Իրականում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել, դրանք չեն կարող ընդհատվել։ Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, ինքնիշխան պետություն, բայց մեզ շատ բան է միավորում թե երկկողմ, թե պատմական, թե մշակութային և թե ԵԱՏՄ-ի նման կարևոր ինտեգրացիոն միավորմանը համատեղ մասնակցության առումով: Իհարկե, մենք ավելի քան գոհ ենք մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարների նկատմամբ հայկական կողմի նման փոխադարձ վերաբերմունքից եւ պատրաստ ենք ամեն կերպ զարգացնել դրանք", - ըստ URA.RU-ի՝ հայտարարել է Պեսկովը:
Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել էին, թե, իբր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բոլոր պետական գերատեսչություններին վերականգնել կապերը Ռուսաստանի գործընկերների հետ, ակտիվորեն մասնակցել համատեղ միջոցառումներին:



