Arminfo.info


 Հինգշաբթի, 27 Փետրվարի 2025 15:01
Ալինե Գրիգորյան

«Գեղարդ» հիմնադրամ. Սումգայիթի ջարդերի իրական կազմակերպիչն՝ ի դեմս Ադրբեջանի ղեկավարության, անպատիժ է մնացել

«Գեղարդ» հիմնադրամ. Սումգայիթի ջարդերի իրական կազմակերպիչն՝ ի դեմս Ադրբեջանի ղեկավարության, անպատիժ է մնացել

Արմինֆո.Սումգայիթի ջարդերի իրական կազմակերպիչը ՝ ի դեմս Ադրբեջանի ղեկավարության, մնացել է անպատիժ։ Այդ մասին ասվում է "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամի հոդվածում, որը նվիրված է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի կոտորածների 37-րդ տարելիցին:

 

«1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Բաքվից 26 կմ հեռավորության վրա գտնվող, մոտ 250 000 բնակչություն ունեցող Սումգայիթ քաղաքում, որտեղ ապրում էին շուրջ 18 000 հայեր, տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդեր, կոտորածներ[1]։ Սակայն մինչ օրս վերջնականապես բացահայտված չէ, թե ադրբեջանական կողմից ովքեր են ծրագրել և կազմակերպել հայերի սպանդը, ինչու չկանխվեց ջարդը, և ինչու ԽՍՀՄ ղեկավարությունն ու իրավապահ մարմինները չկանխեցին, պատշաճ կերպով չդատապարտեցին հանցագործությունն ու դրան համապատասխան քաղաքական և իրավական գնահատական չտվեցին[2]։

 

Հայերի ջարդի վերաբերյալ առկա են ականատեսների բազմաթիվ վկայություններ, միջազգային կառույցների զեկուցումներ, պաշտոնական փաստաթղթեր, դատական գործերի նյութեր և դատավճիռներ։

 

Ի պատասխան արցախցիների՝ Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորման արդար պահանջի՝ ադրբեջանական կողմն սկսեց սպառնալ նրանց ֆիզիկական բռնությամբ։ Դեռևս 1988 թվականի փետրվարի 14-ին, երբ Ստեփանակերտում անցկացվեց առաջին հանրահավաքը, Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի բաժնի վարիչ Ասադովը հայտարարեց, թե «հարյուր հազար ադրբեջանցիներ պատրաստ են ցանկացած պահի ներխուժել Ղարաբաղ և սկսել կոտորած»[3]։

 

Ջարդերից առաջ և դրանց ողջ ընթացքում Սումգայիթում տարածվել են կեղծ լուրեր Հայկական ԽՍՀ Կապան քաղաքում և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների նկատմամբ ազգային հիմքով իրականացվող հետապնդումների և դաժանությունների վերաբերյալ։

 

1990-ական թվականներին ադրբեջանական հասարակական գիտակցության մեջ մասսայականություն էր վայելում, այսպես կոչված, «բունիաթովյան վարկածը»[4], որը սումգայիթյան ջարդերի պատասխանատուներ էր համարում հայ ազգայնականներին, որոնք իբր այդ ամենը կազմակերպել էին ադրբեջանցիներին անվանարկելու նպատակով։ Այս նույն թեզն առաջ է քաշում նաև Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ԳԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Մ․ Իսմայիլովը։ Վերջինս իր գրքում նշում է․ «․․․Սումգայիթյան իրադարձությունների կազմակերպումը հայ ծայրահեղականների ձեռքի գործն է՝ ադրբեջանցի ժողովրդին սևացնելու և ԼՂԻՄ-ի անջատվելը դյուրացնելու համար․․․»[5]։

 

Վերջին շրջանում «բունիաթովյան վարկածը» դիտարկվում է որպես «դավադրության տեսության ակնառու օրինակ»[6]։

 

Արդեն 1990 թվականին հայտնվեց ադրբեջանական մեկ այլ թեզ, որի հիմքը Դավուդ Իմանովի «Սումգայիթի արձագանքը» ֆիլմն էր, որտեղ ջարդերի կազմակերպման մեջ մեղադրվում էին հայերը, ռուսներն ու ամերիկացիները, որոնք այդ եղանակով իբր «փորձում էին կործանել Խորհրդային Միությունը»։

 

Հայերի՝ Սումգայիթում սեփական ջարդերի կազմակերպման անտրամաբանական դրույթի միակ փաստական հիմքը հանցագործություններին Էդուարդ Գրիգորյան անունով անձի մասնակցությունն էր։ ԽՍՀՄ ՊԱԿ-ի քննիչներից Ադրբեջանական ԽՍՀ-ում քննությանն էր մասնակցում նաև Կիևի ռազմական օկրուգի հատուկ բաժնի ավագ քննիչ Վալերի Կիպորենկոն։ Վերջինիս վկայությամբ՝ «զանգվածային անկարգություններից մոտ մեկ-երկու շաբաթ առաջ Սումգայիթ են ժամանել փախստականներով մի քանի ավտոբուսներ․․․ Իրականում սրանք մարդիկ էին, ովքեր Երևանում լավ եկամուտ չունեին և, օգտվելով ԼՂ-ի վատթարացող իրավիճակից, որոշեցին, ի հեճուկս հայերի, գալ հայրենիք և բնակարան ստանալ։ Մենք օպերատիվ զեկույցներ ունեինք ԽՍՀՄ ՊԱԿ-ից, որտեղ որևէ մեկին բռնաբարելու կամ Երևանից վտարելու դեպք չի եղել։ Սա զուտ քարոզչական արշավ էր»։ Որպես քննչական խմբի ղեկավար՝ Վալերի Կիպորենկոն ասել է․ «Ես ինքս եմ հարցաքննել Գրիգորյանին և նրան մեղադրանք առաջադրել։ Նա ունեցել է հայկական ազգանուն, բայց ազգությամբ նա նշված է եղել որպես ադրբեջանցի։ Իրականությունն այսպիսին է. նա ծնվել է անգործունակ ընտանիքում, մայրը ադրբեջանցի է, մանկության տարիներին հայրը լքել է նրանց ու մեկնել անհայտ ուղղությամբ[7], ուստի ծայրահեղ բացասական վերաբերմունք է ունեցել հայերի նկատմամբ։ Նա ուներ մի քանի համոզմունքներ, և թեև ուներ հայկական ազգանուն, բայց ծայրահեղ բացասաբար էր տրամադրված հայազգի մարդկանց նկատմամբ»։

 

Քննիչի այս վկայությունից կարելի է եզրակացնել, որ Է․ Գրիգորյանի հայկական ազգանուն ունենալն ադրբեջանցիներն օգտագործեցին՝ Սումգայիթի ջարդերի պատասխանատվությունը հետագայում հայերի վրա բարդելու նպատակով։

 

Սումգայիթում ջարդերի հիմքով ձերբակալվել են 84 անձինք (82 ադրբեջանցի, 1 հայ և 1 ռուս)[8]։ 1988 թվականի փետրվարին և ավելի ուշ Կրեմլի նախաձեռնած և իրականացրած հարցի վերաբերյալ հետաքննությունը ցույց է տվել, որ 1987-1988 թվականներին Կապանում տեղի ադրբեջանցիների նկատմամբ հալածանքներ չեն եղել։ Փետրվարի 26-ին Սումգայիթի գլխավոր հրապարակում Ադրբեջանի վարչապետ Սեիդովը հանդես է գալիս «Կորչե՛ն հայերը Սումգայիթից», «Մա՛հ հայերին», «Հայերը մեր հավատի թշնամիներն են ու առաջընթացի խանգարիչները, կոտորեցե՛ք նրանց» կոչերով։

 

Փետրվարի 27-ին սկսվում է հայերի սպանդը Սումգայիթում։ Ամբոխը, որին հրահրում էին քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, հայերին սպանում էր բնակարաններում, տանջամահ անում փողոցներում ու հրապարակներում, ողջ-ողջ այրում։ Նախօրոք կազմվել էին հայերի բնակարանների ցուցակները, անջատվել հեռախոսները։ Փետրվարի 26-29-ը քաղաքի միլիցիան չի գործել, ճանապարհներն ու երկաթուղին գտնվել են զինված բանդաների հսկողության տակ։ Վկաները հետագայում պատմում են բազմաթիվ դեպքեր, երբ հայ երեխաներին ու ծերերին, կանանց ու տղամարդկանց անխնա սպանել են, ապա դիակների վրա բենզին լցրել ու այրել։ Խմբերով հարձակվել են միայնակ աղջիկների, կանանց, նույնիսկ հղիների վրա, բռնաբարել, ապա ենթարկել խոշտանգումների։

 

Ըստ բազմաթիվ վկաների՝ Սումգայիթի փողոցներում խորհրդային բանակի զինվորներն անտարբեր դիտում էին սպանդը։ Երբ նրանց հարցրել են, թե ինչու չեն միջամտում, չեն կասեցնում ջարդերը, հրամանատարները լոկ ուսերն են թոթվել․ «Կարգադրություն չկա»։ Խորհրդային բանակի ստորաբաժանումներն «ուշացան» ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ էր հայերի նկատմամբ ծայր առած վանդալիզմն ավարտելու համար։ Որպեսզի Սումգայիթից ուշադրությունը շեղվի, այդ նույն օրերին հայերի ջարդեր են կազմակերպվում նաև Աղդամում, Շամխորում և հայաշատ այլ բնակավայրերում։

 

Միայն երեքօրյա ջարդերից հետո՝ փետրվարի 29-ի գիշերը, խորհրդային զորքերը՝ Կրաևի գլխավորությամբ մտան Սումգայիթ․ վերջիններս, սակայն, իրավունք չունեին մարտական փամփուշտներ կիրառել։ Մեծ դժվարությամբ հաջողվեց դադարեցնել վայրագություններն ու քաղաքից դուրս հանել ողջ մնացած հայերին։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Սումգայիթում տանջամահ էին արվել 32 մարդ, խոշտանգվել ու ծանր վիրավորվել ավելի քան 200, այլ տվյալներով՝ 400 հոգի։ Շուրջ 200 բնակարան ենթարկվել է հարձակման ու կողոպուտի, ավերվել է մշակութակենցաղային նշանակության ավելի քան 50 շինություն, վնասվել ավելի քան 100 միավոր ավտոտրանսպորտային միջոց։ Սակայն այս տվյալներն իրականությանը չեն համապատասխանում։ Առկա են այլ հիմնավոր փաստեր, որ Սումգայիթում 3 օրվա ընթացքում սպանվել է ավելի քան 110 հայ[9]։ Նրանց հիմնական մասին սպանել են խոշտանգումներից հետո՝ ողջակիզելով։

1988 թվականի գարնանը Հայկոմկուսի կենտկոմում ստացված մի փաստաթղթում նշվում է, որ Սումգայիթում սպանվել են ոչ թե 32 հայեր, այլ՝ ավելի քան 400, և խեղվել ու տուժել են մոտ 1000 հոգի։ Հետքերը թաքցնելու համար դիակները տարվել են Բաքու, այլ քաղաքներ կամ էլ՝ նետվել ծովը։

Սումգայիթում տեղի ունեցածին չի տրվել քաղաքական գնահատական։ ԽՍՀՄ մի քանի քաղաքներում տեղի են ունեցել առանձին դատավարություններ։ Ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել 94 մարդ, որոնցից միայն մեկն է մահապատժի ենթարկվել։ Իսկ ջարդերի իրական կազմակերպիչը՝ Ադրբեջանի ղեկավարությունը, մնացել է անպատիժ։ Սումգայիթի ջարդերը ԽՍՀՄ կենտրոնական ղեկավարության կողմից որակվել են որպես «խուլիգանական արարքներ» և ոչ միանշանակ են դատապարտվել։ Դա հանգեցրեց հայերի ջարդերի շարունակությանն ադրբեջանական այլ քաղաքներում, մասնավորապես՝ կոտորածներ տեղի ունեցան 1988 թվականի նոյեմբերին Կիրովաբադում (Գանձակ) և 1990 թվականի հունվարին՝ Բաքվում։

 

Այսպիսով՝ ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածի դրույթների և պատմական տվյալների համադրումից բխում է, որ 1988 թվականի փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած հանցագործություններն իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերով համապատասխանում են ցեղասպանության հանցակազմի տարրերին։ Ցավոք, ադրբեջանական բարբարոսների վայրագություններն ու ձեռագիրն այս տարիների ընթացքում չեն փոխվել։ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում հայերի նկատմամբ իրականացված գազանությունները՝ հայերին գլխատել, անդամահատել, դիակներն այրել, կանանց բռնաբարել, մասնատել և այլն, նույնությամբ կրկնվել են «Յաշմա», «Կոմանդո» ադրբեջանաթուրքական հատուկ նշանակության ջոկատների կողմից 2016 թվականի Քառօրյա, 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմների, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի, 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական հայաթափման ընթացքում», - ասվում է հոդվածում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նարեկ Կարապետյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեինՆարեկ Կարապետյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեին
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքինՆիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-իՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-ի
ԱՄՆ-ում քննարկվել են CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորություններըԱՄՆ-ում քննարկվել են CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները
Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի առթիվՍլովակիայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի առթիվ
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել է 0.08 հա մակերեսով հողամաս․ ԴատախազությունՍիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել է 0.08 հա մակերեսով հողամաս․ Դատախազություն
Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է "ԶԻԼ"-ին, կան տուժածներ
Փամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքներըՓամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
ԱԺ պատգամավոր․ Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթըԱԺ պատգամավոր․ Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը
ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվենՌոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվեն
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովըՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովը
Ռոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալըՌոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալը
ՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Փաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցումՓաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցում
Դատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումըԴատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումը
ԲՀԿ-ը, ԲՀԿ-ը, "Նոր ուժը" և "Հայաստանը" դիմում են ներկայացրել Սահմ անադրական դատարան ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
"Միասնության թևեր" կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան ՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու խնդրանքով
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետՀայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետ
"Ուժեղ Հայաստան". Սահմանադրական դատարանից ակնկալում ենք ընտրությունների վերաբերյալ երկու ելք․ երկրորդ փուլի նշանակում կամ դրանց արդյունքների անվավեր ճանաչում
Քննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառներըՔննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառները
ՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանըՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
Ավտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա ՍաֆարյանըԱվտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա Սաֆարյանը
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՆոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Ընդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համարԸնդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համար
Կալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմԿալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Հայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարանՀայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետումՍահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետում
Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. "Ոսկե ծիրանը" մեծ էկրան է վերադարձնում տարբեր դարաշրջանների կուլտային ֆիլմերը
Փաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգումՓաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգում
Ընդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծելԸնդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծել
"Ապրելու երկիր". Հայաստանի ապագային առնչվող հարցերը հավասարապես վերաբերում են նաև  հայկական սփյուռքի ներկայացուցիչներին
Դաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան ԲարսեղյանըԴաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան Բարսեղյանը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսերԱմերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասինՆախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասին
Հայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկանՀայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկան
Կալանավորվել է Կալանավորվել է "Ուժեղ Հայաստան" դաշինքից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն
Ֆրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումըՖրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումը
Հայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետՀայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետ
Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է "սկզբունքային դիրքորոշում" որդեգրի ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած "Համագործակցության երեխաներ" միջազգային մշակութային-կրթական համաժողովում պատմել է իր երկրի մշակույթի մասին
Արդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմըԱրդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստՎարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ
Երեւանում շոգ է սպասվումԵրեւանում շոգ է սպասվում
Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել 
«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներին
«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը
Փորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանըՓորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումըՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին
Չեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունըՉեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան