Arminfo.info


 Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025 16:03
Նաիրա Բադալյան

Գլխավոր դատախազությունը պահանջում է 600 մլրդ դրամի գույքի և դրամական միջոցների բռնագանձում

Գլխավոր դատախազությունը պահանջում է 600 մլրդ դրամի գույքի և դրամական միջոցների բռնագանձում

Արմինֆո.Կառավարության այսօրվա երեք որոշումներով ՀՀ սեփականություն հանդիսացող 7 անշարժ գույք ամրացվել է ՏԿԵ նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ դրանց հետագա տնօրինումն իրականացնելու նպատակով: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

 

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նշված 7 գույքերը վերադարձվել է Գլխավոր դատախազության հայցերի հիման վրա, Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացրած դատական ակտերով: Գույքերի նկատմամբ արդեն իսկ գրանցված է ՀՀ սեփականությունը: «Գույքերը գտնվում են հիմնականում Երևան քաղաքում և Կոտայքի մարզում. ունեն տարբեր կադաստրային արժեքներ: Ամենամեծ կադաստրային արժեքով գույքը 730 մլն ՀՀ դրամ է»,- նշել է նախարարը:

 

Նիկոլ Փաշինյանը թվարկել է այդ գույքերը՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հողամաս հասցեում գտնվող 1.2 հա մակերեսով հողամասը. արժեքը՝ 730 մլն 462 հազար դրամ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 8 հասցեում գտնվող 2 հա մակերեսով հողամասը՝ արժեքը 730 մլն դրամ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող 0.5 հա մակերեսով հողամասը՝ արժեքը 9 մլն 388 հազար դրամ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 0.4 հա մակերեսով հողամասը՝ արժեքը 9 մլն 382 հազար դրամ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող 2.6 հա մակերեսով հողամասը՝ արժեքը 431 մլն 915 հազար դրամ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մկրտչյան փողոցի 36/1 հասցեում գտնվող 2.6 հա մակերեսով հողամասը՝ արժեքը 427 մլն դրամ, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող 3 հա մակերեսով հողամասը՝ արժեքը 86 մլն 625 հազար դրամ:

 

«Սա մեր ստանձնած քաղաքական հանձնառությունների իրավական, օրինական իրացումն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվել. «Հիմա մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը ՀՀ-ում, ըստ էության, լիարժեք աշխատում է: Մենք զուգահեռաբար երկու մեխանիզմ էլ ունեք, մեկը՝ պետական շահերի պաշտպանության, և մի մեխանիզմ, որ նոր ենք ներդրել՝ համայնքային շահի պաշտպանության համակարգը, որը դարձյալ զրոյից է ներդրվել»:

 

Ի պատասխան Աննա Վարդապետյանը նշել է. «Թվարկված 7 գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը շուրջ 1 միլիարդ 732 մլն դրամ է: Սա կադաստրային արժեքն է, և հետագա գնահատումը շուկայական արժեքի շրջանակներում մի քանի անգամ առնվազն գերազանցելու է հնչեցված թվային արտահայտումը: 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ 2023 թվականի սկզբին ներդրված համայնքային շահերի պաշտպանության գործառույթի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում ընդհանուր վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 մլն ԱՄՆ դոլարը: Ձեր հարցին պատասխանելով, թե արդյոք այլևս իրողություն է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը, թե ոչ՝ արդեն դատական ակտով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է, որ այդ ինստիտուտը գործում է և եռաստիճան դատական համակարգում վերջնական օրինական ուժի մեջ մտած վճռով ունենք ամբողջությամբ բավարարված հայց»:

 

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի վճռով, խոսքն առաջին ատյանի դատարանի մասին է, գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել էր, և վճռի հիման վրա, որն օրինական ուժի մեջ է մտել տարեսկզբին, ՀՀ սեփականության իրավունքն է արդեն գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող մեկ բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ: Հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է նաև 50,720 եվրոյին համարժեք շուրջ 22 մլն դրամ: «Վճռի մնացած մասի կատարման նպատակով գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով տրամադրել կատարողական թերթ, որպեսզի հարկադիր կատարման ծառայության միջոցով մնացածը կատարվի»,- ասել է Աննա Վարդապետյանը:

 

ՀՀ գլխավոր դատախազը նաև տեղեկացրել է, որ մինչ այժմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում վերադարձված գույքերը հաշտություններ են եղել: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեր գործառույթի շրջանակում այս պահին ներկայացված հայցադիմումների թիվը 136-ն է, որոնք տարբեր ատյանների դատարաններում են: Հիշեցնենք, որ այդ հայցադիմումներով պահանջում ենք բռնագանձել 270 շարժական, 1381 անշարժ գույք, 359 իրավաբանական անձում մասնակցություն: Մոտավոր դրամական պահանջն այս պահին կազմում է 527 մլրդ դրամ: Ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 600 մլրդ դրամ, իհարկե այս թիվը ևս շուկայական և կադաստրային արժեքների հարաբերակցության արդյունքում կփոխվի»,- նշել է Աննա Վարդապետյանը:

 

Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև անցած տարի գործարկված՝ վերականգնված միջոցների միասնական հաշիվ մեխանիզմին. գործարկման օրվանից՝ դեկտեմբերի 5-ից, մինչ օրս վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է շուրջ 10 մլրդ 283 մլն դրամ: «Սա տնտեսական հանցագործությունները չի ներառում: Այսինքն՝ բոլոր այն հանցագործությունները, որոնք կապված են հարկային պարտավորությունների չկատարման հետ, բոլոր այդ վերականգնումները վճարվելու են ոչ թե այս հաշվեհամարին, այլ համապատասխան հարկ վճարողների համար նախատեսված հաշվեհամարին»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

 

Նշվել է նաև, որ Կառավարության որոշմամբ նախաքննական մարմինները Գլխավոր դատախազություն են փոխանցում տեղեկատվություն՝ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ: Այդ տեղեկատվությունը գտնվում է ամփոփման փուլում և սահմանված ժամկետում՝ 2025 թվականի հուլիսի 30-ին, Գլխավոր դատախազությունը կհրապարակի նաև տեղեկատվություն քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ:

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ 2024 թվականի ընթացքում հարկային հանցագործությունների հետ կապված քրեական գործերով 43 մլրդ դրամի վերականգնում է եղել. «Բայց սա ամբողջը չէ, և՛ համայնքային, և՛ պետական շահի պաշտպանության ոլորտներում մենք արդեն ունենք լուծումներ և դրանց մասին հրապարակումներ արվել են»:

 

Վարչապետը նշել է՝ ձևավորվել է պետական ինստիտուտ, որը դուրս է նախկին-ներկա տրամաբանությունից. «Վերաբերում է բոլորին, բոլոր այն դեպքերին, երբ ապօրինի գույք է ձեռք բերվել, և այդ ապօրինի գույքի ձեռքբերման մեխանիզմ է ձևավորվել: Իհարկե, մենք նաև պետք է ուշադիր լինենք, որ այդ թվում՝ միջազգային ատյաններում գնա, հաստատվի, ընկնի տեղը, որպեսզի լրացուցիչ խնդիրներ չառաջանան: Բայց փաստն այն է, որ ինստիտուտն այսօր արձանագրված է և աշխատում է»:

 

Թեմայի շրջանակում Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև առանձին համայնքների մասով վերականգնումներին. «Օրինակ՝ երեկ Արարատի մարզի տվյալներն ամփոփելու արդյունքում պարզվեց, որ 2024 թվականի ընթացքում համայնքին վերադարձվել է 900 հազար դոլարի չափով գույք և դրամական միջոց: Շարունակվում են ամփոփումները: Կարծում եմ շատ կարևոր է, որ բոլոր գույքերը, որոնք վերադարձվում են համայնքին, չդառնան վարչական ծախս, այլ դառնան հանրային բարիք»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Օմբուդսմենն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանինՕմբուդսմենն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
Ֆրանսիայի դեսպանն ավարտում է առաքելությունը ՀայաստանումՖրանսիայի դեսպանն ավարտում է առաքելությունը Հայաստանում
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ծառերի դեմ պատերազմը. առողջ ծառեր են հատվել Գյուրջյան փողոցում Երևանի քաղաքապետարանը շարունակում է ծառերի դեմ պատերազմը. առողջ ծառեր են հատվել Գյուրջյան փողոցում 
Իշխող կուսակցության պատգամավոր․ Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է` անկախ այն գործադրողի անձիցԻշխող կուսակցության պատգամավոր․ Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է` անկախ այն գործադրողի անձից
Երկաթուղայինի օրվա կապակցությամբ ՀԿԵ ընկերությունը սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչերԵրկաթուղայինի օրվա կապակցությամբ ՀԿԵ ընկերությունը սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր
Մինչև 2026 թվականի վերջն Ամերիաբանկը նախատեսում է հաճախորդների բազան ավելացնել մինչև 1 մլն մարդՄինչև 2026 թվականի վերջն Ամերիաբանկը նախատեսում է հաճախորդների բազան ավելացնել մինչև 1 մլն մարդ
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է փաստաբան Երեմ Սարգսյանի հեռացումը Ծառուկյանի գործի վարույթիցՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է փաստաբան Երեմ Սարգսյանի հեռացումը Ծառուկյանի գործի վարույթից
Արարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը 87 նոր տրանսպորտային միջոց կօգտագործիԱրարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը 87 նոր տրանսպորտային միջոց կօգտագործի
Ռուսաստանի ԱՀԾ․ ԵԱՏՄ երկրները չեն փրկի Երեւանի խորտակվող քաղաքական անձնակազմինՌուսաստանի ԱՀԾ․ ԵԱՏՄ երկրները չեն փրկի Երեւանի խորտակվող քաղաքական անձնակազմին
Կրեմլ․ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման հստակ ժամկետԿրեմլ․ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման հստակ ժամկետ
Փոխնախարար. Սլավոնական համալսարանը կատարում է կարևոր առաքելություն՝ Հայաստանին տրամադրելով բարձրագույն կրթության ոլորտում լավագույն միջազգային փորձըՓոխնախարար. Սլավոնական համալսարանը կատարում է կարևոր առաքելություն՝ Հայաստանին տրամադրելով բարձրագույն կրթության ոլորտում լավագույն միջազգային փորձը
Պուտինը և Ալիևը հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունըՊուտինը և Ալիևը հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունը
Քաղաքագետ. Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը հաստատեց Երևանի և Մոսկվայի միջև խորացող ռազմավարական տարաձայնություններըՔաղաքագետ. Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը հաստատեց Երևանի և Մոսկվայի միջև խորացող ռազմավարական տարաձայնությունները
Արմեն Աշոտյանը ընդդիմությանը առաջարկեց վեց կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»Արմեն Աշոտյանը ընդդիմությանը առաջարկեց վեց կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»
Արդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներովԱրդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով
Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խորանալու միտում ունենՓաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խորանալու միտում ունեն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գրասենյակը գործարկել է խորհրդարանի նոր պաշտոնական կայքըՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գրասենյակը գործարկել է խորհրդարանի նոր պաշտոնական կայքը
Մոսկվա. ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանն անհնարին էրՄոսկվա. ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանն անհնարին էր
Ռոբերտ Ամստերդամ. իշխանությունները, որոնք հանդես են գալիս հոգևորականության դեմ, ի վերջո կրում են անխուսափելի պարտությունՌոբերտ Ամստերդամ. իշխանությունները, որոնք հանդես են գալիս հոգևորականության դեմ, ի վերջո կրում են անխուսափելի պարտություն
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուսական սահմանափակումները և ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեի հարցըՓաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուսական սահմանափակումները և ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեի հարցը
Չեռնոգորիան մտադիր է վիզաների կենտրոն բացել ՀայաստանումՉեռնոգորիան մտադիր է վիզաների կենտրոն բացել Հայաստանում
Ադրբեջանում հիստերիկաբար են արձագանքել Իրանում AzTV-ի արգելմանըԱդրբեջանում հիստերիկաբար են արձագանքել Իրանում AzTV-ի արգելմանը
Հայ ռազմագերու փաստաբանն Ալիևից պահանջում է ապահովել իր պաշտպանյալի կապը տիկնոջ հետՀայ ռազմագերու փաստաբանն Ալիևից պահանջում է ապահովել իր պաշտպանյալի կապը տիկնոջ հետ
Հայաստանում նախատեսվում է ստեղծել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների պահպանմանն ուղղված ակտիվ միջոցառումների անցկացման միասնական կարգՀայաստանում նախատեսվում է ստեղծել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների պահպանմանն ուղղված ակտիվ միջոցառումների անցկացման միասնական կարգ
Սյունիքում կկայանա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ջութակահար-վիրտուոզ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբՍյունիքում կկայանա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ջութակահար-վիրտուոզ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ
Փորձագետ․ Հայաստանում կանայք 4-5 անգամ ավելի շատ չվարձատրվող աշխատանք են կատարում, քան՝ տղամարդիկՓորձագետ․ Հայաստանում կանայք 4-5 անգամ ավելի շատ չվարձատրվող աշխատանք են կատարում, քան՝ տղամարդիկ
Փաստաբան․ Դատարանն ապօրինի է ճանաչել խուզարկությունն «Արմատ Մեդիա»-ումՓաստաբան․ Դատարանն ապօրինի է ճանաչել խուզարկությունն «Արմատ Մեդիա»-ում
Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Կիպրոսը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
Չալաբյան. Նրանք փորձում են զրկել հայ ժողովրդին իր առաջնորդների մտքերից, իր ապագայից և այդ ապագայի իր անկախ ընտրությունիցՉալաբյան. Նրանք փորձում են զրկել հայ ժողովրդին իր առաջնորդների մտքերից, իր ապագայից և այդ ապագայի իր անկախ ընտրությունից
ԲՀԿ-ն նամակ է ուղարկել Երևանում Իրանի դեսպանատուն՝ խնդրելով արձագանքել Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավական քաոսինԲՀԿ-ն նամակ է ուղարկել Երևանում Իրանի դեսպանատուն՝ խնդրելով արձագանքել Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավական քաոսին
«Ուժեղ Հայաստան»-ը կատարեց ևս մեկ նախընտրական խոստում՝ Լոռու մարզում մեկնարկեց անվճար հասարակական տրանսպորտ։«Ուժեղ Հայաստան»-ը կատարեց ևս մեկ նախընտրական խոստում՝ Լոռու մարզում մեկնարկեց անվճար հասարակական տրանսպորտ։
Նախկին նախարար. Հայաստանի խորհրդարանը կարող է քաղաքական բեմ լինել, բայց թատրոն չէՆախկին նախարար. Հայաստանի խորհրդարանը կարող է քաղաքական բեմ լինել, բայց թատրոն չէ
Կարծիք. Երևանի և Բաքվի միջև հակամարտության լուծումը թույլ է տալիս Վաշինգտոնին զրկել Ռուսաստանին Հարավային Կովկասում ազդեցության ամենակարևոր լծակներիցԿարծիք. Երևանի և Բաքվի միջև հակամարտության լուծումը թույլ է տալիս Վաշինգտոնին զրկել Ռուսաստանին Հարավային Կովկասում ազդեցության ամենակարևոր լծակներից
Երևանի քաղաքապետարան. Չարտոնված վայրերից առգրավվել է ավելի քան 6 տոննա ապրանք և 300 ծաղիկԵրևանի քաղաքապետարան. Չարտոնված վայրերից առգրավվել է ավելի քան 6 տոննա ապրանք և 300 ծաղիկ
ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը կոչ արեցին Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղությանՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը կոչ արեցին Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության
Քաղաքական գործիչ. Հայաստանին պետք է սկսել երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե նստել և սպասել, երբ այն թուլանա, որպեսզի իր կամքը թելադրի նրանՔաղաքական գործիչ. Հայաստանին պետք է սկսել երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե նստել և սպասել, երբ այն թուլանա, որպեսզի իր կամքը թելադրի նրան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում է
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
ՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ
Ձերբակալվել է Երևանի Ձերբակալվել է Երևանի "Արարատ" կոնյակի, գինու և օղու կոմբինատի տնօրենը. ՔԿ
Կապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունըԿապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունը
Դատարանը փոխել է Դատարանը փոխել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցը՝ տնային կալանքի
ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքումՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքում
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է 
Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերԵրևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարը կարող է լինել ինքը
Հայաստանի տեսչական մարմինը կստուգի Հայաստանի տեսչական մարմինը կստուգի "Մարիոթ" հյուրանոցը՝  Ֆրանսիայի դեսպանատան ընդունելության ժամանակ հյուրերի սննդային թունավորումից հետո 
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Լիտվան քննարկել են միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերներըՀայաստանն ու Լիտվան քննարկել են միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերները
ԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբ
Օմբուդսմենի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը մեկ տարում գրեթե կրկնապատկվել էՕմբուդսմենի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը մեկ տարում գրեթե կրկնապատկվել է
Ընդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարիԸնդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարի
Իրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում էԻրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում է
Հայաստանի դեսպանը կոչ արեց վերսկսել աշխատանքները Հոշիմին քաղաքում գտնվող Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակումՀայաստանի դեսպանը կոչ արեց վերսկսել աշխատանքները Հոշիմին քաղաքում գտնվող Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակում
Արենի-1 քարանձավը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկումԱրենի-1 քարանձավը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
ՀՀ նախկին արտգործնախարար. Երկրի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտությունՀՀ նախկին արտգործնախարար. Երկրի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն
Թևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը անվանեց անօրինականԹևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը անվանեց անօրինական
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ