Arminfo.info


 Ուրբաթ, 7 Փետրվարի 2025 11:17
Ալեքսանդր Ավանեսով

ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կարող են տևել տարիներ և տասնամյակներ ու ոչնչով չավարտվել. Արմեն Գևորգյան

ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կարող են տևել տարիներ և տասնամյակներ ու ոչնչով չավարտվել. Արմեն Գևորգյան

Արմինֆո. Հայաստանի ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունման միակ «օգտակար» կողմը հայաստանյան որոշ շրջանակների համար կլինի այդ գաղափարի նախընտրական շահարկումը։ Այդ մասին "Այլընտրանքային նախագծեր խմբի" կայքում իր հոդվածում գրում է ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

« Կա վտանգ, որ եվրոպական գաղափարի քաղաքական շահարկումը և օգտագործումը՝ Արևելքի հետ առճակատման առումով, ինչպես նաև ներքաղաքական նպատակներով, կհանգեցնի այդ գաղափարի վարկաբեկմանը։ Եվրոպական գրավչության և հեռանկարների նկատմամբ հասարակ քաղաքացիների ընկալումը աստիճանաբար «կփչանա», քանի որ սպասելիքները չեն համընկնի իրականության հետ, իսկ անդամակցությունը կմնա անհասանելի։ Արդյունքում սա կհանգեցնի հայկական հասարակության նոր հիասթափությանը։

Ինքը՝ օրենքը, կարող է վերածվել հակահայկական գործիքի, այլ ոչ թե զարգացման սահմանները ընդլայնելու հնարավորության։ Ճիշտ այնպես, ինչպես Հռոմի ստատուտի վավերացումը. այն որևէ օգուտ չբերեց, միայն նոր լարվածություն առաջացրեց Ռուսաստանի հետ, իսկ Բաքուն ակտիվորեն օգտագործում է այդ հանգամանքը (հրաժարվել հայցերից միջազգային դատարաններում)՝ որպես պատրանքային խաղաղության պայմանագիր կնքելու նախապայման։

Օրենքի ընդունումը Ռուսաստանին հնարավորություն կտա Հայաստանի հետ խոսել մշտական պահանջների լեզվով։ Մինչդեռ այն երկրները, որոնք ունեն ռազմավարական շահեր տարածաշրջանում (Չինաստան, Իրան, Հնդկաստան), կհասկանան Հայաստանի աշխարհաքաղաքական առաջնահերթությունները և կարձանագրեն, որ դրանք հստակ ԲՐԻԿՍ-ի կամ տարածաշրջանի շրջանակներում չեն։ Բոլորը կխոսեն Հայաստանի ինքնիշխան ընտրության իրավունքից, բայց իրականում առաջնորդվելու են այն հաշվարկով, որ այդ ընտրությունը պետք է համապատասխանի կոնկրետ պետությունների և դաշինքների շահերին։

Բացի ամեն ինչից, չպետք է մոռանալ նաև Եվրամիության ներսում գոյություն ունեցող պրո-ադրբեջանական «գազային» կոալիցիայի մասին։ Դրանք այն երկրներն են, որոնք ստանում են ադրբեջանական գազ, դրանով իսկ սպասարկում Ալիևների ընտանիքի աշխարհաքաղաքական շահերը և խոչընդոտում մեզ առնչվող նախաձեռնությունները։ Ի դեպ, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը, չլինելով կազմակերպության անդամ, կարող է էական ազդեցություն ունենալ նրա՝ Հայաստանին առնչվող որոշումների վրա։

Կարո՞ղ է իրականացվել եվրոպական երազանքը. Նախևառաջ մենք պետք է աստիճանաբար հրաժարվենք մեր մտածողության և հասարակական վարքագծի մոդելների համատարած արխայիկությունից։ Անհնար է լուծել ժամանակակից հասարակական զարգացման խնդիրները և ձգտել կատարելության՝ միևնույն ժամանակ առաջնորդվելով հին կառավարման մեթոդներով, ժողովրդավարությունը վերածելով մեծամասնության դիկտատուրայի, խթանելով ընտրովի արդարադատությունը, խորացնելով հասարակական բևեռացվածությունը և դիմակայությունը։

Դարեր շարունակ մեր նախնիները պահել են իրենց ազգային ինքնությունն ու մշակույթը՝ առանց եվրոպական զարգացման ուղու մաս կազմելու, և դա իր ազդեցությունն է թողել Կովկասյան արեալում մեր մտածողության, աշխարհայացքի, կենցաղի ու հասարակական կյանքի ավանդույթների վրա։ Արևելյան մտածելակերպն ու արևելյան բնավորությունը դարձել են մեր կյանքի հիմնական մասը, և դժվար է այսօր միանշանակ ասել՝ մեր մեջ ավելի շատ արևելակա՞ն, թե՞ եվրոպական է, երբ խոսքը վերաբերում է ընտանիքին, գենդերային հիմնախնդիրներին կամ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։

Պատրա՞ստ է մեր հասարակությունը ընդունելու ժամանակակից եվրոպական հասարակության ամենալիբերալ արժեքներն ու ավանդույթները՝ որպես նորմ։ Հենց այդ պատճառով, նախևառաջ, մենք պետք է գտնենք Եվրոպան մեր մեջ, որպեսզի համոզված լինենք, որ Եվրոպայում մեզ սպասում են։

Բացի այդ, մենք պետք է ազնիվ լինենք ինչպես ինքներս մեզ հետ, այնպես էլ Եվրոպայի, արձանագրելով, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության համար եվրոպական հեռանկարի հիմնական սպասելիքները կապված են առանց վիզայի տեղաշարժի հնարավորության և Եվրոպայի՝ մեզ արտաքին սպառնալիքներից պաշտպանելու հիպոթետիկ պատրաստակամության հետ։

ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կարող են տևել տարիներ և տասնամյակներ ու ոչնչով չավարտվել։ Ի դեպ, անդամակցության հանրաքվեն էլ կարող է ձախողվել։ Հետևաբար, ԵՄ անդամակցության հեռավոր և դժվար իրագործելի հեռանկարի փոխարեն անհրաժեշտ է առաջարկել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման պրագմատիկ ծրագիր (ոչ անդամակցության), որը կլինի փոխշահավետ, գործնական և կունենա շոշափելի արդյունք Հայաստանի քաղաքացիների համար։ Բացի ԵՄ-ի հետ համընդհանուր քաղաքական օրակարգից, ինչպես նաև արդեն իրականացվող ծրագրերից, անհրաժեշտ է կենտրոնանալ հինգ հիմնական ուղղությունների վրա։

1. Առանց վիզայի ռեժիմի հաստատում
Հայաստանի քաղաքացիների ԵՄ-ից ունեցած հիմնական ակնկալիքը՝ առանց վիզայի ռեժիմի հաստատումն է։ Անհրաժեշտ է կենտրոնանալ այս հարցի շուրջ հաջողություն գրանցելու վրա՝ առաջիկա 1,5-2 տարիների ընթացքում։ Դա կլինի առաջին և շոշափելի հաջողությունը Հայաստանի քաղաքացիների համար։ Ընդ որում, այս հարցի լուծումը մեծապես կախված է հենց հայկական կողմից, որը պետք է կարողանա գոնե ապահովել քաղաքացիների համար կենսաչափական (բիոմետրիկ) անձնագրերի տրամադրումը։

2. «Բացահայտիր Հայաստանը» ծրագիր
Այս ծրագիրը նպատակ ունի ԵՄ երկրներից ոչ-սփյուռքահայ զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 500,000-ի՝ հետագա տարիներին 7-8% աճով։ Սա հնարավորություն կտա Հայաստանում կայուն և զարգացող դարձնել ծառայությունների ոլորտը (հյուրանոցներ, ռեստորաններ, տուրիստական գործակալություններ, ավիափոխադրումներ և այլն)։ Անհրաժեշտ է ԵՄ-ի աջակցությամբ նախաձեռնել հատուկ տեղեկատվական և գովազդային արշավ՝ հայկական ժառանգության և զբոսաշրջային ուղղության վերաբերյալ։

3. ԵՄ-ի քաղաքացիական պաշտպանությանը օժանդակություն
Եթե ԵՄ-ն իսկապես պատրաստ է աջակցել Հայաստանի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ապա պետք է Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով ապահովի Հայաստանի համար պաշտպանական ժամանակակից տեխնիկա և սպառազինություն (ոչ միայն վրաններ ու հակագազեր)։ Իսկ եթե դա անիրատեսական է, կարելի է քննարկել Հայաստանի ողջ տարածքում քաղաքացիական պաշտպանության ժամանակակից համակարգի ստեղծման ծրագիր։

4. Առևտրային համագործակցության ընդլայնում
ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում անհրաժեշտ է հասնել նոր տնտեսական հնարավորությունների, որոնք թույլ կտան ավելացնել հայկական ապրանքների արտահանումը ԵՄ՝ շուկաների դիվերսիֆիկացման, արտադրանքի որակի և ստանդարտների բարձրացման նպատակով։ Պետք է Հայաստանից ԵՄ արտահանումը հասցնել 1.5 միլիարդ եվրոյի (2.5 անգամ աճ)։ Օրինակ՝ ԵՄ-ն կարող է մշակել հատուկ բրենդավորման ծրագիր՝ հայկական գինին, մրգային հյութերը, օղին, ջեմերը և խմելու ջուրը եվրոպական շուկայում ներկայացնելու համար։ Սա կնպաստի գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանը և առկա աշխատատեղերի պահպանմանը, ինչպես նաև կնվազեցնի Հայաստանից դեպի ԵՄ միգրացիոն հոսքերը։

5. Նորարարական տնտեսության զարգացում և հայրենադարձության խթանում
ԵՄ-ի աջակցությամբ անհրաժեշտ է Հայաստանում խթանել նորարարական տնտեսության զարգացումը և այս համատեքստում սկսել հայրենադարձության համատեղ ծրագիր, որը կօգնի հայերին վերադառնալ հայրենիք՝ ներգրավվելով գիտության, բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտներում։
Կանխատեսում (նախնական և մոտավոր գնահատականներ)

Նշված ծրագրերը Հայաստանի համար կբերեն լրացուցիչ 1.5 միլիարդ եվրոյի տնտեսական օգուտ: Ամեն տարի կստեղծեն 1,000-1,500 նոր աշխատատեղ և կպահպանեն առկա աշխատատեղերը: Կնվազեցնեն բացասական միգրացիոն հաշվեկշիռը՝ այն դարձնելով դրական (տարեկան + 5,000-10,000 մարդ)», - գրել է Արմեն Գևորգյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամը երկու ամսով կալանավորվել է
IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին
Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի 
Սամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրըՍամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրը
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններումՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններում
ԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակըԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակը
ՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ
Սամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմՍամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմ
Փաշինյանը խոստացել է պաշտպանել Փաշինյանը խոստացել է պաշտպանել "Արարատցեմենտի" աշխատակիցների իրավունքները
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետԲաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետ
Փաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմումՓաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմում
"Ով ինչ վերահսկում է, նրան էլ այն պատկանում է" սկզբունքը նշանակում է հրաժարվել Ջերմուկի օկուպացված տարածքներից. վարչապետ
Գագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքԳագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպք
   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից
Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքըԴատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքը
ՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժըՀայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբՖրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Նիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինիՆիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինի
ՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիսՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիս
Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համարՓաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համար
Փաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակումՓաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակում
Երևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվիԵրևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվի
Ծառուկյանի  «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբԾառուկյանի «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբ
« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում
Հայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասինՀայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասին
Փաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասինՓաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասին
Երևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսըԵրևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսը
Կառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվելԿառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվել
Հայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրաՀայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրա
Կիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտԿիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտ
«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան
Սյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխաՍյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխա
Բայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասըԲայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասը
Իրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետԻրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցումՀայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնումՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնում
Վաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանՎաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան
Փաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներՓաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ
ԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդություններըԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդությունները
ԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. ԳրոնոԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. Գրոնո
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Կենդանիների պաշտպանն ահազանգում է․ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները կարող են սովամահ լինել՝ հայ իրավապահների գործողությունների պատճառովԿենդանիների պաշտպանն ահազանգում է․ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները կարող են սովամահ լինել՝ հայ իրավապահների գործողությունների պատճառով
Հայ պատգամաավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը ցույց տվեց հավաքական արձագանքի սնանկությունըՀայ պատգամաավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը ցույց տվեց հավաքական արձագանքի սնանկությունը
Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան ներկայացրել են իրենց ծրագրերը Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան ներկայացրել են իրենց ծրագրերը "Ոսկե ծիրանի" շրջանակներում
Վերոնիկա Զոնաբենդ. մարդու հիմնարար իրավունքն է իմանալ, թե ինչ է կատարվում իր հարազատների հետ, հնարավորություն ունենալ նրանց աջակցության խոսքեր ասելՎերոնիկա Զոնաբենդ. մարդու հիմնարար իրավունքն է իմանալ, թե ինչ է կատարվում իր հարազատների հետ, հնարավորություն ունենալ նրանց աջակցության խոսքեր ասել
Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԻդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր
Հայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության գնահատմանն առնչվող համակարգային խնդիրները. օմբուդսմենը մեկնաբանել է Ծառուկյանի ձերբակալությունըՀայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության գնահատմանն առնչվող համակարգային խնդիրները. օմբուդսմենը մեկնաբանել է Ծառուկյանի ձերբակալությունը
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել Հայաստանի իշխանություններին գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսինԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել Հայաստանի իշխանություններին գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսին
Իրանի դեսպանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակըԻրանի դեսպանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը
Սև Օհանյանը՝ Սև Օհանյանը՝ "Ոսկե ծիրան" կինոփառատոնի պատվավոր հյուր
Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդըԳլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդը
Հայաստան է տեղափոխվել ԵՄ հերթական նվերը՝ 2 հեռակառավարվող  ականազերծման  մեքենաՀայաստան է տեղափոխվել ԵՄ հերթական նվերը՝ 2 հեռակառավարվող ականազերծման մեքենա
Ջուլֆալակյան․ Այն, ինչ Հայաստանի իշխանություններն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն էՋուլֆալակյան․ Այն, ինչ Հայաստանի իշխանություններն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է
Նախկին պատգամավոր․ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանաՆախկին պատգամավոր․ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանա
Փորձագետ. Հայկական հասարակությունը ընկնում է տոտալիտար անվտանգության թակարդըՓորձագետ. Հայկական հասարակությունը ընկնում է տոտալիտար անվտանգության թակարդը
Սևանա լճի վրա գտնվող Գագիկ Ծառուկյանի սեփականությունը կվերադարձվի Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի վրա գտնվող Գագիկ Ծառուկյանի սեփականությունը կվերադարձվի Հայաստանի Հանրապետության սեփականությանը
Դիլիջանում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։Դիլիջանում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։
Իրանի դեսպան. «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում Իրանի սահմաններին ամերիկյան ներկայության հնարավոր ռիսկերը պետք է լիովին գնահատվենԻրանի դեսպան. «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում Իրանի սահմաններին ամերիկյան ներկայության հնարավոր ռիսկերը պետք է լիովին գնահատվեն
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ