Arminfo.info


 Ուրբաթ, 31 Հունվարի 2025 10:17
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում հայտնաբերվել է 18 կգ ընդհանուր քաշով թմրամիջոցների խոշոր խմբաքանակ, ձերբակալվել է 13 մարդ

Հայաստանում հայտնաբերվել է 18 կգ ընդհանուր քաշով թմրամիջոցների խոշոր խմբաքանակ, ձերբակալվել է 13 մարդ

Արմինֆո. Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց: Այդ մասին ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում:

«Դժվար է անգամ պատկերացնել, թե շուրջ 18 կիլոգրամից թմրամիջոցի քանի փաթեթ կստացվի ու համացանցի միջոցով քանի օգտագործողի կիրացվի: Խոսքն, իհարկե, հազարների մասին է: Թմրամիջոցների հենց այդքան իրացում կանխվեց համագործակցված աշխատանքի շնորհիվ, որ սկսվեց Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությամբ:

Ըստ տեղեկության` Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստան էր ներմուծվելու մեծ քանակի թմրամիջոց, որի մի մասն իրացվելու էր տեղում, իսկ մյուս մասը պետք է նույն`մաքսանենգ ճանապարհով տեղափոխվեր Վրաստան:

Ստացված տեղեկության հիման վրա նախաձեռնվեց քրեական վարույթ։

Վարույթով ձեռք բերվեցին նոր տվյալներ, համաձայն որոնց՝ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական, ապացուցողական և վարույթային քննչական գործողություններ:

Օպերատիվ միջոցառմանը մասնակցում էին նաև Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի ծառայողներ։

Ծավալուն և համագործակցված աշխատանքի շնորհիվ կազմակերպված հանցավոր խմբի անդամներին հայտնաբերելու գործողություններն արդյունավետ եղան։

Ապօրինի թմրաշրջանառության շղթան սկսեց բացվել օղակ առ օղակ:
 

Մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ներմուծելու և իրացնելու կասկածի հիմքով մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասում ձերբակալվեց Երևանի 40-ամյա մի բնակիչ: Նրա վարած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերված փաթեթում կար ընդհանուր 3 կգ 465 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Տեղեկությունը, որ նա պետք է թմրանյութը փոխանցեր Արարատի մարզի 40-ամյա մի բնակչի, հաստատվեց:

Նույն օրը, Երևան-Երասխ ճանապարհին, հիշյալ փաթեթը ստանալուց անմիջապես հետո, 40-ամյա արարատցին ձերբակալվեց և իր կողմից շահագործվող «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ ներկայացվեց նախաքննական մարմին:

Շարունակելով միջոցառումները` մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց արտահանելու կասկածի հիմքով, ձերբակալվեցին Երևանի 51-ամյա և Կոտայքի մարզի 46-ամյա բնակիչները: Քրեական վարույթի շրջանակում 46-ամյա տղամարդու վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց փաթեթ` ընդհանուր 106 գրամ բյուրեղանման, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի և 142 գրամ ընդհանուր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներով։

Նույն օրը, նույն կասկածի հիմքով, Լոռու մարզի Լալվար սարի գագաթամերձ տարածքում իրավապահները ձերբակալեցին Վրաստանի ազգությամբ հայ 46-ամյա քաղաքացուն և Երևանի 36-ամյա բնակչին: Մոտակայքում էր նաև 36-ամյա երևանցու վարած «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան:

Վրաստանի քաղաքացի ազգությամբ հայ անձը Վրաստանից ժամանել էր Հայաստան, և եղբոր ազգականի հետ վերցրել էին թմրամիջոցը։ Այնուհետև թմրմիջոցը տեղափոխել էին Լալվար սարի գագաթ, որը գտնվում է Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ հատվածում: Նպատակն այն էր, որ Վրաստանի քաղաքացին օրինական ճանապարհով սահմանը հատեր, մեկներ Վրաստան, ապա Վրաստանից արդեն ապօրինի սահմանահատման միջոցով սարի գագաթից վերցներ թմրամիջոցը և տեղափոխեր Վրաստան։

46-ամյա տղամարդը թաքստոցից ներկայացրեց 2 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան հինգուկես կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։

Միջոցառումները շարունակվեցին մայրաքաղաքում: Տիգրան Մեծի պողոտայում իրավապահները ձերբակալեցին Երևանի 38-ամյա և Սյունիքի մարզի 39-ամյա բնակիչներին: Վերջինիս վարած «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերված փաթեթում կային ընդհանուր 202 գրամ մեթամֆետամինի և 1 կգ 155 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Հայտնաբերվեց նաև ինքնաձիգ` 28 փամփուշտով:

Տեղեկություններ էին ստացվել նաև, որ Շիրակի մարզի երկու բնակիչ` 33 և 32 տարեկան տղամարդիկ զբաղվում են թմրամիջոցների տեղադրմամբ և համացանցի միջոցով դրանց իրացմամբ:

Միջոցառումները շարունակվեցին Կոտայքի մարզում: Եղվարդում իրավապահները ձերբակալեցին Շիրակի մարզի 33-ամյա և 32-ամյա բնակիչներին: Քրեական վարույթի շրջանակում վերջինիս վարած «Մերսեդեսի» շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվեց փաթեթ՝ ընդհանուր 1 կգ 210 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով: Հայտնաբերվեց նաև ընդհանուր 163 գրամ քաշով մարիխունայի 86 փաթեթ։

Հունվարի 20-ին Եղվարդի խճուղում ձերբակալվեց Երևանի 32-ամյա մի բնակիչ: Նրա վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվեց 6 փաթեթ՝ ընդհանուր մոտ 6 կգ մարիխուանայի նմանվող զանգվածով։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոցներն ուղարկողների և Հայաստանում նրանց օժանդակած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հիշյալ բոլոր անձինք կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է:

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից, և այս ուղղությամբ ծավալուն միջոցառումները հետևողականորեն շարունակվում են` հատկապես շեշտը դնելով այսպես ասած` մեծածախ թմրավաճառության վրա։

Ներկայացված բացահայտումը խոսուն օրինակ է, թե ինչպես կարելի է կանխել թմրամիջոցների այսպես ասած` մանրածախ առևտուրը, ինչն էլ էականորեն կբարձրացնի թմրամոլության դեմ պայքարի արդյունավետությունը», - ասվում է հաղորդագրությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարներըՀայաստանն ու Կիպրոսը քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարները
Բողոքի ակցիաներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբԲողոքի ակցիաներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբ
Մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի նիստինՄարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի նիստին
ՀՀ վարչապետը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմՀՀ վարչապետը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ
Լոռու մարզպետը որոշում է կայացրել հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի մանդատիցԼոռու մարզպետը որոշում է կայացրել հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի մանդատից
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է Հայաստանի կառավարությունում իր ապագայի մասին հայկական ԶԼՄ-ների հաղորդումներինՎարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է Հայաստանի կառավարությունում իր ապագայի մասին հայկական ԶԼՄ-ների հաղորդումներին
Վարչապետից անմիջապես հետո արձակուրդ է գնում նաև ԱԺ նախագահըՎարչապետից անմիջապես հետո արձակուրդ է գնում նաև ԱԺ նախագահը
Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արեգնազ ՄանուկյանինԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին
Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներինԱմերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
«ՀայաՔվե»․ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը«ՀայաՔվե»․ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալՀայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու               «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու              
Հայաստանում քոլեջ ընդունվողների թիվը տարեցտարի ավելանում է 10%-ովՀայաստանում քոլեջ ընդունվողների թիվը տարեցտարի ավելանում է 10%-ով
Վանդալիզմի ակտ է տեղի ունեցել Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանըՎանդալիզմի ակտ է տեղի ունեցել Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը
Միացյալ Թագավորության խորհրդարանում բարձրացվել է Ադրբեջանի կողմից արցախցի տարեցների սպանության հարցըՄիացյալ Թագավորության խորհրդարանում բարձրացվել է Ադրբեջանի կողմից արցախցի տարեցների սպանության հարցը
Հայաստանում ուժի մեջ է մտել «ծնողական ժամի» մասին օրենքըՀայաստանում ուժի մեջ է մտել «ծնողական ժամի» մասին օրենքը
«Հայաստան» դաշինք․ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հրաման է, այլ ոչ թե արդարադատության իրականացում«Հայաստան» դաշինք․ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հրաման է, այլ ոչ թե արդարադատության իրականացում
ԱԺ նախկին պատգամավորը ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ  քրեական գործը համարում է  քաղաքական շարժառիթներով պայմանավորվածԱԺ նախկին պատգամավորը ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ  քրեական գործը համարում է  քաղաքական շարժառիթներով պայմանավորված
«Սլավմեդ»-ը նոր էջ է բացել հայրենական առողջապահության պատմության մեջ. երկրում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն«Սլավմեդ»-ը նոր էջ է բացել հայրենական առողջապահության պատմության մեջ. երկրում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն
Ռոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակումՌոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակում
Եվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը Հայաստանում աշխատանքներ է իրականացրել CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբԵվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը Հայաստանում աշխատանքներ է իրականացրել CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ
Կառավարող կուսակցությունից ԱԺ երկու նորընտիր պատգամավորներ որոշել են հրաժարվել իրենց մանդատներիցԿառավարող կուսակցությունից ԱԺ երկու նորընտիր պատգամավորներ որոշել են հրաժարվել իրենց մանդատներից
Վարդավառի տոնակատարությունների պատճառով հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակելու է Հանրապետության հրապարակ մուտքըՎարդավառի տոնակատարությունների պատճառով հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակելու է Հանրապետության հրապարակ մուտքը
Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։
Մանե Թանդիլյան. Ձերբակալությունը պետք է օգտագործվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիքՄանե Թանդիլյան. Ձերբակալությունը պետք է օգտագործվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիք
Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 քրեական գործ ուղարկվել է դատարանԸնտրական հանցագործությունների հետ կապված 43 քրեական գործ ուղարկվել է դատարան
Զելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետԶելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Փոստանջյան. Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը Հայաստանում բռնապետության հաստատման ևս մեկ ապացույց էՓոստանջյան. Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը Հայաստանում բռնապետության հաստատման ևս մեկ ապացույց է
Հայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտումՀայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտում
« ՈւժեղՀայաստան» դաշինքը կտրուկ քննադատեց Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով քաղաքական հետապնդում։« ՈւժեղՀայաստան» դաշինքը կտրուկ քննադատեց Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով քաղաքական հետապնդում։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Գարիկ ԾառուկյանինՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
Արցախի պատգամավոր. Քաղաքական հետապնդումները՝ Հայաստանի իշխանությունը պահպանելու հիմնական գործիքԱրցախի պատգամավոր. Քաղաքական հետապնդումները՝ Հայաստանի իշխանությունը պահպանելու հիմնական գործիք
Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիան նրանց նոր ազգային նպատակն է»Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիան նրանց նոր ազգային նպատակն է»
Վերջին օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում է անհեթեթ թեզը, որ մարդու իրավունքները կարելի է ոտնահարել «ժողովրդավարության» պաշտպանության համար..իրավապաշտպանՎերջին օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում է անհեթեթ թեզը, որ մարդու իրավունքները կարելի է ոտնահարել «ժողովրդավարության» պաշտպանության համար..իրավապաշտպան
«Մայր Հայաստան». Հայաստանում իրավական համակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ, այլ ոչ թե արդարադատություն«Մայր Հայաստան». Հայաստանում իրավական համակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ, այլ ոչ թե արդարադատություն
AECOM թիմը այցելեց Հայաստան՝ TRIPP ծրագրի իրականացման վայրի ուսումնասիրության համարAECOM թիմը այցելեց Հայաստան՝ TRIPP ծրագրի իրականացման վայրի ուսումնասիրության համար
"Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամը երկու ամսով կալանավորվել է
IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին
Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի 
Սամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրըՍամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրը
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններումՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններում
ԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակըԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակը
ՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ
Սամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմՍամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմ
Փաշինյանը խոստացել է պաշտպանել Փաշինյանը խոստացել է պաշտպանել "Արարատցեմենտի" աշխատակիցների իրավունքները
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետԲաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետ
Փաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմումՓաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմում
"Ով ինչ վերահսկում է, նրան էլ այն պատկանում է" սկզբունքը նշանակում է հրաժարվել Ջերմուկի օկուպացված տարածքներից. վարչապետ
Գագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքԳագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպք
   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից
Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքըԴատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքը
ՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժըՀայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբՖրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Նիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինիՆիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինի
ՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիսՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիս
Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համարՓաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համար
Փաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակումՓաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ