


Արմինֆո. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։
Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Երկրորդ հորիզոնականը62 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
24 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:
Հայաստանի լավագույն մարզիչ է ճանաչվել "Փյունիկ" ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ով վաստակել է 92 միավոր: Երկրորդ տեղը 67 միավորով զբաղեցրել է "Նոա"-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան: Երրորդ հորիզոնականում 23 միավորով հայտնվել է "Արարատ-Արմենիա" ՖԱ-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:



