


Արմինֆո. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Ֆրանսիայի աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ այսօր առավոտյան Բրյուսելի Արտաքին գործերի խորհուրդ ժամանելուն պես: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։
"Ես կոչ կանեմ Եվրամիությանը զարգացնել իր հարաբերություններն այդ երկրի հետ, որին Ֆրանսիան շատ կապված է, որպեսզի մենք կարողանանք կրկին նրան տրամադրել այն ողջ աջակցությունը, որը նա իրավունք ունի ակնկալել", - ասել է Բարոն, ում մեջբերել է Ֆրանսիայի դեսպանը:


