Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2024 13:28
Ալինե Գրիգորյան

Ջրբաշյան. Հայաստանի մարդկային կապիտալում ներդրումները կբերեն 43.6 մլրդ դոլարի ավելացված արժեք

Ջրբաշյան. Հայաստանի մարդկային կապիտալում ներդրումները կբերեն 43.6 մլրդ դոլարի ավելացված արժեք

Արմինֆո."Ամերիա" ընկերության գործընկեր, կառավարչական խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, խոսելով Հայաստանի ժողովրդագրական ապագայի մասին, ասել է, որ մարդկային կապիտալի զարգացման գործում 2.6 տրիլիոն դրամի (մոտ 6 մլրդ դոլար) ներդրումները կարող են երկրի տնտեսությանը բերել 43.6 մլրդ դոլարի ավելացված արժեք:

 

«Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում մասնագետը նշել է, որ Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության ձևավորման նպատակով իրականացված հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է լայն փաստագրական բազա։

 

Առաջին փուլում օգտագործվել են բնակչության տվյալները սկսած 1897թվից, հետագայում վերջին տարիների տվյալները թարմացվել են 2022թ. մարդահամարի հիման վրա ։ "Մենք հաշվարկներ ենք կատարել, այդ թվում՝ հաշվի առնելով արցախցիների տեղահանությունը, և պատրաստել ենք երկու խոշոր ուսումնասիրություն։ Առաջինում մենք ձգտել ենք հասկանալ Հայաստանի ներկայիս ժողովրդագրական կառուցվածքի ձևավորման պատճառները և որոշել իրավիճակի վրա ազդող գործոնները։ Մենք շատ կարևոր կապեր ենք հայտնաբերել Հայաստանի բնակչության ժողովրդագրական պատմության մեջ, օրինակ, տարեց բնակչության հետ կապված մի հետաքրքիր երևույթ: Պարզվել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծնված մարդիկ ավելի երկար ու առողջ են ապրում։ Այս երևույթը նկատվում է նաև այդ պատերազմին մասնակցած այլ երկրներում։ Նման արդյունքների պատճառը, այսպես կոչված, "բացասական սելեկցիան" է, քանի որ այն շրջանում թույլ երեխաներն ավելի հաճախ էին մահանում", - բացատրել է փորձագետը։

 

Երկրորդ հետազոտությունը, ըստ Ջրբաշյանի, ուղղված էր մարդու կյանքի տարբեր ոլորտների վրա ժողովրդագրության ազդեցության ուսումնասիրմանը՝ քաղաքականությունից և անվտանգությունից մինչև կրթություն, տարածքի զարգացում և առողջապահական համակարգ:

 

"Ժողովրդագրությունը կապելով մարդու կյանքի տարբեր ասպեկտների հետ՝ մենք հասկանում ենք, թե ինչպես են ժողովրդագրական ցուցանիշներն ազդում երկրի տարբեր սոցիալ-տնտեսական միտումների վրա։ Ուսումնասիրությունները տևել են մեկ տարի և հիմք են հանդիսացել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակման համար", - հավելել է փորձագետը։

 

Ջրբաշյանն ընդգծել է, որ հայ հասարակության շրջանում գերակշռում են ժողովրդագրական խնդրի վերաբերյալ կարծրատիպերը: Մասնավորապես, ցածր ծնելիությունն ու միգրացիան ներկայացվում են որպես երկրի ժողովրդագրական հիմնական խնդիր ։ Իրականում, հիմնական խնդիրը հայ հասարակության կառուցվածքում մարդկային կապիտալի որակի փոփոխությունն է։ Փորձագետի ասելով՝ Հայաստանի բնակչության սեռատարիքային կառուցվածքում սպասվող փոփոխությունները հանգեցնում են մի իրավիճակի, երբ հասարակությունը ստիպված կլինի ավելի շատ ռեսուրսներ ուղղել ավագ սերնդի պահպանմանը, որի թիվը կտրուկ աճում է: Համաշխարհային ժողովրդագրության մեջ այս գործընթացը կոչվում է բնակչության ծերացում. Տարածաշրջանում (ներառյալ Հայաստանում) բնակչության ծերացման դիտվող գործընթացները կհանգեցնեն ռեսուրսների վերահաս վերաբաշխման՝ հօգուտ ավագ սերնդի։ "Առաջին անգամ Հայաստանում մենք ազգային տրանսֆերտային հաշիվների մեթոդաբանության հիման վրա մշակել ենք հաշիվների համակարգ ( National Transfer Accounts (NTA), զարգացման ռազմավարության մոդելավորման և հիմնավորման և սոցիալ - տնտեսական արդյունավետության գնահատման նորարարական գործիք - խմբ.) և 2022-2050 թվականների համար մշակել ենք բնակչության տարիքային խմբերի համախառն եկամուտներն ու սպառումը ։ 2022 թվականին վերաբաշխման համար նախատեսված երկրի ռեսուրսների 61% - ը ուղղվել է երիտասարդներին (որից 47 տոկոսային կետը ՝ մինչև 18 տարեկան երեխաներին), հիմնականում, առողջապահության և կրթության հետ կապված ծախսերին։ Եվ այդ ռեսուրսների ընդամենը 39% - ն է ուղղվել ավագ սերնդի բնակչության կարիքներին (որից 24 տոկոսային կետը 65 տարեկանից բարձր բնակչության համար): 2050 թվականին այս իրավիճակը կտրուկ կփոխվի։ 42% - ը մենք կուղղենք 65 տարեկանից բարձր մարդկանց, քանի որ նրանք, պարզապես, շատ կլինեն, և ընդամենը 33% - ը ՝ 18 տարեկանից ցածր երեխաների համար: Դա նշանակում է, որ հասարակության մեջ տեղի կունենա մարդկային կապիտալի դեգրադացիա", - պարզաբանել է "Ամերիա" խմբի գործընկերը։

 

Փորձագետի խոսքով ՝ բնակչության ծերացումը բացասաբար կանդրադառնա աշխատաշուկայի վրա և կհանգեցնի տնտեսության լճացման: Ընդ որում, այդ խնդիրն ազդում է աշխարհի գրեթե բոլոր երկրների վրա, որոնք բախվում են ծերացող ազգի երևույթի հետ: Հասարակությունը ծերանում է, և աշխատող բնակչության և չաշխատող բնակչության հարաբերակցությունը փոխվում է:

 

"Ինչ վերաբերում է ծնելիության նվազմանը, դա գլոբալ երեւույթ է։ Գործնականում, չկա մի երկիր, որտեղ ծնելիությունն աճում է։ Կան երկրներ, որտեղ ծնելիության գործակիցը նվազել է 2.1 - ից ցածր ՝ վերարտադրության ցուցանիշը, և կան երկրներ, որտեղ այդ գործակիցը դեռևս բարձր է վերարտադրության ցուցանիշից, բայց նույնպես նվազում է։ Ծնելիության ամենացածր ցուցանիշ ունեցող երկիրը Հարավային Կորեան է, որտեղ այն 0.7 է: Երկրում դիտվում է բնակչության բացասական բնական աճ։ Նրանք որոշ հույս ունեին Հյուսիսային Կորեայի նկատմամբ, բայց այնտեղ էլ ցուցանիշը սկսեց նվազել ՝ հասնելով 1.9-ի ։ Չինաստանում ծնելիության մակարդակն արդեն նվազել է տարեկան 10 միլիոնով։ Որոշ երկրներ դեռևս ունեն 2.1 ցուցանիշից բարձր ծնելիության գործակից, օրինակ, Հնդկաստան, Նիգերիա, Եթովպիա, Ինդոնեզիա: Սակայն ժողովրդագրագետները ենթադրում են, որ 2060 թվականից հետո մոլորակի բնակչությունը կկրճատվի, եւ գրեթե չեն մնա երկրներ, որտեղ այդ երեւույթը չի լինի", - նշել է Ջրբաշյանը։

 

Նա ընդգծել է, որ ծնելիության նվազման պատճառը այնպիսի գործոններն են, ինչպիսիք են ՝ ուրբանիզացիան, կանանց դերի փոփոխությունը, տնտեսության փոխակերպումը, գյուղատնտեսության մեջ ավելի քիչ ռեսուրսների անհրաժեշտությունը:

 

Օրինակ, ուրբանիզացիան Հայաստանում, ինչպես և աշխարհում, հատկապես ակտիվացել է 20-րդ դարում ։ Խորհրդային շրջանում Հայաստանը, ինչպես և ԽՍՀՄ մյուս հանրապետությունները, սրընթաց ինդուստրացում է ապրել, ինչը հանգեցրել է զգալի ուրբանիզացիայի։ Հիմնականում, ագրարային քաղաքականության պատճառով գյուղական բնակչության միգրացիան դեպի քաղաքներ ուժեղացել է։ Գյուղական վայրերում արդյունաբերականացումը հանգեցրել է գյուղական բնակչության ավելցուկի, որը գնացել է քաղաքներ ՝ զբաղվածություն ապահովելու համար: Անկախացումից հետո գործընթացը շարունակվել է նոր թափով։ Խորհրդային արդյունաբերության անկումը հանգեցրել է մարզերում քաղաքների դերի նվազմանը, ինչը հանգեցրել է մարզերի ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակիչների միգրացիային դեպի Երևան կամ արտերկիր: Սա հանգեցրել է Երևանի գերակշռությանը, որը ստեղծում է կառավարման այլ խնդիրներ ինչպես քաղաքի, այնպես էլ ամբողջ երկրի համար:

 

Ջրբաշյանն ընդգծել է, որ վերջին 30 տարիների ընթացքում երկրում տեղի ունեցած կարևոր երևույթներից մեկը միգրացիան է: Այն զգալի ազդեցություն է ունեցել հայ հասարակության կառուցվածքի վրա, քանի որ մեծամասամբ արտագաղթել են աշխատանքային ռեսուրսների առանցքային աղբյուր հանդիսացող երիտասարդները, ինչն էլ ավելի է խորացրել Հայաստանում բնակչության ծերացման խնդիրը։ Երիտասարդների թվի նվազումը նույնպես ազդել է ծնելիության աճի վրա։

 

"Կարևոր չէ, թե ինչպիսին կլինի բնակչության թիվը երկրում, ավելի կարևոր է նրա կառուցվածքը ։ Թիվն արդեն կառուցվածքի արդյունք է։ Առաջին հերթին պետք է մտածել ժողովրդագրական կառուցվածքի մասին, որը կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանը։ Ժողովրդագրական կառուցվածքը նշանակում է սեռերի և տարիքային խմբերի հարաբերակցությունը: Այս առումով մեզ համար շատ կարևոր է դիտարկել սելեկտիվ աբորտների երևույթը մեր հասարակության մեջ։ Սելեկտիվ աբորտների արդյունքում մինչև 2030 թվականը Հայաստանում կլինի մոտավորապես 90,000 "պակաս կին" ՝ կանայք, որոնք պետք է ծնվեին, բայց լույս աշխարհ չեն եկել սեռին նախապատվության պատճառով աբորտների հետեւանքով", - պարզաբանել է Ջրբաշյանը։

 

Սակայն, փորձագետն ընդգծել է, որ այսօր Հայաստանը համարվում է տարածաշրջանում ամենաօպտիմալ ժողովրդագրական ռազմավարություն ունեցող երկիրը, որն ուղղված է մինչև 2040 թվականը հավասարակշռված և կայուն ժողովրդագրական կառուցվածքի ստեղծմանը և կարող է խթան հանդիսանալ մարդկային կապիտալի զարգացման համար: Այս մոտեցումն իրականացնելու համար ռազմավարության մեջ ձևակերպվել են որոշակի նպատակներ։

 

"Մենք ունենք տվյալներ, որ երեխաներ ունեցող տնային տնտեսությունների միջին եկամուտները կազմում են երեխաներ չունեցող տնային տնտեսությունների միջին եկամուտների մոտավորապես 70% - ը: Անհրաժեշտ է վերանայել ընտանիքի պլանավորման ռազմավարությունը, բարեփոխել ծնելիության, հղիության և երեխաների խնամքի համակարգը: Հայաստանը դեռ հասարակություն է, որտեղ երեխաների ցանկալի թիվը գերազանցում է նրանց իրական թիվը", - պարզաբանել է փորձագետը։

 

Անդրադառնալով ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում երեխայի ծննդի համար ֆինանսական խրախուսանքների տրամադրման փորձին, փորձագետը նշել է, որ դա նաև հանգեցրել է այն բանին, որ չորսից ավելի երեխա ունեցող ընտանիքների 59 տոկոսն ապրում է աղքատության շեմից ցածր:

 

"Մենք 7-10 տարի ունենք իրավիճակը փոխելու և երեխային կրկին ընտանիքի ցանկալի անդամ դարձնելու համար ։ Մենք առաջարկեցինք ևս մեկ մոդել։ Գործատուները չպետք է բիզնեսի համար ռիսկեր տեսնեն հղի աշխատակցուհիների պատճառով, ընդհակառակը, ընկերություններում հղի աշխատակցուհիների առկայությունը պետք է պարգևատրվի՝ նրանց եկամտահարկի մի մասը գործատուին վերադարձնելու ճանապարհով: Առաջարկում ենք նաև վերացնել նպաստների համակարգը և այն փոխարինել հանրային/պետական ծառայության կարգավիճակով: Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր խնամելու են երեխայի՝ լինեն նրանք ծնողներ, տատիկներ կամ պապիկներ, պետության հետ պայմանագիր են կնքում և աշխատավարձ են ստանում՝ հավասարվելով պետական ծառայողներին: Բոլոր ծախսերը, որոնք ներառված են այս ռազմավարության մեջ, ըստ էության ներդրում են: Ընդ որում, մարդկային կապիտալում ներդրումներն ամենաարդյունավետ ներդրումներն են", - հավելել Է Ջրբաշյանը։

 

Այնուհետև փորձագետը նշել է, որ երրորդ գաղափարը ակտիվ ծերացումն է։ Ինչպես նշել է Ջրբաշյանը, վերջին 50-60 տարիների ընթացքում, նախորդ ժամանակաշրջանների համեմատ (ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում), մարդիկ ավելի առողջ են դարձել, ավելի լավ են սնվում և ավելի երկար են ապրում, սակայն համակարգը չի օգտագործում այդ հնարավորությունը: Պետք է հնարավորություններ ստեղծել ավագ սերնդի աշխատանքային գործունեությունը շարունակելու համար, այլ ոչ թե նրանց թոշակի ուղարկել միայն տարիքի պատճառով։ "Գաղափարն այն է, որ ծերացումը բեռ չէ։ Այս մարդիկ դեռ կարող են հասարակության համար հավելյալ արժեք ստեղծել՝ մնալով սոցիալապես ակտիվ և առողջ։ Սա շատ կարևոր ուղղություն է, որը նվազեցնում է հասարակության բեռը", - պարզաբանել է փորձագետը։

 

Փորձագետն անդրադարձել է նաև միգրացիոն հոսքերին՝ ինչպես ներգաղթին, այնպես էլ արտագաղթին։ "Այստեղ նույնպես մենք պետք է կոտրենք մեր հասարակության շրջանում գոյություն ունեցող կարծրատիպերը։ Մենք կարծում ենք, որ ներգաղթի և արտագաղթի հիմքում պետք է ընկած լինի մարդկային կապիտալի որակական փոփոխությունը։ Մեզ համար շատ կարևոր է օգտագործել մեր սփյուռքի ներուժը և միգրացիայի միջոցով ազդել մեր ներքին ռեսուրսի, մեր մարդկային կապիտալի որակի վրա", - ընդգծել է Ջրբաշյանը։

 

Ռազմավարության իրականացման համար 17 տարվա ընթացքում կպահանջվի 2.6 տրիլիոն դրամ (մոտ 6 միլիարդ դոլար), որը բաշխված է երկու ժամանակահատվածի համար ՝ մինչև 2030 թվականը և մինչև 2040 թվականը: "Մինչև 2030 թվականը հիմնական շեշտը դրվելու է ծնելիության վրա, այսինքն, աջակցություն այն ընտանիքներին, որոնք ցանկանում են երեխա ունենալ։ Արդյունքում՝ այդ ժամանակահատվածում լրացուցիչ կարող է ծնվել ավելի քան 60,000 երեխա: Նույն ժամանակահատվածում կծախսվի շուրջ 630 մլրդ դրամ ։ Միջոցների 63% - ը կուղղվի ռազմավարության առաջին նպատակին, իսկ երրորդին՝ ակտիվ ծերացմանը ՝ 16%: Հաջորդ 10 տարիներին համամասնությունը կփոխվի։ Առաջին նպատակին կուղղվի 52% - ը, իսկ ավագ սերնդին ՝ 30% - ը, որպեսզի նրանք ակտիվ մնան աշխատանքային ցիկլում", - նշել է Ամերիայի կառավարչական խորհրդատվական ծառայության ղեկավարը։

 

Նա նաև ընդգծել է, որ Ռազմավարությունը չպետք է լինի անփոփոխ ինչ-որ բան մինչև 2040 թվականը, և, կախված տարբեր գործոններից, կարող է սրբագրվել: Ռազմավարության իրականացման գործընթացը մշտապես դիտարկվելու է հատուկ ընտրված մոնիտորինգային ցուցիչներով, որոնք մոտ 300-ն են։ Հայաստանում ժողովրդագրական միտումների վրա հնարավոր ազդեցություն ունեցող միջավայրի արմատական փոփոխությունների բացահայտման դեպքում ռազմավարությունը պետք է վերանայվի։ Օրինակ, եթե Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտությունը սրվի, ռազմավարությունը պետք է վերանայվի ։ Նույնը վերաբերում է սահմանների բացմանը, խաղաղ նախաձեռնությունների իրականացմանը կամ համաշխարհային կամ տարածաշրջանային քաղաքականության այլ փոփոխություններին։ Փորձագետի խոսքով ՝ ռազմավարության չորս հիմնական հենասյուները (մարդկային ներուժի զարգացման համար բարեկեցիկ ընտանիքի ստեղծում, ռիսկերի նվազեցում եւ առողջության աջակցություն, ակտիվ եւ արժանապատիվ ծերության ապահովում եւ միգրացիայի պատճառների նվազեցում) կմնան անփոփոխ, սակայն դրանց իրականացման միջոցները կարող են փոխվել ՝ կախված նոր արտաքին գործոններից:

 

"Այդ փոփոխությունների արդյունքում, մինչև 2040 թվականը ներդնելով 2.6 տրիլիոն դրամ (մոտ 6 միլիարդ դոլար), մեր տնտեսությունում կստանանք 43.6 միլիարդ դոլարի ավելացված արժեք։ Դրանից ավելի արդյունավետ ներդրումներ այլ ոլորտներում գոյություն չունեն", - ամփոփել է Ջրբաշյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ընդդիմադիր․ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքումԸնդդիմադիր․ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում
ԿԳՄՍ նախարար. Կրթական համակարգը պետք է զբաղվի նաև երիտասարդների պատրաստմամբ ինքնուրույն որոշումների կայացմանըԿԳՄՍ նախարար. Կրթական համակարգը պետք է զբաղվի նաև երիտասարդների պատրաստմամբ ինքնուրույն որոշումների կայացմանը
Վարչապետ․ այսօր հայկական պետությունն իր տրանսֆորմացիայի փուլն է ապրումՎարչապետ․ այսօր հայկական պետությունն իր տրանսֆորմացիայի փուլն է ապրում
Փաշինյան․ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելըՓաշինյան․ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը
Տիգրան Աբրահամյան․ Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողներըՏիգրան Աբրահամյան․ Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները
Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասըԱբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «MELANIA: The Series» վավերագրական շարքի պրեմիերայինԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «MELANIA: The Series» վավերագրական շարքի պրեմիերային
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդը ՀՀ վարչապետին առաջարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել
ՆԳՆ․ Դիմում ներկայացրած ՀՀ քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերըՆԳՆ․ Դիմում ներկայացրած ՀՀ քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը
Հայաստանում կրկին անձրևոտ կլինի. օդերևութաբանների կանխատեսումըՀայաստանում կրկին անձրևոտ կլինի. օդերևութաբանների կանխատեսումը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Վանաձորում խոշոր ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժելՎանաձորում խոշոր ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժել
Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ինԹվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում               Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում            
ՆԳՆ. ՆԳՆ առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունն էՆԳՆ. ՆԳՆ առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունն է
Հայաստանի իշխանությունները եւս 1 տարով երկարաձգում են սահմանամերձ շրջանների բնակիչների կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրըՀայաստանի իշխանությունները եւս 1 տարով երկարաձգում են սահմանամերձ շրջանների բնակիչների կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը
Հայաստանում առաջարկվում է բանակից տարկետում ստացած օտարերկրյա առաջատար բուհերի ուսանողների եւ ասպիրանտների զորակոչային տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 32 տարեկանըՀայաստանում առաջարկվում է բանակից տարկետում ստացած օտարերկրյա առաջատար բուհերի ուսանողների եւ ասպիրանտների զորակոչային տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 32 տարեկանը
Սամվել Կարապետյան․ Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից կհեռացնի առանց որևէ գործարքիՍամվել Կարապետյան․ Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից կհեռացնի առանց որևէ գործարքի
"Արցախ" միությունը պահանջել է փոխել արցախցիների անձնագրերի "ծննդավայր" դաշտում "Ադրբեջան" նշում նախատեսող օրենքը
Զախարովա․ Ոչ Բաքուն, ոչ Երևանը հետ չեն կանչել 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների ներքո դրված ստորագրություններըԶախարովա․ Ոչ Բաքուն, ոչ Երևանը հետ չեն կանչել 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների ներքո դրված ստորագրությունները
Մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԳՄՍՆ մոտ՝ ատեստավորման նոր կանոնների պատճառովՄի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԳՄՍՆ մոտ՝ ատեստավորման նոր կանոնների պատճառով
Հայաստանը հետաքրքրված է մշակութային հաստատությունների կառավարման Շվեդիայի փորձովՀայաստանը հետաքրքրված է մշակութային հաստատությունների կառավարման Շվեդիայի փորձով
Վահան Հունանյանը գլխավորել է Հայաստանի դեսպանությունը ԼեհաստանումՎահան Հունանյանը գլխավորել է Հայաստանի դեսպանությունը Լեհաստանում
Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը մեկ տարում աճել է 25.6% - ովՍևանա լճում սիգի ընդհանուր պաշարը մեկ տարում աճել է 25.6% - ով
Հայաստանի նախագահը Սամվել Մկրտչյանին նշանակել է ՌԴ-ում երկրի նոր դեսպանՀայաստանի նախագահը Սամվել Մկրտչյանին նշանակել է ՌԴ-ում երկրի նոր դեսպան
Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է լրագրողուհու հասցեին Փաշինյանի հարձակումներին և գոհունակություն հայտնել ՀԺՄ հայտարարության առնչությամբԼևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է լրագրողուհու հասցեին Փաշինյանի հարձակումներին և գոհունակություն հայտնել ՀԺՄ հայտարարության առնչությամբ
Հայաստանի վարչապետ․ մենք առաջարկում ենք կոնֆլիկտի ԴՆԹ-ն փոխարինել խաղաղության, զարգացման, բարեկեցության ազատության և անկախության ԴՆԹ-ովՀայաստանի վարչապետ․ մենք առաջարկում ենք կոնֆլիկտի ԴՆԹ-ն փոխարինել խաղաղության, զարգացման, բարեկեցության ազատության և անկախության ԴՆԹ-ով
Հայկական կողմը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներինՀայկական կողմը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ինՓաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ին
Բաքվում պահվող հայ գերիները դարձել են Նիցցայի պատվավոր քաղաքացիներԲաքվում պահվող հայ գերիները դարձել են Նիցցայի պատվավոր քաղաքացիներ
Հայաստանի ԿԳՄՍ նախարարն միջազգային գործընկերների հետ քննարկել է հանրապետությունում մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստումըՀայաստանի ԿԳՄՍ նախարարն միջազգային գործընկերների հետ քննարկել է հանրապետությունում մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստումը
Հայաստանն ու Գերմանիան ճշտեցին ժամերը երկկողմ համագործակցության օրակարգի շուրջՀայաստանն ու Գերմանիան ճշտեցին ժամերը երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ
Տիգրան Աբրահամյան․ ընդդիմությունը չի վախենում ճնշումից և թույլ չի տա «Ալիևյան Սահմանադրության» ընդունումըՏիգրան Աբրահամյան․ ընդդիմությունը չի վախենում ճնշումից և թույլ չի տա «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը
Քաղցը որպես զենք օգտագործելը ցեղասպանություն է. ամերիկացի կոնգրեսականը՝ Արցախի շրջափակման մասինՔաղցը որպես զենք օգտագործելը ցեղասպանություն է. ամերիկացի կոնգրեսականը՝ Արցախի շրջափակման մասին
Հայաստանի փոխվարչապետը և Չեխիայի դեսպանը նշում են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման առաջընթացըՀայաստանի փոխվարչապետը և Չեխիայի դեսպանը նշում են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման առաջընթացը
Լևոն Քոչարյանն արձագանքել է Փաշինյանի՝ լրագրողուհու հասցեին հնչեցրած վիրավորանքներինԼևոն Քոչարյանն արձագանքել է Փաշինյանի՝ լրագրողուհու հասցեին հնչեցրած վիրավորանքներին
Գերմանիայի ԱԳՆ-ում ամփոփել են Վադեֆուլի այցը ՀայաստանԳերմանիայի ԱԳՆ-ում ամփոփել են Վադեֆուլի այցը Հայաստան
Կենսաթոշակառուների ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը կարող է երկարաձգվել երեք տարովԿենսաթոշակառուների ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը կարող է երկարաձգվել երեք տարով
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացման հարցերըՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացման հարցերը
Երևանի Հաղթանակի զբոսայգում կհայտնվի հիշատակի անկյուն՝ նվիրված Ալբերտ Հովհաննիսյանին և 44-օրյա պատերազմի մյուս զոհված հերոսներինԵրևանի Հաղթանակի զբոսայգում կհայտնվի հիշատակի անկյուն՝ նվիրված Ալբերտ Հովհաննիսյանին և 44-օրյա պատերազմի մյուս զոհված հերոսներին
IODA-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել օրենքը որպես ընդդիմության դեմ քաղաքական գործիք օգտագործելըIODA-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել օրենքը որպես ընդդիմության դեմ քաղաքական գործիք օգտագործելը
Հայաստանում կարևորում են անհետ կորած անձանց միասնական ռեգիստրի ձևավորումն ու վարումըՀայաստանում կարևորում են անհետ կորած անձանց միասնական ռեգիստրի ձևավորումն ու վարումը
Տիգրան Բալայանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ԲելգիայումՏիգրան Բալայանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Բելգիայում
Լեբեդևը Երևանի և Բաքվի՝ ԱՊՀ-ում նախագահելու ցանկությունը դրական փոփոխություն է անվանելԼեբեդևը Երևանի և Բաքվի՝ ԱՊՀ-ում նախագահելու ցանկությունը դրական փոփոխություն է անվանել
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում «պարզաբանել են», թե ինչու է Արցախից փախստականների համար որպես ծննդավայր նշվում ԱդրբեջանըՄիգրացիայի և քաղաքացիության ծառայությունում «պարզաբանել են», թե ինչու է Արցախից փախստականների համար որպես ծննդավայր նշվում Ադրբեջանը
ՆԳ նախարարն Ռեյկյավիկում քննարկել է մի շարք պետությունների հետ համագործակցության հնարավորություններըՆԳ նախարարն Ռեյկյավիկում քննարկել է մի շարք պետությունների հետ համագործակցության հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության կոմիտեի 7-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության կոմիտեի 7-րդ նիստը
Նարեկ Կարապետյան․ հայրենիքից նույնիսկ մեկ կոպեկ գողացողներին պետք է պատժել այնպես, ինչպես պատժում են երեխաներինՆարեկ Կարապետյան․ հայրենիքից նույնիսկ մեկ կոպեկ գողացողներին պետք է պատժել այնպես, ինչպես պատժում են երեխաներին
ՀԺՄ-ը հանդես է եկել հայտարարությամբ վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբՀԺՄ-ը հանդես է եկել հայտարարությամբ վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
2027 թվականից Ա. Աբրահամյանի անվան Ռուսական արվեստի թանգարանում կհայտնվի սեփական վերականգնման արվեստանոցը2027 թվականից Ա. Աբրահամյանի անվան Ռուսական արվեստի թանգարանում կհայտնվի սեփական վերականգնման արվեստանոցը
Հաքան Ֆիդան. Թուրքիան շարունակում է կատարել աշխատանքի իր մասը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համարՀաքան Ֆիդան. Թուրքիան շարունակում է կատարել աշխատանքի իր մասը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար
Նախկին պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով և խայտառակ արշավներովՆախկին պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով և խայտառակ արշավներով
Հայաստանի ՆԳ փոխնախարարը ավստրիացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայաստանի ՆԳ փոխնախարարը ավստրիացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Պուտինը, Թրամփը եւ Սի  Ծինփինը խաղաղության մասին համատեղ հռչակագիր են ընդունել՝ Շենժենում կայացած հանդիպման արդյունքումՊուտինը, Թրամփը եւ Սի  Ծինփինը խաղաղության մասին համատեղ հռչակագիր են ընդունել՝ Շենժենում կայացած հանդիպման արդյունքում
ՀԱԿ փոխնախագահը հանդես է եկել  Փաշինյանին ուղղված հակաառաջարկով՝ ՀՀ նոր սահմանադրության հարցովՀԱԿ փոխնախագահը հանդես է եկել  Փաշինյանին ուղղված հակաառաջարկով՝ ՀՀ նոր սահմանադրության հարցով
Բագրատ արքեպիսկոպոսը կմնա տնային կալանքի տակԲագրատ արքեպիսկոպոսը կմնա տնային կալանքի տակ
Լրագրողական կազմակերպությունները պահանջել են հետ կանչել ՀՀ արդարադատության նախարարության՝ վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման նվազագույն շեմ սահմանող օրինագիծըԼրագրողական կազմակերպությունները պահանջել են հետ կանչել ՀՀ արդարադատության նախարարության՝ վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման նվազագույն շեմ սահմանող օրինագիծը
Փաշինյանը կմասնակցի G20 գագաթնաժողովինՓաշինյանը կմասնակցի G20 գագաթնաժողովին
ԱԺ պատգամավոր․ ԱՀԿ հետ ձևավորված տևական համագործակցությունն ավելի է սերտանումԱԺ պատգամավոր․ ԱՀԿ հետ ձևավորված տևական համագործակցությունն ավելի է սերտանում
Հայաստանն ու Իտալիան ստորագրել են  պաշտպանական համագործակցության 2027թվականի ծրագիրըՀայաստանն ու Իտալիան ստորագրել են  պաշտպանական համագործակցության 2027թվականի ծրագիրը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից