
Նախագահների համաձայնեցված դիրքորոշմանն սպասելու ՄԽ համանախագահների մտադրությունը ՙհայեցակարգային փակուղու՚ վկայություն է: Հակամարտության կողմերին Մինսկի խումբն առաջարկելու բան չունի` ՙՄադրիդյան սկզբունքների՚ սեփական մեկնաբանությունից հրաժարվելու վերջիններիս ցանկության բացակայության փոխարեն: Այդպիսի կարծիքի է Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի առաջատար փորձագետ Ալի Աբբասովը:
ՙՄինսկի գործընթացն իր սկզբունքներով հայտնվել է հայեցակարգային փակուղում`սկզբունքների ամբողջական տեքստի բաց հասանելիության բացակայության լույսի ներքո: Դա փորձագետների և նույնիսկ պաշտոնատար անձանց կողմից հակասական մեկնաբանությունների տեղիք է տալիս՚,- համոզված է փորձագետը: Այս համատեքստում նա կարևորում է հասարակական լուրջ քննարկումների անցկացումը, որոնք, ըստ էության, չեն եղել թե’ Ադրբեջանում, թե’ Հայաստանում: Աբբասովը գտնում է, որ կուսակցությունների և ոչ կառավարական կազմակերպությունների փորձագետների և մասնագետների հազվադեպ հանդիպումները այդպիսիք չի կարելի համարել:
ՙԱնալիտիկոն՚ հանդեսում իր հոդվածում Աբբասովը նշում է, որ սկզբունքների առնչությամբ ընտրախավի և հասարակության մոտեցումների տարբերություն առկա է`թեկուզ տեղեկատվության տիրապետման տարբեր մակարդակի հաշվին: Գտնվելով պաշտոնական քարոզչության ազդեցության տակ, ինչը խոստանում է կործանել հակառակորդին`հասարակությունը շարունակում է մաքսիմալիստական պահանջներ առաջ քաշել: Իսկ իշխանական ընտրախավը շարունակում է աջակցել նախագահի բոլոր առաջարկներին`առանձնապես չմիջամտելով բանակցային բուն գործընթացին:
Մտավորականները, նրա խոսքով, փոքրաթիվ են և լուրջ հետապնդումների են ենթարկվում: Այս պայմաններում Աբբասովն ընդգծում է վստահության միջոցների կարևորությունը`նշելով Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների հետ կապված իրավիճակի խիստ անորոշության պայմաններում այդ ուղղությամբ աշխատանքի կասեցումը: Անհիմն բողոքների և իրավիճակը փոխելու համար միջազգային կառույցների կողմից միջոցների բացակայության պայմաններում Track-2 մակարդակով աշխատանքը հնարավոր է դառնում միայն դրա պաշտոնական հավանության դեպքում: ՙԱյս պարագայում առաջանահերթ կարող է համարվել միայն հիմնական հարցերի վերանայումը Track-2 հանդիպումներում, հակամարտության փուլային կարգավորման համատեղ ծրագրի մշակումը և հաշտության պայմանագրի ստորագրումը՚,- համոզված է ադրբեջանցի փորձագետը:-