Arminfo.info


 Երեքշաբթի, 19 Մարտի 2024 11:21
Մարիաննա Մկրտչյան

Հայ գեներալը բացառել է հայ-թուրքական սահմանին որևէ սադրանք, քանի դեռ այնտեղ ծածանվում է Ռուսաստանի դրոշը

Հայ գեներալը բացառել է հայ-թուրքական սահմանին որևէ սադրանք, քանի դեռ այնտեղ ծածանվում է Ռուսաստանի դրոշը

Արմինֆո. Հայաստանի ցամաքային սահմաններից Ռուսաստանի սահմանապահների դուրս բերման մասին խոսելը վաղաժամ է։ Հայաստանը չունի ոչ մարդկային ռեսուրսներ, ոչ էլ տեխնիկական հնարավորություններ սահմանին Ռուսաստանի սահմանապահներին փոխարինելու համար։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը' ի պատասխան հանրապետության տարածքից Ռուսաստանի սահմանապահների հնարավոր դուրսբերման մասին լուրերը մեկնաբանելու խնդրանքին, հատկապես՝ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրողություններում:

 

Գեներալն առաջարկել է մի-փոքր պատմական էքսկուրս անել և հիշել, թե ինչպես է ստացվել, որ Ռուսաստանի սահմանապահներին է վստահվել Հայաստանի պետական սահմանների պահպանությունը։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, երբ բոլոր ուժերը նետվել էին ճակատ, և, փաստորեն, պետական սահմանի այդ ուղղությունը մերկացել էր։ Ստեփանյանը հիշեցրել է, որ այն ժամանակ ԽՍՀՄ սահմանապահ զորքերն արդեն իրավիճակի տերը չէին համարվում, քանի որ մեծ երկիրն այլևս չկար: Նրանք ժամանակավորապես ենթարկվում էին ԱՊՀ կառույցներին, ընթանում էր Ռուսաստանի սահմանապահ զորքերի ձևավորում, բայց ամեն ինչ գտնվում էր անցումային փուլում, որը հատկապես անդրադառնում էր Հայաստանի սահմանի վրա ։ Գեներալը նշել է, որ միութենական 15 հանրապետություններից միայն Հայաստանը, Վրաստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը միանգամից չանցան սեփական սահմանապահ զորքերի ձևավորմանը: "Այդ շրջանում ԽՍՀՄ սահմանապահ զորքերի սպաներն աստիճանաբար ցրվեցին իրենց ազգային երկրներով։ Մեր սահմանին ի հայտ եկավ կադրային սով։ Ռուսաստանի սահմանապահ զորքերը ցանկանում էին հեռանալ Հայաստանից, պատճառաբանելով, որ սեփական սահմանի այլ հատվածներում կադրերի, հատկապես, սպաների պակաս ունեն: Ահա այդ ժամանակ էլ մենք խնդրեցինք Ռուսաստանին մնալ։ Ես այդ խոսակցությունների մասնակիցն էի։ Եվ մեզ հաջողվեց համոզել ռուսական կողմին՝ մնալ։ Ընդ որում, պայմանավորվածություն կար, որ զորքերի 50 տոկոսը կազմավորվելու է հայկական կողմի, իսկ 50 տոկոսը ՝ ռուսական կողմի անձնակազմի հաշվին ։ Այսպես պետք է իրականացվեր նաև ֆինանսավորումը", - հիշում է Ստեփանյանը, հավելելով, որ հենց դրանից հետո ՝ 1992 թվականին, ստորագրվեց ՀՀ - ում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին համապատասխան հայ-ռուսական պայմանագիրը։

 

Ընդ որում, գեներալը նշում է, որ 2000 թվականից ի վեր հայկական կողմը սկսել է խախտել պայմանավորվածությունները և ֆինանսավորման, և անձնակազմի զորակոչի մասով, ինչն էլ, իր հերթին, հանգեցրել է սահմանին տեղակայված սահմանապահ ստորաբաժանումների ուժերի հարկադիր օպտիմալացման: Սակայն, նրա ասելով, ինչեւէ, բայց ամենուրեք՝ սահմանին, սահմանային ուղեկալներում, կողք կողքի բարձրացվել են Հայաստանի և Ռուսաստանի դրոշները։ "Իրականում, Ռուսաստանի սահմանապահներին "Զվարթնոց"-ից դուրս բերելու հայկական կողմի որոշումը որևէ լուրջ խնդիր չի ստեղծում։ Մեզանում դա ներկայացվում է որպես հերոսություն, իսկ մյուս կողմում՝  վիրավորանք ։ Դա, ընդհանրապես, խնդիր չէ, մենք,  սկզբունքորեն, նման բանի միջով անցել ենք անաղմուկ, օրինակ, Գյումրիի օդանավակայանում", - նշել է գեներալը։ Գործող համաձայնագիրը նախատեսում է սահմանի տեղամասերի աստիճանական հանձնում Հայաստանի սահմանապահ զորքերին՝ ըստ դրանց պատրաստության։

 

Միևնույն ժամանակ, Ստեփանյանը կարծում է, որ Հայաստանի գործող իշխանությունները հազիվ թե այսօր գնան այնպիսի քայլի, ինչպիսին է հանրապետության տարածքից ռուս սահմանապահների ամբողջական դուրսբերումը: "Որքան էլ մենք այսօր քննադատենք մեր երկրի գործող ղեկավարությանը, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ նա այսօր նման խելահեղության կգնա։ Եվ դրա համար կա պարզ բացատրություն. քանի որ հենց ռուսական ներկայությունն է սահմանի այդ հատվածում հանգեցրել այն բանին, որ ոչ ղարաբաղյան առաջին պատերազմի, ոչ էլ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ հատվածում լուրջ միջադեպեր չեն եղել։ Հենց ռուսական դրոշն էր ապահովում մեր անդորրը, դա հայտնի փաստ է, այդ մասին խոսում է ողջ սահմանամերձ բնակչությունը", - նշել է գեներալը։

 

Ճշգրտող հարցին, թե արդյոք կարող է ադրբեջանաթուրքական տանդեմը օգտվել հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունից և ինչ-որ արկածախնդրություն ձեռնարկել , հաշվի առնելով նաև այն փաստը, որ համացանցում շաբաթներ առաջ հայտնվել են հայ-թուրքական սահմանից կադրեր պարունակող լուսանկարներ, որտեղ երևում են դեպի Հայաստան շրջված թուրքական թնդանոթները, Ստեփանյանը համոզմունք է հայտնել, որ նման բան պետք չէ սպասել: "Թեև , որպես զինվորական մարդ, ես կարծում եմ, որ "խաղաղություն ես ուզում ՝ պատրաստվիր պատերազմի", սակայն վստահ եմ, որ նման բան չի լինի։ Առկա իրողություններում դա բացառվում է, մանավանդ, որ այնտեղ դեռ ռուսական զորքեր են կանգնած։ Երբ կհեռանան՝ այլ հարց է", - ասել է նա։

 

Ընդ որում, գեներալը կարծում է, որ եթե Ռուսաստանի սահմանապահները, այնուամենայնիվ, հեռանան, "սահմանին բարդակ կսկսվի"։ Նրա ասելով՝ դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ սահմանը կմնա առանց տիրոջ, և այն պատճառով, որ Հայաստանը, պարզապես, չունի մարդկային ռեսուրսներ այն պահպանելու համար, չունի սահմանի պահպանության ժամանակակից տեխնիկական միջոցներ, որոնցով պետք է զինել պետական սահմանի պահպանության համակարգը:

 

Ստեփանյանը նաև հավելել է, որ Հայաստանից նաեւ ժամանակ կպահանջվի սահմանապահների սերունդ դաստիարակելու համար, քանի որ դա բոլորովին այլ հոգեբանություն է: "Իսկ հետևանքները կարող են լինել անկանխատեսելի և Թուրքիայի, և մեր կողմից, քանի որ մեր քաղաքացիներն այնքան էլ օրինապաշտ չեն և չգիտեն, թե ինչպես իրենց պահել սահմանին։ Շատերի համար սահմանային ռեժիմը ոչինչ է: 90-ականների սկզբին մենք այդ ամենը տեսնում էինք և պայքարում", - հավելել է բարձրաստիճան զինվորականը։

 

Հարցին, թե՝ արդյոք հնարավոր է, որ Հայաստանը եվրոպացի զինվորականների հրավիրի  երկրի արտաքին սահմանները պահպանելու համար, հատկապես, հաշվի առնելով, որ երկրի իշխանություններն արդեն բացահայտ խոսում են ՀՀ քաղաքական վեկտորի փոփոխության մասին, իսկ որոշ արևմտամետ քաղաքական ուժեր առաջարկում են ռուս սահմանապահներին փոխարինել Frontex-ի (եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալություն, աջակցում է ԵՄ անդամ պետություններին և Շենգենյան գոտու անդամ երկրներին ԵՄ արտաքին սահմանների կառավարման հարցում - Խմբ.)) ներկայացուցիչներով, Ստեփանյանը համոզմունք է հայտնել, որ նման քայլը, անկասկած, կհանգեցնի Երևանի և Մոսկվայի միջև լարվածության հերթական ալիքի։ "Դա նաև կնշանակի, որ Հայաստանի իշխանությունները նպատակաուղղված տանում են այն բանին, որ Ռուսաստանը լքի մեր երկիրը։ Անհրաժեշտ է մեր հարաբերությունների բոլոր խնդիրները լուծել բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե այնպես, ինչպես հիմա է տեղի ունենում։ Եթե մի քանի տարի առաջ մենք հպարտանում էինք, որ մեր դաշնակիցը միջուկային տերություն է, ապա այսօր, չգիտես ինչու, մոռանում ենք, թե ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը, և ի դեմս նրա ձեռք ենք բերում թշնամի։ Իսկ արդյո՞ք մենք պետք է թշնամական հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ, արդյո՞ք կգոյատևենք նման իրավիճակում", - հարց է ուղղել գեներալը, հավելելով, որ ինքը կտրականապես դեմ է իրավիճակի նման զարգացմանը, քանի որ Հայաստանը նման բեռ չի քաշի։ Նրա ասելով՝ Հայաստանի կողքին այսօր չկա այնպիսի երկիր, որը երաշխավորեր նրա լիակատար պաշտպանվածությունը։

 

Միաժամանակ , նա կոչ է արել չմոռանալ նաև իրանական գործոնի մասին։ "Դե լավ, Ռուսաստանը լավ է, թե վատ, կատարում է թե չի կատարում իր պարտավորությունները, բայց չէ որ մենք նաև հաշվարկներ ունենք Իրանի առնչությամբ։ Իսկ պաշտոնական Թեհրանն էլ հարց է բարձրացնում սահմանից երրորդ երկրների ներկայացուցիչներին հեռացնելու մասին։ Եթե Երևանը որոշի եվրոպական ուժեր տեղակայել իր սահմանին, Իրանը , առնվազն, կնեղանա", - նշել է գեներալը։

 

Ճշգրտող հարցին, թե, այնուամենայնիվ, որքանով իրատեսական են Հայաստանում Եվրոպական ուժեր տեղակայելու հնարավորության մասին խոսակցությունները, եւ արդյոք Եվրոպան նման ներուժ ունի, Ստեփանյանը նշել է, որ Եվրամիությունը կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ, քանի որ ունի ինչպես ֆինանսական միջոցներ, այնպես էլ ռեսուրսներ: Սակայն, նրա ասելով, Եվրոպան ինքը դեռ պետք է գլուխ հանի իր անդամ երկրներից, քանի որ այն այժմ, փաստորեն, երկու մասի է բաժանվել։ "Նրանք միասնական պատկերացում չունեն Ուկրաինայի հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ ։ Ես վստահ եմ, որ Հայաստանի մասով էլ ավելի վատ կլինի։ Եկեք վերլուծենք իրավիճակը Եվրախորհրդարանի վերջին բանաձևի օրինակով։ Այնտեղ 4 պատգամավոր դեմ է քվեարկել այդ փաստաթղթին, ևս մի շարք երկրներ ձեռնպահ են մնացել։ Տեսեք, թե որ երկրներն են հրաժարվել աջակցել այս բանաձևին։ Վստահ եմ, որ Հայաստանին ԵՄ թեկնածության կարգավիճակ տալու հարցում ևս կգտնվեն երկրներ, որոնք իրենց վետոն կկիրառեն։ Մենք ոչ մի երաշխիք չունենք, որ դա տեղի չի ունենա։ Եկեք դիմենք պատմությանը: Կիլիկյան Հայաստանը Ֆրանսիայի պրոտեկտորատի տակ էր. Որտե՞ղ է այժմ Կիլիկյան Հայաստանը: 1-ին համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն կուրատորություն վերցրեց Հայաստանի նկատմամբ, շուտով հրաժարվեց և ամեն ինչ հանձնեց անգլիացիներին, իսկ նրանք՝ թուրքերին, իսկ հետո եղան հայտնի իրադարձությունները։ Սևրի պայմանագիրը մնաց օդում կախված, և այն ստորագրած երկրները լռեցին ավելի քան 100 տարի։ Եկեք, պարզապես, հիշենք նաև այն, ինչ տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբին. վիթխարի տարածքի և իմ հայրենի Նախիջևանի կորուստը... Կասկածում եմ, որ Եվրոպան հետևողականորեն 100 տոկոսով կպաշտպանի Հայաստանը՝ մինչև վերջ։ Կարծում եմ, որ հայ-թուրքական սահմանին եվրոպացիներ չպետք է լինեն", - ամփոփել է գեներալը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ