Arminfo.info


 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023 19:35
Ալինա Հովհաննիսյան

Հայ ընթերցողի համար բացահայտվել է ուկրաիներեն խոսքի առեղծվածը. Երևանում ներկայացվել է ուկրաինացի բանաստեղծ Վասիլի Կույբիդայի բանաստեղծությունների ժողովածուն

Հայ ընթերցողի համար բացահայտվել է ուկրաիներեն խոսքի առեղծվածը. Երևանում ներկայացվել է ուկրաինացի բանաստեղծ Վասիլի Կույբիդայի բանաստեղծությունների ժողովածուն

Արմինֆո. Չնայած հայ և ուկրաինացի ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությանը, մշակութային սերտ կապերին, քաղաքական բնույթի այսօրվա իրողությունները երկու պետություններին փոքր-ինչ հեռացրել են։

Տնտեսական հարաբերությունների զարգացումից զատ, թերևս, այսօր ժողովուրդների միջև միակ կամուրջն, այնուամենայնիվ, մշակույթն է, արվեստը։ Այդ իսկ պատճառով կամուրջներ կառուցելու ծանր աշխատանքի հիմնական բեռն ընկած է արվեստաբանների ՝ գրողների, նկարիչների, երաժիշտների, կինոգործիչների և այլոց ուսերին։

Եվ, եթե խոսենք գրականության մասին, ապա այստեղ, անշուշտ, առաջին պլան է մղվում թարգմանչական գործունեությունը։ Հարկ է նշել, որ մեր ժամանակներում պրոֆեսիոնալ կերպով ուկրաիներենից հայերեն գրականություն են թարգմանում սահմանափակ թվով մասնագետներ։ Այսօր ավելի ճանաչելի և պահանջված են ընդամենը երկու հոգի՝ գրող - թարգմանչուհի Ռաիսա Կարագյոզյանը (Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյի կինը) և գրականագետ, հայագետ, Ուկրաինայի գրողների միության անդամ Անուշավան Մեսրոպյանը, ով շուրջ 30 տարի զբաղվում է թարգմանչական գործունեությամբ: Իսկ մեծ մասն իրենց աշխատանքում օգտագործում են ուկրաինական ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունը՝ դրանց հայերեն մեկնաբանությքն համար։

Բոլորովին վերջերս ևս մեկ քար դրվեց հայ-ուկրաինական մշակութային կամրջի հիմքում։ Անուշավան Մեսրոպյանի քրտնաջան աշխատանքի շնորհիվ լույս է տեսել ուկրաինացի ժամանակակից բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, գիտնական Վասիլի Կույբիդայի "Բանի առեղծվածը" բանաստեղծությունների երկլեզու ժողովածուն: Գիրքը ներառում է բանաստեղծի տարբեր շրջանի բանաստեղծությունները՝ ուկրաիներեն բնագրով և Անուշավան Մեսրոպյանի հայերեն թարգմանությամբ, և նկարազարդված է կիևցի հայ ականավոր նկարիչ Բորիս Եղիազարյանի աշխատանքներով:

Սակայն Ուկրաինայում գրքի շնորհանդեսից միայն 2 տարի անց է տեղի ունեցել նրա հանդիպումը հայ ընթերցողի հետ։ Ժողովածուն Երեւանում ներկայացնելու համար Ուկրաինայից եկել էին բանաստեղծ Վասիլի Կույբիդան եւ թարգմանիչ Անուշավան Մեսրոպյանը: Միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի ազգային գրադարանում, մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան, Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ, Հայաստանի ուկրաինական համայնքի անդամներ, հայ գրողներ և բանաստեղծներ, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչներ և այլոք:

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Անուշավան Մեսրոպյանը ներկայացրել է գրքի ստեղծման պատմությունը: Աշխատելով Լվովի Ի. ֆրանկի անվան ազգային համալսարանի գիտական գրադարանում՝ Մեսրոպյանը համակարգել է մի պատմաբանի աշխատանքները, որն ուսումնասիրել է Ուկրաինայի հայ համայնքի, գերմանական օկուպացիայի շրջանի հայկական եկեղեցու հետ կապված ՈՒԱԾ բաց աղբյուրները։ <Նման հանդիպումներից մեկի ժամանակ նա հետաքրքրվեց, թե արդյոք ես չէի ցանկանա ուկրաինացի հայտնի բանաստեղծ Վասիլի Կույբիդայի պոեզիան թարգմանել հայերեն: Ես դեմ չէի թարգմանություններին, բայց ինձ անհրաժեշտ էր ծանոթանալ պոեզիային, հասկանալ, թե որքան մոտ է այն ինձ, հասկանալ հեղինակին, գնահատել սեփական ուժերս", - պատմել է Մեսրոպյանը։ Բացի այդ, թարգմանիչն ուշադրություն է դարձնում բառի նորարարությանը և ստեղծագործություններում արծարծված թեմաներին։ Մասնավորապես, այն բանին, թե որքանով են դրանք նման հայ գրողների թեմաներին ու ապրումներին։ Կույբիդայի պոեզիայի դեպքում, Անուշավան Մեսրոպյանը նշել է, որ իրեն դուր են եկել բանաստեղծի հոր, մոր, ընտանիքի, ուկրաինական կենցաղի մասին բանաստեղծությունները, որոնք ինչ-որ իմաստով հիշեցնում էին Հովհաննես Թումանյանի, Համո Սահյանի, Ավետիք Իսահակյանի պոեզիան:

Հարցին, թե՝ "արդյոք կարելի է թարգմանչին բանաստեղծ անվանել", Անուշավան Մեսրոպյանը պատասխանել է, որ նա, ամեն դեպքում, համահեղինակ է: Սակայն, հղում անելով ուկրաինացի թարգմանիչ, գրող և գիտնական Անդրեյ Սոդոմորին, նշել է, որ պոեզիայում թարգմանիչը ստրուկ է, արձակում՝ արարիչ։ Այս առումով հայագետն ընդգծել է, որ իր մասնագիտական գործունեության ընթացքում փորձում է չնահանջել հեղինակային մտահղացումից։ <Ես պետք է երկար տանջվեմ: Եթե, օրինակ, հեղինակը 10 անգամ նույն նախադասության մեջ օգտագործել է նույն բառը, ես այդպես էլ թարգմանում եմ ՝ չխախտելով հեղինակի ոճը։ Ի վերջո, ես թարգմանիչ եմ, և իրավունք չունեմ ինձանից ինչ-որ բան ավելացնել: Թեև գիտեմ, որ շատերը թարգմանությունների ժամանակ ստեղծագործությունները մեկնաբանում են յուրովի", - ասել է նա։

Ինքը ՝ Մեսրոպյանը, խոստովանում է, որ բանաստեղծություններ գրել է դեռ երիտասարդ տարիներին, բայց երբ մտել է թարգմանչական գործունեության ասպարեզ և սկսել է կարդալ հայ և ուկրաինացի գրողներին, եկել է այն եզրակացության, որ նրանցից ավելի լավ ստեղծել այլևս չի կարող։ <Բացահայտում ես Հրանտ Մաթևոսյանին, Իվան Ֆրանկոյին, Վասիլի Ստեֆանիկին. հասկանում ես, որ իրենց աշխատանքներում նրանք արդեն ամեն ինչ ասել են այսօրվա մասին: Մենք նրանցից  հեռու չենք գնացել իրականում>, - ասել է Մեսրոպյանը։

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա ցավով նշել է, որ այսօր շատ քիչ են օտար լեզվից հայերեն թարգմանելու ունակ մասնագետները, ինչը պահանջում է պրոֆեսիոնալիզմ և լեզվի հավասար ըմբռնում: <Անուշավան Մեսրոպյանի շնորհիվ տարիներ շարունակ ուկրաինացի ընթերցողը ծանոթացել է հայ գրականությանը, և մենք վայելել ենք ուկրաինացի գրողների արժեքավոր տեքստերը: Պետությունը հատկապես կարևորում է թարգմանչական գործունեությունը, քանի որ այն հարստացնում է մեր գրական ժառանգությունը", - ասել է նա։

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում բանաստեղծ Վասիլի Կույբիդան նշել է, որ չնայած քաղաքական բնույթի բարդություններին, հայ ժողովուրդը միշտ հասկացել է ուկրաինացի ժողովրդին, և՝ հակառակը: <Մենք շատ սերտ հարաբերություններ ունենք: Հայերն Ուկրաինայում հայտնվել են գրեթե հազար տարի առաջ, եւ ապրել են ոչ թե առանձին, այլ ինտեգրվել են հասարակությանը ՝ ստեղծելով ուկրաինական մշակույթը ուկրաինացի ժողովրդի հետ միասին", - ասել է գրողը։

Նա պատմել է, որ դեռ դպրոցական տարիներին տարվել է Հայաստանի պատմությամբ, նրա մշակույթով ։ Առաջին հերթին բանաստեղծին ոգեշնչում էր այն, ինչ անում էին հայերն իրենց ինքնությունը պահպանելու համար, ինչպես դիմում էին գրքին։ <Եվ ես շատ զուգահեռներ եմ տեսել մեր ժողովուրդների պատմության մեջ: Եվ ահա հայ ժողովրդի այդ եզակի բաները համարում էի օրինակ, որին պետք է հետևեին ուկրաինացիները, որպեսզի պահպանեին իրենց, որպեսզի հիմքեր ունենային ստեղծելու իրենց ազգային պետությունը>, - կիսվել է բանաստեղծը։

Հարցին, թե որքան հեշտ են գոյակցում բանաստեղծ Կույբիդան և հասարակական-քաղաքական գործիչը, նա նկատել է, որ ամենից հաճախ պոեզիան չի խանգարել քաղաքական գործունեությանը, այլ, ընդհակառակը, օգնել է, օրինակ, կարգավորել մտքերը, հավասարակշռել ներքին և արտաքին աշխարհները: "Առանց դրա ես չէի կարողանա այդպես հարմարվել արտաքին աշխարհում և հասկանալ իմ դերը", - նշել է նա:

Խոսելով իր պոեզիայի մասին՝ Կույբիդան խոստովանում է, որ իր բանաստեղծությունների միջոցով ընթերցողին հրավիրում է մտորումների, դրդում մտավոր գործընթացի։ <Ինձ համար կարևոր է, որ նրանք գնան այդ ճանապարհով, և այդ ժամանակ արվելիք եզրակացությունները կլինեն իրենց սեփականը, այլ ոչ թե իմ կողմից պարտադրված: Կարդալով՝ նրանք կանցնեն իմ ճանապարհը, բայց նրանք կգան իրենց եզրակացություններին, որոնք ոչ ոք նրանցից չի վերցնի>, - ասել է հեղինակը:

Նշենք, որ գիրքը հրատարակվել է 2021 թվականին "Էդիթ Պրինտ" հրատարակչատան կողմից և լույս է տեսել 500 տպաքանակով: Բոլոր ցանկացողների համար Վասիլի Կույբիդայի "Բանի առեղծվածը" բանաստեղծությունների ժողովածուն այսօր հասանելի է Հայաստանի ազգային գրադարանում:

Հիշեցնենք, որ առաջին անգամ հայ գրականությունն ուկրաիներեն  թարգմանվել է 1935 թվականին։ Դա "Սասունցի Դավիթ" էպոսն էր։ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Փաստաբան. Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է խարդախությանն օժանդակելու մեղադրանքովՓաստաբան. Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է խարդախությանն օժանդակելու մեղադրանքով
Քաղաքական գործիչ․ Անակլիայի նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբՔաղաքական գործիչ․ Անակլիայի նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբ
Սաղաթելյան․ Ծառուկյանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործողությունները որևէ կապ չունեն օրենքի հետՍաղաթելյան․ Ծառուկյանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործողությունները որևէ կապ չունեն օրենքի հետ
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆՌուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Փաշինյան․ հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցերՓաշինյան․ հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցեր
ՀՀ երրորդ նախագահից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամՀՀ երրորդ նախագահից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաղորդել է, որ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաղորդել է, որ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ "Ուժեղ Հայաստան" դաշինքի ցուցակից իրեն հանելու խնդրանքով
Հայաստանը  նշանակել է Պակիստանում առաջին դեսպանինՀայաստանը  նշանակել է Պակիստանում առաջին դեսպանին
Շարմազանով․ միջազգային կենտրոնների «կոշիկին» չէ, թե Հայաստանում քանի հոգու կկալանավորենՇարմազանով․ միջազգային կենտրոնների «կոշիկին» չէ, թե Հայաստանում քանի հոգու կկալանավորեն
Եվրախորհրդարանում Եվրահանձնաժողովից պահանջել են պարզաբանել Ավետիք Չալաբյանի ձերբակալության հարցի վերաբերյալ դիրքորոշումըԵվրախորհրդարանում Եվրահանձնաժողովից պահանջել են պարզաբանել Ավետիք Չալաբյանի ձերբակալության հարցի վերաբերյալ դիրքորոշումը
Ռուբինյանն ու Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջՌուբինյանն ու Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ
Հայ պատգամավորը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և ուժեղացնել Հայաստանի իրավիճակի նկատմամբ վերահսկողությունըՀայ պատգամավորը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և ուժեղացնել Հայաստանի իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը
ՀՀԿ․ Արդյո՞ք հայտարարած «շարժումը» դեպի Եվրոպա իրականում չի թաքցնում թուրքական ծրագիրը և Հայաստանի թուրքացումը՞ՀՀԿ․ Արդյո՞ք հայտարարած «շարժումը» դեպի Եվրոպա իրականում չի թաքցնում թուրքական ծրագիրը և Հայաստանի թուրքացումը՞
ՆԳՆ. մոտավորապես 18 հազար վարորդ, որոնք նախկինում զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կստանան այն վերականգնելու հնարավորություն։ՆԳՆ. մոտավորապես 18 հազար վարորդ, որոնք նախկինում զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կստանան այն վերականգնելու հնարավորություն։
Հայաստան են մոտենում տրոպիկական տաք օդային զանգվածներ, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա 4–5 աստիճանով։Հայաստան են մոտենում տրոպիկական տաք օդային զանգվածներ, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա 4–5 աստիճանով։
Փորձագետ. սպանված Խամենեյի հուղարկավորությունը դարձավ Իրանի կողմից իր կապերի դիվանագիտական ինվենտարիզացիաՓորձագետ. սպանված Խամենեյի հուղարկավորությունը դարձավ Իրանի կողմից իր կապերի դիվանագիտական ինվենտարիզացիա
Արման Աբովյան. այսօր Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ գործադրվում է աննախադեպ և սաստիկ ճնշումԱրման Աբովյան. այսօր Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ գործադրվում է աննախադեպ և սաստիկ ճնշում
Հայաստանի Հանրապետությունը նպաստել է միջազգային քրեական արդարադատության արդյունավետ իրականացմանը, հայտնում է գլխավոր դատախազությունըՀայաստանի Հանրապետությունը նպաստել է միջազգային քրեական արդարադատության արդյունավետ իրականացմանը, հայտնում է գլխավոր դատախազությունը
Գագիկ Ծառուկյանի տուն թույլ են տվել մտնել փաստաբաններին — Իվետա ՏոնոյանԳագիկ Ծառուկյանի տուն թույլ են տվել մտնել փաստաբաններին — Իվետա Տոնոյան
ՀԱԿ-ի փոխնախագահը՝ Հայաստանը ամբողջությամբ անցել է արտաքին կառավարման տակՀԱԿ-ի փոխնախագահը՝ Հայաստանը ամբողջությամբ անցել է արտաքին կառավարման տակ
«Միության թևեր». Հայաստանի Սահմանադրական դատարանի ընտրությունների վերաբերյալ որոշումը կօրինականացնի խախտումները և կխորացնի երկրի քաղաքական ճգնաժամը«Միության թևեր». Հայաստանի Սահմանադրական դատարանի ընտրությունների վերաբերյալ որոշումը կօրինականացնի խախտումները և կխորացնի երկրի քաղաքական ճգնաժամը
Քոչարյանի «Հայաստան» դաշինքը   կվերցնի  խորհրդարանական մանդատներ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը կվերցնի խորհրդարանական մանդատներ
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստան»-ը մանդատներ կստանա և կմտնի Հայաստանի խորհրդարանՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստան»-ը մանդատներ կստանա և կմտնի Հայաստանի խորհրդարան
Ֆինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարը
Նախկին ԱԳ նախարար. Կեղծարարությունների մասշտաբները, խորությունն ու կազմակերպվածությունը անցած ընտրություններում Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ենՆախկին ԱԳ նախարար. Կեղծարարությունների մասշտաբները, խորությունն ու կազմակերպվածությունը անցած ընտրություններում Հայաստանի պատմության մեջ աննախադեպ են
ՀԱԿ-ն կոչ է անում ընդդիմությանը դիմել Սահմանադրական դատարան՝ Ընտրական օրենսգրքում ընդունված փոփոխությունների կապակցությամբՀԱԿ-ն կոչ է անում ընդդիմությանը դիմել Սահմանադրական դատարան՝ Ընտրական օրենսգրքում ընդունված փոփոխությունների կապակցությամբ
Թուրքիայում հայտնել են երկաթուղու կառուցման մասին, որը կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերըԹուրքիայում հայտնել են երկաթուղու կառուցման մասին, որը կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը
Հայ իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են անցկացնում Գարիկ Ծառուկյանի տանը։Հայ իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են անցկացնում Գարիկ Ծառուկյանի տանը։
Հայտարարությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը պայքարի ավարտը չեն, այլ քաղաքական դիմադրության նոր, լայնածավալ փուլի սկիզբՀայտարարությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը պայքարի ավարտը չեն, այլ քաղաքական դիմադրության նոր, լայնածավալ փուլի սկիզբ
ՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի ԴաշնությունՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Հայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներըՀայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում է Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում է "Ուժեղ Հայաստանը"
Ուժեղ քամին գույքային վնասներ է պատճառել Երևանում և ԳեղարքունիքումՈւժեղ քամին գույքային վնասներ է պատճառել Երևանում և Գեղարքունիքում
Դիվանագետ. Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը ռեֆորմների գործընթացումԴիվանագետ. Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը ռեֆորմների գործընթացում
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըՎերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը
Փաշինյանն ԱՄՆ-ին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և հանդես եկել երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման օգտինՓաշինյանն ԱՄՆ-ին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և հանդես եկել երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման օգտին
Հայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումըՀայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումը
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար
Փաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրաՓաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրա
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Հայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր էՀայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր է
Կիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիաԿիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիա
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը
Ռուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորություններըՌուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորությունները
Գագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավԳագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավ
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասինԳագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսերՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
ԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումըԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումը
Ռուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետՌուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետ
Հայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակըՀայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակը
Հայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայինՀայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային
Հայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունըՀայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունը
Հայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժներըՀայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժները
Գալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործումԳալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում
Մայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկությունՄայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկություն
Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսովԳնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսով
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսովՀանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով
Երևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիսԵրևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիս
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ