


Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը "Պավլովսկ" արգելոց-թանգարանում էքսկուրսիայի ժամանակ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Դեկտեմբերի 26-ին Պետերբուրգի մերձակայքում գտնվող պալատ են այցելել ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները: Նրանք հավաքվել են Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական գագաթնաժողովի: Հանդիպումը մեկնարկել է մշակութային ծրագրով. մի քանի ժամվա ընթացքում պետությունների ղեկավարները կտեսնեն մի քանի պալատական համալիր, որոնք գտնվում են շրջակայքում:
Ինչպես երևում է կադրերում, Պավլովսկում էքսկուրսիայի ժամանակ Պուտինն ու Փաշինյանը մի փոքր հեռու են կանգնած մյուս առաջնորդներից և աշխույժ զրուցում են։
Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի նախագահը և Հայաստանի վարչապետը դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակներում լիաֆորմատ հանդիպում չեն նախատեսում, սակայն "հրաշալի հնարավորություն կա շփվելու կուլուարներում":



