


Արմինֆո. Մոսկվայի և Երևանի դաշնակցային կապերն այսօր ամրության փորձարկում են անցնում՝ եղբայրական ժողովուրդների հարաբերություններում սեպ խրելու Արևմուտքի փորձերի ֆոնին։ Այդ մասին ասվում է դեկտեմբերի 15-ին Մոսկվայում "Ռուսաստան-Հայաստան" առաջին հասարակական ֆորումի մասնակիցներին հղված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ուղերձում, որն ընթերցել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
"Մոսկվայի և Երևանի դաշնակցային կապերը ամրության փորձարկում են անցնում՝ մեր եղբայրական ժողովուրդների հարաբերություններումմ սեպ խրելու Արևմուտքի փորձերի լույսի ներքո։ Առավել արժեքավոր է այս նախաձեռնությունը, որը կոչված է պայմաններ ստեղծել միավորող օրակարգի որոնման համար, ինչպես նաեւ խթանել Ռուսաստանի եւ Հայաստանի հասարակական կարծիքի նոր առաջնորդների ի հայտ գալը", - նշել է նախարարը։ Լավրովը վստահություն է հայտնել, որ քննարկումների արդյունքում գործնական առաջարկություններ կմշակվեն, և օգտակար շփումներ կհաստատվեն:



