


Արմինֆո. ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով ԱՄՆ-ում հանդիպումից ադրբեջանական կողմի հրաժարվելու մասին հարցին:
"Մենք կշարունակենք աջակցել խաղաղ բանակցություններին ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար։ Լինի այստեղ, թե այլուր, մենք կոչ ենք անում երկու կողմերին մասնակցել այդ բանակցություններին։ Դա կմնա մեր քաղաքականությունը", - նշել Է Միլլերը։ Ընդ որում, նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինչ բարձր մակարդակի հանդիպումների մասին է խոսքը, որոնք կասեցվել են Ադրբեջանի հետ հարաբերություններում ։



