Arminfo.info


 Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2023 17:57
Մարիաննա Մկրտչյան

Մոսկվա. Տարածաշրջանային գործերում Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին ջենթլմենական պայմանավորվածությունը պահպանելու փոխարեն տեղի տվեց  Արևմուտքի հորդորներին

Մոսկվա. Տարածաշրջանային գործերում Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին ջենթլմենական պայմանավորվածությունը պահպանելու փոխարեն տեղի տվեց  Արևմուտքի հորդորներին

Արմինֆո.  ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ուղերձը պարունակում է «անընդունելի հարձակումներ Ռուսաստանի դեմ և չի կարող այլ բան չառաջացնել, բացի մերժումից»։ Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերաբերյալ  ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

 

«Փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Նիկոլ Փաշինյանի վերջին սենտենցիաները (բարոյախրատական ասույթներ-խմբ) հաստատում են մեր ավելի վաղ եզրակացությունները, որ Արևմուտքից ներշնչված և պաշտոնական Երևանի կողմից հրահրված գործընթացները, մեր իսկ երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար կործանարար գործընթացները ոչ թե էպիզոդիկ, այլ համակարգային են։

 

Կառավարության ղեկավարը, փաստորեն, խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում հանրապետությունը միտումնավոր պատրաստվում էր Ռուսաստանից շրջվելու։ Նրանց քայլերը, որոնք կոչված են ստեղծելու Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտոր, անհամոզիչ կերպով արդարացվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի ենթադրյալ սխալներով։ Միևնույն ժամանակ մոռացվում է, որ մեր պետությունները մեծ մասամբ ունեն նման շահեր անվտանգության և զարգացման հարցերում, և Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ երկրներ նպատակ են դրել ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլև ապակայունացնել մեր ընդհանուր Եվրասիական տարածքը:

Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությանը չի կանգնեցրել ընտրության առաջ՝ մեզ հետ, թե մեր դեմ։ Մոսկվան մեծամասշտաբ օգնություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ 2020 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վ.Վ.Պուտինի ջանքերով հնարավոր դարձավ կանխել Հայաստանի լիակատար պարտությունը։ Եթե ​​Ն.Վ.Փաշինյանը շաբաթներ առաջ համաձայնվեր զինադադարի, ապա կորուստն ավելի քիչ կլիներ:

 

Վերջապես, ռուս խաղաղապահների անձնուրաց գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, երբեմն սեփական կյանքի գնով, ուղղակիորեն հաստատում է Ռուսաստանի շարունակական հանձնառությունը կատարելու իր չափազանց դժվար առաքելությունը՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև խաղաղության հասնելու, որոնց մասին Փաշինյանը նախընտրեց լռել:

 

Մեր երկիրը, չնայած հանրապետությունում ռուսական ընկերությունների համար արհեստական ​​դժվարություններ ստեղծելու մասին ավելի ու ավելի հաճախակի հնչող ազդակներին, անշեղորեն վարում է Հայաստանի հետ տնտեսական և ներդրումային կապերի աճի կուրս ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Այսօր դրանք ցուցադրում են ռեկորդային դինամիկա՝ նպաստելով Հայաստանի տնտեսության տպավորիչ աճին և քաղաքացիների բարեկեցությանը։

 

Ռուսաստանը վճռականորեն հանդես է գալիս Հայաստանի հետ ընդհանուր մշակութային և կրթական տարածքի ամրապնդման օգտին՝ չնայած Հայաստանի առանձին ներկայացուցիչների՝ հումանիտար ոլորտում փոխշահավետ նախագծերի առաջընթացը դանդաղեցնելու փորձերին։

 

Տարածաշրջանային հարցերում Փաշինյանը՝ 2020 թվականի նոյեմբերից Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ջենթլմենական համաձայնությունը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագա սերունդներին թողնելու փոխարեն, տեղի տվեց Արևմուտքի հորդորներին։ Պրահայում և Բրյուսելում նա որոշեց գործել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Սա հիմնովին փոխեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման պայմանները, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիրքորոշումը։ Հայաստանի ղեկավարության անհեռատեսության պատճառով հնարավոր չեղավ կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես՝ Փաշինյանը չստորագրեց վեց երկրների բոլոր արտգործնախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը. ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններ։

 

Իրավիճակը թեժացավ նաև պաշտոնական Երևանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ԼՂ-ում հայկական զինված ուժերի շարունակական ներկայության ժխտմամբ, ինչը դարձավ վերջին սեպտեմբերյան էսկալացիայի հիմնական պատճառներից մեկը։

 

Սեպտեմբերի 20-ին ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը հայկական մնացած ստորաբաժանումները դուրս բերելու և «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը» ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերմամբ ամբողջությամբ զինաթափելու վերաբերյալ բացահայտեց իրական պատկերը և կայուն դեէսկալացիայի նախադրյալներ ստեղծեց:

 

Հիմնականում Հայաստանի ղեկավարության անհետևողական դիրքորոշման հետևանքով, որը նախընտրում էր Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքի փոխարեն խույս տալ և վազել դեպի Արևմուտք, 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի իրագործումը կանգ է առել։ Կորսվեց թանկարժեք ժամանակ, որի ընթացքում կարելի էր զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի համաձայնեցման, սահմանազատման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով, ինչը կդառնային Հայաստանի համար անվտանգության լրացուցիչ գործոններ։

 

Ուշագրավ է նաև, որ Եվրամիության հովանու ներքո անցկացված վերոհիշյալ Պրահայի և Բրյուսելի հանդիպումներում Հայաստանի վարչապետը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի հիշել ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Նույնիսկ այսօր մենք պաշտոնական Երևանի կողմից չենք տեսնում որևէ լուրջ շահագրգռվածություն՝ օգնելու լուծել ԼՂ-ում հրատապ խնդիրները. մենք խոսում ենք հրադադարի պահպանման, հումանիտար իրավիճակի բարելավման և Բաքվի և Ստեփանակերտի միջև կայուն երկխոսության հաստատման համար բարենպաստ պայմանների ստեղծման մասին։

 

Փաշինյանի թիմի այս անպատասխանատու մոտեցումը հասկանալի դժգոհություն առաջացրեց հայ հասարակության մի մասի մոտ, որն արտահայտվեց ժողովրդական բողոքի ցույցերով։ Իհարկե, պնդումները, թե նրանց ոգեշնչել է Ռուսաստանը, իրականության հետ կապ չունեն։ Հայաստանի կառավարության ղեկավարը պետք է քաջ գիտակցի, որ Մոսկվան նման բաներով չի զբաղվում, ի տարբերություն Արևմուտքի, որը բավականին հմուտ է «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու գործում, բայց տարօրինակ պատահականությամբ նախընտրեց չնկատել ցուցարարների հետապնդման բազմաթիվ փաստերը Երևանի իշխանությունների կողմից:

 

Միաժամանակ, ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպանը սերտ կապեր է պահպանում իշխանության հետ։ Այս ֆոնին, ակնհայտորեն իշխանությունների դրդմամբ, հայաստանյան մամուլում ծավալվել է իսկական հակառուսական վակխանալիա։

 

Համոզված ենք, որ Երևանի ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տալիս՝ միտումնավոր փորձելով քանդել Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ ու դարավոր կապերը և երկիրը դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը։ Վստահ ենք, որ դա գիտակցում է նաև Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը», - ասվում է հայտարարությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված ենԳոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են
Ֆրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանըՖրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանը
Փաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերություններըՓաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները
Օմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներինՕմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին
Ծառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղըԾառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղը
Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետինՓաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
"Այո, ես կինոգործիչ եմ, դա, անշուշտ, լավ  է, բայց ավելի կարևոր է այն, որ ես հայ եմ". Սև Օհանյան
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։
Բելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունիցԲելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունից
Դատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարություններըԴատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարությունները
Կարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգըԿարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը
Հայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն էՀայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն է
Ադրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբԱդրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայիցՀայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայից
Փաստաբան․ Փաստաբան․ "Սրբազան պայքար" շարժման գործով ՄԱԿ փորձագիտական խումբը Հայաստանի իշխանությունների բռնաճնշումներից տուժած է ճանաչել 109 մարդու
Պրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարությունՊրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարություն
Հայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասինՀայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասին
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգովՀայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգով
Անհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության  դիմացԱնհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության դիմաց
Ագարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցներըԱգարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցները
Արշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջինԱրշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջին
Արցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբԱրցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ
Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։
Շինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է ԵրևանումՇինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է Երևանում
Հայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարիցՀայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարից
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքըՄարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքը
Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգըԱմերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ