Arminfo.info


 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023 10:18
Մարիաննա Մկրտչյան

ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների դիրքորոշումը Արցախի շուրջ իրավիճակի վերաբերյալ

ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների դիրքորոշումը Արցախի շուրջ իրավիճակի վերաբերյալ

Արմինֆո. Նախօրեին՝ Երևանի ժամանակով ուշ երեկոյան, Նյու Յորքում տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիստը նախաձեռնել էր Հայաստանը։

 

Ստորև ներկայացնում ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների դիրքորոշումը պաշարված Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ:

 

ԱՄՆ

 

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդն իր ելույթում ևս մեկ անգամ ընդգծել է Վաշինգտոնի մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ: "Մենք խորապես մտահոգված ենք Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի փակմամբ, որն արգելափակում է կենսական նշանակության ապրանքների հասանելիությունը եւ վատթարացնում հումանիտար իրավիճակը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, որպեսզի առևտրային, մասնավոր և մարդասիրական տրանսպորտային միջոցները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին", - նշել է նա:

 

Դրա հետ մեկտեղ Թոմաս Գրինֆիլդը հավելել է, որ ԱՄՆ-ն ընդգծում է հումանիտար բեռների առաքման լրացուցիչ երթուղիների հարցի շուրջ փոխըմբռնման հնարավորությունը: Նա հիշեցրել է, որ անցած տարվա դեկտեմբերից ԿԽՄԿ-ն աջակցել է ավելի քան 700 մարդու բժշկական տարհանմանը և անթույլատրելի է համարել չեզոք, մարդկային և անկախ մարդասիրական մուտքի և օգնության խոչընդոտումը: "Ես կցանկանայի ընդգծել կողմերի միջև բանակցությունների անհրաժեշտությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և խաղաղ կարգավորման հասնելու և հարաբերությունների բարելավման համար։ Այս խաղաղ բանակցությունները պահանջում են ստեղծագործականություն, ճկունություն և փոխըմբռնում բոլոր կողմերից: Տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանությունը: Միացյալ Նահանգները կոչ է անում զսպվածության և ցանկացած գործողության դադարեցման, որը խաթարում է խաղաղ գործընթացը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կատարել իրենց բոլոր պարտավորությունները՝ միջազգային իրավունքի համաձայն", - հավելել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։

 

Նա համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի համագործակցությունը դիվանագիտական ոլորտում ՝ երկխոսության հասնելու և արժանապատիվ ու հարատև խաղաղություն հաստատելու համար: "Մենք աջակցում ենք ցանկացած ձևաչափի, որը թույլ կտա Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները խաղաղ կարգավորման հասնելու համար։ Կոչ ենք անում բոլոր կողմերին ուղիղ բանակցությունների, այդ թվում՝ Բաքվի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի իր տեսլականին: Մենք շարունակելու ենք աշխատել բոլոր գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ հարթակներում՝ ավելի լավ ապագա ստեղծելու համար", - ամփոփել է նա։

 

Ռուսաստանի դիրքորոշումը

 

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին իր ելույթում մտահոգություն է հայտնել Քաշաթաղի միջանցքի շարունակվող արգելափակման կապակցությամբ: "Այժմ առավել քան երբևէ պահանջված են "գետնի վրա" քայլերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության շուտափույթ ապաԷսկալացմանը, այդ թվում ՝ Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակմանը և հումանիտար այլ երթուղիների օգտագործմանը", - ընդգծել է Պոլյանսկին: Ընդ որում, նա փաստել է, որ Ռուսաստանի Դաշնությունը երկու կողմերի աջակցությամբ առավելագույն ջանքեր է գործադրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուտափույթ լուծման, ինչպես նաև իր բարեկամ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար:

 

"Անում ենք հնարավորը քաղաքական-դիվանագիտական խողովակներով բոլոր մակարդակներում և "գետնի վրա" ռուսական խաղաղապահ զորակազմի գծով ՝ տարածաշրջանում հումանիտար աղետ թույլ չտալու համար։ Շարունակում ենք եռանդուն շփումները ներգրավված բոլոր կողմերի հետ ՝ Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների կայուն մատակարարումների անհապաղ վերականգնման, ինչպես նաեւ Էլեկտրա- եւ գազամատակարարման վերականգնման նպատակով", - հայտարարել է ռուս դիվանագետը։

 

Ըստ Պոլյանսկու՝ Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի 2020-2022թթ. հայտարարությունների ամբողջությունը մնում է Բաքվի և Երևանի հաշտեցման անայլընտրանքային "ճանապարհային քարտեզ": Նրա հավաստմամբ ՝ եռակողմ պայմանավորվածությունների ներուժը սպառված չէ ։ "Դրանց առանցքային բաղադրիչներն են Ռուսաստանի փորձագիտական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան և դրան հաջորդող դեմարկացիան, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, խորհրդարանականների և հասարակության հեղինակավոր ներկայացուցիչների երկխոսության զարգացումը ։ Այս ուղղություններից յուրաքանչյուրի համար որոշակի առաջընթաց է գրանցվել։ Ռուսաստանը տրամադրված է հետագայում ևս համապատասխան ջանքեր գործադրել", - կարծում է դիվանագետը ։

 

ՌԴ մշտական ներկայացուցիչը նաև համոզված է, որ հայ-ադրբեջանական հաշտեցումն անհնար է պատկերացնել առանց անվտանգության հուսալի և հստակ երաշխիքների և Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակներում համընդհանուր ճանաչված միջազգային սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների պահպանման: Նրա խոսքով ՝ այդ տրամաբանությունը բխում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան կողմերի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ վերջերս բազմիցս հաստատված պայմանավորվածություններից:

 

"Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում մեր կողմից առաջարկվել են լարվածության թուլացման իրատեսական փոխզիջումային հանգուցալուծումներ, որոնք կողմերը վերցրել են մշակման։ Խոսքը Աղդամի (Ակնա) և Լաչինի (Քաշաթաղ) միջանցքների զուգահեռ բացման մասին է՝ քաղաքացիական անձանց և ոչ ռազմական բեռների տեղաշարժի համար։ Դա անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի պաշտոնական Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության լիազոր ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության շուտափույթ մեկնարկի համար: Ոչ պակաս պահանջված են թվում զուտ հումանիտար հարցերի քաղաքականացումից զերծ մնալու կողմերի փոխադարձ պարտավորությունները։ Հուսով ենք, որ գործընթացի բոլոր մասնակիցներն իրենց մեջ քաղաքական կամք կգտնեն տարաձայնությունները հաղթահարելու համար ՝ Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչների աղետալի վիճակը թեթևացնելու և Բաքու - Ստեփանակերտ ձևաչափով կայուն երկխոսություն հաստատելու համար", - կարծում է ռուս դիվանագետը ։

 

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել բոլոր պատասխանատու խաղացողների հետ, որոնք շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմամբ և, ընդհանուր առմամբ, հայ - ադրբեջանական հաշտեցմամբ: "Նա, ով անկեղծորեն հավատարիմ է այս սցենարին, որը հիմնված է ադրբեջանական եւ հայ ժողովուրդների արմատական շահերի վրա, պետք է մի կողմ թողնի ցանկացած աշխարհաքաղաքական եւ տարբեր տեսակի ներքաղաքական նկատառում։ Կոչ ենք անում նաև ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այս համատեքստում ԱԽ հարթակի օգտագործմանը. խնդիրներն, ամեն դեպքում, միմյանց միջև պետք է լուծեն Բաքուն և Երևանը: Եվ դրսից պարտադրված ոչ մի սխեմա ու հանգուցալուծում նրանց երկխոսությանը չի փոխարինի։ Մենք՝ մեր կողմից, կշարունակենք խրախուսել այն՝ կողմերին մոտեցնելով բուն բարիդրացիական լուծմանը, այդ թվում ՝ գործի դնելով ռուսական խաղաղապահ զորակազմի հնարավորությունները", - եզրափակել է Պոլյանսկին։

 

Ֆրանսիայի մոտեցումը

 

ՄԱԿ-ում Ֆրանսիայի պատվիրակության ներկայացուցիչ Նատալի Բրոդհերսթը հայտարարել է, որ արդեն ութ ամիս Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքում փոխադրումների սահմանափակումն ու ամբողջական շրջափակումը հանգեցրել են ներկայիս ճգնաժամին:  "Այդ միջանցքի շրջափակումը շարունակում է մեկուսացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ողջ աշխարհից ։ Ընդ որում, նման իրավիճակն արդարացնելու լեգիտիմ պատճառներ չկան, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին ։ Այս իրավիճակը գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների հետ մեկտեղ, ինչպես նաև ջրի պակասը բնակչության համար դժվարություններ է առաջացնում, իսկ վառելիքի պակասը խանգարում է գյուղատնտեսական աշխատանքներին, և այս իրավիճակը խորացնում է հումանիտար ճգնաժամը: Նկատվում է նաև դեղորայքի լայնածավալ դեֆիցիտ", - փաստել է նա։

 

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ֆրանսիան ցավում է ԿԽՄԿ-ի և այլ հումանիտար դերակատարների գործունեության սահմանափակման և խոչընդոտման համար՝ խախտելով միջազգային իրավունքը: Նա դա անընդունելի է անվանել։ "Հաշվի առնելով հումանիտար իրավիճակի ծանրությունը՝ Ֆրանսիան կոչ է անում անվերապահ և անհապաղ վերականգնել ապրանքների, մարդկանց և մթերքների ազատ տեղաշարժը Քաշաթաղի միջանցքով՝ երկու ուղղություններով, և կոչ է անում բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման։ Մեր վերջին նիստից ի վեր Միջազգային դատարանը հրապարակել է 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որը մատնանշում է այն ժամանակավոր պարտադիր միջոցները, որոնք Ադրբեջանից պահանջում են ձեռնարկել բոլոր միջոցները ՝ Քաշաթաղի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժն ապահովելու համար՝ համաձայն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների։

2023 թվականի հուլիսի 6 - ի իր վճռում դատարանը հաստատել է փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջոցների անհապաղ ձեռնարկման անհրաժեշտությունը", - ուշադրություն է հրավիրել Բրոդհերստը։

 

Այս առումով նա կրկնել է Ադրբեջանին ուղղված Ֆրանսիայի կոչը. պահպանել միջազգային պարտավորությունները և իրականացնել միջանկյալ միջոցները, որոնք նշված են Միջազգային դատարանի կողմից ։ "Ֆրանսիան կոչ է անում մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի հաստատությունների համար անհապաղ, ազատ և անարգել հասանելիություն ապահովել բնակչությանը և բացել Քաշաթաղի միջանցքը ։ Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության որոնմանը ։ Այս կապակցությամբ Ֆրանսիան կոչ է անում վերսկսել բանակցությունները, որոնք ուղղված են մնացած հարցերի կարգավորմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու երաշխիքները", - նշել է ֆրանսիացի դիվանագետը ։

 

Նրա խոսքով ՝ նման կարգավորումը հնարավոր է միայն երկխոսության միջոցով և բացառում է ուժի ցանկացած կիրառում կամ ուժի կիրառման սպառնալիք:

 

"Եվրամիության հետ միասին Ֆրանսիան շարունակելու է ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն աջակցելու ուղղությամբ ։ Մենք լիովին աջակցում և մասնակցում ենք ԵՄ-ի կողմից ղեկավարվող միջնորդական ջանքերին ։ Մենք աջակցում ենք բանակցությունների շրջանակներում բոլոր հարցերում առաջընթացի որոնմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի նախագիծը, սահմանների դելիմիտացիան, հումանիտար հարցերը եւ հաղորդակցության ուղիների բացումը: Ֆրանսիան պատրաստ է աջակցել այդ նպատակներին ՝ պահպանելով շփումները բոլոր կողմերի և դերակատարների հետ", - ամփոփել է ֆրանսիացի դիվանագետը:

 

Միացյալ Թագավորության դիրքորոշումը

 

ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Ջեյմս Քարիուքին իր կողմից նշել է, որ Լոնդոնը լրջորեն անհանգստացած է այն առնչությամբ, որ Քաշաթաղի միջանցքի երկայնքով տեղաշարժի և մատակարարման խափանումներ կան, և դա խաթարում է դեղերի առաքումը, բժշկական օգնության ցուցաբերումը, կենսական նշանակության հիմնական ապրանքների և ծառայությունների առաքումների ապահովումը: Այս առումով նա ընդգծել է Միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 23-ի որոշումը կատարելու, երկու ուղղություններով անխափան փոխադրումներ ապահովելու անհրաժեշտությունը։ "Վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերին աջակցել ԿԽՄԿ-ին, այդ թվում ՝ ապահովել երկու ուղղությամբ տեղաշարժը միջանցքով ՝ օգնություն ցուցաբերելու համար ։ Չի կարելի թույլ տալ մարդասիրական օգնության քաղաքականացում, դրանից տուժում է քաղաքացիական բնակչությունը։

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵՄ նախագահությամբ ընթացիկ միջնորդական գործունեությունը ՝ ի շահ խաղաղության համաձայնագրի: Մենք ողջունում ենք նման բանակցությունների շարունակումը։ Նաև աջակցում ենք ԱՄՆ-ի ջանքերին այդ ուղղությամբ", - ամփոփել է ՔարիուՔին։

 

Չինաստանի մոտեցումը

 

ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ Գեն Շուանն ընդգծել է, որ Պեկինը մտահոգված է իրավիճակով և կարծում է, որ Քաշաթաղի միջանցքի շուրջ վեճը պետք է լուծել երկխոսության և խորհրդակցությունների հիման վրա: Նա համոզմունք է հայտնել, որ համապատասխան կողմերը կարող են պատշաճ կերպով լուծել բոլոր հարցերը, ներառյալ՝ հումանիտար իրավիճակը ՝ գործադրելով դիվանագիտական ջանքեր:

"Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են, ուստի, երկու երկրների շահերից է բխում համագործակցության հաշվին ապահովել ընդհանուր զարգացում և անվտանգություն։ Վերջին տարիներին Հայաստանն ու Ադրբեջանը, Ռուսաստանը հաջողությամբ հանդես են եկել չորս համատեղ հայտարարությամբ, պայմանավորվել են թշնամական գործողությունների դադարեցման, տնտեսական և տրանսպորտային համագործակցության, սահմանային հարցերի լուծման շուրջ: Վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը մի շարք նախաձեռնություններ են իրականացրել, դրսևորել քաղաքական կամք, կոնկրետ գործողություններ ՝ վեճերը խաղաղ դիվանագիտական միջոցներով լուծելու համար: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ընդառաջ գնալ միմյանց՝ նախորդ ժամանակաշրջանների այս չորս համատեղ հայտարարությունների հիման վրա, կողմերի, այդ թվում ՝ Ռուսաստանի միջնորդությամբ, և պատշաճ կերպով կարգավորել միմյանց հետ վեճերը՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի և օրենքների հիման վրա ։  Մենք աջակցում ենք բոլոր դիվանագիտական ջանքերին՝ այդ նպատակների իրականացման համար: Իր կողմից՝ Չինաստանը կառուցողական դեր կխաղա դրանում", - ամփոփել է չինացի դիվանագետը։

 

Հավելենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը հույսով սպասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին, դրան հաջորդող գործընթացներին և, վերջիվերջո, դրանց շոշափելի արդյունքներին:

 

" Այս նիստը լակմուսի թուղթ է ոչ միայն Արցախի շուրջ միջազգային հանրության և դրա կոնկրետ դերակատարների իրական դիրքորոշումների ու վարքի համար, այլև՝ ցեղասպանությունների կանխարգելման, մարդու և ժողովուրդների իրավունքների ու ազատությունների երաշխավորման գործում միջազգային հանրության ստանձնած իրավական ու բարոյական պարտավորությունների համար:

Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը՝ Արդարադատության միջազգային դատարանի հրամաններին ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան: Մեր ժողովրդի կենսագործունեության համար բավարար ու բարենպաստ միջավայր և միջազգային երաշխիքներ ապահովելուց հետո մենք պատրաստ ենք ներգրավվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման միջազգային գործընթացում:

Մենք բազմիցս ենք ընդգծել մեր դիրքորոշումը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ցեղասպանության կանխարգելման սկզբունքների վրա: Ընդ որում, Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է՝ չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ուստի, անտեղի են ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հակադրման փորձերը", - գրել էր նա։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում է
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
ՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ
Ձերբակալվել է Երևանի Ձերբակալվել է Երևանի "Արարատ" կոնյակի, գինու և օղու կոմբինատի տնօրենը. ՔԿ
Կապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունըԿապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունը
Դատարանը փոխել է Դատարանը փոխել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցը՝ տնային կալանքի
ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքումՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքում
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է 
Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերԵրևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարը կարող է լինել ինքը
Հայաստանի տեսչական մարմինը կստուգի Հայաստանի տեսչական մարմինը կստուգի "Մարիոթ" հյուրանոցը՝  Ֆրանսիայի դեսպանատան ընդունելության ժամանակ հյուրերի սննդային թունավորումից հետո 
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Լիտվան քննարկել են միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերներըՀայաստանն ու Լիտվան քննարկել են միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերները
ԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբ
Օմբուդսմենի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը մեկ տարում գրեթե կրկնապատկվել էՕմբուդսմենի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը մեկ տարում գրեթե կրկնապատկվել է
Ընդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարիԸնդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարի
Իրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում էԻրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում է
Հայաստանի դեսպանը կոչ արեց վերսկսել աշխատանքները Հոշիմին քաղաքում գտնվող Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակումՀայաստանի դեսպանը կոչ արեց վերսկսել աշխատանքները Հոշիմին քաղաքում գտնվող Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակում
Արենի-1 քարանձավը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկումԱրենի-1 քարանձավը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
ՀՀ նախկին արտգործնախարար. Երկրի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտությունՀՀ նախկին արտգործնախարար. Երկրի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն
Թևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը անվանեց անօրինականԹևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը անվանեց անօրինական
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է. հրազենի կիրառմամբ հանցագործությունները նվազել են 60%-ովՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է. հրազենի կիրառմամբ հանցագործությունները նվազել են 60%-ով
Չնայած «թավշյա» իշխանությունների հավաստիացումներին, Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահացությունները նրանց իշխանության գալու ընթացքում աճել են 45%-ովՉնայած «թավշյա» իշխանությունների հավաստիացումներին, Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահացությունները նրանց իշխանության գալու ընթացքում աճել են 45%-ով
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քննչական կոմիտեն պարզաբանել է Քննչական կոմիտեն պարզաբանել է "Առինջ մոլ" առևտրի կենտրոնի տաղավարների մի մասի կապարակնքման պատճառները
Դատարանն ուժի մեջ է թողել Դատարանն ուժի մեջ է թողել "Սրբազան պայքար" շարժման աջակից Արթուր Սարգսյանի տնային կալանքը
Շրջակա միջավայրի նախարարությունը բիզնեսը նախապատրաստում է  պլաստիկ արտադրանքի օգտագործման սահմանափակումներինՇրջակա միջավայրի նախարարությունը բիզնեսը նախապատրաստում է  պլաստիկ արտադրանքի օգտագործման սահմանափակումներին
Դատարանը փոխել է Դատարանը փոխել է "Սրբազան պայքար" շարժման աջակից Իգոր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը
Ռուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստել են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երրորդ համատեղ զեկույցը որոշ երկրներումՌուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստել են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երրորդ համատեղ զեկույցը որոշ երկրներում
Բագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի հարակից տարածքներում կուտակային կայանատեղիներ կստեղծվենԲագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի հարակից տարածքներում կուտակային կայանատեղիներ կստեղծվեն
Բրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համարԲրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համար
Հայաստանի ՆԳՆ․ Մեծ պահանջարկ ունեցող 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդիՀայաստանի ՆԳՆ․ Մեծ պահանջարկ ունեցող 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում հերքել են նրա՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերըՀՀ նախագահի մամուլի ծառայությունում հերքել են նրա՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներինԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Աննա Գրիգորյանը ընտրվել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարԱննա Գրիգորյանը ընտրվել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար
«Առինջ Մոլլ» Ծառուկյանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում առևտրի հարթակի մի մասի գործունեության կասեցման ֆոնին«Առինջ Մոլլ» Ծառուկյանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում առևտրի հարթակի մի մասի գործունեության կասեցման ֆոնին
ՀՀ գլխավոր դատախազություն. Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավըՀՀ գլխավոր դատախազություն. Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը
Կապանում մեկնարկում են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակներում միջոցառումներըԿապանում մեկնարկում են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակներում միջոցառումները
Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության   Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության  
Ժառանգություն. Հայաստանում տեղի ունեցողը դատապարտելն այլևս բավարար չէ, և միայն դրա դեմ պայքարելն անօգուտ էԺառանգություն. Հայաստանում տեղի ունեցողը դատապարտելն այլևս բավարար չէ, և միայն դրա դեմ պայքարելն անօգուտ է
Արարատում  48 ընտանիք, որոնք բնակարանային պատվերներ են ստացել դեռևս ԽՍՀՄ-ում, մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններովԱրարատում 48 ընտանիք, որոնք բնակարանային պատվերներ են ստացել դեռևս ԽՍՀՄ-ում, մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններով
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից մեկը. Անաիտ ՄանասյանԶինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից մեկը. Անաիտ Մանասյան
Հայաստանի վարչապետը Եգիպտոսի նախագահին հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հանդես է եկել երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման օգտինՀայաստանի վարչապետը Եգիպտոսի նախագահին հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հանդես է եկել երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման օգտին
Քաղաքական գործիչ. Բաքուն ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանում՝ ձեռք բերելով նոր ճնշման  լծակներՔաղաքական գործիչ. Բաքուն ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանում՝ ձեռք բերելով նոր ճնշման լծակներ
Մարդու իրավունքների պաշտպանական կազմակերպությունները դատապարտում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները, ով աջակցել է Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանըՄարդու իրավունքների պաշտպանական կազմակերպությունները դատապարտում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները, ով աջակցել է Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանը
Կարապետյան. Հայաստանը կդառնա այն երկիրը, որտեղ հետապնդումները այլևս չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից զրկելու միջոցԿարապետյան. Հայաստանը կդառնա այն երկիրը, որտեղ հետապնդումները այլևս չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից զրկելու միջոց
Երկու մարդ ձերբակալվել է զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան փաստովԵրկու մարդ ձերբակալվել է զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան փաստով
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմՀայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմ
Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։
Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետՀայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ
Իրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համարԻրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համար
Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան ԵրևանումՍոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան Երևանում
Ռուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումըՌուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումը
ՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանցՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանց
Գերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակըԳերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է 
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա