Arminfo.info


 Երեքշաբթի, 31 Մարտի 2015 14:04

Ի պատասխան Գեոթիմին ուղղված հարցերի

Ի պատասխան Գեոթիմին ուղղված հարցերի

Այսուհանդերձ, եթե նյունիսկ մեկ բնակչի չեն բավարարել այս կամ այն հարցին բազմիցս հնչած պատասխանները, սիրով պատրաստ ենք անդրադառնալ մարտի 12- ին բաց նամակի տեսքով մեզ ուղղված հարցերին:





Ստորև ներկայացնում ենք հարցերի համառոտ բովանդակությունը և ընկերության մասնագետների պատասխանները: 



1.    2011 թվականից 3 անգամ փոփոխվել է կույտային տարրալվացման հարթակի նախագծված վայրը: <<Ինչպիսի առավելություններ ունի ընտրված տարածքը առաջին երկուսի համեմատ, էկոլոգիական, առողջական և բնապահպանական ռիսկերը ավելի փոքր են, թե հակառակը քանի որ այս տարածքը ավելի մոտ է գտնվում համայնքներին, քան առաջինները>>



Նախ հիշեցնենք, որ աշխարհում գործում է մոտ 600 կույտային տարրալվացման հարթակ՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Չիլիյում, Ռուսաստանում և այլն: Դրանցից շատերը՝ բնակավայրերի, անտառների, ջրային ռեսուրսների հարևանությամբ: Ամուլսարի տարրալվացման հարթակը կառուցված է լինելու ժամանակակից նախագծման մեթոդներով՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան:



Կույտային տարրալվացման հարթակի վայրի ընտրությունից առաջ կատարվում է գեոտեխնիկական հետազոտություն, և եթե տարածքը համապատասխանում է կայունության և ապահովության, ինչպես նաև տեխնիկական այլ չափանիշների, ապա այնտեղ հնարավոր է կառուցել հարթակը: Այդ առումով նախորդ երկու նախագծերով նախատեսված տարածքները, թե՛ 2011թ., թե՛ 2013թ. էականորեն առավել կամ թերի չէին նախատեսված ներկա տարածքից:

Մասնագետների և անկախ փորձագետների համոզմամբ հարթակը կարող էր շրջակա միջավայրի համար անվտանգ գործել, թե՛ նախորդ երկու տեղամասերում, թե՛ նաև ներկա ընտրված տեղամասում:



Հայաստանի օրենսդրության մեջ վերջին 3 տարիներին երկու փոփոխություն կատարվեց, առաջինով՝ 2012 թ. Սևանի ավազանի անմիջական ազդեցության գոտին ընդլայնվեց՝ ընդգրկելով այն տարածքը, որտեղ նախատեսված էր տեղակայել կույտային տարրալվացման հարթակը, արգելելով այդ վայրում հանքաքարի վերամշակումը: Երկրորդով՝ 2013 թ. 3 կմ բուֆերային գոտի սահմանվեց Սպանդարյան-Կեչուտ չգործող թունելի շուրջը և այդ տարածքը նույնպես ճանաչվեց Սևանի ավազանի անմիջական ազդեցության գոտի:



Անկախ մեր այն համոզմունքից, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընտրված վայրերը կապահովեին բնապահպանական, առողջական կամ այլ տեսանկյունից հարթակի անվտանգ աշխատանքը, հայաստանյան օրենսդրությանը համապատասխանելու նպատակով ընկերությունը փոխեց հարթակի տեղադիրքը:



Նոր տեղադիրքը ընտրվել է ՀՀ կառավարության հետ համատեղ աշխատանքային խմբի երկամսյա աշխատանքի արդյունքում:



Ավելացնենք, որ ոչ միայն հարթակի, այլև Ամուլսարի հանքի բոլոր ենթակառուցվածնքերի բնապահպանական ռիսկերի հայտնաբերման և դրանց կառավարման մեխանիզմների նախագծման համար ընկերությունը ներդրել է հսկայական գումարներ և 5 տարիների աշխատանք՝ ներգրավելով մոտ 50 միջազգային և հայաստանյան լավագույն մասնագետների և կազմակերպությունների, ինչը աննախադեպ է Հայաստանի համար ու նաև օրինակելի՝ միջազգային բոլոր չափանիշներով:



2   <<Այդ ո՞ր միջազգային նորմատիվներով է նախատեսված ցիանային հարթակը կառուցել համայքից 500մ հեռավորության վրա, Գնդևազի նորատունկ այգիների մեջ, եթե աշխարհում ընդունված է այդպիսի կառույցները 30կմ բնակավայրերից հեռու պետք է լինեն>>:



Սիրով կծանոթանանք այն նորմատիվային փաստաթղթին, ըստ որի՝ համաձայն նամակի հեղինակի <<աշխրհում ընդունված է այդպիսի կառույցները 30կմ բնակավայրերից հեռու պետք է լինեն>>:



Միջազգային նորմատիվներ, որոնք սահմանում են կույտային տարրալվացման հարթակի շուրջ նման գոտու սահմաններ, մեզ և ծրագրի վրա աշխատած բազմաթիվ միջազգային փորձագետներին հայտնի չեն: Ինչպես արդեն նշեցինք, պատշաճ կառավարման և տեխնիկական պահանջներին համապատասխանելու պարագայում, հարթակը կարող է անվտանգ գործել նաև բնակավայրերի հարևանությամբ:



2013 թ. Գնդեվազ, Գորայք և Սարավան համայնքների ղեկավարների հետ մենք այցելեցինք ԱՄՆ, որտեղ եղանք, օրինակ Քրիփլ Քրիք և Վիկտոր հանքավայրում, որի տարբեր ենթակառուցվածքները, այդ թվում և կույտային տարրալվացման հարթակը, գտնվում են Վիկտոր քաղաքից` 500, իսկ Քրիփլ Քրիք քաղաքից` 900 մ հեռավորության վրա: Այդպիսի օրինակները շատ են:



Ամուլսարի հարթակը մոտակա համայնքից՝ Գնդեվազից, գտնվում է 1 կմ հեռավորության ու նաև զգալիորեն ավելի ցածր մակարդակի վրա:



Եվ վերջապես, Գեոթիմի աշխատակիցները արդեն 8 տարի աշխատում են շրջակա համայնքների բնակիչների հետ, նրանցից շատերի հետ ունենալով ջերմ, բարեկամական հարաբերություններ: Մեր աշխատակիցներից շատերը՝ ինժեներներ, երկրաբաններ, սոցիալական և բնապահպանական մասնագետներ, համայնքներում և Ամուլսարում են անցկացնում աշխատանքային առօրյայի զգալի մասը: Մեզ համար համայնքների և մեր աշխատակիցների անվտանգությունը առաջնային է և մենք աշխատում ենք այս ծրագրում, վստահ լինելով, որ այն հնարավոր է ապահովել:



3.   <<Նախատեսում եք տարեկան 2000տ նատրիումի ցիանիդ օգտագործել, 500մգ/լ կոնցենտրացիայով լուծույթ պատրաստելու դեպքում կստացվի 4 միլիոն տոննա լուծույթ, որը պետք է լցնեք 134հա. տարածքով կույտային տարրալվացման հարթակ վրա մեկ տարում և նախատեսում եք կառուցել 2 ավազան, կուտակման ավազան (տարողունակությունը 200
000
մ3), ԿՏՀ հեղեղաջրերի կուտակման ավազան (տարողունակությունը 170
000
մ3): Կուզենանք պարզաբանել թե 3,63 միլիոն տոննա ցիանային լուծույթը և 134հա տարացքով կույտային տարրալվացման հարթակ վրա անձրևներից ու ձնհալից առաջացած միլիանավոր տոննաներով ծանր մետաղներով, ցիանիդով, աղաթթվով աղտոտված ջրերը լցվելով Արփա գետը ինչպիսի էկոլոգիական աղետ կստեղծեն Վայոց Ձորում: Հայտնի է, որ հարակից բոլոր գյուղերում դաշտերը ոռոգում են Արփայի ջրերով>>:



Կույտային տարրալվացումը փակ ցիկլ է և ո՛չ Արփա, ո՛չ որևէ այլ միջավայր արտադրական արտահոսք չի ունենալու:

Ցիանիդը կիրառվում է ոսկին` հարթակի վրա դարսված հանքաքարից կորզելու նպատակով և հարթակը նախագծված է այնպես, որ զրոյի հասցվի ցանկացած արտահոսք՝ կանխելով թե՛ բնապահպանական, թե՛ նաև տնտեսական կորուստների հավանականությունը:



3,63 միլիոն տոննա ցիանային լուծույթի մասին նամակի հեղինակի հաշվարկը, թերևս, թյուրըմբռնման հետևանք է: Ինչպես ՇՄԱԳ հաշվետվության բազմաթիվ բաժիններում նշված է, լուծույթները տրվելու են փակ շրջանառու համակարգով: Այսինքն հարթակում միաժամանակ լինելու է 415 – 470 մ3 շրջանառու նոսր ցիանական լուծույթ՝ մոտ 230 կգ ցիանիդ՝ լուծված մոտ 460 տ ջրի մեջ, որը շրջանառու համակարգով հետ է մղվելու պրոցես՝ առանց որևէ արտադրական արտահոսքի: Ցիանիդի և ջրի պարունակությունը պարբերաբար թարմացվելու է, քանի որ, ցիանիդը արտադրական պրոցեսի ընթացքում քայքայվում է:



Այժմ՝ <<միլիոնավոր տոննաներ>> ծանր մետաղների մասին. արդյունահանվելիք մետաղները ոսկին և արծաթն են, որոնց գումարային պարունակությունը չի գերազանցում 350 տոննա մետաղ: Հանքաքարը բնականից պարունակում է փոքր քանակությամբ այլ մետաղներ: Կույտային տարրալվացման հարթակում հանքաքարում այդ մետաղների պարունակությունը կլինի ոչ ավել, քան բնական ապարներում: Կրկին նշենք, որ կույտային տարրալվացումն իրականացվելու է փակ համակարգով, և ո՛չ ոսկին, ո՛չ արծաթը և ո՛չ էլ առկա փոքր քանակությամբ այլ մետաղները չեն արտահոսելու արտաքին միջավայր: Հանքի փակումից հետո կույտային տարրալվացման հարթակը կլվացվի 12 ամսվա ընթացքում, կմաքրվի ցիանիդից, կչորացվի, կպատվի կավով և հողի բերրի շերտով:  

 

Ինչ վերաբերում է ձնհալներին և անձրևաջրերին, ապա դարձյալ Արփա, Որոտան կամ այլ բնական միջավայր արտադրական ջրերի արտահոսք չի լինելու: ՇՄԱԳ հաշվետվության 5.2.5 ենթաբաժնում և Հավելված 16-ում մանրամասն նկարագրված է մակերևութային ջրերի կառավարման պլանը: Մատնանշած ավազաններից երրորդը՝ դատարկ է լինելու և ունի 170 000 մ3 տարողունակություն: Այն նախագծված է հենց՝ աննախադեպ տեղումների դեպքում ջրային բոլոր հոսքերը հավաքելու նպատակով: Արտադրական պրոցեսին առնչվող բոլոր մակերևութային ջրերը հավաքվելու են դրենաժային համակարգի միջոցով և հետ են մղվելու արտադրական պրոցես, ինչպես դա արվում է աշխարհի հարյուրավոր ժամանակակից հանքավայրերում: Լրացուցիչ դրենաժներ են կառուցվելու նաև հարթակի տակ՝ ձնհալներից առաջացած ջրերը հավաքելու նպատակով:



4.   <<Դուք կույտային տարրալվացման հարթակի և մնացած օժանդակ կառույցների համար հողատարածքները գնելով այդտեղ գտնվող այգիները և դաշտերը կոչնչացնեք, խնդրում ենք պարզաբանեք թե այդ տարածքից մի քանի տասնյակ մետր հեռավորության գտնվող այգիների և բանջարանոցների բերքը կարելի է օգտագործել կամ վաճառել ձեզ որպես սնունդ>>



Գնդեվազի տարածքում այգիների մեծ մասը գտնվում է ընկերության կողմից ձեռքբերվող հողատարածքից դուրս: Ենթակառուցվածքների տեղադրման նպատակով ձեռք բերվող տարածքները կառանձնացվեն և կտարանջատվեն համայնքային հողերից: Ինչպես արդեն նշվեց, կույտային տարրալվացման հարթակը չունի արտադրական արտահոսք և հարթակում կիրառվող նյութերը չեն առնչվելու համայնքային հողերին:



Այդուամենայնիվ, չնայած անվտանգության բոլոր միջոցառումներին և փորձված տեխնոլոգիային, լիովին հասկանալի է, որ բնակիչներից ոմանց մոտ կարող է անհանգստություն մնալ այգների վրա հնարավոր ազդեցության առումով: Հաշվի առնելով նման մտահոգության հնարավորությունը, ընկերությունը լրացուցիչ պարտավորություն է ստանձնել իրականացնել շրջակա այգիների արտադրանքի պարբերական մոնիտորինգ և տեղեկացնել այդ մասին բոլոր շահագրգիռ կողմերին:



Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ շրջակա այգիները որևէ ազդեցություն չեն կրելու: Այդուհանդերձ, եթե պարզվի, որ ընկերության գործունեության արդյունքում որևէ, այդ թվում տնտեսական վնաս է հասցվել, ընկերությունը պարտավորված կլինի փոխհատուցել այդ վնասները:



Տեղական արտադրության սննդամթերքը հանքի մատակարարման համար կարևոր աղբյուր կլինի: 



5. <<Դուք նշում եք, որ կույտային տարրալվացման հարթակում նատրիումի ցիանիդի PH պետք է լինի 11 և ավելի որպեսզի թթվայինից վերածվի հիմնայինի և ցիանաջրածնի արտահոսք չլինի, որի շատ քիչ քանակությունը մահացու է: Խնդրում ենք պարզաբանեք թե ինչպես եք դա իրականացնելու 134հա տարածքում 4 միլիոն տոննա լուծույթի հետ -30 ից մինչև +30 աստիճան ջերմային տատանման պայմաններում անձրևի ձյան տակ, կամ այդ ինչ սարքեր պետք է տեղադրեք 134հա. վրա, որ 20տ. ցիանային գոլորշիները անցնելով այդ սարքով կարտանետվի 600կգ. և 10տ աղաթթվից կարտանետվի 300կգ: Այդ ամենի իրականացման դեպքում, 4 միլիոն տոննա հիմնային լուծույթը և 600կգ ցիանիդը, 300կգ Աղաթթուն արդյոք վտանգավոր չի բնակիչների և տարածքի էկոլոգիայի համար>>: 



Ցիանիդի թեման ամփոփելով և Ամուլսարում կիրառվելիք <<միլիոնավոր տոննաների>> մասին կասկածները փարատելու համար, ասենք, որ ողջ աշխարհում տարեկան արտադրվում է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ 1.1 միլոն տոննա ջրածնի ցիանիդ (HCN) որից միայն 6% ն է օգտագործվում հանքարդյունաբերության մեջ: Մնացած 94% կիրառվում է, մետաղական (գալվանական), գյուղատնտեսության մեջ կիրառվող քիմիական պարարտանյութերի, ներկերի, պլաստմասայի, դեղագործության, կոսմետիկայի և այլ արտադրություններում: 



Ցիանիդը առկա է նաև բնության մեջ: Օրինակ՝ դառը նուշի 1 կորիզը կարող է պարունակել 6.2 մգ ցիանաթթու: 

Ցիանիդ են պարունակում նաև ծիրանի, խնձորի, դեղձի կորիզները և 1000-ից ավելի բույսեր (աղբյուր՝ Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի կայք):



Ինչպես արդեն նշվեց, <<միլիոնավոր տոննա>> լուծույթ չի լինելու: Նոսր լուծույթը (1լ ջրի մեջ 500մգ ցիանիդ, որը կկազմի 0.05% ցիանիդ) շրջանառու է և տարածվելու է տվյալ ժամանակահատվածում նախատեսված հանքաքարի վրա և ամբողջությամբ նորից վերադառնալու է ավազան՝ ընդհանուր առմամաբ 460 տոննա լուծույթ: Ջրածնի ցիանիդի արտանետումների վերաբերյալ պնդումը հավանաբար նույնպես թյուրըմբռնման հետևանք է: Կույտային տարրալվացումը ջրածնի ցիանիդի արտանետում չի առաջացնելու: Աննշան արտանետման հավանականություն կարող է առաջանալ ռեագենտների պատրաստման ժամանակ, այն է՝ փակ հանգույցում: Ինչպես նշված է ՇՄԱԳ հաշվետվության 5.1 բաժնում՝ արտանետումները հավաքվում են օդափոխության ընդհանուր համակարգի միջոցով և մաքրվում սկրուբերում: Սկրուբերներում շրջանառու համակարգը կազմվում է նատրիումի հիդրօքսիդի թույլ լուծույթով, որը կլանում է ցիանաթթվի և աղաթթվի գոլորշիները՝ միևնույն ժամանակ չեզոքացնելով դրանք: Սկրուբերների արդյունավետությունը կազմում է 97%: 



Ինչպես տարբեր արդյունաբերական ոլորտներում օգտագործվող այլ քիմիական նյութերի դեպքում, ցիանիդի կիրառման համար, անշուշտ, անհրաժեշտ են անվտանգության հատուկ միջոցառումներ: 



Ընկերությունը պարտավորվել է իրականացնել ցիանիդի ձեռքբերումը, տեղափոխումը, պահպանումը և կիրառումը <<Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի>> պահանջների համապատասխան: 



Վերը բերված օրենսգրքի և ցիանիդի կառավարման նախնական պլանի համապատասխան՝ ցիանիդի հետ ապագայում աշխատող ողջ անձնակազմը կանցնի բարձրակարգ վերապատրաստում՝ ցիանիդի անվտանգ պահպանումը և կիրառումը ապահովելու համար: 



Ինչ վերաբերում է pH-ին, ապա այն 10.5 մակարդակում պահպանելու և ցիանաջրածնի (գազ) առաջացումը կանխելու նպատակով աշխարհում ընդունված մեթոդ է կրի կիրառումը: 



Որպես լրացուցիչ անվտանգության միջոցառում ցիանիդի պատրաստման արտադրամասերում և շրջակա տարածքներում կտեղադրվեն ցիանաջրածնի հայտնաբերման դետեկտորներ՝ նույնիսկ փոքր քանակի արտանետումները հայտնաբերելու և կանխելու նպատակով: 



Հաջորդող հարցերը կփորձեքն խմբավորել, քանի որ բերված պնդումներին միշտ չէ, որ հետևում է համապատասխան հարց



Նամակում մեջբերվում է Գեոթիմի կողմից հետազոտված նմուշներում ոսկուց և արծաթից բացի այլ մետաղների առկայության փաստը.



<<(բիսմութ, կադմիում, կոբալտ, քրոմ, պղինձ, երկաթ, գալիում, մոլիբդեն, նիկել, կապար, ծարիր, սկանդիում, ստրոնցիում, տիտան, ուրան, վանադիում, վոլֆրամ, ցինկ) և թունահարույց տարրեր (մկնդեղ, բերիլիում, թալիում, սելեն, տելուր, սնդիկ, կադմիում), որոնք բոլորն էլ խիստ վտանգավոր են մարդու օրգանիզմի համար>>



Հիշեցենենք, որ Ամուլսարում հանքարդյունաբերություն դեռևս չի իրականացվում և մեր գործունեության արդյունքում տարածքում բնականից առկա մետաղի կոնցենտրացիաները հողում կամ ապարներում չեն ավելանալու կամ նվազելու: 



Մեր կողմից արված հետազոտությունները ցույց են տալիս, որ հանքանյութը, ինչպես նաև ջուրը և հողը շրջակա տարածքում պարունակում է մետաղների չափաբաժիններ: Հետազոտված հողի նմուշներում պարբերաբար հայտնաբերվել են մկնդեղի, կապարի, կոբալտի, պղնձի, նիկելի և ծարիրի Հայաստանյան չափորոշիչներով միջինից բարձր կոնցենտրացիաներ: Դրանք այս տարածքում առկա են ի սկզբանէ՝ պայմանավորված այս տարածքի երկրաբանական շերտավորման բնական առանձնահատկություններով: 



Բացի այդ, ջրի հետազոտությունները ցույց են տալիս, որ նշված մետաղների բարձր կոնցենտրացիաներն առկա են նաև Որոտան, Արփա և Դարբ գետերում: Տարածքում կան աղբյուրներ և առուներ, որոնց ջրերը ունեն զգալիորեն ցածր pH, այն է՝ թթվային են: Ամուլսարի ստորգետնյա ջրերը նույնպես պարունակում են կապարի, նիկելի, պղինձի և երկաթի կոնցենտրացիաներ: Այս նյութերը առկա են տարածքում՝ որպես տարածքի լիթոլոգիական կառուցվածքի բնական հետևանք և դրանց պարունակությունը հանքարդյունաբերության հետևանքով չի ավելանալու: 



<<113,9 հա բացհանքի տարածքում, տարեկան օգտագործելով 12088,2տ պայթուցիկ նյութ, լիցքավորելով ամեն հորատանցքը 239,6 կգ կատարելով 50452 պայթուն փոշու արտանետումը կազմում է 761,56 տ/տարի և փոշին կտարածվի 100-1000մ, աղմուկի մակարդակ համարյա անլսելի կլինի մոտակա համայքներում: Այս հաշվարկ կատարողը եթե եղել է Ամուլսարի վրա հնարավոր է քամիները իրեն կգլորեր սարից 100մ:.. Հանքի շահագործման դեպքում արտանետումները՝ Անօրգանական փոշի 1185,8տ/տարի, ազոտի երկօքսիդ 1365,86տ/տարի, ածխածնի մոնոքսիդ 1107,75տ/տարի, ածխաջրածիններ սահմանային 222,4տ/տարի, պինդ մասնիկներ (մուր) 113,92տ/տարի, ծծմբի երկօքսիդ 106,35տ/տարի, խնդրում ենք պարզաբանեք, թե ինչպիսի էկոլոգիական ազդեցություն կունենա տարածաշրջանի և ՈրոտանԱրփա թունելի վրա>>:

 

Հաշվարկներն իրականացնող միջազգային և հայաստանյան մասնագետները ոչ միայն եղել են Ամուլսարում, այլև 6 տարի շարունակ տարբեր սեզոնների արել են քամու չափումներ, համադրելով դրանք Հայհիդրոմետ ծառայության վերջին տարիների չափումների հետ և կատարել են փոշու տարածման համապատասխան մոդելավորում: Ըստ այդ հաշվարկի, պայթեցումների արդյունքում առաջացած փոշին մեծամասամբ կհանգրվանի բացահանքից 100, իսկ փոքր մասնիկները՝ 1000 մետր շառավղով: Բացահանքին ամենամոտ համայնքը՝ Գորայքը գտնվում է 4 կմ հեռավորության վրա: 



Ամուլսարը թե քամու, թե կլիմայական այլ պայմանների առումով ամենաբարդ հանքավայրը չէ: Աշխարհում շատ ավելի բարդ կլիմայական պայմաններում շահագործվող հանքեր կան, ներառյալ՝ քաղաքաների անմիջական հարևանությամբ: Օրինակ՝ Շվեդական Կիրունա հանքավայրը՝ քաղաքին անմիջապես կից: 

Պայթեցման ժամանակակից եղանակները թույլ են տալիս խիստ կրճատել արտանետումների քանակները: 



Ամուլսարի համար իրականացվել է հանքի փակումից հետո (փոշու նստեցման հետևանքով) հողում մետաղների և այլ նյութերի հնարավոր կոնցենտրացիաների քանակի մոդելավորման հետազոտություններ, ինչի համար օգտագործվել է ավելի քան 20,000
նմուշ հանքաքար և 50,000 նմուշ դատարկ ապարներ: Ստացված արդյունքները համեմատվել են էկոլոգիական և առողջապահական չափանիշների հետ: Հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ կոնցենտարցիաները որևէ վտանգ չեն ներկայացնի ոչ այդ տարածքում հետագայում արածող անասունների, ոչ կաթի կամ մսի համար: 



Ինչ վերաբերում է Որոտան-Արփա թունելին, հետազոտությունը ցույց է տալիս, որ վնասվածքի ռիսկ առկա չէ: Թունելը բացահանքից գտնվում է 3կմ հորիզոնական և 1 կմ ուղղահայաց հեռավորության վրա և բոլորովին այլ երկրաբանական շերտում: 



<<Բացհանքից 5կմ և Կեչուտի ջրամբարից 7կմ հեռավորության վրա դուք տեղադրել եք դատարկ ապարների լցակույտը 140հա. տարածքով, որը գտնվում է Կեչուտի ու Սպանդարյան ջրամբարների ջրահավաք ավազանում: Տարեկան այդտեղ տեղափոխելով 46,7 միլիոն տոննա մակաբացման ապարներ ու 4,5 կմ հեռավորությամբ գտնվող 3 ջարդիչներով 10 միլիոն տոննա հանքաքարը ջարդիչմանրացնող կայանքում ջարդվելուց ու մանրացվելուց հետո 1200 մմ ժապավենի լայնությամբ, 7.2 կմ ընդհանուր երկարությամբ, 4 հատ ժապավենային փոխակրիչների միջոցով տեղափոխվում է մինչև բեռնաթափման զետեղարան, ճանապարհին ավելացնելով հազարավոր տոննա կաուստիկ սոդա, որտեղից էլ 3 հատ БелАЗ–7513 մակնիշի ավտոինքնաթափերի օգնությամբ տեղափոխվում է մինչև 1.0 կմ հեռավորության վրա գտնվող տարրալուծման հրապարակ: 134հա. տարածքի վրա մանրացված հանքաքար փռելով ստանում եք 8մ բարձրության շերտ>>:



Նախ, պարզաբանենք, որ մակաբացման (դատարկ) ապարները չեն անցնում ջարդիչ կայաններով. դրանք ուղղակիորեն բացահանքից տեղափոխվում են դատարկ ապարների լցակույտ: Մանրացվում է միայն հանքաքարը, որին կույտային տարրալվացման հարթակում տեղադրելուց առաջ ավելացվում է կիր թթվայնությունը չեզոքացնելու նպատակով: Մանրացված հանքաքարը տեղափոխվելու է փոխակրիչի միջոցով, որն իր հերթին փակ է՝ փոշու արտանետումը նվազագույնի հասցնելու նպատակով: 



<<երբ դուք նշում եք, որ 1տոննա հանքաքարը 3 ջարդիչներից, մաղերից անցնելով փոշու արտանետումը կազմում է ընդամենը 1,5գրամ, ձեր այս տեխնոլոգիային կարող են նախանձել աշխարհի ցանկացած դեղագործական գործարան>>



Նշված թվերը իրականություն են բազմաթիվ ժամանակակից հանքարդյունաբերական ծրագրերի համար: Եվ ահա թե ինչպես է դա ապահովվում. առաջնային և երկրորդային ջարդիչ կայանների շենքերը և մանրացման կայանը բոլորը փակ շինություններ են, և բոլոր այս շինություններում տեղադրվում է փոշեհավաքման համակարգ: Փոշու կլանիչներ կտեղադրվեն փոխակրիչի փոխանցման կետերում և ջարդիչների սնուցիչ կետերում, ջարդիչ և մանրացման արտադրամասերում: Սա կապահովի փոշու արտանետումների խիստ սահմանափակումը: 



Տնտեսական օգուտների, Ջերմուկի, Գնդեվազի ապագայի, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության անհամատեղելիության, 13 տարի անց հանքի փակման և հետագա հնարավոր զարգացումների մասին



Համառոտ՝ թվերի մասին: Ծրագիրը այս պահին ամենախոշոր մասնավոր ներդրումային ծրագիրն է Հայաստանում: Նախնական հաշվարկներով հանքի շահագործման ողջ ընթացքում հանքի գործունեությունից պետական բյուջե հարկերի և ռոյալթիների տեսքով մուտք կգործի մոտ 488 միլիոն դոլար: Եվ 156 միլիոն դոլարի հարկ կվճարվի հանքի գործունեության արդյունքում՝ այլ փոքր և միջին բիզնես միավորների գործունեության շնորհիվ: Միայն աշխատավարձային ֆոնդը կկազմի մոտ 230 մլն դոլար: Հայաստանի ընդհանուր ՀՆԱ-ի վրա ազդեցությունը տարեկան միջինում հաշվարկված է մոտ 120 մլն դոլար: Նույնիսկ ոչ տնտեսագետի համար սա ակնհայտ տնտեսական արդյունքի հեռանկար է, որ կստեղծի բոլոր հնարավրությունները թե՛ Ջերմուկի, թե՛ շրջակա համայնքների զարգացման, այդ թվում և այլ ոլորտների՝ գյուղատնտեսության, տուրիզմի մեջ ներդրումների համար: Թե որքանով ադյունավետ կլինի այդ միջոցների նպատակային օգտագործումը, ռազմավարական ներդրումները և կառավարումը կախված է բոլոր կողմերի՝ համայնքների, պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և մասամբ նաև՝ շահագործող ընկերության համատեղ ջանքերից: Դրանից է կախված 13 տարվա զգալի դրամական մուտքերի այնպիսի կառավարումը, որ ներդրվելով հեռանկարային այլ ոլորտներում ապահովեն տնտեսական կայունություն նաև հանքի փակումից հետո:



Ինչ վերաբերում է գյուղատնտեսության և հանքարդյունաբերության համատեղելիությանը, ճիշտ կառավարման դեպքում դա լիովին հնարավոր է: 



Շատ երկրներ ունեն և՛ զարգացած գյուղատնտեսություն, և՛ հանքարդյունաբերություն, ինչպես օրինակ՝ ԱՄՆ, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Արգենտինան կամ Իսպանիան:
 



Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի փակմանը, ապա փակումը իրականացվելու է միջազգային բոլոր չափանիշների պահպանմամբ: Նշենք, որ միայն փակման համար նախատեսված է մոտ 10 մլն ԱՄՆ դոլար՝ բնապահպանական, սոցիալական և հողի ու ջրի կառավարման բոլոր պլաններով: 



Եվ վերջապես, կցանկանայինք ընդգծել, որ թվերի, տոկոսների և արատադրական պրոցեսների նկարագրության հետևում տասնամյակների ընթացքում կատարելագործված և բարելավվող, աշխարհում լայնորեն տարածված տեխնոլոգիաներ են: 



Հանքարդյունաբերության հանդեպ անվստահությունը հասկանալի է, և հատկապես Հայաստանում նախկին փորձը հաշվի առնելով՝ մտահոգությունները և անհագստությունները լեգիտիմ են և տեղին: 



Այդուհանդերձ աշխարհում գործում են հարյուրավոր հանքավայրեր, որոնց մի զգալի մասը ժամանակակից, լավ կառավարվող հանքեր են: Ինչպես և այլ արդյունաբերական ոլորտներում, հանքարդյունաբերության մեջ նույնպես վերջին տասնամյակներում տեղի է ունեցել տեխնոլոգիական արագընթաց զարգացում: Աշխարհի շատ զարգացած ու նաև զարգացող երկրներում այսօր կան հանքեր, որ օգտագործում են վերը նկարագրված տեխնոլոգիան և հաջողությամբ կառավարվում են բնապահպանական տեսանկյունից՝ ապահովելով տնտեսական օգուտներ երկրի համար: 



Մենք հավատում ենք, որ Հայաստանում նույնպես հնարավոր է հասնել նման արդյունքի: Միևնույն ժամանակ հասկանալով բնական մտահոգությունները, սիրով կշարունակենք երկխոսությունը և կկազմակերպենք ցանկացողների հանդիպումը միջազգային փորձագետների հետ, ինչպես խնդրել են բաց նամակի հեղինակները:


https://www.youtube.com/watch?v=C-vqFPE9anY

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Օմբուդսմենն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանինՕմբուդսմենն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
Ֆրանսիայի դեսպանն ավարտում է առաքելությունը ՀայաստանումՖրանսիայի դեսպանն ավարտում է առաքելությունը Հայաստանում
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ծառերի դեմ պատերազմը. առողջ ծառեր են հատվել Գյուրջյան փողոցում Երևանի քաղաքապետարանը շարունակում է ծառերի դեմ պատերազմը. առողջ ծառեր են հատվել Գյուրջյան փողոցում 
Իշխող կուսակցության պատգամավոր․ Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է` անկախ այն գործադրողի անձիցԻշխող կուսակցության պատգամավոր․ Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է` անկախ այն գործադրողի անձից
Երկաթուղայինի օրվա կապակցությամբ ՀԿԵ ընկերությունը սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչերԵրկաթուղայինի օրվա կապակցությամբ ՀԿԵ ընկերությունը սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր
Մինչև 2026 թվականի վերջն Ամերիաբանկը նախատեսում է հաճախորդների բազան ավելացնել մինչև 1 մլն մարդՄինչև 2026 թվականի վերջն Ամերիաբանկը նախատեսում է հաճախորդների բազան ավելացնել մինչև 1 մլն մարդ
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է փաստաբան Երեմ Սարգսյանի հեռացումը Ծառուկյանի գործի վարույթիցՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է փաստաբան Երեմ Սարգսյանի հեռացումը Ծառուկյանի գործի վարույթից
Արարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը 87 նոր տրանսպորտային միջոց կօգտագործիԱրարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը 87 նոր տրանսպորտային միջոց կօգտագործի
Ռուսաստանի ԱՀԾ․ ԵԱՏՄ երկրները չեն փրկի Երեւանի խորտակվող քաղաքական անձնակազմինՌուսաստանի ԱՀԾ․ ԵԱՏՄ երկրները չեն փրկի Երեւանի խորտակվող քաղաքական անձնակազմին
Կրեմլ․ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման հստակ ժամկետԿրեմլ․ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման հստակ ժամկետ
Փոխնախարար. Սլավոնական համալսարանը կատարում է կարևոր առաքելություն՝ Հայաստանին տրամադրելով բարձրագույն կրթության ոլորտում լավագույն միջազգային փորձըՓոխնախարար. Սլավոնական համալսարանը կատարում է կարևոր առաքելություն՝ Հայաստանին տրամադրելով բարձրագույն կրթության ոլորտում լավագույն միջազգային փորձը
Պուտինը և Ալիևը հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունըՊուտինը և Ալիևը հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունը
Քաղաքագետ. Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը հաստատեց Երևանի և Մոսկվայի միջև խորացող ռազմավարական տարաձայնություններըՔաղաքագետ. Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը հաստատեց Երևանի և Մոսկվայի միջև խորացող ռազմավարական տարաձայնությունները
Արմեն Աշոտյանը ընդդիմությանը առաջարկեց վեց կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»Արմեն Աշոտյանը ընդդիմությանը առաջարկեց վեց կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»
Արդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներովԱրդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով
Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խորանալու միտում ունենՓաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խորանալու միտում ունեն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գրասենյակը գործարկել է խորհրդարանի նոր պաշտոնական կայքըՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գրասենյակը գործարկել է խորհրդարանի նոր պաշտոնական կայքը
Մոսկվա. ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանն անհնարին էրՄոսկվա. ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանն անհնարին էր
Ռոբերտ Ամստերդամ. իշխանությունները, որոնք հանդես են գալիս հոգևորականության դեմ, ի վերջո կրում են անխուսափելի պարտությունՌոբերտ Ամստերդամ. իշխանությունները, որոնք հանդես են գալիս հոգևորականության դեմ, ի վերջո կրում են անխուսափելի պարտություն
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուսական սահմանափակումները և ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեի հարցըՓաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուսական սահմանափակումները և ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեի հարցը
Չեռնոգորիան մտադիր է վիզաների կենտրոն բացել ՀայաստանումՉեռնոգորիան մտադիր է վիզաների կենտրոն բացել Հայաստանում
Ադրբեջանում հիստերիկաբար են արձագանքել Իրանում AzTV-ի արգելմանըԱդրբեջանում հիստերիկաբար են արձագանքել Իրանում AzTV-ի արգելմանը
Հայ ռազմագերու փաստաբանն Ալիևից պահանջում է ապահովել իր պաշտպանյալի կապը տիկնոջ հետՀայ ռազմագերու փաստաբանն Ալիևից պահանջում է ապահովել իր պաշտպանյալի կապը տիկնոջ հետ
Հայաստանում նախատեսվում է ստեղծել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների պահպանմանն ուղղված ակտիվ միջոցառումների անցկացման միասնական կարգՀայաստանում նախատեսվում է ստեղծել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների պահպանմանն ուղղված ակտիվ միջոցառումների անցկացման միասնական կարգ
Սյունիքում կկայանա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ջութակահար-վիրտուոզ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբՍյունիքում կկայանա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ջութակահար-վիրտուոզ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ
Փորձագետ․ Հայաստանում կանայք 4-5 անգամ ավելի շատ չվարձատրվող աշխատանք են կատարում, քան՝ տղամարդիկՓորձագետ․ Հայաստանում կանայք 4-5 անգամ ավելի շատ չվարձատրվող աշխատանք են կատարում, քան՝ տղամարդիկ
Փաստաբան․ Դատարանն ապօրինի է ճանաչել խուզարկությունն «Արմատ Մեդիա»-ումՓաստաբան․ Դատարանն ապօրինի է ճանաչել խուզարկությունն «Արմատ Մեդիա»-ում
Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Կիպրոսը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
Չալաբյան. Նրանք փորձում են զրկել հայ ժողովրդին իր առաջնորդների մտքերից, իր ապագայից և այդ ապագայի իր անկախ ընտրությունիցՉալաբյան. Նրանք փորձում են զրկել հայ ժողովրդին իր առաջնորդների մտքերից, իր ապագայից և այդ ապագայի իր անկախ ընտրությունից
ԲՀԿ-ն նամակ է ուղարկել Երևանում Իրանի դեսպանատուն՝ խնդրելով արձագանքել Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավական քաոսինԲՀԿ-ն նամակ է ուղարկել Երևանում Իրանի դեսպանատուն՝ խնդրելով արձագանքել Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավական քաոսին
«Ուժեղ Հայաստան»-ը կատարեց ևս մեկ նախընտրական խոստում՝ Լոռու մարզում մեկնարկեց անվճար հասարակական տրանսպորտ։«Ուժեղ Հայաստան»-ը կատարեց ևս մեկ նախընտրական խոստում՝ Լոռու մարզում մեկնարկեց անվճար հասարակական տրանսպորտ։
Նախկին նախարար. Հայաստանի խորհրդարանը կարող է քաղաքական բեմ լինել, բայց թատրոն չէՆախկին նախարար. Հայաստանի խորհրդարանը կարող է քաղաքական բեմ լինել, բայց թատրոն չէ
Կարծիք. Երևանի և Բաքվի միջև հակամարտության լուծումը թույլ է տալիս Վաշինգտոնին զրկել Ռուսաստանին Հարավային Կովկասում ազդեցության ամենակարևոր լծակներիցԿարծիք. Երևանի և Բաքվի միջև հակամարտության լուծումը թույլ է տալիս Վաշինգտոնին զրկել Ռուսաստանին Հարավային Կովկասում ազդեցության ամենակարևոր լծակներից
Երևանի քաղաքապետարան. Չարտոնված վայրերից առգրավվել է ավելի քան 6 տոննա ապրանք և 300 ծաղիկԵրևանի քաղաքապետարան. Չարտոնված վայրերից առգրավվել է ավելի քան 6 տոննա ապրանք և 300 ծաղիկ
ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը կոչ արեցին Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղությանՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը կոչ արեցին Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության
Քաղաքական գործիչ. Հայաստանին պետք է սկսել երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե նստել և սպասել, երբ այն թուլանա, որպեսզի իր կամքը թելադրի նրանՔաղաքական գործիչ. Հայաստանին պետք է սկսել երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե նստել և սպասել, երբ այն թուլանա, որպեսզի իր կամքը թելադրի նրան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում է
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
ՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ
Ձերբակալվել է Երևանի Ձերբակալվել է Երևանի "Արարատ" կոնյակի, գինու և օղու կոմբինատի տնօրենը. ՔԿ
Կապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունըԿապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունը
Դատարանը փոխել է Դատարանը փոխել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցը՝ տնային կալանքի
ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքումՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքում
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է 
Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերԵրևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարը կարող է լինել ինքը
Հայաստանի տեսչական մարմինը կստուգի Հայաստանի տեսչական մարմինը կստուգի "Մարիոթ" հյուրանոցը՝  Ֆրանսիայի դեսպանատան ընդունելության ժամանակ հյուրերի սննդային թունավորումից հետո 
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Լիտվան քննարկել են միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերներըՀայաստանն ու Լիտվան քննարկել են միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերները
ԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբ
Օմբուդսմենի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը մեկ տարում գրեթե կրկնապատկվել էՕմբուդսմենի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը մեկ տարում գրեթե կրկնապատկվել է
Ընդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարիԸնդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարի
Իրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում էԻրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում է
Հայաստանի դեսպանը կոչ արեց վերսկսել աշխատանքները Հոշիմին քաղաքում գտնվող Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակումՀայաստանի դեսպանը կոչ արեց վերսկսել աշխատանքները Հոշիմին քաղաքում գտնվող Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակում
Արենի-1 քարանձավը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկումԱրենի-1 քարանձավը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
ՀՀ նախկին արտգործնախարար. Երկրի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտությունՀՀ նախկին արտգործնախարար. Երկրի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն
Թևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը անվանեց անօրինականԹևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը անվանեց անօրինական
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ