


Արմինֆո.Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի երկրորդ զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին լրատվամիջոցներին հաղորդել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, նշելով, որ այլ մանրամասներ չի կարող հրապարակել:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: «Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են», - ասվում էր ՊՆ հաղորդագրությունում:



