


Այն, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ համագումարում, երկար շարունակվող գործընթացների տրամաբանական
ավարտն էր: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի
ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Մարտի 5-ին ԲՀԿ արտահերթ համագումարում Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ակտիվ քաղաքականությունից, կուսակցության նախագահի և ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոններից հեռանալու մասին: ԲՀԿ նախագահի պաշտոնում նրան փոխարինել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարել է, թե ԲՀԿ այժ գործելու է
ընդդիմության ճամբարում:
Իսկանդարյանի կարիքով, սակայն, որպես ընդդիմություն
քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու համար հարկավոր են լուրջ
ռեսուրսներ` ֆինանսական, կադրային, լրատվական, փորձագիտական: Այսօրվա ԲՀԿ այդ
դերին, ակնհայտորեն, չի համապատասխանում:
«Դե չի կարող քաղաքական ուժը գործող իշխանության լուրջ
ըմդդիմախոս լինել, եթե նրա առաջնորդին մեկ հարվածով հեռացնում են: Ես կարծում եմ,
որ բոլոր գործընթացները, վաղ թե ուշ, կենթարկվեն կառավարող ՀՀԿ կամքին: Եթե
իշխանությունը ցանկանա, որպեսզի ԲՀԿ-ն ընդդիմադիր լինի, այն կլինի այդպիսին:
Ինձ` ոչ թե որպես քաղաքագետի, այլ որպես քաղաքացու
հետաքրքրում է միայն մեկ հարց. արդյոք Գագիկ Ծառուկյանը կշարունակի ֆինանսավորել
ԲՀԿ-ին: Առանց նրա փողերի ԲՀԿ-ն երկար կյանք չի ունենա», - համոզված է
Իսկանդարյանը:
Նրա
ասելով, քաղաքականությունն, ըստ էության, շուկա է. Հայաստանի այսօրվա
իրականությունում կա պահանջնարկ, սակայն չկա առաջարկ: «Չկան այն ուժերը, որոնք
կարողանային ճիշտ և արդյունավետ օգտագործել հասարակության դժգոհությունն
իշխանությունից, իսկ այն վիթխարի է», - ասել է նա:



