


Արմինֆո. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ելնում է այն բանից, որ Բերձորի (Լաչինի) միջանցքի հարցի լուծումը, որը միջազգային մակարդակով բարձրացնում է Երեւանը, ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս է: Այդ մասին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
"Նման դիմումներ (Հայաստանի կողմից՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին իրավիճակի վերաբերյալ - խմբ.) չեն եղել, մենք ելնում ենք այն բանից, որ դա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուց դուրս է", - ասել է Զասը «ՌԻԱ Նովոստի»-ին:
Նշենք, որ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ Զասն ընդգծել էր ճանապարհի շրջափակման եւ հումանիտար ճգնաժամի ստեղծման անընդունելիությունը։



